Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/386

Այս էջը սրբագրված չէ

Հ. մեծ քանակությամբ օգտագործվում է նայլոն ստանալու համար:

ՀԵՔՍԱՄեԹԻԼԵՆՏԵՏՐԱՄԻՆ, հ և ք U UI- մ ի ն, ուրոտրոպին, քաղցրահամ, անգույն բյուրեղային նյութ: Ածխանում է 280°0ում, 230°Շ–ից բարձր՝ թորվում վա– կուումում: Լավ է լուծվում ջրում, ծծմբած– խածնում, չավւավոր՝ սպիրտում, քլորա– ֆորմում, վատ՝ եթերում և բենզոլում: Թթուների հետ առաջացնում է անկայուն աղեր, իսկ հալոգենների, որոշ աղերի և ակտիվ հալոգենածանցյալների հետ՝ կոմպլեքս միացություններ: Վերջիններն առաջնային ամինների ստացման ելա– նյութ են: Հ. ստանում են ամոնիակը մըրջ– նալդեհիղի հետ կոնդենսացնելով՝ 4NHa+6CH20^(CH2)6N4 + 6H20: Կիրառում են ֆենոլ–մրջնալդեհիդային խե– ժերի, պայթուցիկ նյութերի (հեքսոգեն) արտադրության մեջ, նաև վերլուծական քիմիայում (բուֆերային լուծույթներ պատ– րաստելու համար), որպես անծուխ, պինդ վառելանյութ («պինդ սպիրտ») ևն: Հ. հականեխիչ դեղանյութ է: Հակամանրէա– յին ազդեցությունը պայմանավորված է թթվային միջավայրում Հ–ի քայքայմամբ առաջացած մրջնալդեհիդով: Օգտագոր– ծում են ներքին ընդունման (հաբերում, փոշիներում և լուծույթներում), ինչպես նաև ներերակային ճանապարհով՝ վարա– կիչ հիվանդությունների, հատկապես մի– զուղիների բորբոքումների դեպքում: Հ. առաջինը սինթեզել է Ա. Մ. Բուտչերովը (1860):

ՀԵՔՍԱՔԼՈՐԱՆ, հեքսաքլորցիկ– լոհեքսան, CeHsCle, օրգանական նյութ, 1, 2, 3, 4, 5, 6– հեքսաքլորցիկլո– հեքսանի ութ իզոմերի խառնուրդ, ստաց– վում է բենզոլին քլոր միացնելով: Հ. ան– հոտ, դառնահամ, բյուրեղային և միջա– տասպան նյութ է: Կայուն է լույսի, ինչ– պես նաև ջրի, տարբեր օքսիդիչների և խիտ թթուների ազդեցության նկատմամբ: Գյուղատնտեսության մեջ սովորաբար գործածվում է 99–100% 7՜Իգոմեր պա– բունակող պատրաստուկը («լինդան»)՝ սերմերն ախտահանելու, պտղատու ծա– ռերի, բանջարանոցային և տեխ. բույսերի ու հողում ապրող վնասատուների դեմ պայքարելու համար: Տեխ. Հ. օժտված է կայուն անդուր հոտով, օգտագործվում է մորեխների, գյուղատնտ. որոշ վնասատու– ների, ինչպես նաև կենդանիների մակա– բույծների, մասնավորապես, տզերի դեմ պայքարելու համար: Հ. կիրառվում է դուստի, Փոշիների, էմուլսիաների (յուղի հետ), յուղերի լուծույթների ևն ձևով (տես Թունաքիմիկատներ):

ՀԵՔՍԼԻ, Հաքսլի (Huxley), Թոմաս Հենրի (4.5.1825, Իլինգ, Լոնդոնի մոտ – 29.6.1895, Իսթբորն, Սուսեքս), անգլիացի բնագետ, Չ. Դարվինի տեսության տա– րածողն ու հետևորդը: 1846– 50-ին մաս– նակցել է դեպի Ավստրալիայի և Նոր Գվի– նեայի արլ. ափերը կազմակերպված գի– տարշավին: 1854–95-ին եղել է Թագավո– րական լեռնային դպրոցի պրոֆեսոր, Լոն– դոնի թագավորական ընկերության քար– տուղար (1871–80), պրեզիդենտ (1883– 1885): Հետազոտել է կենդանաբանության, համեմատական անատոմիայի, հնէաբա– նության, մարդաբանության, երկրաբա– նության, էվոլյուցիոն տեսության ևն հար– ցեր:

ՀԵՔՍՈ&ՆԷՐ, տես Ածխաջրեր: «ՀձՈՐ ՒԱԲԱԿ», ռուս կոմպոզիտորների ստեղծագործական ընկերակցություն: Հայտնի է նաև «Բալակիրևյան խմբակ», «Ռուսական նոր երաժշտական դպրոց» անվանումներով: Ձևավորվել էtXIXtդ. 50-ական թթ. վերջին – 60-ական թթ. սկըզ– բին: Գործել է մինչև 1870-ական թթ. կե– սերը: Անդամներն էին՝ Մ. Ա. Բաւակիրեը (հիմնադիր և ղեկավար), Ա. Պ. Բորոդի– նը, Ց.Ա. Կյուին, Մ. Պ. Մուսորգսկին, Ն. Ա. Ռիմսկի–Կորսակովը: «Հ. խ.»-ի ստեղծագործական ծրագիրը և գեղագի– տությունը ձևավորվել են 60-ական թթ. դեմոկրատական գաղափարախոսության, հատկապես գեղարվեստական քննադատ Վ. Վ. Ստասովի (համարվում է «Հ. խ.» անվանման հեղինակը) հայացքների ազ– դեցությամբ: Լինելով Մ. Ի. Գլինկայի և Ա. Ս. Դարգոմիժսկու ավանդույթների շա– րունակողներ՝ խմբակի անդամները միա– ժամանակ որոնել են ազգային պատմա– կան և ժամանակակից թեմաներ և կեր– պարներ վերամարմնավորելու նոր միջոց– ներ, ձգտել են երաժշտությունը մոտեցնել կյանքի առաջադիմական, հանապազօրյա պահանջներին: Մուսորգսկու («Բորիս Գո– դունով», «Ւյովանշչինա»), Բորոդինի («Իշ– խան Իգոր»), Ռիմսկի–Կորսակովի («Պսկո– վուհի») ևն օպերաներում արտացոլվել են Ռուսաստանի պատմության էջերը, ար– տահայտվել ժող. շարժման տարերային ուժը, հայրենասիրական ու սոցիալ–քննա– դա in ական գաղափարներ: Իրենց երաժըշ– տության լեզուն կերտելիս նրանք օգտվել են ժող. երաժշտությունից, հատկապես գեղջկական երգից, և ստեղծել վառ ար– տահայտված ազգային ոճ: Խմբակի ան– դամները մեծ հետաքրքրություն են ցու– ցաբերել Արևելքի երաժշտության՝ նկատ– մամբ (Բալակիրևի «Թամար» սիմֆոնիկ պոեմը և «Իսլամեյ» դաշնամուրային ֆան– տազիան, Բորոդինի «Իշխան Իգոր» օպե– րայի 2-րդ և 3-րդ գործողությունները, Ռիմսկի–Կորսակովի «Անթար» և «Շահա– րազադե» սիմֆոնիկ սյուիտները ևն): Բալակիրևի և Մուսորգսկու ժող. մեղեդի– ների գրառումներում կան նաև հայկ. նմուշներ (այդ թվում՝ Բալակիրևի JMS 29 գրառումը՝ «Հարսանեկան, հայեր՝ Աստ– րախան»): «Հ. խ.»-ի կոմպոզիտորները ռուս, դասական երաժշտությունը հարըս– տացրել են հատկապես օպերայի, սիմֆո– նիկ և վոկալ–կամերային երաժշտության բնագավառներում: Նրանց ստեղծած բազ– մաթիվ օպերային երկեր ռուս, դասական օպերայի գլուխգործոցներ են: Ռիմսկի– Կորսակովը՝ գործիքավորման խոշորա– գույն վարպետներից մեկը, զարգացման բարձր աստիճանի է հասցրել ազգային ծրագրային սիմֆոնիկ երաժշտությունը: Ռուս, դաշնամուրային գրականության զարդերից են Բալակիրևի «իսլամեյը» և Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդե– սից» սյուիտը, կամերային–գործիքային անսամբլների առաջին դասական նմուշ– ներից են Բորոդինի երկու լարային կվար– տետները: «Հ. խ.»-ի երաժշտական–հասա– րակական գործունեության դրսևորումնե– րից է «Անվճար երաժշտական դպրոց»-ի հիմնադրումը Բալակիրևի ու խմբավար Գ. 6uir Լոմակինի ջանքերով (1862, գո– յատևել է մինչև 1917-ը): «Հ. խ.»-ի գաղա– փարներն ու ստեղծագործական սկզբունք– ները մեծապես նպաստել են ռուս, երա– ժըշտական մշակույթի զարգացմանը, նրա ավանդույթները յուրովի կիրառել են նաև ՄԱՀՄ այլ ժողովուրդների կոմպոզիտոր– ներ, այդ թվում՝ Ա. Մպենդիարյանը և Ա. Տեր–Ղևոնդյանը; Գրկ. CTacoB B.B., ^BaflqaTb mm» jieT pyccicoro ncKyccTBa, Co6p. con., t. 1, CIIB, 1894; TopfleeBa E.M., Morynaa Kyraa, 2tM.t 1966. Ա. րարսաւէյաԱ

ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ֆիզիկական մեծություն, հավասար է աշխատանքի և դրա կատար– ման ժամանակամիջոցի հարաբերությա– նը: Եթե աշխատանքը հավասարաչափ է կատարվում, Հ. որոշվում է N= A/t բա– նաձևով (A-ն է ժամանակահատվածում կատարված աշխատանքն Է): Ընդհանուր դեպքում N=dA/dt, որտեղ dA-ն dt տար– րական ժամանակահատվածում (սովորա_ բար 1 վրկ) կատարված տարրական աշ_ խատանքն Է: F ուժի Հ. հավասար է այդ –► ուժի և իր կիրառման կետի v արագու– թյան սկալյար արտադրյալին՝ N=(F, v)= Fvcosa (a-ն F և V վեկտորնե– րով կազմված անկյունն Է): Հ. համակար– գի Էներգետիկ բնութագիրն Է: Միավոր– ների միջազգային համակարգում այն չափ– վում է վատտով. 1 վտ=1 չ/վրկ: Տեխնի– կայում կիրառվում է նաև ձիաուժ արտա համակարգային միավորը: Էլեկտրական հգորությու– ն ը Էւեկտրական հոսանքի աշխատանքն է միավոր ժամանակում: Հաստատուն հոսանքի շղթայում Էլեկտրական Հ. հա– վասար է հոսանքի և լարման արտադըր– յալին; Փոփոխական հոսանքի դեպքում ակնթարթային Հ. (p) հավասար է լարման (ս) և հոսանքի (i) ակնթարթային արժեք– ների արտադրյալին՝ p=ui: Պարբ հրա– հան հոսանքների ժամանակ նպատակա– հարմար է օգտվել, այսպես կոչված, մ ի– ջ ի ն կամ ակտիվ Հ–ից, որը հավա– սար է ակնթարթային Հ–յան՝ ըստ պար– բերության միջինացված արժեքին: Միա– վւուլ սինուսոիդային հոսանքի ակտիվ Հ. հավասար է Ulcosqp, որտեղ Ս–ն և I-ն փո– փոխական լարման և հոսանքի գործող (Էֆեկտիվ) արժեքներն են, իսկ փ՜ն դրանց փուլերի տարբերությունն Է: Աինուսոիդա– յին հոսանքների համար կիրառվում է նաև ռեակտիվ Հ., որը որոշվում է Ulsinqp առնչությամբ: Էլեկտրական շղթաների հաշվարկման ժամանակ ակտիվ և ռեակ– տիվ Հ–ները դիտարկվում են իբրև կոմպ–