Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/413

Այս էջը սրբագրված չէ

կրոնի շրջանակներից, այն ներառում է նաե սովորույթներ, վարքի նորմաներ, փիլ. ըմբռնումներ, ապրելակերպի եղա– նակներ, հասարակական ինստ–ներ են: Հ–ի կրոնական համակարգում զուգորդ– ված են տարբեր կրոններ և հավատալիք– ներ՝ սկսած անիմիզմի առավել պարզու– նակ յուրատեսակներից մինչե կրոնա– փիլիսոփայական մոնիստական համա– կարգերը: XIX դ. 2-րդ կեսին Հ–ում առաջացել են ռեֆորմիստական, նեոհնդուական ընկե– րություններ ու կազմակերպություններ (Բրահմա սամաչ, Արիա սամաչ են): Նեո– հնդուական կրոնա՜փիլիսոփայական ուսմունքների համաձայն, բոլոր կրոններն իրենց ներքին էությամբ միասնական են և տարբերվում են լոկ արտաքին, պաշտա– մունքային կառուցվածքով: Հետևաբար, վեր հանելով այդ արտաքինը, ոչ էականը, տարբերիչը, ընդհանրական հիմքով կա– րելի է ստեղծել «նոր», «միասնական», «ունիվերսալ» կրոն, որը «մաքրված» և «ազատված» կլինի որոշակի կրոններին բնորոշ ֆանատիզմից ու խավարամտու– թյունից: Հ. եղել է Հնդկաստանի հասա– րակական կյանքի զարգացման լուրջ խոչ– ընդոտներից: Սակայն Հնդկաստանի ան– կախության նվաճումից (1947) հետո, Հ–ի սոցիալական հիմքերը աստիճանաբար նեղանում են: Գրկ. HjIbHH r. Փ., PejIHTHH ,ZXP6BH6H HH– /սա, M., 1959; IlHTHropcKHH A.M., PejmrnH Hhahh, b kh.: Hctophh Hhahh b cpefl- Hue Beica, M., 1968, rji. 5.

ՀԻՆԴՈՒԿՈՒՇ (պարսկ. հինդու կուխ՝ հնդկական լեռ), լեռնային համակարգ Աֆղանստանում, Պակիստանում և Հընդ– կաստանում: Երկարությունը մոտ 800 կմ է, լայնությունը՝ 50–ՅՕՕ^ւ/, առավել բարձրությունը՝ 7690 մ (Տիրիչմիր լեռ): Հիմնական լեռնաշղթաներն են Բաբան, Պագմանը և բուն Հ.: Բաժանվում է Արե– մւոյան (3500–4000 մՀ գերակշռող բարձ– րություններով), Կենտրոնական (մինչե 6059 մ) և Արեելյան (6000 ւ/-ից բարձր) մասերի: Ծածկված է սառցադաշտերով (6200 կմ2): Ամենացածր լեռնանցքը Բարո– գիլն է (3777 մ): Հ. Ալպյան գեոսինկլինա– լային (ծալքավորման) մարզի հորստաան– տիկլինորային մասնատված բարդ հա– մակարգ է՝ ձեավորված նեոգենանթրո– պոգենի ժամանակաշրջանում: Բնութա– գրվում է ուժեղ սեյսմիկությամբ: Ունի քարածխի, երկաթի, բազմամետաղների, ոսկու, ծծմբի, գրաֆիտի ենի հանքեր: Կլիման լեռնային է, չոր, մերձարևադար– ձային՝ լավ արտահայտված ուղղաձիգ գո– ւռ իականությամբ: Տեղումների տարեկան քանակը 300– 1000 մմ է, արլ. ներքին գոգ– հովիտներում՝ մինչե 50 մմ: Լանդշաֆտ– ները տարածված են ուղղաձիգ գոտիակա– նությամբ՝ կիսաանապատներից մինչե բարձրլեռնային նիվալ կամ ցուրտ անա– պատային գոտին:

ՀԻՆԵՆՑ, գյուղ Արեմտյան Հայաստա– նում, Վանի վիլայեթի Շատախի գավա– ռում: 1909-ին ուներ 178 (20 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ: Հ–ի հա– յերը բռնությւսմբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

ՀԻՆՁՔ, գյուղ Արեմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի համանուն գավառում, էրգրումից հյուսիս–արեելք, Արեմտյան Եփրատի ձախ ափին: 1909-ին ուներ 20 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ: Գյուղն ուներ եկեղեցի և վարժա– րան: Հ–ից 47 ընտանիք հայեր 1830-ին գաղթել և բնակություն են հաստատել Ախալցխայի շրջանի Սուֆլիս գյուղում: Հ–ի հայ բնակիչները բռնությամբ տեղա– հանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ: Նրանց մեծ մասը զոհվել է: Փրկված– ները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

ՀԻՆՇԵԼՎՈՒԴ (Hinshelwood) Միրիլ Նոր– ման (1897–1967), անգլիացի ֆիզքիմի– կոս: Լոնդոնի թագավորական ընկերու– թյան պրեզիդենտ (1955–60): Հիմնական աշխատանքները վերաբերում են շղթայա– կան ռեակցիաների բնագավառին, ուսում– նասիրել է դրանց համասեռ կատալիզը և մեխանիզմը: 1928-ին ջրածնի օքսիդացու– մը հետազոտելիս հայտնաբերել է բոցա– վառման վերին սահմանը և բացատրել այդ երևույթը որպես փակ ծավալում մաս– նիկների եռակի փոխհարվածի դեպքում շղթաների կտրման արդյունք: Միաժամա– նակ Ն. Ն. Սեմյոնովի հետ մշակել է շղթա– յական ռեակցիաների տեսության հի– մունքները: Հ. հետազոտել է անօրգանա– կան և օրգ. նյութերի (օրինակ, կալիումի պերմանգանատի, ալդեհիդների, կետոն– ների են) քայքայման կինետիկան: 1938-ից զբաղվել է տարբեր միջավայրերում բակ– տերիաների աճման պրոբլեմով, հաստա– տել է, որ միջավայրին բակտերիաների հարմարվողականությունը ինքնաբերա– բար կարգավորվում է բջիջների ֆերմեն– տային հաշվեկշռով: Հայտնաբերել է բջիջների աճման արագության կախումը շրջապատող միջավայրում ածխաթթու գազի, ամինաթթուների և այլ նյութերի պարունակությունից: Նոբելյան մրցանա– կի դափնեկիր (1956, Ն. Ն. Սեմյոնովի հետ): ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան ան– դամ (1958): Գրկ.Tk>tk>hhhk M.H., Chphji Hop- MaH XnHEneirayfl, «)KypHa.7i Bcecoio3Horo xh- MH^ecKoro o6mecTBa hm. «ZJ.H. MeHflejieeBa», 1975, t. 20, Hq 6, c. 676-77.

ՀԻՇԱՏԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ձեռագիր գըր– քերում տեղ գտած մանր արձանագրու– թյուններ, որոնք պարունակում են ձեռա– գրերի գրչության ընթացքին վերաբերող տեղեկություններ, հիշման ու ողորմու– թյան արժանանալու աղերսանքներ, զա– նազան դիպվածների ու անձնական հո– գեվիճակների հակիրճ նկարագրություն– ներ: Լինում են արձակ և չափածո: Հ–ներ են թողել ինչպես ձեռագրերի գրիչ–ընդ– օրինակողները, այնպես էլ ծաղկողները, կազմողները, ստացողները, գերությունից ազատողները: Հ–ներն ըստ էության ձե– ռագրական հիշաաակարանի բեկորներն են, որոնք իրենց մանրամասներով ւրաց– նում ու հարստացնում են նրա բովանդա– կությունը: Բախչինյան

ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ, ձեռագիր բնագրերի վեր– ջում և ազատ տեղերում արված արձանա– գրություն: Հ–ում ներկայացված են տվյալ ձեռագրի ստեղծման հանգամանքները, հաճախ նաե՝ տվյալ ժամանակաշրջանի անցուդարձերը, կենսագրական տեղեկու– թյուններ ձեռագիրն արտագրողի, կազ– մողի, ծաղկողի և այլոց մասին: Հ. են թողել ձեռագրերի արտագրող–գրիչները, մանրանկարիչները, կազմողները, ստա– ցողները և բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են տվյալ ձեռագրին: Հ–ներն ստեղծվել են վիմագիր արձանա– գրությունների օրինակով ու հետնու– թյամբ և տարածվել հատկապես հնագույն քրիստոնյա ժողովուրդների՝ հույների, հայերի, ասորիների շրջանում: Հ–ներն ամենից ավելի զարգացել ու ծավալվել են հայ իրականության մեջ՝ ձեռք բերելով յու– րահատուկ պատմագրական տեսակի ար– ժեք: Հայ ձեռագրական Հ., սկիզբ առնելով V դ. և մեծ վերելք ապրելով XIII–XV դդ., հարատեել է մինչե XVIII դ.: Պատմական հավաստի վավերագրեր լինելով հանդերձ՝ հայկ. ձեռագրերի Հ–ներն արտահայտել են նաև ժամանակի գեղարվեստական ճա– շակն ու մտածողությունը, անգամ՝ հա– րըստացրել միջնադարի հայ պոեզիան ու արձակը: Գրկ* Փիրղալեմյան Ղ., Նոտարք Հայոց, ԿՊ, 1883: Հովսեփյան Գ., Հի– շատակարանք ձեռագրաց, հ. 1, Անթիլիաս, 1951: Խաչիկյան Լ., ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշաաակարաններ, Ե., 1950: Ն ու յ ն ի, ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշաաակարաններ, հ. 1–3, Ե., 1955 – 67: Հակոբյան Վ., հայերեն ձեռագրերի ժէ դարի հիշաաակարաններ, հ. 1–2, է?., 1974 – 1978: Բախչինյան Հ., Հայկական ձե– ռագրական հիշատակարանը, Ե„ 1980: Բախչինյան

ՀԻՇՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ

ԻՈՂՈՎԱԿ, էլեկտրոնաճառագայթային խողովակ, որն օժտված է որոշակի ժա– մանակամիջոցում էլեկտրական ազդա– նշաններ պահպանելու հատկությամբ: Կի– րառվում է ոչ ստացիոնար պրոցեսների գրանցման ու բազմակի վերարտադրման, ազդանշանների համեմատման, ռադիո– լոկացիոն ինդիկատորներում շարժվող օբ– յեկտի (նպատակի) առանձնացման, ռա– դիոլոկացիոն ազդանշանները հեռուստա– տեսայինի Փոխակերպման համար, ԷՀՄ–ի օպերատիվ հիշողության սարքերում են: Տարբերում են այնպիսի Հ. է. խ–ներ, որոն– ցում՝ ա. գրանցված ինֆորմացիան ար– տահայտվում է էլեկտրական ազդանշան– ների ձեով (գրաֆիկոն), բ. գրանցված ազ– դանշանները փոխակերպվում են էկրանի վրա դիտվող պատկերի: Բոլոր տեսակի Հ. է. խ–ներում տեղի են ունենում՝ ա. գրանցման նախապատրաստում՝ նախօ– րոք գրանցված ազդանշանի «ջնջում», բ. ազդանշանի գրանցում դիէլեկտրիկ թիթեղի մակերևույթի վրա լիցքերի բաշխ– ման (պոտենցիալային ռելիեֆի) տես– քով, գ. ազդանշանի պահպանում անհրա– ժեշտ ժամանակահատվածի ընթացքում՝ ազդանշանի «հիշում», դ. ազդանշանի վե– րարտադրում ցանկացած պահին՝ «ըն– թերցում»:

ՀԻՇՈՂ ՍԱՐՔ (ՀՍ), հաշվողական մեքե– նայի բաղկացուցիչ մաս կամ ինքնուրույն