նության 42°-ից սկսած, մշտապես փչում են հվ–արմ. ցիկլոններ, ձմեռները ցուրտ են, ձյունառատ: Մայր ցամաքի միշին մասում և Կալիֆոռնիայի արմ–ում միջերկրածովյան կլիմա է: Հս. լայնության 30°-ից հվ., մշտապես փչող հս–արլ. պասսաաների պատճառով կլիման տիպիկ անապատային է: Արկտիկական կղզիներում հուլիսի միշին ջերմաստիճանը 4°C է, տունդրայի հվ. մասերում՝ 10°C, ԱՄՆ–ի կենտրոնական շրջաններում՝ 25–26°C, հվ– արմ–ում՝ 32°C: Առավել բարձր ջերմաստիճաններ լինում են Կորդիլիերաների ներքին գոգավորություններում: Մահվան հով– տում առավելագույն ջերմաստիճանը 57°C է (ամենաբարձր ջերմաստիճանը Արևմտյան կիսագնդում): Հ. Ա–ում մթնոլորտա– յին տեղումները լինում են գլխավորապես ամռանը: Առավելագույն տեղումներ (2000–3000 մմ, տեղ–տեղ՝ 6000 մմ) լինում են Ալյասկայի հվ–արլ–ում, Կանադայի արմ–ում և ԱՄՆ–ի հս–արմ–ում: Կենտրոնական հարթավայրերում և մայր ցամաքի հս–արլ–ում տեղումները 600–1000 մմ են, ներքին սարահարթերում, սարավանդներում ու Կալիֆոռնիայում՝ 100–150 մմ: Ձյուն տեղում է Հ. Ա–ի մեծ մասում, սակայն կայուն ձյունածածկույթ գոյանում է հս. լայնության 40°-ից հս.: Տունդրայում ձյան շերտի խորությունը հասնում է մինչև 1 մ–ի Հ. Ա–ում սառցա– դաշտերը գրավում են ավելի քան 2 մլն կմ2 տարածություն (որից 1,8 մլն կմ2-ը՝ Գրելանդիայում): Սառցադաշտեր կան նաև Կանադական Արկտիկական արշիպելագի կղզիներում, Ալյասկայի հվ. շրջաններում: Ներքին ջրերը: Հ. Ա. հարուստ է գետերով ու լճերով: Գետերի միջին տարեկան հոսքը 8200 կմ3 է: խաղաղ օվկիանոսի ավազանին են պատկանում Ցուկոն, Ֆրեյզեր, Կոլումբիա, Կոլորադո, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազանին՝ Մակենգի, Սասկաչևան–Նելսոն, Չերչիլ և այլ գեաեր, Ատլանւոյան օվկիանոսիւ ավազանին՝ Միսսիսիպիի համակարգը, Ա. Լավրենտիոս գետը: Հ. Ա–ում են գտնվում Մեծ լճերը (Վերին, Միչիգան, Հուրոն, էրի, Օնտարիո, 246000 կմ2 ընդհանուր մակերեսով), Մեծ արջի, Մեծ ստրկական, Աթաբասկա, Եղջերուի, Վիննիպեգ, Վիննիպեգոսիս, Մանիթոբա և այլ լճեր: Հողերը: Տարածված են հողերի բազմազան տիպեր՝ արկտիկականից մինչև արևադարձայինը: Լայնակի զոնայականությունը բնորոշ է մայր ցամաքի հս. մասին: Միսսիսիպի գետից արլ. և Մեծ լճերից հվ. տարածվում են անտսռային գորշ հողերը, ավելի հվ.՝ մինչև Մեքսիկական ծոցի ափերը, մերձարևադարձային կարմրահողերը և դեղնահողերը: Միսսիսիպիից արմ., միջօրեականի ուղղությամբ (Կորդիլիերաներին զուգահեռ) ձգվում են պրերիաների սևահողերի և շագանակագույն հողերի զոնաները, Կորդի լիերաների հս. լանջերին՝ դարչնագույն և գորշ լեռնաանտառային հողերը: Ներքին սարահարթերում տարածվում են մոխրագորշավուն անապատային ու մոխրագույն հողերը, որոնց մեջ զգալի տեղ են գրավում սորուն ավազներն ու աղուտները: Կենտրոնական Ամերիկայում և Վեստ Ինդիայում տարածվում են արևադարձային կարմըրահողերը և սավաննաների կարմրագորշ հողերը: Բուսականությունը: Հ. Ա–ի մեծ մասը գտնվում է Հոլարկտիկ բուսաաշխարհագրական մարզի սահմաններում: Մեքսիկական բարձրավանդակը, Կենտրոնական Ամերիկան և Վեստ Ինդիան պատկա– նում են Նեոարևադարձային բուսաաշխարհա գրական մարզին: Կանադական Արկտիկական արշիպելագի հս. կեսը և Գրենլանդիա կղզու հս. ավւերը բուսականությունից զուրկ արկտիկական անա– պատներ են: Կղզիների հվ–ում և մայր ցամաքի հս–ում տարածված են մամռային, մամռաքարաքոսային և թփուտային տունդրաները, ավելի հվ.՝ փշատերև անտառների զոնան, որը զբաղեցնում է մայր ցամաքի տարածքի մոտ 1/3-ը: Բնորոշ ծառատեսակների հետ մեկտեղ աճում են դեղին սոճի, մինչև 150 մ բարձրության սեկվոյաներ («մամոնտի ծառ») ևն: Տայգայից հվ., Ապալաչների լանջերը ծածկված են լայնատերև անտառներով (շագանակենի, կաղնի, թխկի, լորենի, կակաչի ծառ ևն): Միսսիսիպիից արմ, անտառներն աստիճանաբար փոխարինվում են պրերիաներով ու տափաստաններով: Մերձատլանտյան և Մերձմեքսիկական դաշտավայրերում տարածված են մերձ– արևադարձային անտառները՝ սոճու, կաղնու և այլ մշտականաչ ծառատեսակների խառնուրդով: Կորդիլիերաների ներքին սարահարթերում աճում են չորասեր բույսեր (օշինդր, սուկուլենտներ ևն): Մեքսիկական բարձրավանդակի և Ֆլորիդայի հվ–ում, Կենտրոնական Ամերիկայում և Վեստ Ինդիայում գերակշռում են արևադարձային մշտականաչ անտառներն ու սավաննաները: Հ. Ա. եգիպտացորենի, լոլիկի, կակաոյի, վանիլի, տաքդեղի, անանասի, ծխախոտի, արևածաղկի հայրենիքն է: Կենդանական աշխարհը: Հ. Ա–ի մեծ մասը մտնում է Հոլարկտիկական կենդանաաշխարհագրական մարզի մեջ: Ինչպես ֆլորայով, այնպես էլ ֆաունայով Հ. Ա. նման է Եվրոպային և արտաարևադարձային Ասիային, տարբեր է Կենտրոնական Ամերիկայից ու Վեստ Ինդիայից: Բնորոշ կենդանիներն են կարիբու եղջե– րուն, գայլը, սպիտակ արջը, խոյացու– ա (Դրենլանդիայում), բևեռային աղվեսը, կուղբը, որմզդեղնը, կանադական լուսանը, կարմիր սկյուռը, մշկամուկը, վիրջինյան եղջերուն, գորշ արջը, փորսուղը* կարմիր լուսանը ևն: Բիզոն պահպանվել է արգելանոցներում: Շատ են կրծողները, սողունները, հատկապես շառաչող օձը: Կենտրոնական Ամերիկայի անտառներին բնորոշ են գետակինճը, պեկարի խոզը, ամերիկյան հովազը, կատվառյուծը ևն: Հ. Ա–ում կա 55 ազգային պարկ (27-ը ԱՄՆ–ում), որոնցից առավել հայտնի են ԵււոուսթոնյաԱ ազգային պարկը, Մեծ Կանիոնը, Բանֆը, Ջասպերը ևն: III. Հայտնադործման և հետազոտությունների պատմությունը Հ. Ա. եվրոպացիներից առաջին անգամ թափանցել են նորմանները, որոնք X դ. հասել են մինչև Գրենլանդիա: Դրանից ավելի քան հինգ դար հետո Ք. Կո– լումբոսը Իսպանիայից արմ. ուղղությամբ դեպի «Հնդկաստան» նավարկելիս, 1492-ի հոկտ. 12-ին (Ամերիկայի հայտնադործման տարեթիվը) ափ իջավ Աան Սա լվադոր կղզում: Նրա հաջորդ երեք ճանապարհորդությունների ժամանակ (մինչե 1504) հայտնագործվեցին Անտիլյան կըղզիները, Կենտրոնական Ամերիկայի ամբողջ արլ. ծովեզերքը: XVI դ. իսպ. կոնկիստադորները նվաճեցին Բահամյան կղզիների հս. խումբը, Ֆլորիդա թերա– կղզին, ացտեկների երկիրը (Մեքսիկան), Կալիֆոռնիա թերակղզին ևն: Անգլիացիներն ու ֆրանսիացիները փորձում էին Հնդկաստան հասնել Հ. Ա–ի արկտիկական ափերի մոտով՝ Հյուսիս–արևմտյան ծովանցքով: Այդ ուղու որոնումների ընթացքում XV դ. վերջում և XVI դ. հայտնագործվեցին մեծ թվով կղզիներ (Նյու– ֆաունդլենդ, Քեյփ Բրետոն ևն), Հ. Ա–ի հս–արլ. թերակղզիները և արլ. ափերը՝ մինչև Ֆլորիդա: Հ. Ա–ի ծայր հս. մասերը և Սառուցյալ օվկիանոսի կղզիները հայտնաբերեցին Մ. Ֆրոբիշերը, Զ. Դեյվիսը, Հ. Հուդզոնը, Ու. Բաֆինը: XVIII դ. սկըզբ– ներին մայր ցամաքի հս–արմ. ավւեր հասան ռուսները՝ Վ. Բնրինգի, Ա. Չիրիկովի, Ա. Մելնիկովի, Մ. Գվոզդևի, 1780- ական թթ.՝ Գ. Շելիխովի, Գ. Պրիգիլովի, Ա. Բարանովի ղեկավարությամբ: XIX դ. սկզբներին Հյուսիս–արևմտյան ծո– վանցքի նոր որոնումներ կատարեցին Օ. Կոցեբուն, Ու. Պարին, Զ. Ֆրանկլինը, Զ. Ռիչարդսոնը, Զոր Ռոսսը և Զեյմս Ռոս– սը: 1850-ական թթ. Խաղաղօվկիանոսյան ափերի հետազոտություններ կատարեցին Ֆ. Վրանգելը և Ու. Քենեդին, ժ. Բելոն: 1892–95-ին Ռ. Պիրիի արշավախումբը երկու անգամ արմարլ. անցավ Գրենլանդիա կղզին: Հյուսիս–արևմտյան ծովանցքով արլ–արմ. առաջին անգամ նավարկեց (1903–06) նորվեգացի Ռ. Ամունդ– սենը, իսկ 1940–42-ին հակառակ ուղղությամբ անցավ կանադական «Աենւո–Ռոժ» նավը: Հ. Ա–ի ներքին մասերը հայտնագործվում և հետազոտվում էին մայր ցամաքի գաղութացմանը զուգընթաց: XVII և XVIII դդ. Կանադայի տերիտորիան հետազոտ եցին ֆրանսիացիները, ապա՝ անգլիացիները: XIX դ. Հ. Ա–ի կենտրոնական մասերը և արմ. հետազոտ եցին Մ. Լյուիսը, Ու. Աշլին, Զ. Պաուելը և ուրիշներ: Արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման և հումքի աղբյուրների որոնում– ների ընթացքում հետազոտվում էին նաև բնական ռեսուրսները (առավելապես՝ Ապալաչների, Կենտրոնական հարթավայրերի, Կորդիլիերաների), ռելիեֆը, երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները, կլիմայական պայմանները, բուսականությունը, հողերը ևն: IV. Բնակչությունը Հ. Ա–ի Ժամանակակից բնակչությունը կազմված է երեք ռասաների ներկա– յացուցիչներից: Նախնական բնակչությունը (հնդկացիներ, էսկիմոսներ), ինչպես նաև հետագայում Ասիայից վերա– բնակվածները, պատկանում են մոնղոլոիդ ռասայի տարբեր ճյուղերի, Եվրոպայից վերաբնակեցվածների հետնորդները՝ եվրոպեոիդ ռասային, իսկ Աֆրիկայից վերաբնակվածների հետնորդները՝ նեգրոավստրալոիդ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/444
Այս էջը սրբագրված չէ