թյան Հ–ին ևն: XX դ. համակարգերի ընդ– հանուր տեսության սաաջացմամբ Հ. հաս– կացությունը սկսվեց կիրառվել ցանկա– ցած համակարգային օբյեկտների նկա– րագրման համար:
ՀԻԵՐՈԳԼԻՖՆԵՐ (հուն. i,8p6c – սըր– բագան և –tփորագրված պա լո– կեր) , եգիպտական հնագույն գրանշաններ, որոնք հիմնականում լինելով գաղափա– րագիր՝ դեռևս չէին կորցրել պատկերա– նկարչական բնույթը: Հ. գործածության մեջ են եղել մ. թ. ա. IV հազարամյակի վերջերից և տարբերակումներով, փոփո– խություններով հարատևել են մինչև մ. թ. սկզբները: Նախապես Հ–ի թիվը հասել է մոտ 5 հազարի, սակայն հին եգիպտերենի պատմության գրեթե բոլոր շրջաններում գործածվել է դրանց միայն մի մասը (շուրջ 700–800): Հ–ի համակարգում եղել են նաև հնչյունագիր նշաններ, ընդ որում՝ մեկ բաղաձայն արտահայտողներ (թվով մոտ 30), բառամաս՝ ձևույթ (երկու կամ երեք բաղաձայնի կապակցություն) նշա– նակողներ: Մինչդեռ գաղափարագիրն ար– տահայտում էր բառիմաստ (հասկացու– թյուն): Համեմատաբար ավելի ուշ գոր– ծածություն ստացած դետերմինատիվնե– րը (որոշիչները) օժանդակ, չարտասան– վող պայմանական նշաններ էին, որոնցով ճշգրտվում էր բառերի նշանակությունը: Գաղափարագիր պայմանական նշանների հիմքում ընկած էին փոխաբերական–սիմ– վոլիկ իմաստավորումներ (պատկերացում– ներ): Օրինակ, պապիրուսի փաթեթը նշա– նակում էր «գիտենալ, գիտություն», մե– ղուն՝ «զբաղմունք, ջանք, աշխատասիրու– թյուն»: Սկզբում Հ. փորագրվում էին վե– րից վար, ավեւի ուշ՝ աջից ձախ: Գրու– թյան ուղղությունը որոշվում էր առանձին նշանների (օրինակ, դեմքի, ոտքի պատ– կերի) դիրքով: Հ–ի հետագա մշակումը և կրած փոփոխությունները հիմք դարձան նոր գրատեսակների (հիերատական, դե– մոտական) համար, որոնց մեջ գրանշան– ներն արդեն կորցրել էին իրենց պատկե– րային–նկարչական բնույթը: Այժմ Հ. ասե– լով երբեմն հասկանում են գաղափարա– գիր (օրինակ՝ չինական, խեթական, ացտեկյան ևն), ինչպես նաև գրության այլ համակարգեր– Տես նաև Եգիպտա– կան գիր:
ՀԻԵՐՈԳԼԻՖՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, այս– պես է անվանել Վ. ի. Լենինը ֆիզիոլո– գիական իդեալիզմի իմացաբանական դիրքորոշումը (Հ. Հհըէհոչց և ուրիշներ), որը զգայությունները դիտում է որպես արտաքին աշխարհի առարկաների ու նը– րանց հատկությունների պայմանական նշաններ՝ սիմվոլներ, հիերոգլիֆներ, և ոչ որպես նրանց արտացոլումներ: «Հիե– րոգլիֆ» տերմինն այդ առումով առաջին անգամ գործածել է Գ. Վ. Պլեխանովը, որը, սակայն, հետագայում ընդունել է, որ զգայություններն այդպես անվանելը ճիշտ չէ: Հ. տ–յան համար հիմք է դարձել այսպես կոչված զգայարանների սպեցի– ֆիկ էներգիայի օրենքը (Յո. Մյոդւեր), ըստ որի զգայությունների յուրահատկու– թյունը պայմանավորված է զգայարան– ների կառուցվածքով և ոչ թե բուն առարկա– ների բնույթով: Քննադատելով Հ. տ., Լենինը դրան հակադրեց արտացոլման տեսությունը, ըստ որի զգայությունը ոչ թե զգայվողի նշանն է, որն անպայմանորեն չի ենթադրում զգայվողի օբյեկտիվ գոյու– թյունը և զգայության նմանությունը զգայ– վողին, այլ նրա արտացոլումն է, որն ան– պայմանորեն ենթադրում է և՝ մեկը, և՝ մյուսը; Հ. ա. լուրջ զիջում է ագնոստիցիզ– մին: Վ. Բաղդասարյան ՀԻԹ (Heath) էդվարդ (ծն. 1916), անգլիա– կան պետական գործիչ, դիվանագետ: Պահպանողական: 1959–64-ին մինիս– տրական պաշտոններ է զբաղեցրել պահ– պանողական կառավարություններում: 1965-ից՝ պահպանողականների կուսակ– ցության ղեկավար, 1970–74-ին՝ պրեմիեր մինիստր: Վարել է արմ. տերությունների ռազմաքաղաքական խմբավորումների ամ– րապնդման քաղաքականություն, աջակցել է Հարավային Աֆրիկայի ռասիստական վարչակարգերին: ՀԻԼ, կարդամոն, կոճապղպեղազգի– ների ընտանիքի՝ Elettaria cardamonum և E. major բազմամյա խոտաբույսերի, դը– րանց պտուղների և սերմերի անվանումը: Աճում են Հարավային Հնդկաստանի լեռ– նային խոնավ անտառներում, մշակվում նաև Շրի Լանկայում, Հնդկաչինում, Հա– րավային Չինաստանում: Տերևները նըշ– տարաձև են՝ երկշարք դասավորված վե– գետատիվ ընձյուղի վրա: Ծաղիկները բաց կանաչավուն են՝ հուրանում հավաք– ված: Պտուղը եռաբուն տուփիկ է: Սերմերը մանր են, գորշ կարմրավուն, կնճռոտված, անկանոն ձևի, հոտավետ և որպես հա– մեմունք օգտագործվում են խոհարարու– թյան մեջ: Սերմերում պարունակվող եթե– րային յուղը (3,5–7%) կիրառվում է սննդի, ծխախոտի արտադրության, ինչ– պես նաև բժշկության մեջ: Դ. Հիլբերտ
ՀԻԼԲԵՐՏ (Hilbert) Դավիդ [23.1.1862 Վելառ (Քյոնիգսբերգի մոտ)–14.2.1943 Գյոթինգեն], գերմանացի մաթեմատիկոս* Ավարտել է Քյոնիգսբերգի համալսարանը 1893–95-ին՝ նույն համալսարանի պրո– ֆեսոր: 1895–1930-ին՝ Գյոթինգենի հա– մալսարանի պրոֆեսոր: Իշխանությունը հիտլերականներին անցնելուց (1933) հե– տո համալսարանական գործերով չի ըզ– բաղվել: Հ–ի հետազոտությունները մե– ծապես նպաստել են մաթեմատիկայի բազ– մաթիվ բաժինների զարգացմանը: Ին– վարիանտների տեսությունում Հ. ապա– ցուցել է ինվարիանտների համակարգի վերջավոր բազիսի գոյության մասին հիմ– նական թեորեմը: Հանրահաշվական թվե– րի տեսությունում Հ–ի աշխատանքները վերափոխել են մաթեմատիկայի այդ բնա– գավառը ու ելակետ դարձել դրա հետագա զարգցաման համար: Հ–ի կառուցած սի– մետրիկ կորիզով ինտեգրալ հավասա– րումների տեսությունը դարձավ արդի ֆունկցիոնալ անալիզի և առանձնապես գծային օպերատորների սպեկտրալ տե– սության հիմքերից մեկը (տես Հիչբերտ– յան տարածություն): Մաթ. ֆիզիկայում Հ. զբաղվում էր վարիացիոն սկզբունքնե– րով և ճառագայթման տեսության ավելի հատուկ պրոբլեմներով: Հ–ի «Երկրաչա– փության հիմունքները» (1899) մեծապես խթանեց երկրաչափության աքսիոմատիկ կառուցման հետագա աշխատանքները: 1922-ին Հ–ի մոտ ձևավորվեց ողջ մաթե– մատիկայի լրիվ ձևականացման և ձևա– կանացված մաթեմատիկայի անհակասե– լիության «մետամաթեմատիկական» ապա– ցուցումով հիմնավորելու առավել լայն ծրագիր: Պ. Բեռնայսի հետ գրած «Մաթե– մատիկայի հիմնավորումը» երկհատոր– յակը, ուր մանրակրկիտ զարգացվում է այս կոնցեպցիան, լույս տեսավ 1934-ին (1 հ.) և 1939-ին: Այս բնագավառում Հ–ի հույսերը չարդարացան, պարզվեց, որ ձևականացված մաթ. տեսությունների ան– հակասելիության խնդիրը շատ ավելի խորն է ու բարդ, քան ենթադրում էր սկզբից Հ.: Բայց մաթեմատիկայի տրամա– բանական հիմքերի վերաբերյալ աշխա– տանքները հիմնականում ընթանում են Հ–ի նշած ուղիներով և օգտվում նրա ստեղ– ծած կոնցեպցիաներից: Տրամաբանական տեսակետից անհրաժեշտ համարելով մա– թեմատիկայի լրիվ ձևականացումը՝ Հ. միևնույն ժամանակ հավատում էր ստեղ– ծագործական մաթ. ինտուիցիայի ուժին: Նա մաթ. տեսությունները արտակարգ պատկերավոր շարադրելու մեծ վարպետ էր: Հ–ի ստեղծագործությանը հատուկ է հավատը մարդկային մտքի ուժի անսահ– մանափակության ու մաթեմատիկայի և բնագիտության միասնականության հան– դեպ; Գրկ. P H A K., rnjib6epT, nep. c anni., M., 1977.
ՀԻԼԲԵՐՏ, գիլբ և ր տ [անգլիացի ֆի– զիկոս Ու. Գիլբերտի (W. Gilbert, 1544– 1603) անունով], մագնիսաշարժ ուժի կամ մագնիսական պոտենցիալների տարբե– րության միավորը միավորների գաուսյան (CGS) և էլեկտրամագնիսական (CGSM) բացարձակ համակարգերում (տես Էւեկ– տրական ն. մագնիսական միավորների հաւէակարգեր): Նշանակվում է գբ (միջազ– գային նշանակումը՝ Gb): Հ. սահմանվում է իբրև մագնիսաշարժ ուժ՝ այնպիսի հա– ղորդիչի միապատիկ շրջանցման դեպքում, որով անցնում է c/4ji (CGS, c-ն լույսի արագությունն է վակուումում) կամ l/4jt (CGSM) միավոր հոսանք: 1 գբ= 0,795775 ամպեր (մագնիսաշարժ ուժի միավորը Միավորների միջազգային համակար– գում) :
ՀԻԼԲԵՐՏՅԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ, արդի մաթեմատիկայի կարևոր հասկացություն– ներից: Ձևավորվել է XX դ. սկզբին, գեր– մանացի մաթեմատիկոս Դ. Հիւբհրտի աշխատություններում արտահայտված գա– ղափարների ազդեցությամբ. Հ. տ–յան սահմանման մեջ հանդես եկող հիմնական հասկացությունը ներքին կամ ս կ ա լ յ ա ր արտադրյալն է: Այդ– պես կոչվում է այն արտապատկերումը,