Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/451

Այս էջը սրբագրված է

պնդելու և աշխատավորների ուժերը համախմբելու նպատակով: Միավորում էր Կուբան–Սևծովյան Սովետական Հանրապետությունը, Թերեքի Սովետական Հանրապետությանը, Ստավրոպոփ Սովետական Հանրապետությանը: Մտնում էր ՌՍՖՄՀ–ի մեջ: Կովկասի Սովետների համագումարը բանաձև ընդունեց՝ կենսագործել ՌՍՖՍՀ–ի կառավարության դեկրետները, ստեղծել մարտունակ բանակ, պարենային օգնություն ցույց տալ երկրի կենտրոնական շրջաններին, ուժեղացնել պայքարը ներքին հակահեղափոխության դեմ, ընտրեց Հյուսիս–Կովկասյան Սովետական Հանրապետությանյան Կենտգործկոմ (նախագահ՝ բոլշևիկ Ա. Ռուբին): Դենիկինի սպիտակգվարդիական զորքերի հարձակումը Կուբանի և Մտավրոպոլի վրա, կուլակային խռովությունները Թերեքում, էսէռների և մենշևիկների դիմադրությունը պրոլետարիատի դիկտատուրայի ամրապնդմանը, վատացրին Հյուսիս–Կովկասյան Սովետական Հանրապետության վիճակը: Դենիկինյան զորքերի կողմից Եկատերինոդարը գրավելուց (1918-ի օգոստոսի 17) հետո Հյուսիս–Կովկասյան Սովետական Հանրապետությանյան Կենտգործկոմը տեղափոխվեց Պյատիգորսկ: Հյուսիսային Կովկասի սովետական զորքերի հրամանատար արկածախնդիր Մորոկինի հրամանով գնդակահարվեցին Հյուսիս–Կովկասյան Սովետական Հանրապետության Կենտգործկոմի նախագահ Ա. Ռուբինը, ՌԿ(բ)Կ Հյուսիս–Կովկասյան մարզկոմի նախագահ Վ. Կրայնին (Մ. Շնեյդերման) և ուրիշներ: 1918-ի հոկտեմբերի 28-ին Նեվիննոմիսկայա ստանիցայում կայացավ Հյուսիսային Կովկասի Մովետների 11 արտահերթ համագումարը, որն ընտրեց Հյուսիս–Կովկասյան Սովետական Հանրապետությանյան նոր Կենտգործկոմ: 1918-ի վերջին, սպիտակ գվարդիականների կողմից հանրապետության տարածքի զգալի մասի գրավումից հետո, Հյուսիս–Կովկասյան Սովետական Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալուց: 1918-ի դեկտեմբերին Համառուսասաանյան Կենտգործկոմը որոշում ընդունեց Հյուսիս–Կովկասյան Սովետական Հանրապետությանը վերացնելու մասին: Գրկ. Этенко Л.А., Большевнстские организации Дона и Северного Кавказа вборьбе за власть Советов, Ростев н/Д., 1972.

ՀՅՈՒՍԻՍ–ՂԱԶԱԽՍՏԱՆՅԱՆ Մարզ, Ղազախական ՍՍՀ կազմում: Կազմվել է 1936-ի հուլիսի 29-ին: Տարածությունը 44,3 հազազար կմ2 է, բնակչությունը՝ 570 հազար (1979): Բաժանվում է 12 վարչական շրջանի, ունի 4 քաղաք, 1 քտա: Կենտրոնը՝ Պետրոպավլովսկ: 1966-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով: Բնությունը: Հ–Ղ. Մ. գտնվում է Ղազախական ՄՍՀ հս–ում, գրավում է Արևմտա–Միբիրական հարթավայրի հվ. ծայրամասը, հվ–ում՝ Ղազախական մանրաբլուրների մի մասը: Ռելիեֆում շատ են լճային իջվածքները, ավալները, բաշերը, գոգավորությունները: Կան 115–200 մ բարձրություններ: Կլիման խիստ ցամաքային է: Հունվարի միջին ջերմաստիճանը – 18,5-ից մինչև –-19,5°C է, հուլիսինը՝ 18,8–19,5°C, տարեկան տեղումները՝ 300–340 մմ: Գետերը պատկանում են Օբի ավազանին: Մարզի տարածքով է հոսում Իշիմ գետը: Կան 1000-ից ավելի լճեր: Մարզը գտնվում է անտառատափաստանային և տափաստանային զոնաներում: Տարածված են անտառային գորշ հողերը և սևահողերը: Տարածքի 8% –ը գրավում են անտառները: Բնորոշ կենդանիներից են որմզդեղնը, սիբիրական այծյամը, գայլը, աղվեսը, ջրավազաններում՝ գայլաձուկը, պերկեսը, ծածանը և այլն: Բնակչությունը: Բնակվում են ռուսներ, ղազախներ, ուկրաինացիներ, գերմանացիներ, թաթարներ, բելոռուսներ և այլք: Միջին խտությունը 1 կմ2 վրա 12,9 մարդ է: Քաղաքային բնակչությունը 44% է (1979): Քաղաքներն են Պետրոպավլովսկը, Բուլաևոն, Մամլյուտկան, Մերգեևկան: Տնտևսությունը: Գերակշռողը մշակող արդյունաբերության ճյուղերն են: Կան 100-ից ավելի արդ. ձեռնարկություններ՝ մեքենաշինական, յուղի–պանրի, լիկյորխ–օղու, կաթի, կաշվի, սոսնձի գործարաններ, մսի, ալրաղաց կոմբինատ, կարի, սպորտապրանքների ֆաբրիկաներ և այլն: Կառուցվում է գարեջրի գործարան: Զարգացած է շինանյութերի արտադրությունը: