Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/400

Այս էջը սրբագրված չէ

յան, Յոլ. Մարյան, Լ. Գրիգորովա: Լու– սաբանել է հանրապետության հիդրո– կառույցների (Սևանշին, Երևանգէս, Աթար– բեկյանգէս, Տաթևգէս են) կուսակցական, արհմիութենական, կոմերիտական աշխա– տանքները, Չեխոսլովակիա– Հայաստան, ԳԴՀ– Հայաստան հիդրոշինարարների մրցության ընթացքը, շինարարների ին– տերնացիոնալ դաստիարակության, ժո– ղովուրդների բարեկամության հարցեր: Պրոպագանդել է հիդրո– և ջերմակայաննե– րի կառուցման առաջադիմական մեթոդ– ները, ներկայացրել շինարարներին, ընդ– հանրացրել նրանց փորձը: Ունեցել է գրական, գեղարվեստական են բաժին– ներ: Հաջորդել է «Քանաքեռշին» (1932– 1939), «Հարվածային շինարարություն» (1949–57) պարբերականներին: Տ. Վարդանյան

ՀԻԴՐՈՊՆԵՎԱԱՏԻԿ ԽՈՂՈՎԱԿ, գազի կամ հեղուկի, ինչպես նաև իր վրա Հ. խ. կրող և գազի կամ հեղուկի միջավայրում շարժվող պինդ մարմնի (ինքնաթիռի, նավի) շարժման արագությունը չափող սարք: Հ. խ. ունի երկու անցուղի, մեկի մուտքի բացվածքն ուղղված է հոսքին Տիդրոպնևմատիկ խողովակը միկրո– մանոմետրին միացնելու սխեմա ընդառաջ, իսկ երկրորդն ունի հոսքի ուղղությանը ուղղահայաց առանցքով անցք: Խողովակի անցուղիների հակադիր ծայրերում միկրոմանոմետրով չափված ճնշումների տարբերությամբ որոշում են հոսքի արագային ճնշումը և գտնում հոս– քի արագության արժեքը:

ՀԻԴՐՈՍՏԱՏԻԿԱ (< հիդրո… և ստատի– կա), հիդրոմեխանիկայի բաժին, որն ուսումնասիրում է հեղուկի հավասարա– կշռությունը և դադարի վիճակում գտնվող հեղուկի ազդեցությունը այդ հեղուկի մեջ ընկղմված մարմինների վրա: Հ–ի հիմնա– կան խնդիրը տված F զանգվածային ուժե– րի ազդեցությամբ որոշակի եզրային պայ– մանների համար հեղուկում ճնշման դաշ– տի որոշելն է: Հեղուկի հավասարակշռու– թյան հավասարումը ունի հետեյալ տեսքը. F–i–gradp=0, որտեղ p-ն հեղուկի խտությունն է, p-ն՝ ճնշումը: Այս հավասարումը նույնն է թե՝ իդեալական և թե՝ իրական (մածուցիկ) հեղուկների համար: Համասեռ անսեղ– մելի (p== Const) հեղուկի հավասարա– կշռության համար անհրաժեշտ է, որպեսզի զանգվածային ուժերն ունենան պոտեն– ցիալ: Զանգվածային ուժերի բացակայու– թյան (F=0) դեպքում gradp=0, այսինքն՝ ճնշումը հեղուկի բոլոր կետերում միև– նույնն է (տես Պասկաչի օրենք)՝. Եթե միակ զանգվածային ուժը ծանրության ուժն է, ապա ճնշումը որևէ կետում որոշվում է p= p0+ pgz բանաձևով, որտեղ z-ը տըվ– յալ կետի հեռավորությունն է հեղուկի ազատ մակերևույթից, բ0-ն՝ ճնշումը ագատ մակերևույթի վրա; Այսպիսով, դադարի վիճակում գտնվող հեղուկի ճնշումը z խո– րության վրա հավասար է pD ճնշման և z բարձրությամբ միավոր մակերեսով հե– ղուկի սյան կշռի գումարին: Միևնույն ճնշման մակերևույթները, մասնավորա– պես ազատ մակերևույթը, հորիզոնական հարթություններ են: Շարժվող անոթի մեջ լցված հեղուկը կա– րող է գտնվել հարաբերական դադարի վիճակում: Այդ դեպքում պետք է հաշվի առնել նաև իներցիոն ուժերը, որոնք կախ– ված են շարժման բնույթից: Հ–ի օրենք– ները (հիմնական օրենքներից մեկն է Արքիմեդի օրենքը) լայնորեն կիրառվում են տեխնիկայում զանազան հիդրավլիկա– կան մեքենաների (հիդրավւիկական մամ– չիչ) և սարքերի (մանոմետր) ստեղծման ժամանակ: Դրանց վրա է հիմնված հիդրո– տեխնիկական կառույցների ամրության հաշվարկը: գ. Բա բա 9ան ան

ՀԻԴՐՈՍՏԱՏԻԿԱԿԱՆ ՊԱՐԱԴՈՔՍ, ոչ գլանաձև անոթում լցված հեղուկի կշիռը հավասար չէ անոթի հատակին ազդող հեղուկի ճնշման ուժին: Եթե միևնույն հեղուկը լցված է հիմքի հավասար մա– կերես ու տարբեր երկրաչափական ձև ունեցող անոթների մեջ (նկ. /, 2, 3), և հեղուկի բարձրությունը բոլոր անոթներում նույնն է (զանգվածները տարբեր են), ապա անոթների հատակին հեղուկի ճընշ– ման ուժը միևնույնն է և հավասար նույն հիմքով գլանաձև անոթում լցված հեղուկի կշռին: Հ. պ. բացատրվում է այսպես, հա– վասարակշռության մեջ գտնվող հեղուկի p հիդրոստատիկական ճնշումը ուղղված է անոթի պատի յուրաքանչյուր կետին տար– ված նորմալով, հետևապես թեք պատե– րին ազդող ճնշման ուժը միշտ կունենա pi ուղղաձիգ բաղադրիչ: Դեպի վեր լայ– նացող անոթում այդ բաղադրիչը հավա– սարակշռում է ավելցուկային հեղուկի ծավալի կշիռը, իսկ նեղացող անոթում՝ պակասող հեղուկի ծավալի կշիռը (գլանի նկատմամբ): Հ. պ. հայտնաբերել է Բ. Պասկաւը:

ՀԻԴՐՈՍՖԵՐԱ, երկրի ջրային թաղանթը, տես Ջրոչորտ:

ՀԻԴՐՈՏԱՔՍԻՍ, տես Տաքսիսներ:

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱ (< հիդրո… և տեխնի– կա), գիտության և տեխնիկայի բնագա– վառ, որն զբաղվում է ջրային ռեսուրսնե– րի ուսումնասիրությամբ, տնտեսական նպատակներով դրանց օգտագործմամբ և ինժեներական կառույցների (տես Հիդրո– տեխնիկական կառույցներ) օգնությամբ ջրերի վնասակար ազդեցության դեմ պայ– քարով: Հ, ունի հետևյալ հիմնական ուղ– ղությունները (ըստ ջրային տնտեսության սպասարկվող բնագավառի), ջրային էներ– գիայի օգտագործում (տես Հիդրոէներ– գետիկա), ջրային ուղիներով նավագնա– ցության և լաստառաքման ապահովում, գյուղատնտեսական հողերի ոռոգում, ջրարբիացում և չորացում, բնակչության, տրանսպորտի ու արտադրական ձեռնար– կությունների ջրամատակարարում, բա– րեկարգված տերիտորիաներից ավելցու– կային, աղտոտված ջրերի և կեղտաջրերի հեռացում, ձկնարդյունաբերության հա– մար անհրաժեշտ պայմանների ապահո– վում ևն: Հ–ի այսպիսի բաժանումը որոշ չաֆով պայմանական է, քանի որ ջրերի օգտագործումը, մեծամասամբ, համալիր բնույթ է կրում, այսինքն՝ միաժամանակ լուծվում են ջրատնտեսական մի քանի խնդիրներ: Որպես կիրառական գիտություն, Հ. հիմնվում է ջրի մասին մի շարք այլ գի– տությունների՝ հիդրոլոգիայի, հիդրո– մեխանիկայի, հիդրավլիկայի և ինժենե– րաշինարարական ցիկլի մի շարք գիտա– կան առարկաների՝ ինժեներական երկրա– բանության, գրունտների մեխանիկայի ևնի վրա: Հ–ի, որպես գիտության, կարևո– րագույն խնդիրներն են. հուների և հիդրո– տեխնիկական կառույցների վրա ջրային հոսքերի վնասակար ազդեցության, առափնյա տերիտորիաները դրանից պաշտպանելու եղանակների ուսումնասի– րությունը,. գետի հոսքի կարգավորման մեթոդների մշակումը, հիմնատակերի և կառույցների (հատկապես հողե) գրունտ– ներով ջրի ֆիլտրման հետազոտությունը ևն: Տեսական խնդիրների ուսումնասիր– ման հիման վրա Հ. մշակում է հիդրոտեխ– նիկական կառույցների հաշվարկի և նա– խագծման մեթոդներ, դրանց կառուցման և շահագործման եղանակներ: Բացի տե– սական հետազոտություններ կատարելու եղանակից, Հ–ի բազմաթիվ հարցեր լուծ– վում են գործնական ճանապարհով՝ լա– բորատորային մոդելավորման միջոցով և բնական պայմաններում տարվող հետա– զոտությունների (օրինակ, կառույցների հիդրավլիկական ռեժիմի, դրանց տարրե– րի և կոնստրուկցիաների լարումային վի– ճակների ու դեֆորմացիաների ևն) օգնու– թյամբ: Հ. գիտության և տեխնիկայի հնագույն բնագավառներից է: Դեռ 4400 տարի մ. թ. ա. Եգիպտոսում կառուցվում էին ջրանցք– ներ՝ Նեղոս գետի հովտում հողեր ոռո– գելու նպատակով: Բաբելոնում 43 հզ. տարի մ. թ. ա. գոյություն ունեին ջրմուղ– ներով և արտեզյան ջրհորներով ապահով– ված քաղաքներ, Հունաստանի և Հծոմի ծաղկման ժամանակաշրջանում Հ. մեծ զարգացում ստացավ: XYII– XVIII դդ. մա– նուֆակտուրայի երևան գալը, առևտրի ընդարձակումը և քաղաքների աճը առաջ բերեցին հիդրոտեխնիկական շինարարու– թյան վերելք: Դ. Գալի լեյի, Բ. Պասկալի, Ն. Նյուտոնի, Մ. Լոմոնոսովի, Դ. Բեռնու– լիի աշխատանքները նշանակալիորեն բարձրացրին Հ–ի տեսական հիմքը, որը հնարավորություն տվեց անցնելու ավելի բարդ կառույցների ստեղծմանը: Հիդրո– տեխնիկական շինարարությունը նոր վե– րելք ապրեց XIX դ. երկրորդ կեսին՝ ար– դյունաբերության աճի և ջրամատակա– րարման կարիք զգացող խոշոր քաղաքնե– րի զարգացման հետևանքով: