կան և այլ երկրների, Ռուսաստանի հա– սարակայնության համակրանքը, որն ար– տահայտվում էր նյութական օգնությամբ, կամավորներով և այլն: Հ–բ. ա. արագաց– րեց, այսպես կոչված, 1875–78-ի Բոս– նիական ճգնաժամը (միջազգային կոնֆ– լիկտ Բալկաններում): 1876-ի հունիսին Սերբիան և Չեռնոգորիան պատերազմ հայտարարեցին Թուրքիային: 1876-ի զի– նադադարի կնքումից հետո ապստամբու– թյունը շարունակվեց՝ ավելի լայն թավւ ստանալով Բոսնիայի հվ–արմ–ում: 1877– 1878-ի ռուս–թուրքական պատերազմի ժա– մանակաշրջանում ապստամբները, մի շարք հաջող ճակատամարտերից հետո, թուրք զորքերից ազատագրեցին Հերցե– գովինայի և Բոսնիայի տերիտորիաների մի մասը: 1878-ի Բեռլինի կոնգրեսի որոշ– մամբ Բոսնիան և Հերցեգովինան, որոնք 1877–78-ի ռուս–թուրքական պատերազ– մի հետեանքով ինքնավարություն էին ստացել, հանձնվեցին Ավստրո–Հունգա– րիային: 1878-ի հուլիս–հոկտեմբերին ավստրո–հունգարական զորքերը, հաղթա– հարելով ժողովրդի զինված դիմադրու– թյունը, օկուպացրին նախկին թուրք, այդ նահանգները:
ՀԵՐՑԻ ՍԿ&ԲՈՒՆՔ, փոքրագույն կոր ու թյան սկզբունք, մեխա– նիկայի փսրիացիոն սկզբունքներից, ըստ որի ակտիվ (տրված) ուժերի բացակայու– թյան դեպքում կինեմատիկորեն հնարա– վոր բոլոր հետագծերից իրականը փոք– րագույն կորություն ունեցողն է: Հ. ս. սերտորեն կապված է փոքրագույն հար– կադրման սկզբունքի (տես Գաուսի սկըզ– բունք) հետ, քանի որ «հարկադրում» կոչվող մեծությունը համեմատական է կո– րության քառակուսուն: Իդեալական կա– պերի դեպքում (տես Կապեր մեխանիկա– կան) երկու սկզբունքներն էլ ունեն մաթ. միենույն արտահայտությունը: Սկզբունքը կիրառել է Հ. Հերցը" իր մեխանիկան կա– ռուցելու համար:
ՀԵՐՅԻՆՅԱՆ ԾԱԼՔԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, վ ա– րիսցիյան ծալքավոր ու թյուն, երկրակեղևի գեոսինկլինալային գոտինե– րում տեղի ունեցած ծռման ու ճմլման խո– շոր դեֆորմացիաներ ու լեռնակազմու– թյան երևույթներ, որոնք արտահայտվել են վերին դևոնի, կարբոնի, պերմի և առանձին շրջաններում նաև տրիասի ըն– թացքում: Հ. ծ–յան գոտիներ (հերցինիդ– ներ) են Ուրալը, Տյան ՇԽնը, Ալթայը, Կունլունը, Մեծ Դոնբասը, տափաստանա– յին Ղրիմը, Մեծ Կովկասի հս. լանջի արմ. մասը, Կենտրոնական և Արևմտյան Եվրո– պայի լեռները, Հարավային Մոնդոլիան, Ապալաչները, Կանադական Արկտիկա– կան արշիպելագը, Մարոկկոյական Մեսե– տան, Ավստրալիական Ալպերը, մասամբ՝ Կորդիլիերաների, Անդերի, Տիրենյան, Բալկանյան ու Տավրոսի լեռների կենտ– րոնական մարզերը: Հերցինյան գեոսինկ– լինալներն առաջացել են հիմնականում բայկալյան և էպիբայկալյան պլատֆորմ– ների հիմքի վրա՝ օրդովիկի, սիլուրի և ստորին դևոնի ընթացքում: Հ. ծ. ուղեկց– վել է գրանիտոիդային ինտրուզիաներով, որոնց հետ կապված են գունավոր, հազ– վագյուտ և սև մետաղների բազմաթիվ խոշոր հանքավայրեր Եվրոպայում, Ասիա– յում, Ավստրալիայում: Հերցինիդների նա– խալեռնային ու միջլեռնային իջվածքնե– րում հայտնի են խոշորագույն քարածխա– յին ավազաններ (Կուզնեցկի, Դոնբասի, Կենտրոնական Եվրոպայի), քարաղի և կալիումական աղերի հանքավայրեր (Ուրալ):
ՀԷՐՑՇՊՐՈՒՆԳ–ՌԵՍԵԼԻ ԴԻԱԳՐԱՄ, «ս պ և կ տ ր–լ ու ս ատ վ ու թ յ ու ն» դիագրամ, աստղերի սպեկտրալ դա– սերի և լուսատվությունների կապը: Կոչ– վել է այդ կապը բացահայտող դանիացի աստղագետ է. Հերցշպրունգի (Hertz- sprung E., 1873–1967) և մանրամասն ուսումնասիրող Հ. Ռեսելի (Ռ ա ս և լ, Russel H. N., 1877–1957) անունով, որոնք առաջինն էլ հենց կառուցել են այդ դիա– գրամը (1911–13): Դիագրամի (նկ.) մի առանցքի վրա տեղադրվում են աստղերի սպեկտրալ դասերը կամ ջերմաստիճան– ները, իսկ մյուսի վրա՝ լուսատվություն– ների լոգարիթմները կամ բացարձակ աստղային մեծությունները: Հ–Ռ. դ–ի վրա աստղերը պատահաբար չեն բաշխված, այլ կուտակված են առանձին մասերում: Հերցշպրունգ–Ռեսելի դիագրամը Գալակտի– կայի հարթ բաղադրիչի աստղերի համար Դիագրամի վերևի ձախ անկյունից (ջերմ, բարձր լուսատվության աստղեր) դեպի ներքևի աջ անկյունը (սառը, ցածր լու– սատվության աստղեր) ձգվող հաջորդակա– նությունը կոչվում է գլխավոր հա– ջորդական ու թյ ու ն: Դրա մեջ են մտնում բոլոր աստղերի 90% –ը, այդ թվում նաև Արեգակը: Վերևի աջ կողմում են գտնվում հսկա և գերհսկա աստղերի հա– ջորդականությունները (Ընդգրկում են աստղերի մոտ 1%-ը): Ներքևի ձախ ան– կյունում մի առանձնացված տիրույթ են զբաղեցնում սպիտակ թզուկները, որոնք կազմում են բոլոր աստղերի մոտ 9% –ը: Բաց և գնդաձև աստղակույտերի համար, կառուցված Հ–Ռ. դ–ներն իրարից խիստ տարբերվում են: Դրանք, սովորաբար, տարբերվում են նաև միևնույն տիպի տար– բեր աստղակույտերի համար: Աստղերի բաշխումը Հ–Ռ. դ–ի վրա ցույց է տալիս, որ կայուն վիճակում գտնվող աստղերը չեն կարող ունենալ լուսատվության և մակե– րևութային ջերմաստիճանի ցանկացած զուգակցություն: Դիտվող կապերից շե– ղումներ կարող են լինել անկայուն վիճա– կում գտնվող աստղերի դեպքում: Հ–Ռ. դփ ուսումնասիրությունը թույլ է տալիս հե– տևել աստղերի զարգացմանը, դրանք հա– մեմատել տեսական մոդելների հետ, որո– շել աստղակույտերի, հետևաբար և դը– րանց մեջ մտնող աստղերի տարիքը:
ՀԵՐՈՒ (Heroult) Պոլ Լուի Տուսեն (10.4. 1863–9.5.1914), ֆրանսիացի մետալուրգ: 1866-ին մշակել է կրիոլիտակավահո դա– յին հալվածքից էլեկտրոլիզով ալյումինի ստացման ժամանակակից արդ. եղանակը: 1898–99-ին հորինել է պողպատի հալման ուղղակի գործողության աղեղային էլեկ– տրական վառարանը:
ՀԵՐՔՈՒՄ, տրամաբանական գործողու– թյուն, երբ ցույց է տրվում դատողության կամ դատողությունների համակարգի (այդ թվում՝ տեսության, հիպոթեզի) կեղծու– թյունը կամ չհիմնավորվածությունը: Հ., ինչպես և ապացուցումը, անի իր թեզիսը, հիմքերը և եղանակը: Դատողության չհիմ– նավորվածությունը ցույց տալը դեռևս չի նշանակում ապացուցել նրա կեղծությու– նը: Այդ և այլ նկատառումներով Հ. պետք է դիտել որպես ապացուցումից որոշակիո– րեն տարբեր ինքնուրույն տրամաբանա– կան գործողություն: Հերքման ձևերից է հանգեցումը անհեթեթության, երբ հերք– վող դատողությունից բխեցվում է մի այլ դատողություն, որի կեղծությունը հայտնի է տվյալ կշռադատությունից դուրս, և դրանով հաստատվում է հերքվող դատո– ղության կեղծությունը: Այլ ձև է հերքվող դատողությանը հակասող դատողության ապացուցումը, որով նույնպես հաստատ– վում է (երրորդի բացառման օրենքի հի– ման վրա) հերքվող դատողության կեղ– ծությունը: Վ. Բաղդասարյան
ՀԵՓԵՍՏՈՍ (հուն, ^փօււօէօտ), կրակի, դարբնության, կռմանն ու ձուլմանը կապ– ված արհեստների աստվածը հին հունա– կան դիցաբանության մեջ: Զևսի և Հերա– յի որդին: Հունաստանի հրաբխային շըր– ջաններում նախապես պաշտվել է որպես ստորգետնյա կրակի աստված: Ըստ առաս– պելի, նորածին Հ. եղել է թուլակազմ ու տգեղ, որի համար մայրը նրան նետել է Օվկիանոս: Հ–ին փրկել և դաստիարակել են օվկիանուհի Եվրինոմեն և Թետիսը: ՉաՓահաս դառնալով՝ Հ. երկրի խորքում կառուցել է վիթխարի դարբնոց և հանքա– նյութերից պատրաստել բազմաթիվ օգ– տակար ու պերճաշուք իրեր: Իր պատրաս– տած որոգայթից (կախարդական կապանք– ներով ոսկե գահ) Հերային ազատելուց հետո Հ. հաշտվել է ծնողների հետ, կնու– թյան առել գեղեցկուհի Քարիսին. (այլ տարբերակում՝ Աֆրոդիտեին) Ա բնակվել Ոդիմպոսում: Զևսի անարգանքներից մորը պաշտպանելու համար Հ. նետվել է Լեմ– նոս կղզու Մոսիքլոս լեռան կատարը և հաշմել ոտքը: Այնուհետև Լեմնոսը դար– ձել է Հ–ի սիրած աշխատատեղը: Կիկլոպ– ների օգնությամբ նա պատրաստել է Զևսի շանթերը, Հելիոսի կառքը, Աքիլլեսի զենքերը, Ագամեմնոնի մականը, էրոսի նետասլաքները, Հարմոնիայի մանյակը ևն: Հ–ին նվիրված ամենամյա տոնա– խմբությունները կատարվել են Լեմնո– սում: Հին Հռոմում Հ. նույնացվել է իտա– լիկների կրակի աստված Վուլկանոսին, Հին Հայաստանում՝ Միհրին: