Հնգա մյակի կատարումը, մեր երկրի վրա ֆա շիստական Գերմանիայի հարձակ– ման պ ատճառով, ժամանակավորապես ընդհատվեց: Պատերազմի տարիներին վերակառուցվեց կառավարման ու պլանա– վորման համակարգը, հնգամյա պլան– ները փոխարինվեցին ընթացիկ դիրեկ– տիվ առաջադրանքներով, ժողտնտեսու– թյունը ե, առաջին հերթին, արդունաբե– րությունը, փոխադրվեց ռազմ, ռելսերի վրա, աշխատանքային ռեսուրսները մո– բիլիզացվեցին, ամեն ինչ ի սպաս դրվեց հաղթանակի ապահովմանը: 1941-ի հու– լիսի 1-ից 1946-ի հունվ. 1-ը կապիտալ ներդրումների ծավալը կազմեց 146 մլն ռ., այդ թվում արդյունաբերության մեջ՝ 46, գյուղատնտեսության մեջ՝ 48 մլնռ.: Արդ. հիմնական ֆոնդերն աճեցին 31,4% –ով, համախառն արտադրանքի ծավալը մնաց գրեթե անՓոֆոխ: Վերակառուցվեցին գու– նավոր մետալուրգիայի Ղափանի և Ալա– վերդու, քիմ. արդյունաբերության Երե– վանի ու Կիրովականի ձեռնարկություն– ները, շահագործման հանձնվեցին Երե– վանի էլեկտրամեքենաշինական, ավտո– դողերի, ավտոպահեստամասերի գործա– րանները, Կիրովականի կորդի ֆաբրի– կան, սկսվեց Քանաքեռի ալյումինի, Երե– վանի ժամացույցի, Սպիտակի շաքարի և այլ գործարանների կառուցումը: էլեկ– տրատնտեսության ընդլայնման շնորհիվ էլեկտրաէներգիայի արտադրությունն աճեց 47%–ով: Ընդարձակվեց գյուղատնտ. կուլտուրաների ցանքատարածությունը, և աճեց բերքատվությունը, կոլտնտեսու– թյունները պլանից դուրս պետությանը հանձնեցին 231 հզ. փութ հացահատիկ, 114 հզ. փութ կարտոֆիլ և 7,8 հզ. տ բան– ջարեղեն: Կառուցվեցին Ստորին Հրազ– դանի, Գառնիի, Ուզունլարի, Թալինի, Ադյամանի, Նորքի ջրանցքները, Կոտայ– քի ջրհան կայանը: Խոշոր աշխատանք– ներ կատարվեցին կապիտալ շինարարու– թյան, տրանսպորտի ու կապի բնագավառ– ներում, հաղթանակի ապահովմանն ուղըղ– վեց նաև գիտության զարգացումը: Չորրորդ հնգամյա պլանի (1946–50) մասին օրենքը քննվեց և հաս– տատվեց ՀՍՍՀ I գումարման Գերագույն սովետի 11–րդ նստաշրջանում (1946): Հնգամյակի հիմնական տնտ. խնդիրը ժողտնտեսության վերականգնումն ու զարգացումն էր: Այդ տարիներին կապի– տալ ներդրումները կազմեցին 365 մլն ռ., որի 36,4%-ը՝ արդյունաբերության, 20% –ը՝ գյուղատնտեսության մեջ: 1946-ին արդ. արտադրության նախապատերազ– մյան ծավալը վերականգնվեց, իսկ հըն– գամյակի վերջում աճեց 2,5 անգամ: Կա– ռուցվեց, վերակառուցվեց ու գործարկվեց 220 նոր խոշոր ձեռնարկություն, այդ թվում՝ Սևանի լճային հիդրոկայանը, Գյու– մուշի ՀԷԿ–ի հիմնական օբյեկտները, Զո– րագետի ՀԷԿ–ի երրորդ ագրեգատը, շըր– ջանային 14 հիդրոկայան, Քանաքեռի ՀԷԿ–ի վերջին ագրեգատը, Քանաքեռի ալ– յումինի գործարանի առաջին հերթը, Երևա– նի էլեկտրասարքավորումների, կոմպրե– սորների, փոքր հիդրոտուրբինների, ավ– տոպահեստամասերի, ապակու, կղմինդ– րի գործարանները, ինչպես նաև թեթև ու սննդի արդյունաբերության մի շարք ձեռնարկություններ (Երևանի մահուդի, կահույքի, Կիրովականի մսի, տրիկոտա– ժի, Լենինականի հրուշակեղենի ևն): Խո– շոր տեղաշարժեր կատարվեցին գյուղա– տնտեսության մեջ, ամրապնդվեց նրա նյութատեխնիկական բազան: 1950-ին գոր– ծում էր 46 ՄՏԿ, մեքենա–անասնաբուծա– կան 5 կայան, կոլտնտեսություններին սպասարկում էր 2055 տրակտոր: Արենիի, Ագարակի, Ակների, Վարդենիսի, Ջերմու– կի և այլ ՀԷԿ–երի կառուցման շնորհիվ էլեկտրիֆիկացվեց կոլտնտեսությունների մեծ մասը: Շարք մտան Ստորին Հրազ– դանի ջրանցքի առաջին հերթը, Կոտայքի ջրհան կայանը, Սպիտակի, Լոռու և այլ ջրանցքներ, շարունակվեց բազմաթիվ այլ ջրանցքների ու ջրհան կայանների շինա– րարությունը, յուրացվեց 8 հզ. հա ճահ– ճակալած ու աղակալած հող: Տեխ. կուլ– տուրաների ցանքատարածությունն ավե– լացավ 17, բամբակինը՝ 26, ծխախոտինը՝ 29, շաքարի ճակնդեղինը՝ 50% –ով, աճեց բերքատվությունը: 1948-ից սկսվեց Սա– նահին– Լենինական երկաթուղու էլեկ– տրիֆիկացման աշխատանքը, աճեց տրանսպորտի բեռնա– և ուղևորափոխա– դրումների ծավալը, զարգացավ նաև կապը (Երևանում կառուցվեց ավտոմատ հեռա– խոսակայան), ավելացավ փոստ–հեռա– գրային կապի բաժանմունքների թիվը: Բարձրացավ աշխատավորների կենսա– մակարդակը, 1947-ին վերացվեց սպառ– ման ապրանքների բաշխման քարտային սիստեմը, իջեցվեցին (1947-ին, 1948-ին, 1950-ին) դրանց մանրածախ գները, աճե– ցին դրամական եկամուտները, քաղաքնե– րում ու ավաններում կառուցվեց 1 մլն 55 հզ. Վ2 բնակտարածություն, գյուղա– կան վայրերում՝ 15 հզ. բնակելի տուն: Հինգերորդ հնգամյա պլա– նի (1951–55) խնդիրները մշակվեցին ՀամԿ(բ)Կ XIX համագումարի դիրեկտիվ– ներին համապատասխան: Դրանցից հիմ– նականը հանրապետության հասարակա– կան արտադրության հզոր վերելքն էր՝ արտադրության միջոցների արտադրու– թյան աճի առաջանցիկ տեմպերի պայման– ներում: Արդյունաբերության զարգացման ծրագիրը կատարվեց ժամկետից 1 տարի շուտ: Կապիտալ ներդրումներն աճեցին 1,6 անգամ, այդ թվում արդյունաբերու– թյան մեջ՝ 1,7, գյուղատնտեսության մեջ՝ 1,5 անգամ: Արդյունաբերության համա– խառն արտադրանքի ծավալը կրկնա– պատկվեց (ծանր արդյունաբերությանը՝ եռապատկվեց): Կառուցվեց արդ. 41 խո– շոր ձեռնարկություն՝ Քաջարանի պղնձա– մոլիբդենային կոմբինատը, Երևանի էլեկ– տրալամպերի, շինանյութերի, կոնյակի, մարգարինի, Արարատի ազբոշիֆերի, Լենինականի երկաթբետոնե կոնստրուկ– ցիաների գործարանները, Գյումուշի ՀԷԿ–ի առաջին հերթը: էլեկտրաէներգիա– յի արտադրությունն աճեց 233, քիմ. ար– դյունաբերության համախառն արտա– դրանքը՝ 251, տեքստիլինը՝ 201, կաբի– նը՝ 143, իսկ սննդհամինը՝ 155%–ով: Որոշակի առաջընթաց ունեցավ գյուղա– տնտեսությունը: 1955-ին գործում էր 58 ՄՏԿ, 1950-ի համեմատ 43%-ով ավելա– ցավ տրակտորային պարկը, 2,3 անգամ՝ հացահատիկային կոմբայնների, մոտ 2 անգամ՝ բեռնատար ավտոմեքենաների քանակը: էլեկտրիֆիկացված էին բոլոր սովետական տնտեսությունների՝ 85, կոլ– տնտեսությունների 81% –ը: Ընդարձակվե– ցին ցանքատարածությունները (10,1 հզ. հա–ով), ավելացավ մթերատու անա– սունների գլխաքանակը, գյուղատնտ. մթերքների արտադրության ծավալը: 1950–55-ին բարձրացավ տրանսպորտի դերը, ավելացավ շարժակազմը, բարելավ– վեց կազմակերպումը, աճեց բեռների (եր– կաթուղով՝ 153, բեռնատար ավտոմեքե– նաներով՝ 223% –ով) ու ուղևորների (մոտ չորս անգամ) փոխադրումը: Կապի ձեռ– նարկությունների թիվը հասավ 282-ի, ընդլայնվեց միջքաղաքային հեռախոսա– յին կապը: Մի շարք միջոցառումներ իրա– գործվեցին աշխատավորների կենսա– մակարդակի բարձրացման ուղղությամբ. իջեցվեցին (4 անգամ) սպառման ապ– րանքների գները, բանվոր–ծառայողների իրական եկամուտներն աճեցին 31% –ով, կառուցվեց 611 հզ. tl2 բնակտարածու– թյ ուն, ընդլա յն վեց լուսա վոր ութ յան, առողջապահության ցանցը: Վեցերորդ հնգամյա պլա– նի (1956–60) հիմքում դրվեցին ԱՄԿԿ XX համագումարի (1956) որոշումները: Հնգամյակի հիմնական խնդիրն էր՝ ծանր արդյունաբերության առավել զարգաց– ման, տեխնիկական առաջընթացի անընդ– հատ արագացման և աշխատանքի արտա– դրողականության բարձրացման բազայի վրա ժողտնտեսության հետագա հզոր աճը, ժողովրդի նյութական–կուլտուրա– կան մակարդակի բարձրացումը: Պլանի առաջին երեք տարվա խնդիրները հաջո– ղությամբ կատարվեցին: Արդյունաբերու– թյան համախառն արտադրանքի ծավալն աճեց 133% –ով. ընդ որում, արտադրա– միջոցների արտադրությունը՝ 135, լայն սպառման ապրանքներինը՝ 129%-ով: Առավել զարգացում ստացան էլեկտրա– տեխնիկական, շինանյութերի արդյունա– բերությունը, մոլիբդենի արտադրությու– նը, գործիքաշինությունը: Արդ. 87 խոշոր ձեռնարկությունների կառուցման, արտա– դրության ավտոմատացման, մասնագի– տացման, տեխ. նվաճումների արմատա– վորման շնորհիվ քիմ. արդյունաբերու– թյան համախառն արտադրանքի ծավալն աճեց 161, մեքենաշինությանը՝ 187, թեթև արդյունաբերությանը՝ 126, սննդինը՝ 115% –ով: Ընդլայնվեց էներգետիկ բա– զան. 1958-ին արտադրվեց 2543,8 մլն կվւռ՚ժ էլեկտրաէներգիա՝ 500 անգամ ավե– լի, քան 1913-ին: Ամրապնդվեցին արտա– քին տնտ. կապերը (1958-ին արդ. 104 ար– տադրատեսակ արտահանվում էր 32 եր– կիր): Կարգավորվեցին գյուղատնտ. մը– թերքների մթերման և գնման գները, իջեցվեցին կոլտնտեսությունների ու կոլ– տնտեսականների կողմից մթերքների պարտադիր հանձնումների չափերը, ավե– լացվեցին գյուււատնտեսությանը հատկաց– վող գումարները, փոխվեց պլանավոր– ման կարգը ևն: Արզնի–Շամիրամ ջրանց– քի, Թալինի ոռոգման սիստեմի, Կոտայ– քի և այլ ջրանցքների կառուցման շնոր– հիվ ոռոգելի դարձավ ավելի քան 32 հզ. հա տարածություն, աշխատանքներ կատար– վեցին աշխատատար պրոցեսների էլեկ–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/466
Այս էջը սրբագրված չէ