համագումար, տեղի է ունեցել 1958 թվականի հունվարի 25– 27-ը, Երե– վանում: Մասնակցել է 491 պատգամավոր վճռական, 21-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացրել են ՀԿԿ 71581 անդամի և 2820 անդամության թեկնածուի: Քննարկել է ՀԿԿ Կենտկոմի և ՀԿԿ վերստուգիչ հանձնաժողովի հաշվետ– վությունները: Անցած համագումարից հե– տո ընկած երկու տարում որոշակի հաջո– ղություններ էին ձեռք բերվել հանրապե– տության արդյունաբերության բնագա– վառում: Համախառն արտադրանքի պլա– նը 1957-ին կատարվել էր 102,2%-ով: Շա– հագործման էին հանձնվել 30 նոր արդ. ձեռնարկություններ: Մեծ թափով զարգա– նում էր մեքենաշինությունը: 1957-ին, 1955-ի համեմատ, մեքենաշինության ար– տադրանքն աճել էր ավելի քան 40% –ով: Համագումարը նշեց նաև արդյունաբերու– թյան մեջ տեղ գտած թերությունները և կ ուսակցական կազմակերպություններին պարտավորեցրեց կատարելագործել կազ– մակերպական ու քաղ. աշխատանքը ձեռ– նարկություններում, ամրապնդել պետ. ու արտադրական կարգապահությունը: Հա– մագումարն ամփոփեց հանրապետության գյուղատնտեսության բնագավառում կու– սակցական կազմակերպությունների աշ– խատանքի արդյունքները և նշեց, որ պետք է բոլոր կոլտնտեսություններում, ՄՏԿ–նե– րում ու պետ. տնտեսություններում ապա– հովել բարձր ու կայուն բերքի ստացումը, զարկ տալ անասնաբուծության ու այգե– գործության զարգացմանը: Համագումա– րի ընդունած բանաձևում հանրապետու– թյան բոլոր կուսակցական կազմակերպու– թյուններին կոչ էր արվում հետևողականո– րեն շարունակել պայքարը ՍՄԿԿ XX հա– մագումարի պատմական որոշումների իրականացման, կուսակցական կյանքի լենինյան նորմաների վերականգնման ու անհատի պաշտամունքի վնասակար հե– տևանքների վերացման համար: Համա– գումարն ընտրեց ՀԿԿ ղեկավար մարմին– ներ: ՀԿԿ XX ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, Հայաստա– նի կոմունիստական կուսակ– ցության քսաներորդ համա– գումար (արտահերթ), տեղի է ունեցել 1959 թվականի հունվարի 10– 13-ը, Երե– վանում: Մասնակցել են 518 պատգամա– վոր վճռական և 25-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով: Համագումարը լսել և քննարկել է ՄՍՀՄ ժողտնտեսության զարգացման 1959–65 թթ. յոթնամյա պլա– նի վերաբերյալ ՍՄԿԿ Կենտկոմի ընդու– նած կոնտրոլ թվերի նախագծի թեզիսնե– րը և Հայաստանի կոմունիստական կու– սակցության խնդիրները: Ցոթնամյա պլա– նով հանրապետության արդյունաբերու– թյունը կառուցվածքային առումով կրելու էր որակական նշանակալի Փաիոխու– թյուններ: 1965-ին, 1958-ի համեմատ, արդ. համախառն արտադրանքի ծավալը ավելանալու էր 2,3 անգամ: Քիմ. արդյու– նաբերության մեջ առաջին անգամ որպես նախնական հումք օգտագործվելու էր բնական գազը: Լայն զարգացում էր ստա– նալու սինթետիկ թելերի, պլաստմասսա– յի և սինթետիկ այլ նյութերի արտադրու– թյունը: Տեղական նեֆելինային սիենիտ– ների բազայի վրա նախատեսվում էր կա– ռուցել Հրազդանի լեռնաքիմիական կոմ– բինատը: Հանրապետության էլեկտրա– էներգիայի զարգացման մեջ, որպես գըլ– խավոր ուղղություն, 1959–65-ին նախա– տեսվում էր կառուցել ջերմաէլեկտրակա– յաններ, որոնք աշխատելու էին բնական գազով: Կրճատվելու էր Սևանա լճից ջրի բացթողումը, նախատեսվում էր 1965-ից Սևան–Հրազդան կասկադը օգտագործել միայն ոռոգման նպատակներով: Հանրա– պետության արդյունաբերությունը հարըս– տանալու էր էլեկտրաչաՓիչ սարքերի, ավտոմատացման միջոցների և դրանց պահեստամասերի արտադրության ձեռ– նարկություններով: Կառուցվելու էին մե– տաղահատ հաստոցներ և գործիքներ ար– տադրող մի քանի նոր գործարաններ: Թեթև արդյունաբերության և սննդար– դյունաբերության համախառն արտա– դրանքը 1965-ին, 1958-ի համեմատ, աճե– լու էր 1,7 անգամ: Համագումարն անհրա– ժեշտ գտավ իրագործել արդյունաբերու– թյան առավել ռացիոնալ տեղաբաշխում: Արդ. կենտրոնների էին վերածվելու Հրագ– դանը, Լուսավանը (այժմ՝ Չարենցավան), Աբովյանը, Ար գնին, Սևանը: Արդ. նոր ձեռնարկություններ էին կառուցվելու Դի– լիջանում, Իջևանում, Ագարակում, Ստե– փանավանում, Գորիսում և այլ քաղաք– ներում ու շրջաններում: Ցոթնամյա պլա– նով հանրապետության գյուղատնտեսու– թյան առավել մեծ հեռանկար ունեցող ճյուղեր էին համարվում խաղողագործու– թյունը, այգեգործությունը, անասնաբու– ծությունը և տեխ. կուլտուրաները: Ցոթ– նամյակի տարիներին հանրապետությու– նում զգալի զարգացում էր ստանալու ժող. կրթության և բնակչության բուժսպասարկ– ման գործը: Զգափ միջոցներ էին առանձ– նացվում գիտահետազոտական հիմնարկ– ներին: Կազմակերպվելու էին 12 նոր գի– տահետազոտական ինստ–ներ ու լաբորա– տորիաներ: Ընդհանուր առմամբ յոթնամ– յա պլանով հանրապետության ժողտնտե– սության մեջ կապիտալ ներդրումների ծա– վալը սահմանված էր 2 մլրդ 70 մլն ո., որն ավելի քան 2,5 անգամ գերազանցում էր 1952–58 թթ. ներդրումները: Համագու– մարի ընդունած բանաձևում լիովին հա– վանություն արվեց հանրապետության ժողտնտեսության զարգացման յոթնամյա պլանի նախագծին: ՀԿԿ XXI ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, Հայաս– տանի կոմունիստական կու– սակցության քսանմեկերորդ համագումար, կայացել է 1960 թվականի փետրվարի 10–12-ը, Երևա– նում: Մասնակցել են 547 պատգամավոր վճռական, 32-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացրել են 76835 կուսանդաւքի և 3515 անդամության թեկ– նածուի: Համագումարը քննարկել է ՀԿԿ Կենտկոմի հաշվետվությունը: ԱմւիոՓե– լով հանրապետության արդյունաբերու– թյան զարգացման գործում կուսակցական կազմակերպությունների կատարած աշ– խատանքի արդյունքները* համագումարը գտավ, որ այդ ուղղությամբ ձեռք են բեր– վել զգալի հաջողություններ: Արդյունա– բերության համախառն արտադրանքի ծա– վալը 1959-ին, 1957-ի համեմատ, աճել էր 25% -ով: Կուսակցական կազմակերպու– թյունները լրջորեն զբաղվել էին տեխ. առաջադիմության և ինժեներա–տեխնի– կական կադրերի պատրաստման հարցե– րով: Երևանի պոլիտեխնիկական ինսա–ում բացվել էին նոր ֆակուլտետներ: Գյուղա– տնտեսության բնագավառում որոշակի առաջընթաց էր կատարվել խաղողագոր– ծության մեջ: Խաղողի բերքատվությունը, 1957-ի համեմատ, 1959-ին ավելացել էր 82,2% –ով: Գյուղատնտեսության ավելի քպն 160 առաջավորներ արժանացել էին սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: Յոթնամյակի առաջին տարիների պլանների կատարման շնորհիվ բարձրա– ցել էր աշխատավորների կենսամակար– դակը: Ազգային եկամուտը, 1958-ի համե– մատ, 1959-ին ավելացել էր 8% –ով: Բնակ– չության ընդհանուր եկամուտները, 1957-ի համեմատ, ավելացել էին 400 մլն ռ.: Մեծ թափ էր ստացեւ բնակարանային շինա– րարությունը: Պետ. բնակարանային շի– նարարության գծով 1958–59-ին շահա– գործման էին հանձնվել 400 հզ. Ա2 բնակ. մակերես: Այդ ցուցանիշը երկու անգամ գերազանցում էր 1956–57-ի բնակ. շի– նարարության ծավալը: Նշվեցին նաև հանրապետության ժող. կրթության, առող– ջապահության և գիտության բնագավառ– ներում ձեռք բերված հաջողությունները: Համագումարը հանրապետության կու– սակցական, սովետական, արհմիութենա– կան ու կոմերիտական բոլոր կազմակեր– պությունների առաջ խնդիր դրեց կաւոարե– լագործել մասսաների մեջ տարվող կազ– մակերպական և գսսլաՓարական աշխա– տանքը: Համագումարն ընտրեց ՀԿԿ ղե– կավար մարմիններ: ՀԿԿ XXII ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, Հայաս– տանի կ ո մ ու ն ի ս տ ա կ ա ն կ ու– սակցության քսաներկ ու ե– րորդ համագումար, տեղիք է ունե– ցել 1961 թվականի սեպտեմբերի 21–23-ը, Երևանում: Մասնակցել են 725 պատգա– մավոր վճռական, 46-ը՝ խորհրդակցա– կան ձայնով, որոնք ներկայացրել են կու– սակցության 87025 անդամ–թեկնածունե– րի: Համագումարում քննարկվել են ՍՄԿԿ նոր ծրագրի և կանոնադրության նախա– գծերը, ՀԿԿ Կենտկոմի հաշվետվությունը և այլ հարցեր: Համագումարի նախօրերին համաժողո– վըրդական քննարկման էին դրվել ՍՄԿԿ նոր ծրագրի ու կանոնադրության նախա– գծերը: Կուսակցական դռնբաց ժողով– ներին և շրջանային կոնֆերանսներին մասնակցել էին տասնյակ հազարավոր մարդիկ: Համագումարը միահամուռ հա– վանություն տվեց կուսակցության այդ կարևոր փաստաթղթերին: ՀԿԿ Կենտկոմի հաշվետվության մեջ և պատգամավորնե– րի ելույթներում հանրագումարի բերվե– ցին նախորդ համագումարից հետո մեկ ու կես տարում կատարված աշխատանքի արդյունքները: Հանրապետությունում ըզ– գալի աշխատանք էր տարվել ժողտնտեսու– թյան էներգետիկ բազայի ընդլայնման -ուղղությամբ: Կառուցվել էր Աղստաֆա– Աթարբեկյան բարձր լարման էլեկտրա– հաղորդիչ գիծը, որով միացվել էին Ադըր– բեջանի և Հայաստանի էներգետիկ հա– մակարգերը, սկսվել էր Տաթևի հիդրո–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/433
Այս էջը սրբագրված չէ