Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/445

Այս էջը սրբագրված է

ռասային: Զգալի քանակ են կազմում խառնված ռասայական խմբերը (մուլատներ, մետիսներ և այլն): Հ. Ա–ի բնակչության մեծ մասը հիմնականում Եվրոպայից, մասամբ՝ Ասիայից XVI– XIX դարերի վերաբնակվածների, ինչպես նան Աֆրիկայից XVII–XVIII դարերի բերված ստրուկների հետնորդներն են: Բնիկ ժողովուրդները (հնդկացիներ, Էսկիմոսներ, ալեութներ) կազմում են Հ. Ա–ի բնակչության Փոքր մասը: Մեքսիկայի և Կենտրոնական Ամերիկայի այժմյան բնակչությունը ձևավորվել է հիմևականում եկվոր իսպանացիների և տեղացի հնդկացիների միասերումից: Դրանք մարդաբանական առումով խառնածիններ (մետիսներ) են: Խոսում են իսպաներեն: Կարիբյան ծովի կղզիներում բնակվում են առավելապես նեգրեր և մուլատներ, ինչպես նաև եվրոպացիների և աֆրիկյան նեգրերի հետնորդներ, որոնց մեծ մասը խոսում են համապատասխան եվրոպական լեզուներով: ԱՄՆ–ում տիրապետում է անգլերենը, Կանադայում՝ անգլերենն ու ֆրանսերենը: Այս երկրներում տարբեր երկրներից ներհոսքը հանգեցնում է նոր խմբերի առաջացմանը, որոնք աստիճանաբար ձուլվում են ամերիկացիներին և անգլոանադացիներին: ԱՄՆ–ում առանձնանում են նեգրերը, որոնք զգալիորեն պահպանում են մարդաբանական և որոշ մշակութային գծեր: Հ. Ա–ի անգլիախոս ժողովուրդներն են ԱՄՆ–ի ամերիկացիները (մոտ 190 մլն, որից՝ ավելի քան 25 մլն նեգրեր, այստեղ և հետագայում տրվում են 1973-ի տվյալներ), անգլո–կանադացիները (մոտ 10 մլն), ճամայկացիները (2 մլն), տրինիդադեցիները (950 հազար)» բարբադոսցիները (240 հազար) բահամցիները (175 հազար), Բելիզի բնակչությունը (120 հազար), մասամբ նաև Իտալիայից (4,5 մլն), Գերմանիայից (3,8 մլն), Անգլիայից (3,5 մլն), Լեհաստանից (2,8 մլն), Ռուսաստանից (2,5 մլն), սկանդինավյան երկրներից (1,8 մլն), Պուերտո Ռիկոյից և այլ երկրներից ԱՄՆ և Կանադա ներգաղթածները: Իսպանալեզու են մեքսիկացիները (մոտ 50 մլն), կուբացիները (8,8 մլն), դոմինիկցիները (4,5 մլն), սալվադորցիները (3,5 մլն), գվատեմալցիները (31 մլն), պուերտոռիկոցիները (2,9 մլն), հոնդուրասցիները (2,5 մլն), նիկարագուացիները, կոստառիկացիները (յուրաքանչյուրը՝ 1,9 մլն) և պանամացիները (1,5 մլն), ֆրանսալեզու են ֆրանկո–կանադացիները (6,6 մլն), հայիթիցիները, մարտինիկցիները, գվադելուպցիները (340-ական հազար): Հնդկացիները (ընդհանուր թիվը չի գերազանցում 10 մլն–ից) առավելապես պահպանվել են հարավ-արևելյան Մեքսիկայում և արևմտյան Դվատեմալայում, Հոնդուրասի, Պանամայի և Կենտրոնական Ամերիկայի այլ երկրների սակավ մատչելի, Ալյասկայի միջին շրջաններում, Հյուսիսային Կանադայում, ԱՄՆ–ի և Կանադայի ռեզերվացիաևերում: Նրանք հետզհետե ընդունում են տիրապետող եվրոպական լեզուները: Ծայր Հյուսիսում ցամաքի և արկտիկակաև կղզիների երկարությամբ տիըռված են Էսկիմոսները (մոտ 70 հազար), Ալեության կղզիներում՝ ալեութների մնացորդները (մոտ 5 հազար): Հ. Ա–ի երկրներում բնակվում են մոտ 470 հզ. հայեր (ԱՄՆ–ում՝ 450 հազար, Կանադայում՝ 15 հազար): Հ. Ափ բնակչության մեծ մասը կաթոլիկներ, զանազան հոսանքների բողոքականներ ու աղանդավորներ են, կան ուղղափառներ, հուդայականներ, բուդդայականներ են:

Հյուսիսային Ամերիկայի քաղաքական բաժանումը
Պետություններ Տարածությունը հզ.կմ3 Բնակչությունը հզ.մարդ Տարեթիվը Մայրաքաղաքը կամ վարչական կենտրոնը
անկախ պոտություն
ԱՄՆ 9363,2 217,7 1978 Վաշինգտոն
Բահամյան կղզիներ 13,86 210 1976 Նուսաու
Բարբադոս 0,430 250 1976 Բրիջթաուն
Գվատեմալա 108,9 6260 1976 Գվատեմալա
Գրենադա 0,344 106,2 1974 Մենտ Ջորջես
Դոմինիկտ 0,790 80 1977 Ռոզո
Դոմինիկյան հանրապետություն 48,7 4840 1976 Սանտո Դոմինգո
Կանադա 9976,19 23500 1978 Օտտավա
Կոստա Ռիտա 50,9 2,070 1977 Սան Խոսե
Կուբտ 110,992 9700 1977 Հավանա
Հայիթի 27,8 4750 1977 Պորտ օ Պբենս
Հոնդուրտս 112,1 3380 1977 Տեգեւսիգալպա
Ճամայակ 11,5 2100 1976 Կինգսթոն
Մեքսիկա 1958,2 62500 1977 Մեխիկո
Նիկարագուա 148 2231 1977 Մանագուա
Պանամա 77,08 1771 1977 Պանամա
Սալվադոր 21,4 4260 1977 Սան Սալվադոր
Սենտ Վինսենտ և Գրենադիններ 0,389 106 1975 Կինգսթաուն
Սենտ Լուսիա 0,616 115 1976 Կաստրի
Տրինիդադ և Տոբագո 5,128 1200 1977 Պորտ օֆ Սպեյն
Կապիտալիստական պետությունների տիրույթներ

Մեծ բրիտանիայի տիրույթներ

Անտիգուս 0,442 77 1976 Մենա Ջոնս
Բելիզ 23 150 1977 Բելմոպան
Բերնուդյան կղզիներ 0,053 56,4 1976 Համիլտոն
Կայման կղզիներ 0,259 13 1975 Ջորջթաուն
Մոնսեռատ 0,101 13,3 1976 Պլիմուտ
Սենտ Քրիստոֆեր(Սենտ Կիաս)Նեվիս Անգլիա 0,401 66 1976 Բաստներ
Վերջինյան կղզիներ (մի մասը) 0,153 11 1976 Ռոդ Թտուն
Թերքս և Քարքոս կղզիներ 0,430 7 1976 Գրանդ Թերքս
ԱՄՆ-ի տիրույթները
Պուերտո Ռիկո 8,9 3200 1976 Սան Խուան
Վիրջինյան կղզիներ(մի մասը) 0,344 100 1977 Շառլոտա Ամալիա
Ֆրանսիայի տիրույթներ
Գվադելուպա[1] 1,780 350 1978 Բաս Տեր
Մարտինիկա1 1,1 325 1978 Ֆոր դե Ֆրան
Սեմտ Պիեռ և Միքելոն[2] 0,242 5,8 1974 Սեն Պիեռ
Նիդերլանդների տիրույթ
Նիդերլանդական անտինյան կղզիներ 1,001 245 1977 Վիլեմոտադ
Դանիայի տիրույթ
Գրոնլանդիա 2175,6 50 1978 Գոտեոր
  1. Պաշտոնապես «անդրծովյան դեպարտամենտ»
  2. Պշտոնապես<<անդրծովյան տերիտորիա>>