Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/436

Այս էջը սրբագրված չէ

նող թաղանթի (ծննդաբերությունից հետո անջատվում և արտամղվում է ար– գանդից): Արգանդի մկաններում զարգա– նում են նոր մկանաթելեր: Ցուրաքանչյուր մկանաթել մեծանում է երկարությամբ 10 անգամ, լայնությամբ՝ 4: Բարձրանում է մկանների կծկողական հատկությունը: Արգանդի ծավալը մեծանում է 500, կշիռը՝ 25 անգամ: Արգանդի անոթները մեծանում են ըստ երկարության ն լայնության, առա– ջանում են նոր անոթներ, դեպի արգանդ հոսող արյան քանակությունը միավոր ժա– մանակամիջոցում մեծանում է 5–6 ան– գամ: Հ–յան ընթացքում ինտենսիվանում է սիրտ–անոթային համակարգի գործու– նեությունը: Հիպոֆիզի հորմոնների ազ– դեցության տակ կարող է բարձրանալ ար– յան ճնշումը (զարկերակային): Արտի գեր– ծանրաբեռնվածության հետեանքով զար– գանում է ձախ փորոքի հիպերտրոֆիա: Երակների պատերի փոփոխության հետե– վանքով կարող է առաջանալ երակների հանգուցավոր լայնացում՝ հաճախ ստո– րին վերջույթների: Արյան քանակությունն ավելանում է 400–500 Աչ–ոՎ: խթանվում է արյունաստեղծ օրգանների ֆունկցիան, ավելանում է լեյկոցիտների, էրիթրոցիտ– ների, հեմոգլոբինի քանակությունը: Զգա– լի փոփոխությունների է ենթարկվում նյու– թափոխանակությունը. ֆերմենտային պրոցեսներն արագանում են, օքսիդաց– մանը՝ դանդաղում: Սպիտակուցային և ճարպային փոխանակությունն իջնում, իսկ ածխաջրատային և ջրա–աղային փոխա– նակությունը բարձրանում է: Ավելանում է ջրի պահանջը, ուժեղանում հանքային աղերի փոխանակությունը: Պտղի զարգաց– ման համար անհրաժեշտ վիտամինները (A, B, C, D, E) անցնում են մոր արյան միջոցով: Հ–յան ընթացքում կնոջ մարմնի կշիռը ավելանում է 10–11 կգ–ով: Հ–յան սկզբում կարող են լինել սրտխառնոց, փսխում; համի զգացողության փոփոխու– թյուն (տհաճություն որոշ սննդամթերքնե– րի նկատմամբ), հղին հաճախ զգում է սուր և թթու սննդի կարիք: Երբեմն առաջանում է ուտելու համար ոչ պիտանի նյութերի (կավիճ, կավ, ավազ) օգտագործման պա– հանջ, որը կապված է ստամոքսի հյութա– զատիչ գործունեության և նյութափոխա– նակության փոՓոխության հետ: Հ–յան առաջին ամիսներին փոՓոխվում է նաե կնոջ հոգեկան աշխարհը, դառնում է զգա– յուն, բարձրանում է գրգռողականությու– նը, նկատվում է քնի խանգարում: Պտղի զարգացման հետ հղին աստիճանաբար դառնում է հավասարակշռված: Հատկա– պես մեծ Փոփոխություններ են լինում Հ–յան երկրորդ կեսում: Արգանդի աճի հետ միաժամանակ, կնոջ ողնաշարը և ուսերը մի Փոքր ետ են թեքվում, որը նը– րան տալիս է ավելի կայուն դիրք: Փոխ– վում է քայլվածքը («հպարտ» քայլվածք): Ստոծանու բարձր դիրքի հետևանք ով կըրծ– քի վանդակը լայնանում է: Որովայնի պատը լարվում է: Որոշ կանանց մոտ, հատկապես առաջնածինների և բազմա– պտուղ Հ–յան ժամանակ, որովայնի մաշկի և ազդրերի վրա ի հայտ են գալիս կարմրա– վարդագույն զոլեր, որոնք ծննդաբերու– թյունից հետո դառնում են ավելի բաց գույնի: Որովայնի սպիտակ գիծը, արտա– քին սեռական օրգանները, շուրջպտկա– յին շրջանակները դառնում են ավելի մուգ, դեմքի վրա հաճախ ի հայտ են գա– լիս մուգ բծեր: Հ–յան 4-րդ ամսից ավելա– նում է սեռական հորմոնների արտադրու– մը, հատկապես ընկերքում արտադրվող՝ էստրիոլ, պրոգեստերոն: Մի շարք գոր– ծոնների ազդեցության տակ Հ. կարող է բարդանալ (հղիության թունավորումներ, որոշ հիվանդությունների բարդացում են), ուստի կինը պետք է գտնվի կանանց կոն– սուլտացիայի հսկողության տակ: Հ–յան նշանները կարող են լինել սուբյեկտիվ՝ սրտխառնոց, փսխում, համի զգացության Փոփոխություններ, գրգռվածություն են: Հավանական նշաններն են՝ սեռական օր– գաններում (արգանդի չափերի մեծացում, կոնսիստենցիայի Փոփոխություն, դաշտա– նի դադարում) և կաթնագեղձերում տեղի ունեցող փոփոխությունները, իսկ ստույգ կամ անկասկած նշաններն են՝ պտղի շարժումը, սրտի բաբախումների լսումը կամ գրառումը հատուկ սարքավորումների օգնությամբ, պտղի մասերի (գլուխ, իրան, ոտքեր) շոշափումը, կմախքի ռենտգեն– յան հետազոտումը: Արգանդում պտուղը տեղավորված է պտղապարկի խոռոչում, որը կազմված է պտղաթաղանթներից: Ներքին, ջրային թաղանթը լցված է շուրջ– պտղային հեղուկով, որն ապահովում է պտղի ազատ շարժումը, նրան պահպա– նում արտաքին ցնցումներից, պորտա– լարի սեղմումից, պտղի մաշկի և ջրային թաղանթների միջե կպումներից են: Հ–յան վերջում, ծննդաբերությունից մոտավորա– պես 1–2 ամիս առաջ, պտուղն արգան– դում ընդունում է երկարաձիգ դրություն, ըստ որում (96%) նա լինում է գլխային առաջադրությամբ (գլուխը ցած), 3,5% կոնքային առաջադրությամբ (կոնքը ցած) և 0,5% ախտաբանական՝ միջաձիգ կամ թեք դրությամբ, որի ժամանակ ծննդաբե– րությունն ավարտելու համար պահանջ– վում է մանկաբարձական օգնություն կամ վիրահատություն: Հ–յան տևողությունը հաշվվում է վերջին դաշտանի առաջին օրից: Տարբերում են հ ա ս ու ն՝ ժամ– կետային Հ. (հասուն պտղով), որը տևում է 37 լրիվ շաբաթից մինչև 42 շաբաթից պակաս (259–293 օր), անավարտ Հ. (անհաս պտղով)՝ 28 լրիվ շաբաթից մինչե 37 շաբաթից պակաս (196–258 օր), ժամկետանց Հ. (գերհասուն պտղով)՝ 42 լրիվ շաբաթից ավելի: Հ–յան վերջին շրջանում, ՍՍՀՄ–ում աշխատող կանանց, տրվում է արձակուրդ 56 օր՝ մինչե ծննդաբերությունը և 56 օր՝ ծննդա– բերությունից հետո: Գրկ.Մարգարյան Պ. Հ., Մանկա– բարձություն, Ե., 1960: 2KopflaHHJI H. Փ., y^e6HHK aKyinepcTBa, M., 1959; T o b o p- Ka 3., ILiaijeHTa TOJioBeKa, BapmaBa, 1970; BoflHKHHa B.H., iHaKEH K.H., yqedHHK aicymepcTBa, M., 1970.

ՀՂԻՈՒԹՅՈՒՆ կենդանիների, էգի օրգանիզմում բեղմնավորված ձվաբջջից պտղի առաջացման և հետագա զարգաց– ման ֆիզիոլոգիական պրոցես: Հատուկ է միայն կենդանածին օրգանիզմներին և բնականոն պայմաններում ավարտվում է ծինով: Կաթնասուն կենդանիների (բացառությամբ ձվածինների) Հ. էակա– նապես տարբերվում է որոշ կենդանածին ձկների (շնաձուկ, կատվաձուկ), սողուն– ների (իժ, կենդանածին մողես են) հա– մապատասխան վիճակից: Կաթնասուն– ների բեղմնավորված ձվաբջջի կամ զի– գոաի զարգացումն սկսվում է ձվատար խո– ղովակում, ապա անցնում է արգանդ, որոշ ժամանակ անց տեղի է ունենում ներ– պատվաստում (իմպլանտացիա), այսինքն՝ սաղմն ամրանում է արգանդի պատին: Զարգացող սաղմի և մայրական օրգանիզ– մի միջե կապ է ստեղծվում ընկերքի մի– ջոցով, և առաջանում են սաղմնային թեր– թիկները: Հղի էգի արգանդը ծավալով մեծանում է 10–15 անգամ: Տարբեր կեն– դանիների Հ. տևում է. մկներինը՝ մոտ 20 օր, ճագարինը՝ 29–33, շանը՝ 58–66, առյուծինը՝ 103–110, այծինը և ոչխարինը՝ 145–157, գորշ արջինը՝ մոտ 210, կովինը՝ 270–300, ձիունը՝ 320–355, փղինը՝ մին– չև 660 են: Սմբակավոր կենդանիների ձագերը ծնվում են լավ զարգացած և ան– միջապես կարող են ինքնուրույն շարժվել: Այդպիսի կենդանիների Հ. ավելի երկա– րատև է, քան գիշատիչներինը, որոնց ձա– գերը ծնվում են կույր, առանց ատամների և մայրական խնամք են պահանջում: Պարկավորների ձագերը ծնվում են թեր– զարգացած և զարգացումն ավարտում են մոր «պարկում»: Հ–յան տևողությունը միև– նույն տեսակի կենդանու մոտ կարող է փոփոխվել կախված տարվա եղանակից (ամռանը կարճ է, ձմռանն ավելի երկար), ձագի սեռից (էգ ձագերն ավելի շուտ են ծնվում), ձագերի քանակից: Կաթնասուն– ների տարբեր խմբեր մեկ ծինում ունե– նում են. գիշատիչները՝ 2–20, կրծողները՝ 2–10, սմբակավորները՝ 1–5, կնճիթավոր– ները՝ 1 ձագ:

ՀՂԿԱՆՅՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, գոր– ծիքներ, որոնք նախատեսված են մետա– ղից, ապակուց և այլ նյութերից պատ– րաստված շինվածքների մեխանիկական մշակման համար: Բաժանվում են 2 հիմ– նական տեսակի՛ կոշտ (հղկասկավառակ– ներ, հղկագլխիկներ, սեգմենտներ, չորս– վակներ, տես նկ.) և ճկուն (հղկաթուղթ և դրանից պատրաստված շինվածքներ՝ ժա– պավեններ, սկավառակներ են): Հ. գ–ի պատրաստման համար օգտագործում են հղկանյութեր (էլեկտրակորունդ, սիլի– ցիումի կարբիդ, սինթետիկ և բնական ալ– մաստներ): Հ. գ. թողարկվում են կերա– միկական, բակելիտային, վուլկանիտա– յին, սակավ՝ սիլիկատային կապակցա– նյութերով, որոնցով ամրանում են առան– ձին հղկահատիկները: Կոշտ հղկա– նյ ու թային գործիքներ. /. հղկասկավա– ոակ, 2. հղկագըլ– խիկ, 3. սեգմենտ, 4. չորսվակ Ստանդարտ Հ. գ–ի անվանացուցակը նախատեսում է շուրջ 750 տիպաչափեր, իսկ ընդամենը կա 12000 տարատեսակ :