Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/449

Այս էջը սրբագրված չէ

20°/օօ: Հյուսիս–Ատլանտյան օվկիանոսա– յին հոսանքը, մտնելով Նորվեգական ծով, ընդունում է Նորվեգական անունը, տա– րեկան բերում 135 հզ. կմ3 աղի (34,9– 35,2°/00) ջրեր՝ 2°Շ–ից մինչև 12°C ջերմաս– տիճանով: Հոսանքն այնուհետև բաժան– վում է 2 մասի՝ Շպիցբերգենյան և Նորդ– կապի: Արկտիկական ավազանում աղի և ծանր ջրերը իջնում են մակերեսային համեմատաբար թույլ աղի ջրերի տակ և հայտնաբերվում են 150–200 t/–ից մինչև 700– 900 մ խորություններում: Հ. ս. օ–ի արկտիկական ավազանում նկատվում են մակերևութային հոսանքների մինչև 5 շրջապտույտ և պակի (բևեռային բազմա– մյա ծովային սառույցի) համապատասխան թվով դրեյֆներ: Հ. ս. օ. մեծ մասամբ սառցածածկ է: Սառցածածկը մարտին գրավում է 11,4 մլն կմ2 տարածություն, սեպտեմբերին՝ 7 մլն կմ2, սառցի ծավալը 26 հզ. կմ3 է: Արկտիկական ավազանը ամբողջ տարին ծածկված է հզոր (մինչև 4–5 մ) պակով և տորոսային սառույցնե– րով (հաստությունը մինչև 20–25 մ): Ծայ– րամասային ծովերում գերակշռում է միա– մյա եզրային սառույցը: Պակի դրեյֆի արագությունը արլ–ից արմ. օրական 2,5– 3,5 կմ է, Դանիական նեղուցում՝ մինչև 40 կմ: Արևելա–Դրենլանդական հոսան– քով դեպի Ատլանտյան օվկիանոս տարե– կան դուրս է գալիս 2150 կմ3 սառույց: Հ. ս. օ–ի սառույցները պարունակում են մեծ քանակությամբ քաղցրահամ ջուր: Կենդանական աշխարհը համեմատա– բար հարուստ է հյուսիս–եվրոպական ավա– զանում (մինչև 2000 տեսակ): Հանդիպում են կետերի մի քանի տեսակներ, տառեխ, ձողաձուկ, պերկես ևն: Արկտիկական ավազանում ծովը գրեթե միշտ ծածկված է սառույցով, կենդանական աշխարհը աղքատ է, հանդիպում են սպիտակ արջ, փոկեր, ծովացուլեր: Հ. ս. օ–ի ԱՍՀՄ պատ– կանող ծովերով անցնում է Հյուսիսային ծովային ուղին: Օվկիանոսի բնության ուսումնասիրման նպատակով սիստեմա– տիկ գործում են <Հյուսիսային բնեռ> դրեյֆող կայանները: Կարևոր նավահան– գիստներն են Մուրմանսկը, Արխանգելս– ԿՕւ Դիքսոնը, Տրոմսյոն, Տրոնհեյմը, Չեր– ilua Mi: Գրկ. rOpflHeHKO Ո. ACeBepHM& JleflOBHTbrfi oiceaH…, JI.» 1973; Cmhphob B.H., JleflOBwe ycaoBH* njEtBamra cyaob b BOAaX KaHaflCKO-AjIHCKHHCKOH ApKTHKH, JI., 1974; Mhpobo& boahkeB: 6ajiaHC h BOAHue pe- cypcM 3eMJiH, JI., 1974.

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՏԵՐԻՏՈՐԻԱ (Northern Territory), վարչական միավոր Ավստրա– լիայի հյուսիսում: Զբաղեցնում է ավա– զա–կրաքարային սարավանդը (200– 300 մ բարձրությամբ): Կլիման հս–ում արևադարձային մուսսոնային է, հվ–ում՝ անապատային: Կառավարվում է երկրի ֆեդերալ կառավարության կողմից: Տա– րածությունը 1,4 մլն կմ2 է, բն.՝ 97 հզ. (մոտ 1/4-ը՝ բնիկներ, 1978): Վարչական կենտրոնը՝ Դարվին: Թույլ յուրացված և նոսրաբնակ շրջան է: Տնտեսության հիմ– քը օգտակար հանածոների (մանգան, պղնձի հանքաքար, բոքսիտ, ոսկի, անագ, արծաթ ևն) արդյունահանումն ու անաս– նապահությունն է: Մշակում են գետնըն– կույզ, սորգո, բանան, նարինջ, բանջա– րեղեն:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՈՒՎԱԼՆԵՐ, ալիքավոր, տեղ–տեղ ճահճակալած ջրբաժան Վոլգա և Հյուսիսային Դվինա գետերի ավազան– ների միջև: Երկարությունը 600 կմ է, բարձրությունը՝ 293 մ: Կազմված է սառ– ցադաշտային և ֆլյուվիոգլյացիալ նըստ– վածքներից, առավել բարձրադիր մասե– րում արմատական ապարները մերկացած են: Մեծ մասը ծածկված է փշատերև ան– տառներով, տեղ–տեղ՝ ճահճուտներով:

ՀՅՈՒՍ ԻՍ–ԱՏԼԱՆՏՅԱՆ ՀՈՍԱՆՔ, օվ– կիանոսային տաք հոսանք Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում: Հանդիսանում է Գուֆսարիմի անմիջական շարունակու– թյունը: Սկսվում է Նյուֆաունդլենդյան մեծ խրուտից, ուղղվում հս–արլ.: Իսլան– դիայի մոտ բաժանվում է երկու ճյուղի, հիմնական մասը մտնում է Նորվեգական ծով (Նորվեգական հոսանք), ավելի փոքր ճյուղը շրջվում է դեպի արմ., Դրենլան– դիա՝ Իրմինգերի հոսանք անվամբ: Հ–Ա. հ–ի մեկ այլ ճյուղ Եվրոպայի արմ. ավւերով իջևում է հվ. և միանում Կանարյան հո– սանքին: Հ–Ա. հ. հվ–արմ–ում ունի 1–2 մ/վրկ արագություն, Իսլանդիայի մոտ՝ 0,1– 0,2 մ/վրկ: Ջերմաստիճանը փետրվարին հվ–արմ–ում – 15°C է, հս–արլ–ում՝ 0°– 2°C, օգոստոսին, համապատասխանա– բար, 15–20°C և 3–5°C, ջրի աղիությու– նը 36–34°/օօ է: ն. զգալի ազդեցու– թյուն ունի Եվրոպայի կլիմայի և բնու– թյան ձևավորման գործում:

ՀՅՈՒՍ ԻՍ–ԱՏԼԱՆՏՅԱՆ ՊԱԿՏ 1949, Հ յ ու ս ի ս–Ա տլանտյան պայ– մանագրի կազմակերպ ու– թ յ ու ն, ՆԱՏՕ (North Atlantic Treaty Organization), ագրեսիվ ռազմա՜քաղա– քական խմբավորում, որն ուղղված է սո– ցիալիստական երկրների և ազգային– ազատագրական շարժումների դեմ: Ստեղծվել է ԱՄՆ–ի նախաձեռնությամբ՝ Հյուսիս–Ատլանտյան պայմանագրի (կընք– վել է 1949-ի ապրիլի 4-ին, Վաշինգտո– նում) հիման վրա: Մասնակիցներն են ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտա– լիան, Կանադան, Բելգիան, Նիդերլանդ– ները, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Դա– նիան, Իսլանդիան, Պորտուգալիան, 1952-ից՝ Թուրքիան և Հունաստանը, 1955-ից՝ ԴՖՀ: Խմբավորման ռազմ, կազ– մակերպությունից դուրս են եկել Ֆրան– սիան (1966), Հունաստանը (1974–79): Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արմ. տերությունների ստեղծած ռազմա–քաղաքական խմբավորումների համակարգում ՆԱՏՕ–ն առաջատար տեղ է գրավում և սերտորեն կապված է նրանց հետ: Անշեղորեն աճում են ՆԱՏՕ–ի ռազմ, ծախսերը (1949-ին՝ 18,7 մլրդ դոլլար, 1959-ին՝ 61,6 մլրդ, 1969-ին՝ 106 մլրդ, 1979-ին՝ 211,6 մլրդ դոլլար), որոնց 75% –ը բաժին է ընկնում ԱՄՆ–ին: Խմբավորման զինված ուժերը կազմված են Միացյալ զինված ուժերից (ՄԶՈԻ), որոնք տնօրինում է ՆԱՏՕ–ն, և զինված ուժերից, որոնք մնում են ազգային ենթա– կայության մեջ: ՄԶՈԻ–ի մեջ մտնում են ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, ԴՖՀ–ի, Բելգիայի, Նիդերլանդների, Իտա– լիայի և Թուրքիայի ցամաքային զորքերի և ոազմաօդային ուժերի զորամիավորում– ներ ու զորամասեր, Նորվեգիայի և Դա– նիայի ռազմաօդային ուժեր: Ազգային ենթակայության զինված ուժերի մեջ են մտնում ամերիկյան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները, ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի ստրատեգիական ավիա– ցիան ու հրթիռակիր ատոմային սուզանա– վերը, ՆԱՏՕ–ի աևդամ–պետությունների որոշ ցամաքային զորամիավորումներ: ՆԱՏՕ–ի ՄԶՈԻ Եվրոպա յ ում կազմում են 66 դիվիզիա, 11 հզ. տանկ, ավելի քան 3 հզ. ինքնաթիռ, մոտ 8 հզ. ամերիկյան միջուկային լիցք և 3 հզ. տանող միջոց– ներ (1978-ի տվյալներով): Բարձրագույն ղեկավար մարմինը ՆԱՏՕ–ի խորհրդի նստաշրջանն է, որը գումարվում է տարին երկու անգամ՝ խըմ– բավորման անդամ–երկրների արտգործ– մինիստրների, կախված օրակարգից՝ նաև պաշտպանության, ֆինանսների և այլ մինիստրների մասնակցությամբ: խորհըր– դի նստաշրջանների միջև ՆԱՏՕ–ի գոր– ծունեությունը ղեկավարում են Մշտական խորհուրդն ու Ռազմ, կոմիտեն: Ունի նաև երկու հատուկ մարմին՝ միջուկային պաշտ– պանության կոմիտե և նրան ենթակա մի– ջուկային պլանավորման խումբ: ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարն է Ցո. Լունսը (Նիդերլանդներ), Եվրոպա– յում ՄԶՈԻ–ի գերագույն գլխավոր հրա– մանատարը՝ զեն. Բ. Ռոջերսը (1979-ից, ԱՄՆ), որին ենթակա են նաև Հյուսիս– եվրոպական, Կենտրոնա–եվրոպական և Հարավ–եվրոպական գլխավոր հրամանա– տարությունները: ՆԱՏՕ–ի խորհրդի շտաբ–կայանը գտնվում է Բրյոաելում, գե– րագույն գլխավոր հրամանատարի շտաբը՝ Կաստոյում (Բրյոաելի արվարձան):

ՀՅՈՒՍԻՍ–ԱՐԵՎԵԼՅԱՆ ԾՈՎԱՆՅ*, ուղի Ատլանտյան օվկիանոսից (Եվրոպայի և Ասիայի հյուսիսային ափերի երկարու– թյամբ) Խաղաղ օվկիանոս: Տես Հյուսիսա– յին ծովային ուղի:

ՀՅՈՒՍԻՍ–ԱՐԵՎԱՏՅԱՆ ԱՐՇԱՎԱՆՔ 1934–1936, Չինաստանի կարմիր բա– նակի (ՉԿԲ) հիմնական ուժերի տեղափո– խումը Կենտրոնական և Հարավային Չի– նաստանի սովետական շրջաններից հս–արմ.՝ Շենսի և Դանսու նահանգներ: Կենտրոնական սովետական շրջանում գտնվող ՉԿԲ գոմինդանական բանակի շրջապատումից դուրս բերելու նպատակով ՉԿԿ ԿԿ 1934-ի սեպտեմբերին որոշեց ճեղքել շրջապատումը ՉԿԲ 1-ին ռազմա– ճակատի գլխավոր ուժերով: ՉԿԲ 1-ին ռազմաճակատի ուժերը (ՉԿԿ ԿԿ հետ) 1934-ի հոկտ. 16-ից, համառ մարտեր մղելով գոմինդանական զորքերի դեմ, շարժվեցին հս–արմ., անցնելով մի քանի նահանգ, 1935-ի հունիսի սկզբին Սիչուան նահանգի արմ–ում միավորվեցին ՉԿԲ 4-րդ ռազմաճակատի գորքերի հետ: 1935-ի օգոստոսի սկզբին ՉԿԿ ԿԿ–ի Քաղ– բյուրոյի խորհրդակցությունում որոշվեց շարունակել արշավանքը երկու զորա– սյուների (արլ. և արմ.) միացյալ ուժերով հս.՝ ՍՍՀՄ սահմանի մոտ գտնվող շըր– ջաններ: Մակայն ՉԿԿ ղեկավարության մեջ պայքարի սրման (Մաո Ցզե Դունի, որը ձգտում էր զավթել կուսակցության և