Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/430

Այս էջը սրբագրված է

շարքերը: Համագումարում առաջարկվեց վերակառուցել Երևանի համալսարանը և կազմակերպել գյուղատնտ., բժշկ., տեխնոլոգիական և մանկավարժական առանձին ինստ-ներ: Կադրերի պատրաստումն արագացնելու և բարելավելու նպատակով որոշվեց ընդլայնել բուհերի, բանֆակների և տեխնիկումների ցանցը և ստեղծել կուլտուր-լուսավորական նոր օջախներ: Համագումարն ընտրեց ՀԿ(բ)Կ Կենտկոմի նոր կազմ: Կենտկոմի պլենումում ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար ընտրվեց Ա.Ղ.Խանչյանը:

ՀԿ(բ)Կ VIII ՀԱՄԱԳՈՒՄԱՐ,{լայն| Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության համագումար{}}, տեղի է ունեցել 1932 թվականի հունվարի 17–22–ը, Երևանում: Մասնակցել են 534 պատգամավոր վճռական և 88-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացրել են կուսակցության 21487 անդամ-թեկնածուների: Քննարկվել են ՀԿ(բ)Կ Կենտկոմի, կենտրոնական վերստուգիչ և վերահսկիչ հանձնաժողովների հաշվետվությունները, գյուղի սոցիալիստական վերակառուցման և այլ հարցեր: Նախորդ համագումարից հետո անցած ժամանակաշրջանում (1930– 1932) հանրապետությունում ստեղծվել էին արդյունաբերության խոր ճյուղեր, կառուցման ընթացքում էին մի շարք ձեռնարկություններ [Զորագետի և Քանաքեռի հիդրոէլեկտրակայանները, Ղարաքիլիսայի (Կիրովական) քիմ. կոմբինատը, Արարատի ցեմենտի գործարանը ևն]: Համագումարը կուսակցության Կենտկոմին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել արագացնելու Ալավերդու պղնձաձուլարանի, Ղափանի հարստացուցիչ գործարանի և գյուղական էլեկտրակայանների կառուցումը: Հաշվետու շրջանում զգալի տեղաշարժեր էին կատարվել գյուղի սոցիալիստական վերակառուցման ուղղությամբ: Համագումարն անհրաժեշտ համարեց հատուկ ուշադրություն դարձնել կոլտնտեսություններում արտադրողականության բարձրացման և անասնաբուծության զարգացման հարցերին: Խնդիր դրվեց հիմնական բամբակացան շրջանների կոլեկտիվացումն ավարտել 1932-ին: Հանրապետության ջրային տնտեսություններն ընդլայնելու նպատակով մշակվել են մի շարք միջոցառումներ: Համագումարը կուսակցական կազմակերպություններին հանձնարարեց ուժեղացնել արհմիությունների աշխատանքը, ուշադրության կենտրոնում պահել աշխատավորների կուլտուր–կենցաղային պայմանների բարելավման հարցերը: Համագումարն ընտրեց ՀԿ(բ)Կ Կենտկոմի նոր կազմ:
ՀԿ(բ)Կ IX ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության իններորդ համագումար, տեղի է ունեցել 1934 թվականի հունվարի 10–13-ը, Երևանում: Մասնակցել են 506 պատգամավոր վճռական և 96-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացրել են ՀԿ(բ)Կ 18817 անդամի և 7347 անդամության թեկնածուի: Քննարկվել են ՀԿ(բ)Կ Կենտկոմի, կենտրոնական վերահսկիչ և վերստուգիչ հանձնաժողովների հաշվետվությունները, կոլտնտեսությունների հետագա ամրապնդման և առաջիկա գարնանացանի հաջող անցկացման հարցերը: Նախորդ համագումարից հետո Հայաստանի կուսակցական կազմակերպությունները նոր հաջողությունների էին հասել ժողտնտեսության սոցիալիստական վերակառուցման ասպարեզում: Շարք էին մտել Կիրովականի քիմ. կոմբինատը, Արարատի ցեմենտի գործարանը, Զորագետի հիդրոկայանը, նոր հիդրոկայաններ Երևանում ու Լենինականում ևն: Արդյունաբերության տեսակարար կշիռը ժողտնտեսության մեջ հասել էր 54%-ի: Համագումարը հատուկ ուշադրություն դարձրեց արդյունաբերության մեջ նոր տեխնիկայի յուրացման, կադրերի պատրաստման հարցերին: Ամփոփելով գյուղի սրցիալիստական վերակառուցման բնագավառում կատարված աշխատանքը՝ համագումարը նշեց, որ գյուղական տնտեսությունների 40,3% –ն ընդգրկված է կոլտնտեսություններում: Դրանց մեծապես օգնում են նորաստեղծ ՄՏԿ–ները: Լայն թափով առաջ էր տարվել գյուղի քաղ. և կուլտուր–լուսավորական աշխատանքը: Համագումարը միջոցառումներ մշակեց աշխատավորների նյութական պայմանների բարելավման ուղղությամբ: Խնդիր դրվեց մինչև 1935-ի վերջը իրագործել անցումը յոթնամյա պարտադիր ուսուցման, բարձր հիմքերի վրա դնել բարձրագույն և միջնակարգ ուս. հաստատությունների աշխատանքը: Համագումարը կուսակցական բոլոր կազմակերպություններից պահանջեց առանձնակի ուշադրություն դարձնել թշնամական գաղափարախոսությունների և նացիոնալիզմի դրսևորումների դեմ պայքարելու, աշխատավորներին պրոլետարական ինտերնացիոնալիզմի և ժողովուրդների բարեկամության ոգով դաստիարակելու, ազգային փոքրամասնությունների շրջանում տարվող աշխատանքը ուժեղացնելու հարցերի վրա: Համագումարն ընտրեց ՀԿ(բ)Կ Կենտկոմի նոր կազմ (73 անդամ, 25 թեկնածու):
ՀԿ(բ)Կ X ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության տասներորդ համագումար, տեղի է ունեցել 1937 թվականի մայիսի 26–հունիսի 2-ը, Երևանում: Մասնակցել են 426 պատգամավոր վճռական և 66-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով: Քննարկվել են ՀԿ(բ)Կ Կենտկոմի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները: Կենտկոմի հաշվետվության մեջ մատնանշվում էր, որ երբեմնի հետամնաց Հայաստանը դարձել է բարգավաճող ինդուստրիալ–ագրարային երկիր: Անցած տարիներում Հայաստանի արդյունաբերության մեջ ներդրվել էր 609 մլն ռ.: ժողտնտեսության մեջ արդյունաբերության տեսակարար կշիռը կազմում էր 69– 70% : Կառուցվում էին Քանաքեռի հիդրոէլեկտրակայանը, Երևանի սինթետիկ կաուչուկի խոշոր կոմբինատը ևն: Որոշելով կուսակցական կազմակերպությունների մոտակա խնդիրները արդյունաբերության բնագավառում՝ համագումարն անհրաժեշտ գտավ ձեռնամուխ լինել մոլիբդենի արդյունահանմանը, զարկ տալ պղնձի և քիմ. արդյունաբերության զարգացմանը, արագացնել արդ. նոր օբյեկտների կառուցումը: Նախորդ համագումարից հետո զգալի առաջընթաց էր կատարվել գյուղատնտեսության բնագավառում: Գյուղացիական տնտեսությունների 88% –ը ընդգրկված էր կոլեկտիվ տնտեսություններում, դրանց 59%-ին սպասարկում էին ՄՏԿ–ները: Բարձրացել էր հացահատիկային և տեխ. կուլտուրաների, հատկապես բամբակի բերքատվությունը: Համագումարը հանրապետության շրջանային կուսակցական ու սովետական մարմինների առջև խնդիր դրեց բարձրացնել գյուղատնտ. կուլտուրաների բերքատվությունը, տնտեսապես ամրապնդել կոլտնտեսությունները, արագացնել գյուղատնտ. աշխատանքների մեքենայացումը, ընդլայնել ոռոգման ցանցը: Խոշոր նշանակություն տրվեց անասնապահության զարգացմանը: Համագումարում նշվեցին կուլտուրայի, արվեստի ու գրականության բնագավառում ձեռք բերված հաջողությունները: Անհատի պաշտամունքի պայմաններում, երբ տեղի էին ունենում ներկուսակցական դեմոկրատիայի ու սոցիալիստական օրինականության կոպիտ խախտումներ, համագումարում առաջադրված որոշ խնդիրներ քննարկվեցին սուբյեկտիվ–կամայական դիրքերից: ժողտնտեսության մի շարք ճյուղերում պլանների թերակատարումը դիտվեց որպես պետ. վնասարարության արդյունք: Լ. Պ. Բերիայի արատավոր ու կամայական գործողությունների հետևանքով նսեմացվեցին Հայկ. ՍՍՀ–ում ձեռք բերված հաջողությունները, և ՀԿ(բ)Կ Կենտկոմի կատարած աշխատանքը հաշվետու ժամանակաշրջանում համարվեց անբավարար: Համագումարն ընտրեց Կենտկոմի նոր կազմ (55 անդամ, 14 թեկնածու): Կենտկոմի առաջին քարտուղար ընտրվեց Ա. Ս. Ամատունին:
ՀԿ(բ)Կ XI ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության տասնմեկերորդ համագումար, տեղի է ունեցել 1938 թվականի հունիսի 2–6-ը, Երևանում: Մասնակցել են 390 պատգամավոր վճռական և 68-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացնում էին շուրջ 16 հզ. կուսանդամների և ավելի քան 8 հզ. թեկնածուների: Լսվել են ՀԿ(բ)Կ Կենտկոմի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները: Կենտկոմի հաշվետվության մեջ նշվում էր, որ ժողտնտեսության զարգացման երկրորդ հնգամյա պլանի իրականացումով Հայաստանը դարձել էր ինդուստրացված հանրապետություն: Արդյունաբերության տեսակարար կշիռը կազմում էր ժողտնտեսության համախառն արտադրանքի 70% -ը: Հաշվետու շրջանում գործող ձեռնարկությունների շարքը համալրվել էր կաշվի, մետաքսե գործվածքեղենի (Երևանում), կոշիկի, գուլպայի, տրիկոտաժի (Լենինականում) ձեռնարկություններով, սկսել էր էլեկտրաէներգիա տալ Քանաքեռի հիդրոէլեկտրակայանը: Արդյունաբերության առանձին ճյուղերի և երկաթուղային տրանսպորտի