Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/410

Այս էջը սրբագրված չէ

ծանեց հիերոգլիֆները: XIX դ. կեսին ըս– կըսվեցին Հ. Ա–ի հնավայրերի պեղումնե– րը: Ֆրանսիացի Պ. Բոտտան, անգլիացի Օ. Լայարդը և ուրիշները պ եղեցին Ասո– րեստանի երեք մայրաքաղաք: Նինվեի պեղումների ժամանակ, Քույունջիք բլրի վրա, բացվեց սեպագիր աղյուսակների մի հսկայական գրադարան: Այնուհետև պեղվեցին Շումերի հնագույն քաղաքնե– րը, Ուրարւոուի, Խեթական պետության, Հին Պարսկաստանի, էլամի, Միտաննիի հնավայրերը: Ստեղծված ասոէրագիտու՜ թյան մեջ առաջացան նոր ճյուղեր՝ խեթա– գիտություն , ուրարտագիտություն, խու– ռիագիտություն ևն:tXXtդ. 2-րդ կեսին առաջացավ մի նոր ճյուղ՝ «էբլայագիտու– թյուն»՝ Հս. Սիրիայի Թել–Մարդիխ վայ– րում հայտնաբերված, մ. թ. ա. III հազա– րամյակում ծաղկած էբլա քաղաքի անու– նով, որի պեղումներով արդեն հայտնա– բերվել է շուրջ 15 հզ. սեպագիր աղյու– սակ, գրված մասամբ շումերերեն, մա– սամբ էլ, հավանաբար, քանաներեն: Հ. Ա–ի պատմության ու մշակույթի տար– բեր հարցերին նվիրված մասնավոր ուսումնասիրություններին հաջորդեցին ընդհանրացնող աշխատություններ: Առա– ջին լուրջ գիտական հետազոտությունը Գ.Մասպերոյի «Դասական Արևելքի ժո– ղովուրդների հին պատմություն» (1895– 1899) գործն էր: Դերմ. պատմաբան է. Մե– յերը փորձել է Հ. Ա–ի պատմությունը շա– րադրել իր ստեղծած հետադիմական ցիկ– լիկ տեսությամբ («Հին աշխարհի պատմու– թյուն», 1884–1902): Ռուսաստանում Հ. Ա–ի պատմության վերաբերյալ առաջին հաջողված աշխատությունը Բ. Ա. Տուրաևի «Հին Արևելքի պատմությունն» է (1911): Մարքսիստական, հատկապես սովետա– կան պատմագրությունը ուսումնասիրու– թյան առարկա է դարձրել Հ. Ա–ի երկրների սոցիալ–տնտ. կացութաձևի և հարաբերու– թյունների հարցերը: Ի հակադրություն բուրժ. պատմագրության մեջ ընդունված տեսակետի, թե Արևելքի ժողովուրդներն ընդունակ չեն պատմական զարգացման, ինքնուրույն առաջընթացի (որը դիտում են իբրև արևմաաեվրոպական ժողովուրդ– ների մենաշնորհ), սովետական պատմա– գրությունը ցույց է տալիս, որ Արևելքն ու Արևմուտքը զարգացել են պատմական միևնույն հիմնական օրինաչափություննե– րով: 1930-ականներին ընդունվեց ակադ. Վ. Վ. Մտրուվեի առաջադրւսծ տեսակե– տը, որ Հ. Ա–ի ժողովուրդները ևս անցել են ստրկատիրական արտադրաեղանակի փուլով: Նրա տեսության հակառակորդ– ները (որոնք հետագայում մեծ մասամբ հարեցին Վ. Վ, Ստրուվեին) պնդում էին, թե Արևելքին հատուկ է եղել կամ յուրա– հատուկ «ասիական արտադրաեղանակ», որի հատկանիշներն են բռնատիրությու– նը, համայնքային սկզբունքի գերակշսու– թյունը և հողի նկատմամբ մասնավոր սե– փականության բացակայությունը, և կամ՝ «մշտնջենական ֆեոդալիզմը»: Հ. Ա–ում ստրկատիրական հասարակարգի տեսու– թյունը ոչ միայն ամրապնդվել է մի շարք հետազոաողների նոր ուսումնասիրու– թյուններով (հիմնականում՝ Ի. Մ. Դյակո– նով), այլև որոշակի ազդեցություն է գոր– ծել արտասահմանյան պատմագրության առաջադեմ ներկայացուցիչների վրա: Աա– կայն դեռևս առանձին սովետական պատ– մաբաններ փորձում են այս կամ այն ձևով վերակենդանացնել «ասիական ար– տադրաեղանակի» թեզը: Հ. Ա–ի պատմության նյութերը լայնորեն օգտագործել են Կ. Մարքսը, Ֆ. էնգելսը, Վ. Ի. Լենինը իրենց տեսությունները փաստարկելու նպատակով: Հին Հայաստանի պատմության սո– ցիալ–տնտ. խնդիրները ուսումնասիրվում են Հ. Ա–ի պատմության համապատաս– խան խնդիրների հետ կապակցված: Հա– յերը այն եզակի ժողովուրդներից են, որոնք սկիզբ առնելով Հ. Ա–ի պատմու– թյան հնագույն ժամանակներում, հարա– տևել են ցայսօր: Գ/j^f.Macnepo T., ^peBHHH hctophji HapofloB BocTOKa, 2 ա#., M., 1911; Typaes JB. A., Hctophh ^peBHero BocxoKa, t. 1–2, JI., 1936; CTpyse B.B., Hctophh flpeBHero BocTOKa, M., 1941; flbHKOHOB H.M., IIpo6jieMbi cotfcTBeHHocTH. O cTpyKType o6- mecTBa BjiH>KHero BocTOKa flo cepeflUHbi 11 thc . flOH.3„ «BecxHHKapeBHeiiHCTopjffl», 1967, N° 4; Նույնի, IIpodjieMbi 3kohomhkh o cTpyic- Type odmecTBa Bjmamero BocTOKa rq cepe- flHHW II B . AO H . 3., «BeCTHHK ApeBHCH HCTOpHH>, 1968, No 3, 4. Գ. Սարգպան ՀԻՆ ԳԵՏԻԿ, IX–XII դարերի հայկական ճարտարապետական հուշարձանախումբ ՀՍՍՀ Կրասնոսելսկի շրջանի Մար– տունի գյուղի մոտ, Դետիկ գետի ձախ ափին, Նոր Գետիկից (Գոշավանք) ավելի քան 15 կՎ հեռավորության վրա: Հյուսի– սային Հայաստանի հոգևոր ու մշակութա– յին նշանավոր կենտրոն Հ. Դ. վանքի կյանքում կարևոր դեր է ունեցել Մխիթար Գոշը: Երկրաշարժից Դետիկ վանքը կոր– ծանվելուց հետո Մխիթար Դոշը դիմել է Զաքարե և Իվանե իշխաններին՝ խնդրե– լով նոր տեղ վանքի կառուցման համար, քանի որ հինը վերականգնելն անհնար էր: Զաքարյան իշխանները հատկացրել են Տանձուտի ձորը, ուր կառուցվել է Նոր Դետիկը: Հ. Դ. 1979-ից պեղվում է: Հու– շարձանախումբը, որ վարդագույն քարից կառուցված լինելու համար հայտնի է եղել Կարմիր եղցի անունով, բաղ– կացած է եկեղեցիներից, ժամատնից, միա– Հին Գետիկի հուշարձանախմբի գլխավոր եկե– ղեցու արևելյան պատը Հին Գետիկի հուշարձանախմբի ճարտարապե– տական մանր ամսաներից բանության շենքերից և այլ կառույցնե– րից: Համալիրում հնագույն շինությունը խաչաձև հատակագծով, չորս ավանդա– տներով, կոպտատաշ քարով շարված գրե– թե կանգուն եկեղեցին է (IX– X դդ.): XII դ. սկզբներին կառուցված գլխավոր եկեղեցին երկաստիճան գետնախարսխի վրա հաստատված, չորս անկյուններում կրկնահարկ ավանդատներով զմբեթա– սրահ է (12 t/X 17 մ)ճ երեսապատված բազմագույն սրբատաշ քարերով: Պեղում– ներով բացվեւ են երկու մուտքերը՝ հս. և արմ.: Հս. ճակատը մշակված է հովհարա– ձև ավարտով պսակված եռանկյունաձև երկու խորշով, որոնց միջև բացվող մուտ– քը կենտրոնից քիչ արմ. է՝ երիզված է երկրաչափական նախշերով քանդակա– զարդ շրջանակով: Արտակարգ շքեղու– թյամբ առավել ուշագրավ է եկեղեցու արմ. մուտքը, որի միակտուր քարից կո– ղերի և դրանց հաջորդող դեկորատիվ զույգ որմնասյուների միջև որմի մակերե– սը մշակված է շեղանկյուն քարե սալիկնե– րով: Եկեղեցուն արմ–ից կից է կոպտա– տաշ քարից մի շինություն, հավանաբար՝ ժամատուն: Հայտնաբերվել են եկեղեցու արտաքին և ներքին հարդարանքի բազ– մաթիվ բեկորներ, շինարարական և նվի– րատվական արձանագրությունների մա– սեր, X– XIII դդ. գեղաքանդակ խաչքա– րեր: Եկեղեցու մի քանի քարերի վրա փո– րագրված է քարգործ վարպետի անվան Խ սկզբնատառը: Հ. գ–ի ճարտարապետն է ՀովսաաՓը: Գրկ. Կիրակոս Գանձակեցի, Պատմություն հայոց, Ե., 1961: Դիվան հայ վի– մագրության, պրակ 6, Ե., 1977: Գ. Կաբախանյան ՀԻՆ ԹԱԴԼԱՐ, գյուղ Լեռնային Ղարաբա– ղի Ինքնավար Մարգի Հադրութի շրջա– նում, շրջկենտրոնից 40 կՎ արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնա– պահությամբ, դաշտավարությամբ: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, հիվան– դանոց, կինո, փոստ: Հ. Թ–ի մոտ է Կա– տարո վանքը: ՀԻՆ ԿԱՍՏԻԼԻԱ (Castilla la Vieja), պատ– մական մարզ Իսպանիայոսք, մեծ մասամբ՝ Կասաիսան սարահարթում (Մեսետա– յում): Ընդգրկում է Սանտանդեր, Պալեն– սիա, Բուրգոս, Լոզրոնիո, Վալյադոլիդ, Սորիա, Սեգովիա, Ավիլա նահանգները: Տարածությունը 66,1 հզ. կմ2 է, բն. 2,2 մլն (1971): Գլխավոր քաղաքը՝ Բուրգոս: Հ. Կ. ագրարային–ինդուստրիալ մարզ է: Տի– րապետում է խոշոր հողատիրությունը,