ձայնային ալիքների տարածումը իրական ջրային միջավայրում (օվկիանոսներում, ծովերում, լճերում): Ջրում ձայնն ավելի ուշ է մարում, քան, ասենք, օղում, այդ պատճառով ստորջրյա ձայնի տարածման հեռահարությունը մեծ է: Ընդ որում լա– բորատոր փորձերում վերջինս ավելի մեծ է ստացվում, քան բնական պայմաննե– րում: Պատճառն այն է, որ բնական պայ– մաններում դրսևորվում են ձայնի բեկու– նակությունը, ցրումն ու կլանումը: Բե– կունակությունը պայմանավորված է ջրի հատկությունների անհամասեռությամբ, Նկ .1. ձայնի բեկունակությունը ջ ր ու մ. ա–ամռանը, p –ձմռանը: Ձախից՝ արագության Փուիոխությունը խորությունից կախված Նկ.2. ձայնի տարած ու մը ստոր– ջրյա ձայնային անց ու ղի ու մ. ա– ձայնի արագության Փովւոխությունը խորու– թյունից կախված, p–- ճառագայթն երի ընթաց– քը ձայնային անցուղիում այսինքն, խորությունից կախված՝ հիդրոս– աատիկ ճնշման, աղայնության և ջերմաս– տիճանի ՓոՓոխությամբ: Ձայնի տարած– ման արագությունը ջրում կախված է նաև տարվա եղանակից, օրվա ժամից ևն: Հորիզոնի նկատմամբ որոշ անկյուն կազ– մող ձայնային ճառագայթները թեքվում են, ընդ որում թեքման ուղղությունը կախված է միջավայրում ձայնի արագությունների բաշխումից (նկ. 1): Ամռանը, երբ ջրի վերին շերտերն ավելի տաք են, քան ստորին շերտերը, ճառագայթները թեք– վում են դեպի ներքև և հիմնականում անդրադառնում հատակից՝ կորցնելով էներգիայի զգալի մասը: Զմռանը, ընդ– հակառակը, վերին շերտերը սառչում են, և ճառագայթները թեքվում են դեպի վերև՝ բազմակի անդրադարձման ենթարկվելով ջրի մակերևույթից, էներգիայի կորուստն այս դեպքում զգալիորեն ավելի քիչ է: Այդ պատճառով ձմռանը ձայնի տարած– ման հեռահարությունն ավելի մեծ է, քան ամռանը: Բեկունակության հետևանքով գոյանում են, այսպես կոչված, մեռյալ գո– տին եր (ստվերի գոտիներ, նկ. 1, ա), այ– սինքն՝ աղբյուրից ոչ հեռու գտնվող տի– րույթներ, որտեղ լսելիությունը բացակա– յում է: Բեկունակության առկայությունը կարող է հանգեցնել նաև ստորջրյա ձայ– նի տարածման հեռահարության մեծաց– մանը (գերհեռահարությու ն): Առաջանում է ստորջրյա յուրատեսակ ձայ– նային անցուղի, որը հնարավորություն է տալիս նույնիսկ միջին ինտենսիվության ձայնը գրանցել հարյուր և հազարավոր կմ հեռավորությունից: Այդ անցուղու առանց– քից շեղված ճառագայթները բեկունակու– թյան հետևանքով ձգտում են նորից ընկ– նել անցուղու մեջ (նկ. 2): Բարձր հաճախա– կանության ձայնի (ուլտրաձայն) տարած– ման վրա ազդում են բնական ջրամբար– ներում առկա մանր անհամասեռություն– ները՝ միկրոօրգանիզմները, գազի պղպը– ջակները ևն, որոնք կլանում կամ ցրում են ձայնային ալիքները և կրճատում նը– րանց տարածման հեռահարությունը: Այս հանգամանքով է պայմանավորված ստոր– ջրյա ոհերրերացիայի երևույթը, որը խան– գարիչ դեր է կատարում Տ–յան գործնա– կան կիրառումների, մասնավորապես հիդ– րոչոկացիայի համար: Ստորջրյա ձայնի տարածման հեռահարությունը սահմա– նափակվում է նաև ծովի սեփական աղ– մուկներով (ալեբախություն, ձկների և ծովային կենդանիների արձակած ձայ– ներ ևն): Տ. գործնական լայն կիրառություններ ունի, քանի որ ձայնը ստորջրյա կապի միակ հնարավոր միջոցն է: Իբրև ճառա– գայթիչներ և ընդունիչներ օգտագործում են էլեկտրադինամիկական, պիեզոէլեկ– տրական և մագնիսաստրիկցիոն ճառա– գայթիչները, հիդրոֆոնը: Տ–յան կարևոր կիրառություններից են էխուոտը, հիդրո– չոկաւոորը, որոնք ծառայում են ծովա– գնացության, ձկնարդյունաբերական հե– տախուզության, ռազմական նպատակնե– րի համար: Գրկ. Tioj&oRHSLSi aKycTmca, nep. c anrn., nofl. pezt. JI.M. Bpcxobckhx, t. 1–2, M., 1965–70; CiaraKeBHq A.EL, AicycTHKa Mopa, JI., 1966.
ՀԻԴՐՈՄԵԽԱՆԻԿԱ ( < հիդրո… և մեխա– նիկա), հիդրոաերոմեխանի– կ ա, մեխանիկայի բաժին, որն ուսումնա– սիրում է հեղուկ կամ գազանման միջա– վայրերի շարժման և հավասարակշռու– թյան օրինաչափությունները, ինչպես նաև դրանց Փոխազդեցությունը միմյանց և պինդ մարմինների հետ: Տ. անվանումը, որը տվել է Դ. Բեռնուլին 1738-ին, ներկա– յումս լիովին չի արտահայտում, հետևա– պես նաև չի ընդգրկում գիտության այդ բնագավառի բոլոր հարցերը: Այդ իսկ պատճառով այն փոխարինվել է հիդրո– աերոմեխանիկա (հեղուկների և գազերի մեխանիկա) տերմինով: Տ. բաղկացած է հիդրոսաաաիկա և հիդրոդինամիկա են– թաբաժիններից: S-ում հեղուկների և գա– զերի իրական մոլեկուլային կառուցված– քի Փոխարեն ընդունվում է "նյութական միջավայրի իդեալականացված մոդել, որն օժտված է երկու հիմնական հատկություն– ներով՝ անընդհատությամբ (անխզելիու– թյամբ) և շարժունությամբ (հոսունու– թյամբ): Տ–ում հոծ միջավայրը դիտվում է որպես մեծ թվով, այպես կոչված, «հեղուկ մասնիկներից» լ ռղկացած մեխանիկա– կան համակարգ: Այդ մասնիկների չա– փերն անհամեմատ փոքր են տվյալ հե– ղուկի (գազի) ուսումնասիրվող տիրույթի կամ դրա հետ Փոխազդող պինդ մարմնի չափերից, սակայն բավականաչափ մեծ են մոլեկուլի ազատ վազքի ճանապարհից: Ընդունելով հեղուկը որպես հոծ միջավայր, իսկ հիմնական ֆիզիկական մեծություն– ները՝ կետի կոորդինատների և ժամանա– կի անընդհատ ֆունկցիաներ, կարելի է տիրույթը դիտել որպես ֆիզիկական մե– ծությունների սկալյար կամ վեկտորական դաշտ: Տեղուկի կամ գազի շարժման դի– ֆերենցիալ հավասարումների հիմնական համակարգը արտածվում է դասական մե– խանիկայի և թերմոդինամիկայի ընդհա– նուր օրենքներից: Զանգվածի պահպան– ման օրենքը Տ–ում հանգեցնում է անխզե– լիության հավասարմանը, էներգիայի պահպանման օրենքը՝ էներգիայի հաշ– վեկշռի հավասարմանը, իսկ շարժման քանակի պահպանման օրենքը՝ շարժման հավասարմանը: Ինչպես հեղուկները, այն– պես էլ գազերն ունեն ներքին շփում կամ մածուցիկություն: Գործնականում օգտա– գործվող հեղուկների և ոչ նոսր գազերի համար կիրառելի է լարվածության տեն– զորի բաղադրիչների և դեֆորմացիայի արագությունների գծային կապի վերա– բերյալ Նյուտոնի օրենքը: Իրական հե– ղուկների մեծ մասի համար ընդունվում է շվւման ուժի նյուտոնյան տեսքը (նյու– տոնյան հեղուկներ): Տեղուկների և գա– զերի ներքին շփումն արհամարհելիս դը– րանք կարելի է դիտել որպես իդեալական: Տ. որպես մեխանիկայի ինքնուրույն բաժին ձևավորվել է XVIII դ.: 1755-ին է. էյչերը ստացավ իդեալական հեղուկի շարժման դիֆերենցիալ հավասարումնե– րը և տվեց ճնշման դինամիկական սահ– մանումը: XIX դ. առաջին կեսին առաջա– ցան Տ–ի երկու նոր ճյուղավորումներ, մա– ծուցիկ հեղուկի դինամիկա և գազային դինամիկա: 1821-ին Լ. Նավիեն մշակեց մածուցիկ հեղուկի դինամիկայի հիմունք– ները, որոնք հետագա զարգացում ստա– ցան Ջ. Ատոքսի աշխատություններում՛ (տես Նավիե–աոոքսի հավասարում): Տե– ղուկում պինդ մարմնի շարժման ընդհա– նուր տեսությունը զարգացում ստացավ XIX դ. երկրորդ կեսին (Գ. Կիրխհոֆ, Ու. Թոմսոն, Կ. Մաքսվել, Ն. ժուկովսկի, Ս. Չապլիգին, Ա. Լյապունով): XX դ. 40-ական թթ. կազմավորվեց Տ–ի նոր բաժին՝ մագնիսական Տ., որն ուսում– նասիրում է գերձայնային և հիպերձայնա– յին արագություններով շարժվող իրական համասեռ և ոչ համասեռ գազերի, պլազ– մայի, տիեզերական գազադինամիկայի, կենսաֆիզիկայի, կենսամեխանիկայի հարցերը և ոչ նյուտոնյան հեղուկների մե– խանիկան: Գրկ.tJI.tT., MexaHHKa acHflKocTH h ra3a, M., 1970; Kohhh H. E., K h 6 e ji b H. A., Po3e H. B., TeopeTH- qecKaa rHflpoMexaHHKa, h. 1–2, M., 1964; CeflOB JI.H., MexaHHKa cmroniHOH cpe- flbi, t. 1–2, 2 H3ff., M., 1973*9-. րաբաշանյան
ՀԻԴՐՈՍ՚ԵԿՈՒՍԻՉ ՆՅՈՒԹԵՐ, շինարարա– կան կոնստրուկցիաները, շենքերն ու կա– ռույցները ջրի և քիմիապես ագրեսիվ ևեղուկների (թթուներ, հիմքեր ևն) ազդե–