Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/402

Այս էջը սրբագրված չէ

նաչափոլթյունների մասին: Հ. երկրա– քիմիայի և ջրաբանության մասն է: Զբաղ– վում է ծովի, մակերևութային և ստոր– գետնյա ջրերի քիմ. առանձնահատկու– թյունների ուսումնասիրմամբ: Սերտո– րեն առնչվում է քարագիաոէթյան, հան– քաբանության, հողագիտության, ջրա– երկրաբանության, ջրակենսաբանության ու հարակից այլ գիտությունների հետ և նպաստում դրանց զարգացմանը: Բնա– կան ջրի քիմ. բաղադրության իմացու– թյունն անհրաժեշտ է ջրամատակարար– ման, ոռոգման, ձկնատնտեսության, ինչ– պես նաև շինանյութերի (բետոն, մե– տաղներ) կոռոզիայի գնահատման, հան– քային ջրերի բնութագրման, օգտակար հանածոների (նավթ, ռադիոակտիվ նյու– թեր ևն) հայտնաբերման համար:

ՀԻԴՐՈՔԻն ՈՆ, պ–հ լւկօքսիբեն– զ ո լ, C6H4(OH)2, անգույն բյուրեղային նյութ Է, հալման ջերմաստիճանը՝ 170,3°C, խտությունը՝ 1358 կգ/մ3: Լավ է լուծվում սպիրտում, եթերում, վատ՝ բենզոլում: 100 գ ջրում լուծվում է 5,7 գ (15°C): Ուժեղ վերականգնիչ Է: Ստանում են քինոնը վերականգնելով և այլ եղանակներով: Օգ– տագործվում է լուսանկարչության մեջ (հայտածիչ նյո՛ւթ), վերլուծական քիմիա– յում: Հ. պոլիմերման արգելակիչ է և շատ ներկանյութերի ստացման ելանյութ: Առաջինն ստացել է գերմանացի քիմիկոս Ֆ. Վյուերը, 1844-ին:

ՀԻԴՐՈՖԻԼ ԿՈԼՈԻԴՆԵՐ, դիսպերս հա– մակարգեր:, որոնցում դիսպերսված նյութը փոխազդում է դիսպերս միջավայրի (ջրի) հետ: Տես Հիդրոֆիէություն նհիդրոֆոբոն– թյոէն:

ՀԻԴՐՈՖԻԼՈՒԹՅՈհՆ ԵՎ ՀԻԴՐՈՖՈԲՈՒ–

ԹՅՈՒՆ (< հիդրո..,, հուն, –tսիրել <po(3oc; – վախ), ջրասիրություն և ջրա– վախություն , ջրի նկատմաւքբ նյութի խնա– մակցությանը բնորոշող հատկություններ, որոնք պայմանավորված են նյութի և ջրի միջմոլեկուլային փոխազդեցության ուժե– րով: Հ. և հ. լիոֆիլության ու լիոֆոբու– թյան (որևէ հեղուկի նկատմամբ նյութի խնամակցությունը բնորոշող հատկու– թյունների) մասնավոր դեպքերն են: Հ. և հ. չափը մարմնի մակերևույթի և ջրի մոլե– կուլների միջև կապի էներգիան է (թ ը ր ջ– մ ա ն ջ և ր մ ու թ յ ու ն): Քանի որ ջրի և նրա հետ հպվող ցանկացած նյութի մո– լեկուլների միջև միշտ գործում են միջ– մոլեկուլային ձգողության ուժեր, ապա հիդրոֆոբությունը փաստորեն չափա– զանց փոքր հիդրոֆիլություն է: Հ. և հ. կարելի է գնահատել նյութի հարթ մակե– րևույթի հետ նրա վրա գտնվող ջրի կաթի– լի կազմած եզրային անկյան՝ © արժե– քով (տես Թրշում): Նյութը հիդրոֆիլ է, երբ 0=^0< 90°, հիդրոֆոբ՝ երբ ®>90°: Նյութի հիդրոֆիլությամբ է պայմանավոր– ված նրա թ ր ջ և լ ի ու թ յ ու ն ը: Հիդ– րոֆիլ են կարբոնատները, սուլֆատները, սիլիկատները, կավը, մետաղների օք– սիդները ևն, հիդրոֆոբ՝ ճարպերը, մո– մերը, գրաֆիտը, ծծումբը, որոշ պլաստ– մասսաներ ևն: Պինդ մարմիններին և մակերևույթնե– րին վերագրվող Հ. և հ. միաժամանակ առանձին մոլեկուլների և նրանց առանձին մասերի հատկություններ են: Մակերե– վութային ակտիվ նյութերի մոլեկուլները ադսորբվում են մարմնի վրա և փոխում նրա մակերևույթի Հ. և հ.: Այդ երևույթը օգտագործվում է հանքանյութերի ֆո– տացիոն հարստացման, կտորեղենը ներ– ՚ կելու, սպիտակեցնելու և անջրանցիկ դարձնելու նպատակով:

ՀԻԴՐՈՖԻՏՆԵՐ (< հիդրո… և հուն, tputdv– բույս), ջրային բույսեր, որոնք ստորին մասով ընկղմված են ջրի մեջ: Բաժանվում են՝ հելոֆիտների (ջրի մեջ ցողունի միայն ստորին հատվածն է. օրինակ, բրինձը, եղեգը) և հ ի դ ա– տոֆիտների (բույսն ամբողջու– թյամբ կամ մեծ մասով է ընկղմված ջրում, ջրաշուշան ևն): Հ. աճում են գետերի, լճերի, ծովերի ափերին, ճահիճներում ու ճահճացած մարգագետիններում: Որոշ տե– սակներ (հովվափող, եղեգ), որպես մո– լախոտ, աճում են նաև խոնավ դաշտե– րում: Հ–ի լավ զարգացած արմատային համակարգը ծառայում է ջուրը և նրանում լուծված սննդանյութերը փոխադրելու և բույսը հողին ամրացնելու համար: Հ. ունեն միջբջջային տարածություններ և օդային խոռոչներ, որոնցով ցողունի ստո– րին հատվածներին թթվածին է մատակա– րարվում: Որոշ Հ. տորֆ առաջացնողներ են, միաշաքիլ Հ–ի մի մասն օգտագործ– վում է որպես կեր անասունների համար:

ՀԻԴՐՈՖՈԲ ԿՈԼՈԻԴՆԵՐ, դիսպերս հա– մակարգեր, որոնցում դիսպերսված նյու– թը թույլ է փոխազդում դիսպերս միջա– վայրի (ջրի) հետ: Տես Հիդրոֆիւություն ն հիդրոֆոբություն:

ՀԻԴՐՈՖՈԲ ՑԵՄԵՆՏ, տես Պորտչանդցե– մենտ:

ՀԻԴՐՈՖՈՆ (< հիդրո… և …ֆոն), Էփկ– տրա ձայնային փոխակերպիչ, որը կի– րառվում է հիդրոձայնագիտության մեջ՝ ստորջրյա աղմուկներն ու ազդանշանները լսելու, չափումներ կատարելու համար: Պիեզոէլեկտրա– կ ա ն գնդաձև հիդ– րո ֆ ո ն. /. զգայուն պիեզոէլեկտրական տարր, 2. ներքին էլեկտրոդ, 3. արտաքին էլեկտրոդ, 4. բարակ ռետինե ծածկույթ, 5. թրթռամեկուսիչ տարր, 6. սնամեշ մետաղե ձող, 7. հաղորդիչ, 8. համա– ոանցքային հերմետիկ միացում Հ. նաև հիդրոձւսյնային ուղղորդված ըն– դունիչ անտենաների բաղկացուցիչ տարրն է: Առավել տարածված են էլեկտրադինա– միկական, պիեզոէլեկտրական և մագնի– սաստրիկցիոն երևույթների վրա հիմնը– ված Հ–ները: էլեկտրադինամիկական Հ. սկզբունքորեն չի տարբերվում օդային էլեկտրադինամիկական միկրոֆոնից: Պիեզոէլեկտրական Հ–ում օգտագործվում է որոշ բյուրեղների, ինչպես նաև պիեզո– էլէկտրական խեցեղեն նյութերի ուղիղ պիեզոէֆեկտը (տես Պիեզոէ չեկ արակա– նություն): Մագնիսաաորիկցիոն Հ–ի աշ– խատանքը հիմնված է ֆեռոմագնիսական որոշ մետաղների հակադարձ մագնիսա– ստրիկցիոն երևույթի (տես Մագնիսա– ստրիկցիա) վրա: Չափումների համար նախատեսված Հ. պետք է լինի ոչ ուղղորդ– ված և հետազոտվող հաճախականություն– ների ամբողջ տիրույթում ունենա հավա– սար հաճախային բնութագիր: Այդ նպա– տակով հարմար է օգտվել ալիքի երկա– րության համեմատությամբ Փոքր շառա– վիղ ունեցող և պիե զոխեցեղենից պատ– րաստված գնդաձև սնամեջ ընդունիչնե– րից (նկ.), որոնք կատարում են գնդային սիմետրիկ տատանումներ: Հ–ի հիմնա– կան բնութագրերից մեկը զգայնությունն է, որը որոշվում է էլեկտրական լարման և ձայնի ճնշման հարաբերությամբ և չափ– վում է մկվ/բար–ով: Լ. Պետրոսյան

ՀԻԴՐՕՔՍԻԴՆԵՐ, անօրգանական նյու– թեր, օքսիդների քիմիական միացություն– ները ջրի հետ: Հայտնի են գրեթե բոլոր քիմ. տարրերի Հ.: Շատ մետաղների Հ. հիմքեր են (NaOH, Fe(OH)2Wi), ոչ մե– տաղներինը՝ թթուներ (H2S04, HCIO4 ևն), որոշ տարրերինը՝ ամֆոտեր (տես Ամֆոտերություն): Հ–ի բնույթը կախված է պարբերական համակարգում տարրի գրաված տեղից և տվյալ Հ–ում նրա օք– սիդացման աստիճանից: Հ–ի թթվային կամ հիմնային հատկությունը պայմանա– վորված է մոլեկուլում թթվածին–ջրածին և տարր–թթվածին կապերի համեմատա– կան իոնականության աստիճանով և, հե– տևաբար, ջրային լուծույթներում H+ կամ OH~ իոններ առաջացնելու ունակությամբ:

ՀԻԴՐՕՔՍԻԼ |unMJ*P, հիդրօքսիլ, OH՜ միարժեք խումբ: Մտնում է քիմ. շատ միացությունների՝ ջրի, հիմքերի, թթված– նավոր թթուների, սպիրտների ևն նյութե– րի մոլեկուլների բաղադրության մեջ:

ՀԻԵՐԱՐԽԻԱ (հուն, lepapxia, < tep6g – սրբազան և ap%x– իշխանություն), ամբող– ջի մասերի կամ տարրերի դասավորումը ըստ բարձրից ցածր կարգի: «Հ.» տերմինը գործածել է Դիոնիսիոս Կեղծ–Արեոպա– գիտեսը (V դ. 2-րդ կեսից ոչ շուտ) «Երկ– նային հիերարխիայի մասին» և «Եկեղե– ցական հիերարխիայի մասին» տրակտատ– ներում, և մինչև XIX դ. Հ. գործածվել է քրիստոնեական եկեղեցու կազմակերպու– թյունը բնութագրելու համար: Գիտության մեջ Հ. հասկացությունն սկսել է մշակվել XIX դ. 2-րդ կեսից: Մոցիալական գիտու– թյուններում, սկզբնապես Հ. հասկացու– թյունը կիրառվում էր հակամարտ հասա– րակության մեջ դասային–դասակարգա– գային բաժանումները (օրինակ, ֆեոդա– լական Հ.) և իշխանության կառուցված– քը, հատկապես բյուրոկրատիան բնու– թագրելու համար: ժամանակակից բուրժ. սոցիոլոգիայի մեջ բազմաթիվ ուսումնա– սիրություններ են նվիրվում հեղինակու– թյան Հ–ին, հարստության Հ–ին, իշխան ու–