Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/383

Այս էջը սրբագրված չէ

Կապիտալիզմից սոցիալիզմին անցման շրշանում լայն մշակում է ստանում Հ–յան մարքս–լենինյան ըմբռնումը, որի բնորոշ գիծը անհատական սխրագործության, առանձին խմբերի հերոսական նախաձեռ– նության միաձուլումն է մասսայական հե– րոսական գործողությունների հետ: Մաս– սաների Հ. սոցիալիստական հեղափոխու– թյան և կոմունիստական հասարակարգի անհրաժեշտ պայմանն է: Հոկտեմբերյան հեղափոխությունը, սոցիալիզմի և կո– մունիզմի կառուցումը, Հայրենական մեծ պատերազմը ժողովրդի մեջ ծնեցին հե– րոսական բազում սխրագործություններ: Վ. Ի. Լենինը նշում էր, որ սոցիալիզմի հաղթանակը ոչ մի դեպքում չի կարող լուծվել «առանձին ոգեշնչման հերոսու– թյամբ, այլ պահանջում է մասսայական և առօրյա աշխատանքի ամենաերկա– րատե, ամենահամառ, ամենադժվար հե– րոսություն» (Երկ., հ. 29, էշ 518): ՍՍՀՄ–ում սահմանված են Սովետական Միության հերոսի (1934), սոցիափստա– կան աշխատանքի հերոսի (1938) պատվա– վոր կոչումներ: -«ՀԵՐՈՍՈՒՀԻ ՄԱՅՐ», տես Շքանշաններ ՍՍՀՄ և Պատվավոր կոչումներ հոդված– ներում:

ՀԵՐՈՎԴԵՍ I Մեծ, Հերովդես Ա գ ր ի պ պ ի ա ս (մ. թ. ա. մոտ 73– մ. թ. ա. 4), Հրեաստանի (Հուդայի) թա– գավոր մ. թ. ա. 40-ից (փաստորեն՝ 37–ից): 47-ի՝ց եղել է Գալիլեայի (մարզ Պաղես– տինի հս–արմ–ում) կառավարիչը: 40-ին Հռոմի ծերակույտից հռչակվել է Հրեաս– տանի թագավոր U «Հռոմի բարեկամ», 37-ին հռոմ. զորքերի օգնությամբ գրա– վել Երուսաղեմը: Ընդարձակել է երկրի սահմանները՝ համարյա ընդգրկելով Դավ– թի հնագույն թագավորության տարածքը: Արտաքին քաղաքականության ասպարե– զում կախված լինելով Հռոմից՝ խոչըն– դոտել է Հռոմի անմիջական միջամտու– թյունը երկրի ներքին գործերին: Ըստ Ավե– տարանի (Մատթեոս, Բ, 1–17), նրա օրոք ծնվել է Քրիստոսը, և Հ. I, վախենալով նրա վերաբերյալ մարգարեությունից (Թվոց, ԻԴ, 17–19, Մարգարեություն Եսա– յու, Բ, 1–5, Թ, 6 են, Մարգարեություն Երեմիայի, ԼԳ, 15 ևն) ու չիմանալով, թե ուր են փախցրել նրան ծնողները, հրամա– յել է կոտորել 2 տարեկանից փոքր մա– նուկներին: Մովսես Խորենացին, օգտվելով Հովսե– պոս Փլավիոսից և լրացնելով նրան, տե– ղեկություններ է հաղորդում Հ. I-ի, մաս– նավորապես՝ նրա և հայոց զորքերի ընդ– հարումների, հայոց թագավորների հետ փոխհարաբերությունների մասին: Մ. թ. I դ. Հայաստանում Հռոմի դրածո թագավորներից Տիգրան և (մ. թ. մոտ 6) Հ. I-ի թոռն էր, Տիգրան Զ (մ. թ. 60–61)՝ ծոռը: Մ. թ. 54 կամ 55-ին Ներոնը Փոքր Հայքի թագավոր է դարձրել Հ–ի սերնդից ոմն Արիստոբուլոսի: Գրկ. Մովսես Խորենացի, Պատ– մություն Հայոց, Ե., 1968: Հայ ժողովրդի պատ– մություն, հ. 1, Ե., 1971: JI h b ա h ւլ I M., Kjiacccmas 6opb6a b Hyflee h BoccTamawi npo- thb PnMa, Mhhck, tji . 7, 1957.

ՀԵՐՊԵՏՈԼՈԳԻԱ (< հուն. k,pnex6v – սո– ղուն և ..վոգիա), կենդանաբանության բա– ժին. ուսումնասիրում է սողուններին և երկկենցաղներին: Նախկինում Հ. զբաղ– վել է միայն սողունների հարցերով, իսկ երկկենցաղներին ուսումնասիրող բա– ժինը կոչվել է բատրախոլոգիա:

ՀԵՐՍՈՆՔ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Վանի վիլայեթի 1սլաթի գավառում: 1909-ին ուներ 262(28 ընտանիք) հայ բնա– կիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Հ–ի հայերը տեղա– հանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին, Փրկվածները բնակու– թյուն են հաստատել տարբեր երկրնե– րում: ՀԵՐՑ (Hertz) Դուսաավ (1887–1975), գերմանացի ֆիզիկոս, Բեռլինի ԴԱ ան– դամ: 1925–27-ին՝ Հալեի համալսարանի, 1928–35-ին՝ Բեռլինի բարձրագույն տեխ. դպրոցի պրոֆեսոր: 1945–54-ին աշխա– տել է ՍՍՀՄ–ում: 1954– 61-ին Լայպցիգի ֆիզիկայի ինստ–ի պրոֆեսոր և դիրեկ– տոր: 1913-ին Զ. Ֆրանկի հետ հետազոտել է գազի ատոմների U մոլեկուլների հետ էլեկտրոնների բախման երևույթը (տես Ֆրանկ–Հերցի փորձ) և փորձով ապացու– ցել ատոմի էներգիայի ընդհատ մակար– դակի գոյությունը: Ուսումնասիրել է ռենտգենյան ճառագայթների կլանման սպեկտրները, մշակել իզոտոպների բա– ժանման դիֆուզիոն մեթոդը: Մի շարք երկրների, այդ թվում նաև ՍՍՀՄ ԴԱ (1958) արտասահմանյան անդամ: Արժա– նացել է նոբելյան (1925, Ֆրանկի հետ) և ՍՍՀՄ պետ. (1951) մրցանակների: Հ. Ռ. Հերց ՀԵՐՑ (Hertz) Հենրիխ Ռուդոլֆ (22.2.1857, Համբուրգ–1.1.1894, Բոնն), գերմանացի ֆիզիկոս, էւեկարաղինամիկայի հիմնա– դիրներից: 1885–89-ին՝ Կարլսռուեի բարձ– րագույն տեխ. դպրոցի, 1889-ից՝ Բոննի համալսարանի պրոֆեսոր: 1886–89-ին փորձով ապացուցել է էլեկտրամագնիսա– կան ալիքների գոյությունը և հետազոտել դրանց հատկությունները՝ օգտագործե– լով իր ստեղծած վիբրատորը: Հաստատել է Մաքսվելի տեսությունից բխող այն եզրակացությունը, որ օդում էլեկտրա– մագնիսական ալիքների տարածման արա– գությունը հավասար է լույսի արագությա– նը, ապացուցել էլեկտրամագնիսական և լուսային ալիքների հիմնական հատկու– թյունների նույնությունը, այսինքն՝ լույսի էլեկտրամագնիսական բնույթը: Զարգաց– րել է Մաքսվելի տեսությունը և էլեկտրա– դինամիկայի հավասարումները բերել սի– մետրիկ տեսքի, որի շնորհիվ հեշտու– թյամբ հայտնաբերվում է էլեկտրական և մագնիսական երևույթների փոխադարձ կապը: 1886–87-ին առաջինն է դիտել ու նկարագրել արտաքին ֆոտոէֆեկտը: Ուսումնասիրել է կաթոդային ճառագայթ– ների հատկությունները, հետազոտել ուլտրամանուշակագույն ճառագայթնե– րի ազդեցությունը էլեկտրական պարպ– ման վրա: Մեխանիկային վերաբերող աշ– խատանքներում տվել է առաձգական գըն^ դերի հարվածի տեսությունը: Ելնելով միասնական սկզբունքից (տես Հերցի սկզբունք)՝ արտածել է մեխանիկայի ընդ– հանուր թեորեմները: Նրա անունով է կոչվում տատանումների հաճախականու– թյան միավորը՝ հերց: Գրկ* rpuropBHH A., B a ji b i* e b A., TeHpHX repn;, M., 1968. ՀԵՐՑ (Հ. Հերցի անունով), հաճախա– կանության միավոր: Կրճատ նշանակվում է հց (միջազգային նշանակումը՝ Hz): 1 Հ. այն պարբերական պրոցեսի հաճախա– կանությունն է, երբ 1 վրկ–ում կատարվում է պրոցեսի մեկ ցիկլ:

ՀԵՐՑՐԵՐԳ (Herzberg) Գերհարդ (ծն. 25.12,1904, Համբուրգ), կանադական ֆի– զիկոս: Մովորել է Դարմշտադի տեխնո– լոգիական ինստ–ում, Գյոթինգենի և Բրիս– տոլի համալսարաններում: 1930-ից դա– սավանդել է Դարմշտադի տեխնոլոգիա– կան ինստ–ում: 1935-ին տեղաՓոխվել է Կանադա: 1935–45-ին Սասկաչևանի, 1945-ից՝ Չիկագոյի համալսարանների պրոֆեսոր: 1949-ից գլխավորում է Կա– նադայի ազգային գիտահետազոտական խորհրդի (Օտտավա) տեսական ֆիզի– կայի բաժինը: Ֆիզիկոսների կանադա– կան ընկերության պրեզիդենտ (1956-ից), տեսական և կիրառական ֆիզիկայի մի– ջազգային միության փոխպրեզիդենտ (1957–63): Հիմնական աշխատանքները վերաբերում են ատոմային և մոլեկուլա– յին սպեկտրոսկոպիային: Արժանացել է նոբելյան մրցանակի (1971): Երկ. ATOMHbie cneKipH H cTpoemie aTOMOB, M., 1948; 9jieKTpoHHi>ie cneKTpM h cTpoeira© MHoroaTOMHbix MOJieicyjT, M., 1969.

ՀԵՐՑԵԴՈՎԻՆԱ–ԲՈՍՆԻԱԿԱՆ ԱՊՍՏԱՄ–

ԲՈՒԹՅՈՒՆ 1875–1878, ժռղովրդա–ազա– տագրական ապստամբություն Հերցեգո– վինայում և Բոսնիայում ընդդեմ թուրքա– կան ֆեոդալական և ազգային հարստա– հարման: Հիմնական շարժիչ ուժը գյու– ղացիներն էին, նրանց աջակցող քաղաքա– յին արհեստավորները, առևտրական բուր– ժուազիան և մտավորականությունը: Ապստամբները պայքարի միասնական ծրագիր չունեին: Գյուղացիների շահերն արտահայտող հեղաՓոխական–դեմո– կրատները պահանջում էին ամբողջ հողը հանձնել գյուղացիներին, դեմոկրատա– կան պետություն, ինչպես նաև դեմոկրա– տական հիմունքներով Բոսնիայի և Հեր– ցեգովինայի միավորումը Սերբիայի և Չեռնոգորիայի հետ: Լիբերալ բուրժուա– ները պահանջում էին լոկ Բոսնիայի միա– վորումը Սերբիային, իսկ Հերցեգովինան՝ Չեռնոգորիային: Ապստամբությունը ըս– կըսվեց 1875-ի հուլիսի 5-ին, Նևեսինի մոտ (Հերցեգովինա), 1875-ի օգոստոսին ապստամբություն բռնկվեց Բոսնիայում: Ապստամբները հասան նկատելի հաջո– ղությունների: Նրանք շրջափակեցին մի շարք խոշոր քաղաքներ և թուրք, ամրոց– ներ: Հ–բ. ա. վայելում էր հվ. սլավոնա–