Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/421

Այս էջը սրբագրված չէ

վիրահաաություն բաց, «չոր» (արյան շըր ջանառությունից անպատված) սրտի վրա: Տի պայմաններում սրտի վիրահատու թյունը մեծ կիրառություն է գտել առօրյա պրակտիկայում: Հի հիմնական արդյուն քը պայմանավորված է նյութափոխանա կության պրոցեսների ինտենսիվության իջեցմամբ, թթվածնի հանդեպ օրգանների և հյուսվածքների պահանջի նվազմամբ: Ջերմակարգավորման մեխանիզմների պաշարման դեպքում օրգանիզմի թթված նային պահանջն իջնում է: Հաստատված է, որ 26– 27°Cnuf թթվածնի ընդհանուր պահանջն իջնում է 40% –ով, սրտամկա նինը՝ 50%ով, ուղեղինը՝ 33%ով: Հ. կարելի է առաջացնել հիվանդին խորա սուզելով սառը ջրով լոգնոցի մեջ, մարմի նը սառույցով պատելով, հատուկ սավան ների օգտագործմամբ (որոնց մեջ շրջա նառվում է սառը ջուր), հիվանդին հատուկ սարքերում տեղավորելով, ուր ներմղվում է սառը օդ: Օգտագործում են նաև օրգա նիզմից դուրս արյան սառեցման տարբեր մեթոդներ՝ ջերմափոխանակիչներով: Լայն տարածում է գտնում գանգուղեղային (կրանիոցերեբրալ) Հի (ԿՑՀ) մեթոդը, որի հիմքում ընկած է գւխի սառեցումը, որն արդյունավետ է օրգանիզմի կենդանաց ման և առավել ծանր (սահմանային) վի ճակների դեպքում: Տաքարյուն կենդա նիների համար Հ. հանդիսանում է օրգա նիզմի ախտաբանական վիճակ: Հի ազ դեցության ներքո Փոխվում է սրտի աշ խատանքը, բարձրանում նրա գրգռակա նությունը: Նկատվում են երիկամների, լյարդի, անոթային տոնուսի են անցողիկ Փոփոխություններ: Հի հանդեպ օրգանիզ մի պատասխան ռեակցիան կանխելու լա վագույն միջոց է մակերեսային նարկոզը՝ դեղաբանական հատուկ կոմպլեքս միջոց ներով U նյարդաէնդոկրին համակարգի արգելակումը հատուկ դեղամիջոցներով: Սրտի վիրահատ ությունների ժամանակ առավել նպատակահարմար է 29–30°C, քանի որ ավելի ցածր ջերմաստիճանը չա փազանց վտանգավոր է սրտի գործունեու թյան համար (սրտի թելիկախաղ՝ ֆիբրի Սացիա): Այս պայմաններում սրտի ան ջատման թույլատրելի ժամկետը 10 րո պեից ոչ ավել է: Բուժիչ նպատակներով Հ. կիրառվում է հիպօքսիայի հետևանք ների, գանգուղեղային ծանր վնասվածք ների, բարձր ջերմության ևն դեպքերում: Հ. կարելի է կիրառել շատ օրերի ընթաց քում: Հի բուժիչ արդյունքը կախված է ժա մանակին կիրառումից: Գրկ.,2]|ap6HHHH T.M., CoBpeMeHHMfi HapK03 h rnnoTepMHH b xnpyprmi Bpo>KfleHHhix n0p0K0B cep/ma, M., 1964; BamHeBCKHS A.tA. h flp., PemoHapHoe HCKyccTBeHHoe Kpo BGo6para;eHHe rojmBHoro M03ra h cepflija b Kap flHoxnpyprHH, M., 1968; CaBeJibeBa F.tM., PeaHHMaUHH HOBOpOHCfleHHMX, M., 1973; H a h a b a K. B., KHHipaa Ո. h 3HpaKape A., KpaHHoijepe6paJibHafl: rimoTepMjm miofla b poflax, T6., 1973; T p h* m e H IC O B . H ., iHIIOTepMHJI h KpHoxHpyp ա b aKyraepcTBe h nraeKOJionof, M., 1974.

ՀԻՊՈԻԴԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ, պտուտա կային ատամնավոր Փոխանցում, իրա կանացվում է խաչվող առանցքներ ունե ցող կոնական անիվներով: Ընդ որում Փոքր անվի առանցքը շեղված է մեծի առանցքի նկատմամբ: Հ. Փ՜ման անիվ ները կարող են ունենալ շեղ և պտուտա կային ատամներ: Փոխանցման թիվը մեծ մասամբ չի անցնում 10ից, սակայն եր Հիպոիդային Փոխանցում բեմն հասնում է 30ի և ավելի: Հ. Փ. կի րառում են ավտոմոբիլների և տրակտոր ների տանող անիվների հաղորդակնե րում, ջերմաքարշերում, տեքստիլ մեքե նաներում, ճշգրիտ հաստոցներում և այ լուր:


ՀԻՊՈԿԷՆՏՐՈՆ, տես Երկրաշարժեր:


ՀԻՊՈԿՐԱՏ, Հիպպոկրատես (՝Ijt jtOKpdxiig) (460–377 մ. թ. ա.), հին հու նական բժիշկ և Փիլիսուիա, անտիկ բժըշ կության ռեֆորմատոր: Ծնվել է Կոս կըղ զում, բժշկի ընտանիքում: Ենթադրում են, որ Տ. պատկանում էր ժառանգական բժիշկ ների ընտանիքի 17րդ սերնդին: Բժշկ. կրթություն ստացել է հոր մոտ, ծնողների մահից հետո՝ շարունակել Աթենքում: Հետագայում շրջել է Հունաստանում, Եգիպտոսում, Փոքր Ասիայում, Լիբանա նում, եղել Սև ծովի աՓերին, ւյկյութացի ների մոտ և ծանոթացել Առաջավոր Ասիա յի ու Եգիպտոսի ժողովուրդների բժշկու թյանը: Մեզ են հասել Հի մի շարք աշ խատություններ («Օդի, ջրի և տեղանքի մասին», «Հոդավորումների ուղղումը», «Կոտրվածքներ», «Գւխի վերքեր», «Հա մաճարակներ», «Պրոգնոստիկա», «Դիե տան սուր հիվանդությունների ժամանակ», «Աֆորիզմներ» ևն), որոնք հին հուն, այլ բժիշկների աշխատությունների հետ մտել են Հի ժողովածուի մեջ: Հ. բժշկությունն ազատել է քրմական, տաճարային ազդե ցությունից և որոշեւ նրա ինքնուրույն զարգացման ուղին: Հ. հիվանդությունը դիտել է որպես զարգացող երևույթ, ժըխ տելդրա գերբնականությունը: Հ. սովորեց նում էր, որ բժիշկը պետք է բուժի ոչ թե հիվանդությունը, այլ՝ հիվանդին, ուշա դրություն դարձնելով օրգանիզմի անհա տական առանձնահատկությունների և ար տաքին միջավայրի վրա: Հ. համարվում է բժշկական աշխարհագրու թյան նախահայրը: Հ. ըստ կոնստիտու ցիայի մարդկանց բաժանել է 4 խմբի՝ սանգվինիկներ, խոլերիկներ, ֆլեգմա տիկներ և մելանխոլիկներ, նշելով, որ յուրաքանչյուր խումբ Որոշակի հիվանդու թյունների նկատմամբ ունի նախատրա մադրվածություն; Հ. մշակել է ախտորոշա գիտության կարևոր հարցերը, հաստատել հիվանդության զարգացման հիմնական շրջանները, ստեղծել ուսմունք կանխա գուշակման մասին (պրոգնոստիկա) և սկիզբ դրել հիվանդության ընթացքի նկա րագրմանը (հիվանդության պատմու թյուն): Հ. հիվանդների հետազոտման ժամանակ օգտվել է զննման, շոշաՓման, ընդբախման և լսելու մեթոդներից: Նկա րագրել է բազմաթիվ ախտանշաններ և ախտանշախմբեր: Հիվանդության պատ ճառները բաժանել է 2 խմբի՝ ընդհանուր, գերազանցապես արտաքին (կլիմայի, օդի, ջրի, սննդի ազդեցություն) և անհատական (տարիք, սեռ, սովորություններ, ժառան գականություն): Առաջ է քաշել բուժման սկզբունքներ՝ օգուտ տալ և չվնասել, հա կադիրը բուժել հակադիրով, օգնել բնու թյանը և, պահպանելով զգուշություն, խնա յել հիվանդին: Հ. հայտնի է եղել նաև որ պես նշանավոր վիրաբույժ: Մշակել է վի րակապերի կիրառման, կոտրվածքների և հոդախախաերի (օգտվելով ձգման եղա նակից, շինայից, հատուկ սարքերից), վերքերի, թութքի, էմպիեմայի բուժման եղանակներ: Հի անվան հետ են կապում բժշկի երդումը: ժամանակակից բժշկու թյան մեջ պահպանվել են մի շարք տեր միններ՝ Հի երդում, Հի ժողովածու, Հի դեմք, Հի եղունգ, Հի աթոռ, Հի ծւիման աղմուկ ևն: Հաշվի առնելով բացառիկ ծառայությունները համաշխարհային բժշկագիտության համար՝ Հին անվանում են «բժշկության հայր»: Հի աշխատությունները նպաստել են նաև միջնադարյան Հայաստանի բժշկա գիտության զարգացմանը: Նրա աշխատու թյուններից օգտվել և մեջբերումներ են կատարել Մխիթար Հերացին, Գրիգորիսը, Ամիրդովլաթ Ամասիացին և ուրիշներ: Երկ. Շօդ., nep. cjpeH., M., T.2–8, 1941– 1944. Գրկ. Ո p օ nn e p Fp a m, e h k o b H. H., ImmoKpaT (k 2400jieTBio co flHa poatfle hhh), «CoBeTCKa* MeAHEpraa», Me 1, c. 47, 1941; My jibTaHOBCKHft M. Ո., Hctophh Me Ahuhhm, c. 31, M., 1967.


ՀԻՊՈԿՐԱՏ &ԻՈՍԱ5Ի (՝IrtJtoxpax^) (մ. թ. ա. V դ. 2րդ կես), հույն ՑրկրաչաՓ: Հեղինակն է երկրաչափության առաջին համակարգված շարադրանքի, որը մեզ չի հասել և որը, հավանաբար, ընդգրկել է Էվկլիդեսի «Սկզբունքների» առաջին չորս գրքի նյութը: Շրջանի քառակուսաց ման խնդրի լուծումը որոնելիս Հ. Ք. լուծել է մահիկաձև երեք պատկերների, այսպես կոչված, «հիպոկրատյան մահիկների» քա ռակուսացման խնդիրը:


ՀԻՊՈՆԱՍՏԻԱ, տես Նասաիաներ:


ՀԻՊՈՊԼԱ&ԻԱՀ<հիպո…Կ հուն. JtXaaig – ստեղծում, առաջացում), հիպոգենե զ ի ա, հյուսվածքի, օրգանի, մարմնի մասի կամ ամբողջ օրգանիզմի թերզար գացում: Հի, ինչպես նաև ապլազիայի հիմքում ընկած են ներարգանդային զար գացման խանգարումները: Վերջիններս առաջանում են մոր օրգանիզմի վրա ճա ռագայթային էներգիայի ազդեցության, սնուցման խանգարումների, մորից պտղին անցնող որոշ վարակիչ հիվանդություննե րի (կարմրախտ, տոքսոպլազմոզ, պոլիո միելիտ) պատճառով:


ՀԻՊՈՍՈՒԼՖԻՏ, տես Նատրիումի թիո սոււֆատ:


ՀԻՊՈՏՈՆԻԱ, հիպոտենզիա [< հիպո… և հուն, xdvog (լատ. ten sio)– լարում], հյուսվածքի, օրգանի կամ համակարգի տոնուսի նվազում: Առավել հաճախ «Հ.» տերմինն օգտագործվում է արա՜ս ճնշման իջեցումը (տղամարդկանց մոտ՝ 105/65 մէէ սնդ. սից, կանանցը՝ 96/60 մմ սնդ. ս ից ցածր) նշելու համար: Տարբերում են անոթային Հի մի շարք ձևեր. ֆիզիոլոգիական կամ