թյունների, աշխատավարձի ու գների կար– գավորմամբ: ՀՍՍՀ–ում ճյուղային առա– ջին պլանները կազմվել են 1924–25-ին, իսկ հետագայում դրանք կոորդինացվել են ԺՏԲխ–ի ենթակայության տնտ. ժող– կոմատների պլանների հետ: Առաջին հնգամյա պլանը (1928–32) հաստատեց Հայաստանի սո– վետների VI համագումարը (1929): Պլանի հիմնական տնտ. խնդիրն էր՝ հանրապե– տության տնտ., կուլտուրական հետա– մնացության վերացումը և ինդուստրաց– ման լենինյան պլանի հետևողական իրա– կանացման հիման վրա սոցիալիզմի նյու– թատեխնիկական բազայի ստեղծումը: Հնգամյակի առաջադրանքները կատար– վեցին 4 տարի 3 ամսում: ժողտնտեսու– թյան բոլոր ճյուղերում հաստատվեց սո– ցիալիստական արտադրահարաբերություն– ների անբաժան տիրապետություն: Կա– պիտալ ներդրումները կազմեցին 58 մլն ռ. (1973-ի համադրելի գներով), այդ թվում արդյունաբերության մեջ՝ 18, գյուղատըն– տեսության մեջ՝ 15 մլն ռ.: խոշոր արդյու– նաբերության համախառն արտադրանքն աճեց 4,5, մանրինը՝ 2,9 անգամ: Շահա– գործման հանձնվեցին Զորագետի և Բա– նաք եռի ՀԷԿ–երը, Երևանի էլեկտրակայա– նի և Լենինականի ՀԷԿ–ի 2-րդ հերթերը, Երևանի Զերժինսկու անվ. մեխանիկա– կան, ֆերմենտացիոն գործարանները ևն: խոշոր կապիտալ ներդրումներ կատար– վեցին գունավոր մետալուրգիայում, ձեռ– նարկվեց Ղափանի հարստացուցիչ և Ալա– վերդու պղնձաձուլական գործարանների շինարարությունը: Ալավերդու ծծմբաթթվի ու պղնձարջասպի, Ղարաքիլիսայի (Կի– րովական) քիմ. կոմբինատի հիմնադըր– մամբ և Երևանի կարբիդի գործարանի ընդլայնմամբ սկսեց ձևավորվել քիմ. ար– դյունաբերությունը: Կառուցվեցին նաև շի– նանյութերի, թեթև ու սննդի արդյունաբե– րության բազմաթիվ ձեռնարկություններ: 1929-ից գյուղում սկսվեց համատարած կոլեկտիվացումը:* Ընդլայնվեց գյուղա– տնտեսության նյութատեխնիկական բա– զան, կազմակերպվեց 892 կոլտնտեսու– թյուն, 7 ՄՏԿ՝ 296 տրակտորով, Փոքր Սարդարապատի ջրանցքի կառուցմամբ ոռոգելի դարձավ 8,5 հզ. հա հողատարա– ծություն: խոշոր աշխատանքներ կատար– վեցին պետ. և կոոպերատիվ առևտրի, կոմունալ տնտեսության, տրանսպորտի զարգացման ուղղությամբ (շահագործ– ման հանձնվեցին երկաթուղու Լենինա– կան–Արթիկ և Մինջևան– Ղափան հատ– վածները, Նորաշեն– Բազարչայ– Սի– սիան–Դորիս ավտոխճուղին), առաջըն– թաց ապրեց ձևով ազգային, բովանդակու– թյամբ սոցիալիստական՝կուլտուրան: Հա– յաստանը վերածվեց ինդուստրիալ–ագրա– րային երկրի: Երկրորդ հնգամյա պլանը (1933-37) մշակվեց ՀամԿ(բ)Կ XVII հա– մագումարի (1934) որոշումների հիման վրա: Նախատեսվում էր արագացնել գու– նավոր մետալուրգիայի, քիմ. արդյունա– բերության, էլեկտրաէներգետիկայի զար– գացումը, լայնորեն օգտագործել հանրա– պետության բնական հարստությունները, վերակառուցել ամբողջ ժողտնտեսությու– նը: Հնգամյակը կատարվեց ժամկետից շուտ: Կապիտալ ներդրումների ծավալը կազմեց 160 մլն ռ., այդ թվում արդյունա– բերության մեջ՝ 49, գյուղատնտեսության մեջ՝ 33 մլն ռ.: Արդ. արտադրության ծա– վալն աճեց 2,2 անգամ, հիմնականում ավարտվեց ժողտնտեսության բոլոր ճյու– ղերի տեխ. վերակառուցումը: Շահագործ– ման հանձնվեցին Քանաքեռի ՀԷԿ–ի 4 և Զորագետի ՀԷԿ–ի 3 ագրեգատները, Արա– րատի ցեմենտի, Երևանի ծխախոտի, Փայ– տամշակման գործարանները, Լենինա– կանի տեքստիլ կոմբինատի գործվածքա– յին արտադրամասն ու , մսի կոմբինատը: Ընդլայնվեցին Ալավերղու պղնձաձուլա– կան և Ղափանի հարստացուցիչ գործա– րանների արտադրական կարողություն– ները, ավարտվեց Ալավերդու և Կիրովա– կանի քիմկոմբինատների շինարարու– թյունը, սկսվեց Երևանի սինթետիկ կաու– չուկի կոմբինատի կառուցումը ևն: Գյու– ղատնտեսության մեջ գրեթե լիովին տի– րապետող դարձավ սոցիալիստական տըն– տեսաձևը, փոխվեց գյուղացիության սո– ցիալական վիճակը: 1937-ին գյուղատըն– տ եսության համախառն արտադրանքն աճեց 1,6 անգամ, գյուղացիական տնտե– սությունների 88,7% –ն ընդգրկվեց կոլ– տնտեսությունների մեջ: Կար 1074 կոլ– տնտեսություն (68-ը՝ էլեկտրիֆիկացված) և 16 սովետական տնտեսություն, որոնք տնօրինում էին բոլոր ցանքատարածու– թյունների 92,6% –ը: Գործում էր 24 ՄՏԿ, գյուղատնտ. աշխատանքները սպասար– կում էին 1358 տրակտոր, 127 կոմբայն, 395 բեռնատար ավտոմեքենա: Կառուց– վեցին մի շարք ջրհան կայաններ, վերա– կառուցվեցին էջմիածնի և Շիրակի ջրանցքները, ոռոգելի հողատարածոլ– Արթիկտուֆի քարհանքում (1,931) Քանաքեռի հիդրոէլեկտրակայանի շինարա– րությունը (1933) թյունն աճեց 40 հզ. հա–ով: Աճեց երկաթու– ղային տրանսպորտի բեռնաշրջանառու– թյան ծավալը, ընդարձակվեց ճանապարհ– ների ցանցը, զգալի չավւով ծավալվեցին առևտուրը (մոտ 3 անգամ) և ապրանքա– շրջանառությունը, առևտրի ասպարեզից դուրս մղվեց մասնավոր կապիտալը: 1933–37-ին շահագործման հանձնվեց 483 հզ. մ2 բնակտարածություն: էապես բարձ– րացավ բնակչության բարեկեցությունը: Հնգամյակի վերջում երկրում հիմնակա– նում ավարտվեց սոցիալիզմի կառուցու– մը, Հայաստանը դարձավ ինդուստրիալ հանրապ ետ ությ ուն: Երրորդ հնգամյա պլանը (1938-42) մշակվեց ըստ ՀամԿ(բ)Կ XVIII համագումարի (1939) թեզիսների: Հիմնա– կան տնտ. խնդիրներն էին՝ բարձրացնել հանրապետության ինդուստրիալ հզորու– թյունը, ծանր արդյունաբերության ճյւս– ղերի՝ գունավոր մետալուրգիայի, քիմ. ու շինանյութերի արտադրությունն ընդ– լայնելու համար լայնորեն օգտագործել հանքային ռեսուրսները, զարգացնել թե– թև, սննդի ու տեղական արդյունաբերու– թյունը, տրանսպորտը, շարունակել գյու– ղատնտ. աշխատանքների մեքենայացու– մը, բարձրացնել ՄՏԿ–ների կարողությու– նը, կաւոարելագործել հողամշակման եղա– նակները ևն: Հնգամյակի առաջին երեք և կես տարիներին կապիտալ ներդրում– ները կազմեցին 178 մլն ռ., այդ թվում արդյունաբերության մեջ՝ 59, գյուղատըն– տեսության մեջ՝ 38 մլն ռ.: 1937–40-ին արդյունաբերության համախառն արտա– դրանքն աճեց 68% –ով: Այդ տարիներին ընդարձակվեցին Ալավերդու և Ղափանի լեռնահանքային, Կիրովականի քիմ. ար– դյունաբերության ձեռնարկությունները, ավարտվեց Երևանի Ս. Մ. Կիրովի անվ. կաուչուկի, Ալավերդու ծծմբաթթվի գոր– ծարանների շինարարությունը, վերակա– ռուցվեց Երևանի Զերժինսկու անվ. մեքե– նաշինական գործարանը, ավարտվեց Հա– մամլու (Սպիտակ)– Լենինական էլեկ– տրահաղորդման գծի և Լենինականի են– թակայանի կառուցումը: Շահագործման հանձնվեցին նաև Լենինականի մանված– քային ու գործվածքային ֆաբրիկաները, Երևանի ալրաղաց կոմբինատը, Քանաքե– ռի ՀԷԿ–ի 5–րդ և 6-րդ ագրեգատները, թեթև ու սննդի արդյունաբերության մի շարք ձեռնարկություններ ևն: 1939-ին արդ. արտադրանքի տեսակարար կշիռը ժողտնտեսության մեջ կազմեց 77,7%: Առաջընթաց ապրեց գյուղատնտեսությու– նը: 1940-ին կոլեկտիվացված էր գյուղա– կան տնտեսությունների 98,3% –ը, ցանքա– տարածությունների 99,9% –ը պատկանում էր կոլտնտեսություններին: Շարք մտան Նալբանդի ու Դալմայի ջրանցքները, ոռոգ– վող հողամասերի տարածությունը 1940-ին հասավ 180 հզ. հա, բարձրացավ գյու– ղատնտ. կուլտուրաների բերքատվությու– նը: 1939-ին գործում էր 32 ՄՏԿ՝ 1285 տրակտորով և 246 կոմբայնով: էականո– րեն բարձրացավ նաև աշխատավորների կենսամակարդակը, արդ. բանվորների միջին տարեկան աշխատավարձն աճեց 25%-ով, կոլտնտեսականների զգալի մասի դրամական եկամուտները՝ 2– 3 անգամ:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/465
Այս էջը սրբագրված չէ