Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/443

Այս էջը սրբագրված չէ

OnMJMJ-UlfbmSIUi (ԿԱՆԱԴԱԿԱՆ)

ՊԼԱՏՖՈՐՄ (երկրաբանական), հին պլատֆորմ համանուն մայր ցամաքի կենտրոնական մասում: Տես Հյուսիսային Ամերիկա հոդվածի Երկրաբանա– կան կաոուցվածքը և օգտա– կար հանածոները բաժինը:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ: Բովանդակ ությ ու ն I. Ընդհանուր տեղեկություններ .. 443 II. Բնությունը t 443 III. ՝՝Հայտնադործման և հետազոտու– թյունների պատմությունը … 444 IY. Բնակչությունը t 444 V. Քաղաքական բաժանումը 446 I. Ընդհանուր տեղեկություններ Մայր ցամաք Արևմտյան կիսագըն– դում: Ծայրակետերն են. հյուսիսում՝ Մերչիսոն (71°50՝ հս. լայնություն), արմ–ում՝ Ուելսի արքայազնի (168° արմ. երկայնության), արլ–ում՝ Սենտ Չառլզ (55°40՝ արմ. երկայնություն) հրվանդան– ները: Պանամայի պարանոցով միանում է Հարավային Ամերիկային: Տարածությու– նը 20360 հզ. կմ2 է (կղզիների հետ՝ 24259 հզ. կմ2): խոշոր կղզիներն են Դրենլան– դիան, Կանադական Արկտիկական և Ալեքսանդրի արշիպելագները, Վետո Ին– դիան, Ալեության և Շառլոտա թագուհու կղզիները, Վանկուվեր կղզին, թերակըղ– զիները՝ Բութիան, Մելվիլը, Լաբրադորը, Ֆլորիդան, Ցուկատանը, Կալիֆոռնիան, Ալյասկան, Մյուարդը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Ատլանտյան, Խաղաղ օվկիանոսներով ու նրանց ծոցե– րով (Հուդզոնի, Մեքսիկական, Կալիֆոռ– նիայի): Առավել կտրտված են Դրենլան– դիայի, Կաևադական Արկտիկական ար– շիպելագի արլ. մասի, Կանադայի և Հա– րավային Ալյասկայի խաղաղօվկիանոս– յան ափերը: Քարտեզները տես 440–441 և 448 – 449-րդ էջերի միջև՝ ներդիրում: II. Բնությունը Հ. Ա–ի մակերևույթն ունի անհամա– չափ կառուցվածք: Արևմտյան մասը զբաղեցնում են Կորդիլիերաները, արլ. մասը՝ ընդարձակ հարթավայրերն ու ոչ բարձր լեռները: Մայր ցամաքի միջին բարձրությունը 720 մ է: Ռելիեֆի հիմնա– կան միավորներն են ԿորդիէիերաԱհրի ու Աւցաւա չների լեռնային համակարգերն ու նրանց միջև ընկած հարթավայրերը: Հս–ում և հս–արլ–ում Լավրենտյան բարձ– րությունն է, որից հվ. գտնվում են Կենտ– րոնական հարթավայրերը: Վերջիններս դեպի արմ. աստիճանաբար անցնում են Մեծ հարթավայրերին, որոնցից հս. Մա– կենզիի դաշտավայրն է: Կենտրոնական հարթավայրերը արլ–ից երիզված են Ապա– լաչյան լեռներով: Մայր ցամաքի հվ–արլ. մասում տարածվում են Մերձատլանտյան և Մեքսիկական դաշտավայրերը: Կորդի– լիերաների համակարգն ընդգրկում է բազ– մաթիվ լեռնային աղեղներ և նրանց միջև ընկած ներքին սարահարթերի գոտին, որը եզրավորված է Ալեության, Ալյասկա– յի (Մաք Կինլի լեռ, 6193 մ, Հ. Ա–ի ամենա– բարձր լեռը), Ս. Եղիայի, Առափնյա, Կաս– կադյան, Սիեռա Ննադա, Արևմտյան Միե– ոա Մադրե և այլ լեռնաշղթաներով: Վեր– ջիններից արմ. գտնվող իջվածքների գո– տին զբաղեցված է ծովածոցերով (Կոլկի, Փյուջեթ Սաունդ, Կալիֆոռնիայի) կամ դաշտավայրերով: Երկրաբանական կառուցվածքը և օգ– տակար հանածոները: Հ. Ա–ի մեծ մասը զբաղեցնում է Հյուսիս–Ամերիկյան մինչ– քեմբրյան պլատֆորմը: Վերջինիս հա– րակից են կալեդոնյան (Դրենլանդիա, Նյուֆաունդլենդ կղզի, Հյուսիսային Ապա– լաչներ), հերցինյան (Հարավային Ապա– լաչներ, Կանադական Արկտիկական ար– շիպելագ) և մեզո–կայնոզոյան (Կորդի– լիերաներ) լեռնային կառուցվածքները: Հ. Ա–ի բարձր լեռներն ու սարահարթերը ենթարկվել են չորրորդական սառցապատ– ման: Օգտակար հանածոների հանքա– վայրերի մեծ մասը գտնվում են Կանադա– կան վահանում և Կորդիլիերաներում: Վերին լճի շրջանում և Լաբրադոր թերա– կղզում կան երկաթի, Հուրոն լճից հս.՝ սուլֆիդների, պղնձի, նիկելի, ուրանի, Պորկյուպայն գետի ավազանում՝ ոսկու հանքավայրեր: Քարտծխով հարուստ են Ապալաչները (Արևելյան Փենսիլվանիան տալիս է ԱՄՆ–ում արդյունահանվող անտ– րացիտի 95%-ը): Կորդիլիերաներում կան ոսկու, արծաթի, պղնձի, ցինկի, կապարի, մոլիբդենի, վոլֆրամի, սնդիկի, ուրանի հանքավայրեր, քարածխի, ֆոսֆորիտնե– րի և այլ հանքանյութերի երևակումներ, Կալիֆոոնիայում, Հարավային Այյասկա– յում և ժայռոտ լեոների արլ–ում՝ նավթի ու գազի հանքավայրեր: Կլիման: Հ. Ա–ի կլիման բազմազան է՝ արկտիկականից մինչև մերձհսաարակա– ծայինը: Ատլանտյան և խաղաղ օվկիա– նոսների արևադարձային գոտուն բնորոշ են Ազորյան և Հավայան մաքսիմումները (անտիցիկլոնները): Հունվարի միջին ջեր– մաստիճանը – 36°0-ից (Կանադական Արկտիկական արշիպելագ) 20°C է (Ֆլո– րիդայի և Մեքսիկական բարձրավանդակի հվ.): Ալյասկայում և Կանադայի հս– արմ–ում դիտվել է – 64°C, Դրենլանդիա– յում՝ –70°C ցրտություն: Լաբրադոր յան ցուրտ հոսանքի և հս. կղզիներից ու տունդ– րայից Փչող հս–արմ. քամիների հետևան– քով Հ. Ա–ի հս–արլ. մասի ձմեռային մի– ջին ջերմաստիճանները 10–12°Օով պա– կաս են նույն աշխարհագրական լայնու– թյան վրա գտնվող Արևմտյան Եվրոպայի օդի միջին ջերմաստիճաններից: Խաղաղ– օվկիանոսյան աՓԻ հս. մասում, հս. լայ– Հյուսիսային Ամերիկայի կւիմայական հիմնական ցուցանիշները ե Իէ ■gS# Bg 2 ££ տ P i-IW % 1 Si -•! f f Օդի միշին ջերմաստիճանը ըաո ամիսների °0-ով Տեղումների քանակը մմ–ռՎ ըստ ամիսների Գոտի Դիտման կայանը fflt f£# I si |-Sf առավելա– գույնը նվազա– գույնը հ տ A CO <9 առավելագույնը նվազագույնը Արկտիկական Գոդհավն 69°14՝ 53°3r 11 8 (օգոստ.) –19 (փնտր.) 385 68 (հուլիս) 13 (Փետր.) > Բառոու 70°23՝ 156°17՝ 7 5 (հուլիս) –28 (Փետր.) 112 24 (հուլիս) 3 (ապրիլ) Մերձարկտիկական Դիլինհեմ 59°00՝ 158°25* 24 13 (հուլիս) –9 (փետր.) 663 100 (սեպտ.) 33 (ապրիլ) > Ֆորտ Սմիթ 60°00՝ 1U°52՝ 207 16 (հուլիս) –27 (հունվ.) 331 55 (հուլիս) 2 (մարտ) » Հիբրոն 58°12՝ 62°2r 15 9 (օգոստ.) –21 (հունվ.) 481 84 (սեպտ.) 13 (Փետր.) Բարեխառն Պրինս Ռուպերտ 54°18f 130°18՝ 52 14 (օգոստ.) -2 (հունվ.) 2417 311 (նոյեմբ.) 103 (հուլիս) > Վիննիպեգ 49°53՝ 97°07՝ 232 19 (հուլիս) –19 (հունվ.) 547 80 (հունիս) 22 (Փետր.) > Բոստոն 42°21՝ 71°04՝ 38 22 (հուլիս) –2 (Փետր.) 1021 93 (Փետր.) 74 (հունիս) Մերձարևադարձա– յին Սան Ֆրանցիսկո 37°48՝ 122°26՝ 47 12 (սեպտ.– հոկտնմբ.) -7 (հունվ.) 562 113 (հունվ.) 0 (հալիս– օգոստ.) > Ոլինեմաբա 40°58՝ 117°43f 1324 21 (հուլիս) –2 (հունվ.) 216 26 (հունվ.) 5 (հուլիս– օգոստ.) > Կանզաս Սիթի 39°05՝ 94°37՝ 294 26 (հալիս) –2 (հունվ.) 941 129 (հուլիս) 29 (հունվ.) » Վաշինգտոն 38°54՝ 77°03f 34 25 (հուլիս) 1 (հունվ.) 1068 118 (հուլիս) 61 (նոյեմբ.) Արևադարձային Լա Պաս 24°10r 110°18՝ 18 29 (օգոստ.) 17 (հունվ.) 172 52 (սեպտ.) 0 (ապրիլ– հունիս) 6 (հունվ.) > Մեխիկո 19°24՝ 99°11՝ 2309 17 (մայիս) 12 (հունվ.) 765 163 (հուլիս) > Մայամի 25°48՝ 80°12r 8 28 (օգոստ.) 20 (հունվ.) 1410 177 (հունիս) 42 (դեկտ.) Մերձհասարակա– ծային Տապաչուլա 14°54՝ 92°16՝ 168 27 (ապրիլ) 25 (հունվ.) 2489 473 (հունիս) 6 (Փետր.)