Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/408

Այս էջը սրբագրված չէ

րականգնման արժեքներով գնահատում– ները չեն արտահայտում Հ. ֆ–ի մաշվա– ծության (տես Արտադրւսմիջոցների ֆի– զիկական և բարոյական մաշում) աստի– ճանը, այդ պատճառով դրանք գնահատ– վում են նաև վերականգնման կամ սկըգբ– նական արժեքով՝ հաշվի առնելով մաշ– վածքը: Այս գնահատմամբ արտահայտ– վում է դեռևս արդյունքին չփոխանցված Հ. ֆ–ի արժեքը: Մաշված արտադրական Հ. ֆ–ի փոխհատուցումն իրականացվում է ամորտիզացիոն ֆոնդի (տես Ամորտի– զացիա հիմնական արտադրական ֆոն– դերի), իսկ դրանց աճը՝ ազգային եկամտի կուտակման ֆոնդի հաշվին (մասնակիո– րեն նաև ամորտիզացիոն գումարների հաշվին): Արտադրական Հ. ֆ–ի հանգույց– ների, մասերի և դետալների մաշվածքը բնաիրային ձևով վւոխհատուցելու և դը– րանց աշխատունակ վիճակը ծառայու– թյան ամբողջ ընթացքում ապահովելու համար կատարվում է Հ. ֆ–ի նորոգում: Տնտեսագիտորեն տարբերում են նորոգ– ման երեք տեսակ՝ վերականգնողական (բնական աղետների, ռազմ, ավերումնե– րի, Հ. ֆ–ի երկարատև անգործության հե– տևանքների վերացում), ընթացիկ նորո– գում և կաս/իտաւ նորոգում: Արդյունա– բերության որոշ ճյուղերի ձեռնարկություն– ներում առանձնացվում է նաև միջին նո– րոգումը (սարքերի մասնակի քանդում– հավաքում, հանգույցների տեխ. վիճակի ստուգում, անսարքության վերացում): Արտադրական Հ. ֆ–ի ռացիոնալ օգ– տագործումը մեծ արդյունք է տալիս: Ֆոն– դահատույցի բարձրացումը միայն 1% –ով ապահովում է ԱԱՀՄ հասարակական ար– դյունքի աճ՝ 10 մլրդ ռ–ով: Արտադրական Հ. ֆ–ի օգտագործման արդյունավետու– թյան բարձրացման ուղիներն են՝ ստեղծ– վող կարողությունների գործարկման արագացում, մեքենաների առկա պարկի ընդհանուր ծավալում գործող սարքավո– րումների բաժնի մեծացում, նորոգման ժամկետների կրճատման և միջնորոգման ժամանակաշրջանի երկարացման միջո– ցով սարքավորումների աշխատաժամա– նակի ավելացում, հերթափոխի ընթաց– քում յուրաքանչյուր մեքենայի առավելա– գույն և արտադրողական օգտագործում՝ սարքավորման հավասարաչափ բեռնվա– ծության (ռիթմիկ աշխատանքի) բազայի վրա, արտադրության առաջավոր տեխնո– լոգիայի կիրառում ևն: Ոչ արտադրական Հ. ֆ. ան– միջականորեն չեն մասնակցում արտա– դրության պրոցեսին, մի շարք տարիների ընթացքում ապահովում են ոչ արտադրա– կան սպառումը և վերարտադրվում միայն ազգային եկամտի հաշվին: Դրանց վերա– բերում են բնակելի տները, լուսավորու– թյան, գիտության, կուլտուրայի, արվես– տի, առողջապահության, կոմունալ տըն– տեսության, կառավարման և այլ հիմնարկ– ների ու կազմակերպությունների շենքերն ու սարքավորումը: 1979-ի սկզբին ԱԱՀՄ Հ. ֆ. (արտադրա– կան և ոչ արտադրական) կազմել են 1540 մլրդ ռ. կամ երկրի ազգային հարստու– թյան 64,3% –ը: Գրկ. Ա ռ. ա ք և լ յ ա և Ա. Ա., Ձեռնարկու– թյունների արտադրական ֆոնդերը և նրանց ավելի լավ օգտագործման ուղիները, Ե., 1961: Սոցիալիստական վերարտադրության լենին– յան ուսմունքը, Ե., 1970: ApaKeaaaA.A. H flp., BOCnpOH3BOflCTBO OCHOBHMX 4)OHAOB CCCP, M., 1970; 3 a x a p o b B. I, HayqHo- TexHuqecicafl peBOJiicmHH h odHOBJieime ochob- hmx 4>ohaob, JI., 1973; H b a h o b E.A., OcHOBHbie tjDOHflbi: B0cnp0H3B0flCTB0 h noBbime- Hne 4)OHflooTfla*iH, M., 1978. Ա. Առաքեչյան

ՀԻՄՆԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ, տես Հիմնական ֆոնդեր:

ՀԻՄՆԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՇՈՒՄ, հիմ– նական ֆոնդերի արժեքի ու սպառողա– կան արժեքի նվազում: Լինում է ֆիզիկա– կան և բարոյական: Հիմնական ֆոնդերի ֆիզիկական (նյութական) մ ա– շ ու մ ը դրանց սպառողական արժեքի ու արժեքի աստիճանական նվազումն է՝ ար– տադրական սպառման ընթացքում և բնու– թյան ուժերի ազդեցության հետևանքով: Կատարվում է մետաղների մեխանիկա– կան մաշման, կոռոզիայի ու հոգնածու– Հիմնական ֆոնդերն ըստ ՍՍՀՄ ժողտնտեսության ճյու– ղերի (տարվա վերջին, 1973-ի համադրելի գներով, մլրդ ո.) 1965 1970 1975 1978 Բոլոր Հ. ֆ. (ներառյալ անասնահոտը) 601 860 1256 1540 Արտադրական հիմնական ֆոնդեր 360 531 805 1006 այդ թվում՝ արդյունաբերության 168 255 385 479 գյուղատնտեսության 77 106 167 211 տրանսպորտի և կապի 83 117 171 209 շինարարության 12 22 35 48 սանտրի, հասարակական սննդի, մթերումների, նյութա– տեխնիկական մատակարարման և նյութական արտա– դրության այլ ճյուղերի 20 31 47 59 Ոչ արտադրական Հ. ֆ. 241 329 451 534 այդ թվում՝ բնակարանային տնտեսության 159 204 267 309 կոմունալ տնտեսության և կենցաղային սպասարկման՛ 25 39 56 69 առողջապահության և լուսավորության 31 48 75 93 գիտության, կուլտուրայի, արվեստի և ոչ արտադրական այլ ճյուղերի 26 38 53 63 թյան, կառույցների դեֆորմացման, քայ– քայման և այլ ձևերով: Օգտագործման ըն– թացքում հիմնական ֆոնդերի ֆիզիկա– կան մաշման ինտենսիվությունը կախված է դրանց արտադրական բեռնավորումից և պահպանման պայմաններից: Որքան մեծ է գործող հիմնական ֆոնդերի մաշ– վածությունը, այնքան կարճատև է դրանց ծառայության ժամկետը և ցածր՝ մնա– ցորդային արժեքը: Մաշվելու ընթացքում աշխատանքի միջոցների արժեքը մաշվա– ծության չափով մաս–մաս փոխանցվում է նորաստեղծ արդյունքին և դրանց մաշվե– լուն համամասն ընդունում ամորտիզա– ցիոն հատկացումների (տես Ամորտիզա– ցիա հիմնական արտադրական ֆոնդերի) ձև: Ամորտիզացիոն հատկացումներն օգ– տագործվում են աշխատանքի միջոցների լրիվ կամ մասնակի վերականգնման, հիմ– նական ֆոնդերի արդիականացման ու նորացման համար: Հիմնական ֆոնդերի բարոյական մ ա շ ու մ ը դրանց արժեքի նվազումն է՝ աշխատանքի արտադրողականության աճի ու տեխ. առաջընթացի հետևանքով: Դրսևորվում է երկու ձևով. ա. երբ նույն կոնստրուկցիայի մեքենաներն աշխա– տանքի արտադրողականության բարձ– րացման շնորհիվ որոշ ժամանակ անց թո– ղարկվում են աշխատանքի ավելի փոքր ծախսումներով, և բ. տեխ. առաջընթացի շնորհիվ ստեղծվում է առավել արտադրո– ղական ու խնայողական տեխնիկա: Դրա հետևանքով առկա տեխնիկան, լինելով ֆիզիկապես չմաշված և օգտագործման համար պիտանի, հնանում է և խոչընդո– տում աշխատանքի արտադրողականու– թյան բարձրացմանը: Այդ պատճառով հին տեխնիկան անընդհատ փոխարինվում է նորով, կամ դրա առանձին դետալների, հանգույցների, հարմարանքների փոխա– րինման ուղիսվ արդիականացվում: Որոշ հիմնական ֆոնդերի մաշումը կապված է նաև թողարկվող արտադրանքի հնացման հետ:

ՀԻՄՆԱՆԵՐԿ գեղանկարչության մեջ (նախաներկ), նկարի հիմքի (պատի, տախտակի, կտավի, ստվարա– թղթի մակերես) և ներկերի միջև ընկած միջանկյալ շերտ, որն ստեղծվում է գու– նաշերտի հետ ամուր կապ, ցանկալի ֆոն (սպիտակ, դարչնագույն, մոխրագույն) և մակերես (հարթ, հատիկավոր) ստանալու նպատակով: Հ–ի հիմնական բաղադրա– տարրը փոշենման նյութ է (կավիճ, գիպս, կիր, կապարի և օհն1փ սպիտականերկ), որը կապակցվում է սոսնձով, բուսական յուղերով և յուղային էմուլսիաներով: Միջ– նադարյան Հայաստանի որմնանկարչու– թյունում որպես Հ–ի բաղադրամասեր օգ– տագործել են հանգած կիր, ալաբաստր (լսնակուճ), ձվի դեղնուց, կիսայուղեր, հավանական է՝ մեղր, իսկ XVIII-՝ XIX դդ. հաստոցային գեղանկարչությունում՝ ձկան սոսինձ, կավիճ, յուղեր: Գրաֆիկա– յ ու մ Հ. թթվակայուն շերտ է, որով պա– տում են մետաղյա թիթեղը՝ Փորագրու– թյան որոշ տեսակներ (օֆորտ, աքվա– տինտա ևն) ստեղծելիս՝ կերագծելու ժա– մանակ նրա առանձին մասերը թթվի ազ– դեցությունից պահպանելու նպատակով: