զայում Տ. կ–ի մեթոդը կաւոարելագործե– ցին ֆրանս. գիտնական Ա. Կարելը, ամե– րիկացի գիտնական Մ. Բերոուզը, ռուս գիտնականներ Ս. Մաքսիմովը, Ն. 1պո– պինը, Ա. Տիմոֆեեսկին և ուրիշներ: Ա. Կա– բելը և Մ. Բերոուզը մարդու և տաքարյուն կենդանիների Տ. կ. հաջողությամբ աճեց– րին արյան պլազմայի և հավի սաղմի հյուսվածքների մզվածքի վրա: Տ. կ–ի հաջող ստացման հիմնական պայմանը վարակազերծումն է: 1929-ին Ֆելը և Ռո– բինսոնը Տ. կ. աճեցրին ժամացույցի ապա– կիների վրա՝ պլազմայի մակարդուկի մա– կերեսին: Նրանք դիտել են հավի սաղմի վերջույթի մորֆոգենեզը. հոդերի առաջա– ցումը, աճառային և ոսկրային հյուսվածք– ների զարգացումը: Ֆելի հետազոտություն– ները Տ. կ–ի նոր բնագավառի՝ օրգանների կուլտուրայի ստեղծման սկիզբը հանդի– սացան: Տ. կ. կարելի է աճեցնել նաև փոր– ձանոթներում, առանց պլազմայի հենքի: Այդպիսի աճի համար ցանկացած հյուս– վածքը կամ օրգանի մասերը նախապես մշակվում են տրիպսին պրոտեոլիտիկ ֆեր– մենտով, որը քայքայում է միջբջջային նյութը, բջիջներն անջատվում են միմյան– ցից և աճում միաշերտ անընդհատ կուլ– տուրայի ձևով: Այս մեթոդով Տ. կ–ի աճը կարելի է պահպանել տարիներ շարու– նակ: Պարզաբանված է Տ. կ–ի սննդային միջավայրի առանձին գործոնևերի դերը, միջավայրի pH-ի, ջերմաստիճանի, օս– մոտիկ ճնշման նշանակությունը: Բջջա– յին կուլտուրաների համար օգտագործ– վում է արհեստական սննդային միջա– վայր, որը պարունակում է ամինաթթու– ներ, վիտամիններ, գլյուկոզ, արյան շի– ճուկ (2–10%) և անտիբիոտիկներ: Օր– գանների կուլտուրայի համար կիրա– ռում են ֆիզիոլոգիական լուծույթով պատ– րաստված ագարի կամ ժելատիևի միջա– վայր, որին ավելացվում են վերը նշված բաղադրամասերը: Տ. կ–ի մեթոդը մեծ գործածություն է գտել Փորձառական կեն– սաբանության և բժշկագիտության մեջ: Բջջային կուլտուրաները հարմար օբ– յեկտ եև բջջի վրա ֆիզիկական, քիմ. և կենսաբանական տարբեր գործոնների ազ– դեցությունն ուսումնասիրելու համար: Տ. կ–ով պարզվեցին մի շարք ընդհանուր կենսաբանական հարցեր, բջիջների և հյուսվածքների փոխհարաբերությունը, դրանցում կատարվող փոփոխություննե– րը, միաոզի օրինաչափությունները, սո– վորական բնականոն բջջի վերածվելը քաղցկեղային բջջի ևն: Տ. կ–ի նշանակու– թյունը մեծ է վիրուսաբանության, սաղմ– նաբանության, ուռուցքաբանության, ֆի– զիոլոգիայի, կենսաքիմիայի բնագավառ– ներում: (յ. ՉԻւԻնգարյան
ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ (կենսբ.), ծագումով, կառուցվածքով և ֆունկցիայով նման բջիջ– ների և ոչ բջջայիև կառուցվածքների հա– մակարգ: Կենդանիների Տ., «հյուսվածք> տերմինն առաջարկվել է անատոմների կողմից, որոնք մինչև մանրադիտակի կի– րառումը օրգաններում հայտնաբերել էին դրանց կազմի մեջ մտնող և հատուկ կա– ռուցվածքը պայմանավորող միատարր մասեր: Նշված մասերը սկզբում տար– բերում էին արտաքին նշաններով՝ առանձ– նացնելով փափուկ, թելակազմ, բջջային ևն Տ.: Ֆրանս, գիտնական Մ.Բիշան (1801) մարդու և կենդանիների օրգանիզմում առանձնացրել էր 21 տեսակի Տ.: Հետա– գայում Ֆ. Լեյդիֆը (1857) և Ա. Քյոլիկերը (1859) բոլոր կառուցվածքները բաժանե– ցին 4 խմբի՝ սահմանային կամ էպիթելա– յին, շարակցական, մկանային և նյարդա– յին: էպիթելային Տ–ին բնորոշ է բջիջների խիտ շերտավոր համախմբու– թյունը: Դրանցից են գոյանում մարմնի ծածկույթները և ներքին օրգանների թա– ղանթները: էպիթելային հյուսվածքը կա– տարում է պաշտպանական, ներծծման, հյութազատման և արտազատման ֆունկ– ցիա: Շարակցական հյուսվածքն իրականացնում է օրգանիզմի պաշտպա– նական և սնուցողական ֆունկցիաները: Այս հյուսվածքի ածանցյալներն են աճառ– ներն ու ոսկրերը, որոնք ողնաշարավոր կենդանիների կմախքն եև առաջացևում և ապահովում հեևարանային ֆունկցիաև: Արյունը, ավիշը և շարակցական հյուս– վածքը զարգանում են միևնույն սաղմնա– յին հյուսվածքից, և ծագման ընդհանրու– թյան շնորհիվ դրանք դասվում են հենա– րանային–սնուցողական Տ–ի խմբի մեջ: Մկանային հյուսվածքը կատարում է շարժողական ֆունկցիա, առաջացնում օրգանների կծկողական շարժումներ: Նյարդայինը կարգավորում և հա– մաձայնեցնում է բոլոր Տ–ի կենսագործու– նեությունը, ընկալում արտաքին միջա– վայրից եկող գրգիռները և որոշում օրգա– նիզմի պատասխան ռեակցիան: Տ–ի յուրաքանչյուր տիպի զարգացումը սաղմնային շրջանում ընթացող որոշակի հիստոգենեզի (հյուսվածքա գոյացման) արդյունք է: Շատ հյուսվածքներում հիս– տոգենեզը շարունակվում է նաև հասուն կենդանիների մոտ՝ ապահովելով ռեգե– ներացիան, երբեմն նաև աճումը: Օրգա– նիզմների էվոլյուցիան հանգեցրել է Տ–ի բջիջների մասնագիտացման, նրանց ֆունկցիաների փոխադարձ պայմանավոր– վածության: Կենդանիների Տ. ուսումնա– սիրող գիտությունը կոչվում է հյուսվածա– բանություն: Բույսերի Տ. առաջացել են ջրային բույսերի ցամաքային կյանքին անցնելու և հարմարվելու ընթացքում: ժամանակա– կից ցամաքային բույսերը կազմված են տարբեր Տ–ից, որոնք առավել բազմազան են ծաղկավոր բույսերի մոտ: Բարձրա– կարգ բույսերի Տ. գոյանում են բջիջների աճման և բաժանման հետևանքով: Բջիջ– ները շարունակում են Տ. կազմել և օր– գանիզմի կյանքում շատ էական դեր խա– ղալ ոչ միայն կենդանի վիճակում, այլև դրանց կենդանի պարունակության մահա– ցումից հետո, ինչպես, օրինակ, խցանա– յին հյուսվածքի բջիջները: Բույսերի աճու– մը և ներքին կազմության զարգացումը պայմանավորված են առաջացնող (գո– յացնող) հյուսվածքի՝ մերիսթեմայի գոր– ծունեությամբ, որի ածանցյալներից ձևա– վորվում են մշտական S.: Տ. դասակարգ– վում են մի շարք հատկանիշների հիման վրա: Առավել պարզ ձևաբանական դասա– կարգմամբ (Լինկ, 1807) Տ. բաժանվում էին ըստ բջիջների ձևի՝ պարենքիմային և պրոզենքիմային: Ի. Մաքսը (1868) առա– ջարկել է Տ–ի 3 խումբ՝ ծածկող, փոխա– դրող և հիմնական: Այժմ ընդունված է Տ. Տաբերլանդտի (1879) առաջարկած դա– սակարգումը, որը հենվում է ձևաբանա– ֆիզիոլոգիական, գենետիկական ևն հատ– կանիշների վրա: Ըստ նշված դասակարգ– ման բույսերի Տ–ում առանձնացվում են հետևյալ հիմնական համակարգերը՝ ծածկող (էպիդերմիս, էպիբլեմ, խը– ցան, կեղև), մեխանիկական (կո– լեևքիմ՝ բաղկացած է կենդանի պարունա– կությամբ, անհամաչաՓ հաստատած պատեր ունեցող բջիջներից, և սկլերեն– քիմ՝ Փայտացած թելիկներից ու սկլե– րեիդներից՝ քառակուսի քարանման բջիջ– ներից): Կլանող կամ ա բ ս ո ր բ– g ո ղ Տ. նյութերի կլանումն իրականաց– նում են րիզոիդների և արմատամազիկ– ների միջոցով: Ասիմիլյացիոն Տ. քլորոպլաստներով լցված պարենքիմայիև բջիջներ ևն, փոխադրող Տ. ներկա– յացված են քսիլեմայով և ֆլոեմայով (տես Րնափայա և Լուբ): Պաշարող Տ. բաղ– կացած են պարենքիմային բջիջներից, իսկ արտազատող Տ. ընդգրկում են կաթնանոթները, հիդատոդները, նեկտա– րանոցները և բուսական տարբեր ծագում ունեցող նյութերի զետեղարանները: Օդափոխության Տ. միջբջջային տարածություններն են, հերձանցքները և ոսպնյակները: Իրականում պաշարող, ասիմիլյացիոն, կլանող և օդափոխության Տ. հիմնական հյուսվածքի տարատեսակ– ներն են: Բույսերի Տ. ուսումնասիրում է անատոմիան (տես Անաաոմիա բույսերի):
ՀՅՈՒՍՏՈՆ (Houston), Տ յ ու ս թ ո ն, քա– ղաք ԱՄՆ–ի Տեքսաս նահանգում: 1370 հզ. բն. (արվարձաններով՝ 2250 հզ., 1975): Տրանսպորտային և արդ. կենտրոն է, նա– վահանգիստ ԱՄՆ–ի հվ–ում: 80 կմ–անոց ջրանցքով միանում է Մեքսիկական ծո– ցին: Զարգացած են նավթավերամշակ– ման, փայտամշակման և քիմ. արդյունա– բերությունը, սև մետալուրգիան, մետա– ղամշակումը, խողովակների և նավթային սարքավորումների արտադրությունը, նա– վաշինությունը: Տ–ում է գտնվում Լինդոն Բ. Ջոնսոնի անվ. օդաչուավոր տիեզերանա– վերի թռիչքի կառավարման կենտրոնը: Ունի համալսարան, օդանավակայան:
ՀՅՈՒՍ ՈՒԱ, ժողովրդական զբաղմունք: Տ–ման միջոցով հևում պատրաստում էին հիմնականում տնտեսության մեջ գործած– վող առարկաներ (կողովներ, սալաներ, զամբյուղներ, մազեր, տափան, պարան, խսիր, կեմ, մտրակ ևև)՝ որպես նյութ օգ– տագործելով որոշ ծառատեսակների, ճկուն, դալար ճյուղեր, ծղոտ, եղեգն, խոտ, կաշի, ձիու և այծի մազ, բուսաթելեր ևն: Տ–մամբ պատրաստված առարկաների մի մասը գործածվում էին այգեկութի, բեր– քահավաքի և կալսմաև, բանջարեղեն հա– վաքելու նպատակով: Տ*, որպես զբաղ– մունք, Տայաստանում զարգացած էր դեռևս միջին դարերում (զամբյուղի մնա– ցորդներ են գտնվել Անի ի պեղումների ժամանակ): Տետագայում որոշ առարկա– ների (սալաներ, մաղեր ևն) հյուսմամբ զբաղվում էին հիմնականում բոշաները: Այժմ, կապված արդ. եղանակով Տ–ման հետ, Տ–, որպես ժող. զբաղմունք, գրեթե վերացել է: