Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/461

Այս էջը սրբագրված չէ

պատմագիտությունից: Այս տեսակետի համաձայն, Հ. ինքնուրույն սոցիալական գիտություն է՝ սերտորեն կապված առա– ջին հերթին ազգագրության, ապա՝ դրա– մագիտության, վիմագրության, կնքագի– տության, պատմական սոցիոլոգիայի, մշակույթի պատմության, արվեստի պատ– մության, Հին աշխարհի և միշին դարերի պատմության, լեզվաբանությա՞ն հետ: Դեռես մ. թ. ա. VI դ. Բաբելոնի թագա– վոր Նաբոնիդը պեղումներ է կատարել հնություններ գտնելու նպատակով: Հույն պատմիչ Թուկիդիդեսը (մ. թ. ա. V դ.) գոր– ծածել է արխայոլոգիա (հնախոսություն), Մովեսես Խորենացին (V դ.)՝ հնախոս և հնախոսություն հասկացությունները (այն ժամանակ վերջինիս տակ հասկանում էին հնի մասին գիտելիքների ամբողջությու– նը): Վերածնության դարաշրջանում աճում է հետաքրքրությունը հունա–հռոմեական հնությունների նկատմամբ: Կարևոր նշա– նակություն են ունեցել Պոմպեյ և Հերկու– լանեում հռոմ. քաղաքների պեղումները, որոնք սկսվելով XVIII դ. սկզբից, գիտա– կան բնույթ են ստացել դարի վերջին: Նապոլեոնի եգիպտական արշավանքի հե– տևանքով եվրոպական գիտությունը լայ– նորեն ծանոթանում է Հին Եգիպտոսի հու– շարձաններին, և սկիզբ է դրվում Հին Արևելքի Հ–յանը: Հ. արագ զարգանում է XIX դ. սկզբից՝ բուրժ. պատմագիտության վերելքին զուգընթաց:tXIX դ. կեսին Ֆրանսիայում հայտնաբերվել են հինքա– րեդարյան առաջին կայանները: Դանիա– ցի հնագետներ Թոմսենը և Վորսոն «նա– խապատմական» հուշարձանների ամբող– ջությունը ստորաբաժանեցին ըստ հնա– գիտական դարերի: 1870-ական թթ. Հ. Շլի– մանը, պեղումներ կատարելով Տրոյայում և Միկենքում, ապացուցեց Հոմերոսի պոեմների պատմական հիմքը:tXIXtդ. վերջին և XX դ. սկզբին շվեդացի հնագետ Օ. Մոնտելիուսը ստեղծեց տիպաբանա– կան–համեմատական մեթոդը, որը մինչև օրս Հ–յան հիմնական մեթոդներից է: Անտիկ մշակույթի ուսումնասիրության հա– մար մեծ նշանակություն են ունեցել Աթեն– քի, Սպարտայի, Միլեթի, Պիրիենայի, Պեր– գամոնի և այլ քաղաքների պեղումները: XX դ. խոշորագույն հայտնագործություն– ներից են՝ Թութանխամոն փարավոնի դամբարանը Եգիպտոսում, ավելի քան 2 մլն տարվա հնություն ունեցող Օլդու– վայան հինքարեդարյան մշակույթը Աֆ– րիկայում, մ. թ. ա. VII հազարամյակի Չաթալ–Հույուկ խոշոր երկրագործական բնակավայրը Թուրքիայում ևն: Հ. նախահեղափոխական Ռուսաստանում և ՍՍՀ Մ–ու մ: Դեռ Պետրոս I-ը հավաքել է հնագիտական առարկաներ և 1718-ին հրապարակել է հնությունների վերաբերյալ 2 հրահանգ: Սև ծովի հս. ափերի միացումը Ռուսաս– տանին նպաստեց անտիկ Հ–յան զարգաց– մանը: XIX դ. պեղվել են բազմաթիվ սլա– վոն. և սկյութական հուշարձաններ: Նույն դարի 2-րդ կեսից մինչև XX դ. սկիզբը ուսումնասիրվել են բրոնզեդարյան և քա– րեդարյան հնավայրեր: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, 1919-ին Վ. Ի. Լենինի ստորագրած դեկրետով հիմնադըր– վել է Նյութական մշակույթի պատմության պետական ակադեմիան (1937-ից՝ ՍՍՀՄ ԴԱ ինստ.), որը գլխավորում էր հնագի– տական աշխատանքները ՍՍՀՄ–ում: Այժմ ՍՍՀՄ ԴԱ հնագիտության ինստ–ը (Մոսկ– վայի և Լենինգրադի բաժանմունքներով) կազմակերպում է արշավախմբեր ինչպես ՍՍՀՄ–ում, այնպես էլ արտասահմանում: Հանրապետական բոլոր ակադեմիաների կազմում գործում են Հ–յան ինստ–ներ կամ բաժիններ: Հնագետներ են պատրաստում ավելի քան 10 համալսարանների մասնա– գիտացված ամբիոններ: Շուրջ 600 թան– գարաններ ունեն Հ–յան բաժիններ: Սովետական իշխանության տարիներին հնագիտական ուսումնասիրությունների շնորհիվ հնարավոր է դարձել ներկայաց– նելու հասարակության և մշակույթի զար– գացումը ՍՍՀՄ տարածքում՝ սկսած հին քարի դարի վաղագույն Փուլերից: Հայտ– նաբերվել են քարեդարյան կայաններ և մշակույթի այլ հուշարձաններ: Անդրկով– կասում և Հարավային Թուրքմենիայում բացահայտվել են մ. թ. ա. YI–V հազա– րամյակների երկրագործական նստակ– յաց բնակավայրեր: Ուսումնասիրվել են մ. թ. ա. II հազարամյակի մետաղագոր– ծական մշակույթներ: ԱՍՀՄ տարածքում ուսումնասիրվել են առաջին պետություն– ները, հայտնաբերվել են ստրկատիրա– կան և վաղ ֆեոդալական մշակույթներ: խոշոր աշխատանքներ են տարվել Բոս– պորի թագավորության և սկյութական հու– շարձանների ուսումնասիրման գործում: Պեղումների շնորհիվ բացահայտվել է հին Իարեզմի քաղաքակրթությունը, ուսումնասիրվել Պարթևական պետության հս–արլ. հատվածը: Մեծ է սովետական Հ–յան ավանդը ֆեոդալական հասարա– կության հետազոտման գործում: Կիևի, Նովգորոդի և այլ քաղաքների պեղումնե– րը լույս են սփռում միջնադարյան Ռուսիա– յի կյանքի՝ մինչ այդ անհայտ կողմերի վրա: Հ. Հայաստանում: Հայաստա– նում հնագիտական առաջին պեղումները կատարել է Ա. Դ. Երիցյանը: 1871-ին Որ– նակ (այժմ՝ Ակներ, Ալավերդի քաղաքի շրջագծի մեջ) գյուղի մոտ նա պեղել է վաղ երկաթի դարի 23 դամբարան: Նախահե– ղափոխական շրջանում մեծածավալ պե– ղումներ են կատարել Ե. Լաչայանը և ժ. դը Մորգանը: Վերջինս, 1909-ին Ար– տին լեռան լանջերին հայտնաբերել է քարեդարյան կայաններ: 1898–99-ին Լեհ– ւհսն–Հաոււցւոի և Բ ելք ի գլխավորած գերմ. արշավախումբը, իսկ 1916-ին Հ. Օրբե– չին և Ն.Մաոը պեղումներ են կատարել Վանում (Թոփրախ–կալե): Աակայն ամե– նանշանակալին Ն. Մառի ղեկավարու– թյամբ կատարված պեղումներն էին միջ– նադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիում: Սովետական իշխանության հաստատու– մից հետո հնագիտական աշխատանքը կազմակերպել է Հայաստանի հնություն– ների պահպանության կոմիտեն՝ Ա. Թա~ it ան յանի գւխավորությամբ: 20-ական թթ. վերջից մինչև 30-ական թթ. կեսերը պե– ղումներ են կատարվել է լարում, Դոլո– վինոյում, Վաղարշապատում, Անբեր– դում, Շենգավիթում և այլուր: 1937-ին Ս. Տեր–Ավետիսյանի, հետագայում՝ Կ. Ղա– ֆադարյանի ղեկավարությամբ սկսվել են Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Դվինի, իսկ 1939-ին, Բ. Պիուորովսկու ղե– կավարությամբ՝ ուրարտ. Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքի կանոնավոր պե– ղումները: Հայրենական պատերազմին հաջորդող տարիները նշանավորվել են Հայաստանի անտիկ ժամանակաշրջանի ուսումնասիրության ասպարեզում ձեռք բե– րած հաջողություններով: Բ. Առաքեչյանի ղեկավարությամբ սկսվել են Դառնիի, Արմավիրի, իսկ վերջին տարիներին՝ Ար– տաշատի պեղումները: Կարևոր նշանա– կություն ունեն ուրարտ. էրեբունի (Կ. Հով– հաննիսյան) և Արգիշտիխինիլի (Հ. Մար– տիրոսյան) քաղաքների ուսումնասիրու– թյունը: Վերջին երկուսուկես տասնամ– յակի ընթացքում հիմնովին լրացվել է Հայաստանի Հ–յան աղբյուրագիտական հիմքը: Կանոնավոր պեղվում են քարե– դարյան (Երևանյան քարայրեր), վաղ երկ– րագործական (Թեղուտ) և Կուր–Արաքս– յան (Մոխրաբլուր, Ջրահովիտ, Շենգա– վիթ, Հառիճ) մշակույթների, զարգացած բրոնզի և վաղ երկաթի դարերի (Լճաշեն, Արթիկ, Մեծամոր, Շամիրամ, Դվին ևն) հուշարձաններ: Նորանոր նյութեր են հայտնաբերվել անտիկ ժամանակաշըր– ջանի (Շիրակավան) և միջնադարյան (Մարմարաշեն, Անբերդ, Լոռե, Սպիտակ ևն) հնավայրերի պեղումներից: Այժմ Հա– յաստանում հնագիտական աշխատանքնե– րը գլխավորում է ՀԱՍՀ ԴԱ հնագիտու– թյան և ազգագրության ինստ–ը: Հ–յան կարևոր կենտրոններ են նաև Երևանի համալսարանի հայագիտական հետազո– տությունների կենտրոնը և հնագիտության ու ազգագրության ամբիոնը, Հայաստա– նի պատմության պետ. թանգարանը: Գրկ. Ղաֆադարյան Կ. Գ., հնագի– տական աշխատանքը Հայաստանում սովե– տական շրջանում, «ՊՏԲ», 1970, JNfe 3: K a m e- hhijkiih H.C., MapraaK E.H.,IIIep H.A., ճւայաՅ apxeojioriraecKHX hctohhhkob, M#, 1915; Apqkxobckh^ A* B., BBefle- HHe b apxeojionno, 3 H3#.» M., 1947; II h o- tpobckhS B.B., ApxeojiorHH 3aKas- Ka3bff, JI., 1949; Haiijifl T., nporpecc h apxeojiorna, nep. c aHrjr., M., 1949; A m a ji i>- pHK A. C.f MoHraST A. JI., B noHCKax Hcqe3HyBinHX n,HBiDiH3aijHH, 2 H3A., M., 1966; AsflycHH fl.A., nojieBaa apxeo^oraa CCCP, M., 1972.

ՀՆԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈհՆ, պատմական հա– տուկ գիտաճյուղ, որն զբաղվում է գրա– վոր աղբյուրների հրապարակման մեթոդ– ների ուսումնասիրմամբ և մշակմամբ: Հ. սերտորեն կապված է բանասիրության, աղբյուրագիտության, հնագրության, բնագրագիտության, արխիվագիտության, դիպլոմատիկայի ևնի հետ: Իբրև գիտա– կան մասնաճյուղ, Արևմտյան Եվրոպայում սկսել է զարգանալ XVII դ., Ռուսաստա– նում՝ XVIII դ. 2-րդ կեսից, Արևելքի եր– կըրներում՝ XIX դ.: ՍՍՀՄ–ում Հ–յամբ զբաղվող կենտրոններն են ՍՄԿԿ ԿԿ–ին կից՝ մարքսիզմ–լենինիզմի ինստ–ը, ՍՍՀՄ ԴԱ պատմության ինստ–ը և ՍՍՀՄ ՆԴՄ արխիվային գլխավոր վարչությունը: Մեծ քանակությամբ Փաստաթղթեր են հրա– պարակում արխիվները, թանգարանները, «Իստորիչեսկի արխիվ» («Hctophhcckhh apxHB») պարբերականը (1955–62, ուր