սարք, որը նախատեսված է ինֆորմացիան գրանցելու, պահելու և վերարտադրելու համար: Ամենամեծ կիրառումը ՀՍ–երը ստացել են թվային հաշվողական մեքենա– ներում (ԹՀՄ), ինչպես նաև ավտոմատի– կայի սարքերում, հեռուստամեխանիկա– յում, միջուկային ֆիզիկայում են: ՀՍ հիմ– նականում բնորոշվում է տարողությամբ (պահվող ինֆորմացիայի քանակով), արագագործությամբ (ընտրման և հարց– ման ժամանակներով) և արժեքով կամ տե– սակարար արժեքով: ՀՍ–ում որպես ին– ֆորմացիա կրողներ օգտագործվում են էլեկտրոնաճառագայթային խողովակներ, "Հիշող սարքի բլոկ–սխեմա մագնիսական ժապավեններ, թմբուկներ և սկավառակներ են: ՀՍ–երը բաժանվում են տեսակների՝ ա. ըստ հարցման բնույ– թի՝ հասցեային և զուգորդական ՀՍ–եր, բ. ըստ հարցման եղանակի՝ կամավոր հարց– ման և հաջորդական հարցման ՀՍ–եր, գ. ըստ ֆունկցիոնալ նշանակության՝ օպե– րատիվ (ՕՀՍ), մնայուն (ՄՀՍ), արտաքին (ԱՀՍ) և բուֆերային (ԲՀՍ), դ. ըստ ին– ֆորմացիան պահպանելու ունակության՝ սնումից կախված և անկախ ՀՍ–եր: Հասցեային ՀՍ–ում ինֆորմացիան փնտրվում է նախօրոք հայտնի հաս– ցեով, իսկ զուգորդական ՀՍ–ում՝ ըստ ին– ֆորմացիայի որոշ հատկանիշների: ԹՀՄ–ում հիմնականում օգտագործվում են հասցեային ՀՍ–եր: Կամավոր հարցման ՀՄ–ոյ.մ թույլ է տրվում հասցեների ընտըր– ման կամավոր կարգ, իսկ հաջորդականում հասցեների ընտրությունը կատարվում է միայն որոշակի հաջորդականությամբ: ՕՀՍ–ն նախատեսված է միջանկյալ թվա– բանական հաշվարկների արդյունքները հիշելու, ՄՀՄ–ն՝ խնդրի լուծման ընթաց– քում չփոփոխվող ինֆորմացիան հիշե– լու, ԱՀՍ–ն՝ մեքենա մուծվող ինֆորմա– ցիան հիշելու համար: ԲՀՄ–ն, որն օժտ– ված է բարձր արագագործությամբ և փոքր տարողությամբ, օգտագործվում է մեքե– նայի առանձին սարքերի արագություն– ները համաձայնեցնելու համար: Սնումից կախված, ՀՍ–ում սնումը անջատելիս՝ հիշված ինֆորմացիան կորչում է: Չնայած ՀՍ–երի բազմատեսակությանը, նրանց կարելի է ներկայացնել ընդհան– րացված կառուցվածքային սխեմայով, որը բաղկացած է հետեյալ հանգույցներից (նկ.). 1. կուտակիչ (նախատեսված է ինֆորմացիան գրանցելու և պահելու հա– մար), 2. տեղական կառավարման հան– գույց (ըստ ժամանակային դիագրամի ներ– քին ազդանշաններ է մշակում ՀՍ–ի հան– գույցները կառավարելու համար), 3. թվի ընտրման հանգույց (ընդունում է թվի հասցեի կոդը կամ թվի հայտանիշը և ըստ այդմ իրագործում թվի ընտրությունը), 4. թվի ընդունման հանգույց (ընդունում է գրանցվող ինֆորմացիայի կոդը և կառա– վարում գրանցման հանգույցը), 5. գրանց– ման հանգույց (գրանցվող թվի կոդը ձեա– փոխվում է կուտակիչի կարգային գծերի կառավարման ազդանշանների), 6. ըն– թերցման հանգույց (կուտակիչից ընթերց– ված ինֆորմացիան ձեափոխվում է մեքե– նայի ստանդարտ ազդանշանների), 7. ինֆորմացիայի առաքման հանգույց (նա– խատեսված է ընթերցված ինֆորմացիան կարճատե պահելու համար): Գրկ. Khtobhh B. B«, OnepaTHBHbie 3a- noMHHaiomHe ycTpoficTBa Ha <J)eppHTOBbix cep;je»roHKax h tohkhx MarHHTHWX rniemcax, M.–JT., 1965; KpaH3Mep JI. Ո., ycTpoii- CTBa XpaHeHHH flHCKpeTHOH HH(|>OpMaii;HH, 2 H3a ., nepepa6., JI., 1969; III h r h h A. T., IJh- (t>POBbie BbiqHCJIHTejIbHbie ManiHHbl (naM5ITb YBM), M., 1975* Գ. Զա քարյա՛ս
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ, ինֆորմացիա մտապա– հելու, այդ կերպ կենսափորձ կուտակելու և անհրաժեշտության դեպքում այդ ին– ֆորմացիան վերարտադրելու ընդունակու– թյուն: Հ. իմացական պրոցեսներից է և հատուկ է մարդուն ոլ զարգացած նյարդա– յին համակարգ ունեցող կենդանիներին: Տարբերում են Հ–յան երկու մակարդակ– ներ. կարճատե և երկարաժամկետ: Կար– ճատե հիշողության մակարդակում ին– ֆորմացիան պահպանվում է մի քանի վայրկյանից մինչե մի քանի տասնյակ րոպե, որից անցնում է երկարաժամկետ Հ–յան մակարդակը կամ լրիվ ջնջվում է: Երկարաժամկետ Հ. բնորոշվում է տըվ– յալ օրգանիզմի կյանքի տեողության հետ համեմատելի ինֆորմացիայի պահպան– ման ժամանակով և կարճատե Հ. խախտող գործոնների նկատմամբ ունեցած կայու– նությամբ: Ինֆորմացիայի ընկալումից հետո սկըս– վում է նրա ամրապնդման (կոնսոլիդա– ցիայի) փուլը: Հ–յան խախտումներն առա– ջանում են գլխուղեղի կենտրոնների ախ– տահարման հետեանքով, ընդ որում հիմ– նականում վերաբերում են մոտ անցյալի դեպքերին, հետադարձ ամնեզիայի է են– թարկվում դեռես կոնսոլիդացիայի չեն– թարկված ինֆորմացիան, մինչդեռ եր– կարաժամկետ Հ–յան բովանդակություն– ները խիստ ամուր են պահվում: Կարճատե Հ–յան մեխանիզմները գոր– ծում են այնքան ժամանակ, քանի դեռ ին– ֆորմացիան չի ամրապնդվել: Որոշ փոր– ձարարական փաստեր վկայում են, որ ինֆորմացիան հաճախ ամրապնդվում է ընկալումից անմիջապես հետո, թեե ընդ– հանուր առմամբ կոնսոլիդացիան տնում է 30–60 րոպե: Գլխուղեղի էլեկտրաֆիզիո– լոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր իրադարձու– թյան վերաբերյալ մտապահվող ինֆոր– մացիան գրանցվում է ոչ թե առանձին գրգռված նեյրոններում, այլ միաժամա– նակ գրգռված նեյրոնների և գլխուղեղի զոնաների կոմբինացիաներում: Ընկալ– ված ինֆորմացիան «կրկնօրինակվում» և պահվում է գլխուղեղի կեղեի երկու կի– սագնդերում՝ առաջացնելով նույնատիպ հետքեր: Նույն ինֆորմացիան տարբեր անալիզատորների օգնությամբ ընկալե– լիս՝ համապատասխան պատկերները պահպանվում են ուղեղի տեսողական, լսողական և այլ կենտրոններում: Այդ բա– ժինների միջե առաջացող կապերը, ին– ֆորմացիան վերարտադրելիս, ապահո– վում են նրա զգայական առանձին տար– րերի միաժամանակյա ակտիվացումը: Օնտոգենեզում նոր նեյրոններ չեն առա– ջանում, այդ պատճառով էլ նոր ինֆոր– մացիան և հմտությունները մտապահվում են միայն առկա նեյրոնների նոր կոմբի– նացիաների ստեղծման ճանապարհով: Դրանց ստեղծումն ու կայունացումը առա– ջին հերթին պայմանավորված է միջնեյ– րոնային հպման տեղամասերում՝ սի– նապսներում, կատարվող փոփոխություն– ներով: Ցուրաքանչյուր նեյրոն կարող է ապահովել ինֆորմացիայի մեծ թվով միա– վորների պահպանում: Դենդրիտների քա– նակը օնտոգենեզի առաջին տարիներին փորձի կուտակմանը զուգընթաց խիստ ավելանում է: Հ–յան հետքերի առաջաց– ման համար կարեոր են. նոր սինապսնե– րի առաջացումը, մինչ ինֆորմացիայի ընկալումը դեռես գործի չդրված սինապս– ների օգտագործումը և նրանց ֆունկցիո– նալ հատկությունների Փոփոխություն– ները: Սինապսներում նյարդային իմպուլս– ներն առաջ են բերում հատուկ քիմ. միջ– նորդ նյութի՝ մեդիատորի արտազատում, որը հեշտացնում կամ արգելակում է շըղ– թայի հաջորդ նեյրոնում իմպուլսի առա– ջացումը: Մարդու ուղեղում ՌՆԹ–ի քանակությու– նը սկսած ծննդյան օրից մինչե 40 տարե– կանը անընդհատ աճում է, մինչե 60 տա– րեկանը մնում է նույն բարձր մակարդակի վրա, որից հետո աստիճանաբար նվազում է: Հ–յան ֆիզիոլոգիական մեխանիզմների ուսումնասիրությունը կատարում են փոր– ձարարական և կլինիկական պսիխոֆիզիո– լոգիայի, վարքի ֆիզիոլոգիայի, ձեաբա– նության և հյուսվածաբանական քիմիա– յի, էլեկտրաֆիզիոլոգիայի և վերլուծական կենսաքիմիայի մեթոդներով: Հ–յան հոգեբանական մեխանիզմների ու դրսեորումների ուսումնասիրությունը երկարատե պատմություն ունի: Առաջինը Հ–յան վերաբերյալ որոշակի տեսակետ առաջադրեց Արիստոտելը, ըստ որի այն հատուկ է ե՝ կենդանիներին, ե՝ մարդուն, իսկ վերհուշը՝ միայն մարդուն: Արիստո– տելը փաստորեն առաջինը նկարագրեց զուգորդությունների տեսակները (ըստ նմանության, հակադրության և առընթե– րության): Նեոպլատոնիկ Պլոտինը առաջ քաշեց Հ–յան, որպես հոգու ակտիվ գոր– ծունեության գաղափարը, իսկ Ավգուստի– նը ցույց տվեց հուշերի կապը ժամանակի ընկալման հետ: Լոկը Հ. անվանեց գա– ղափարների «պահեստ»՝ զարգացնելով նաե զուգորդությունների (ասոցիացիա– ների) գաղափարը: Զուգորդական հոգե– բանության ներկայացուցիչ Հ. էբինգհաու–