ՍՄԿԿ XXI համագումարը (1959). արտա– դրողական ուժերի, ժողտնտեսության բո– լոր ճյուղերի համակողմանի զարգացում, երկրի տնտ. պոտենցիալի հզորացում և, այդ հիմքի վրա, ժողովրդի նյութական բարեկեցության աճ: Առանձնակի ուշա– դրություն դարձվեց քիմ., ռադիոէլեկտրո– նային, սարքաշինական արդյունաբերու– թյան առաջանցիկ տեմպերով զարգացմա– նը, գյուղատնտ. արտադրության ինտեն– սիվացմանը, շինարարության մեջ ին– դուստրիալ մեթոդների ներդրմանը: 6ոթ– նամյակում ազգային, եկամուտն աճեց 53, արդ. արտադրանքի ծավալը՝ 84, գյու– ղատնտեսությանը՝ 15% –ով: ժողտնտե– սության մեջ կապիտալ ներդրումները կազմեցին 281 մլրդ ռ.: Կառուցվեց արդ. 5470 խոշոր ձեռնարկություն: Գործարկ– վեցին Բրատսկի, Վոտկինսկի, Դնեպրո– ձերժինսկի, Բուխտարմայի, Կրեմենչու– գի, Կիեի ՀԷԿ–երը, ԱրԱմտա–Սիբիրյան և Կարագանդայի մետալուրգիական գոր– ծարանները, Կաչկանարի, Ուստ–Կամենո– գորսկի, Բառնաուլի ու Շչեկինոյի կոմ– բինատները, Բուխարա–Ուրալ գազա– մուղը ևն: Խոշոր տեղաշարժեր կատարվե– ցին երկրի արտադրողական ուժերի տե– ղաբաշխման բնագավառում: Բարձրաց– վեց մի շարք մասնագիտությունների աշ– խատողների աշխատավարձը, կոլտնտե– սականների համար սահմանվեց կենսա– թոշակների համակարգ, խոշոր միջոց– ներ հատկացվեցին սպառման հասարա– կական ֆոնդերին: Ութերորդ հնգամյա պլա– նի (1965–70) հիմքում դրվեցին ՍՄԿԿ Կենտկոմի 1964-ի Հոկտեմբերյան, 1965-ի Մարտյան և Սեպտեմբերյան պլենումնե– րի, ԱՄԿԿ XXIII համագումարի (1966) որոշումները: Սկզբնավորվեց արտադրու– թյան կառավարման ու պլանավորման ժամանակակից համակարգը: Նախատես– վեց անցում կատարել ժողտնտեսության կառավարման ճյուղային սկզբունքին, լայնորեն կիրառել հասարակական ար– տադրության զարգացման տնտ. խթան– ները: Հնգամյակի հիմնական տնտ. խըն– դԻւա՝ տեխ. առաջընթացի նվաճումների ներդրման, հասարակական արտադրու– թյունն ինդուստրիալ մեթոդներով վարե– լու և նրա արդյունավետությունն ըստ ամենայնի բարձրացնելու ուղիով արդյու– նաբերության նշանակալի զարգացումը, գյուղատնտ. արտադրության կայուն, բարձր տեմպերով աճի ապահովումը և, այդ հիմքի վրա, սովետական ժողովրդի կենսամակարդակի էական բարձրացումն էր: Պլանը կարևորագույն ցուցանիշների գծով գերակատարվեց: Կառուցվեց արդ. 1900 խոշոր ձեռնարկություն (Մերձդնեպ– րյան ՊՇԷԿ–ը, Վոլգայի տուրբինների գործարանը, Դոնեցկի մանածագործա– կան, Վոլգոգրադի, Շախտյորսկի, Լենի– նոգորսկի տրիկոտաժի ֆաբրիկաները ևն), ձևավորվեց ՍՍՀՄ եվրոպական մասի և ստեղծվեց Կենտրոնական Սիբիրի միաս– նական էներգահամակարգերը: Ազգային եկամուտն աճեց 41,5 (որի ավելի քան 2/3-ը ստացվեց աշխատանքի արտադրո– ղականության բարձրացման հաշվին), արդ. արտադրության ծավալը՝ 50,5% –ով, գյուղատնտ. արտադրության միջին տա– րեկան աճը կազմեց 21% : Բնակչության մեկ շնչին ընկնող իրական եկամուտներն աճեցին մոտ 33% –ով: Իններորդ հնգամյա պ լա– ն ը (1971–75) մշակվեց ՍՄԿԿ XXIV հա– մագումարի (1971) դիրեկտիվների հի– ման վրա: Հնգամյակի գլխավոր խնդիրը սոցիալիստական արտադրության բարձր տեմպերով զարգացման, դրա արդյունա– վետության բարձրացման և հասարակա– կան աշխատանքի արտադրողականու– թյան անշեղ աճի հիման վրա ժողովրդի նյութական ու կուլտուրական կենսամա– կարդակի զգալի բարձրացման ապահո– վումն էր: Հնգամյակի ընթացքում լայն թափ ստա– ցավ արտադրական, գիտա–արտադրական միավորումների և ագրոարդյունաբերա– կան համալիրների կազմակերպումը: Հարց դրվեց բազմաստիճան համակար– գից անցնել երկօղակ և եռօղակ կառավար– ման՝ ստեղծելով արտադրական միավո– րումներ ու ձեռնարկություններ ընդգըր– կող արդ. միավորումներ: Հնգամյակի տարիներին ազգային եկամուտն աճեց 28% –ով, որի մոտ 4/5-ը ստացվեց հասա– րակական աշխատանքի արտադրողակա– նության բարձրացման հաշվին: Կապի– տալ ներդրումների ընդհանուր ծավալը կազմեց 500 մլրդ ռ.: Հիմնական արտա– դրական ֆոնդերն աճեցին 1,5 անգամ, աշխատանքի արտադրողականությունն արդյունաբերության մեջ աճեց 34, գյու– ղատնտեսության մեջ՝ 22, շինարարու– թյունում՝ 29% –ով: Արդ. արտադրանքն աճեց 43, գյուղատնտեսությանը՝ 13% –ով: Գործարկվեց արդ. մոտ 2000 խոշոր, ձեռ– նարկություն, այդ թվում՝ Կրասնոյարսկի ՀԷԿ–ը, Վոլգայի ավտոգործարանը, Լե– նինգրադի ատոմային էլեկտրակայանը, Կրիվոյ ռոգի մետալուրգիական գործա– րանի դոմնային վառարանը, Բրատսկի ալյումինի գործարանը ևն: Բանվոր–ծա– ռայողների աշխատավարձը բարձրացվեց միջին հաշվով 20, կոլտնտեսականների վարձատրությունը՝ 25%-ով, ապրանքա– շրջանառությունն աճեց 36% –ով: Կառուց– վեցին 544 մլն մ2 մակերեսով բնակելի շենքեր: Տասներորդ հնգամյա պլա– նի (1976–80) հիմնական ուղղություն– ները մշակեց ՍՄԿԿ XXV համագումարը, պլանը հաստատեց ՍՍՀՄ IX գումարման Գերագույն սովետի հինգերորդ նստաշըր– ջանը: Հնգամյակի գլխավոր խնդիրը հասարակական արտադրության դինա– միկ ու համամասն զարգացման և նրա ար– դյունավետության բարձրացման, գիտա– տեխնիկական առաջընթացի արագաց– ման, աշխատանքի արտադրողականու– թյան բարձրացման, ժողտնտեսության բո– լոր օղակներում աշխատանքի որակի ըստ ամենայնի բարելավման հիման վրա ժո– ղովրդի կյանքի նյութական ու կուլտուրա– կան մակարդակը բարձրացնելու՝ կոմու– նիստական կուսակցության կուրսի հե– տևողական իրականացումն է: Պլանավոր– ված է արդ. արտադրանքի ծավալն ավե– լացնել 36, այդ թվում արտադրության միջոցների արտադրությունը՝ 38, իսկ սպառման առարկաների արտադրությու– նը՝ 32% –ով: Հնգամյակում հատուկ ուշա– դրություն է դարձվում արդյունաբերու– թյան առաջադիմական ճյուղերի՝ էլեկ– տրաէներգիայի, մեքենաշինության, քիմ. և նավթաքիմիական արդյունաբերության զարգացմանը: Գործող և կառուցվող էլեկ– տրակայաններում կգործարկվեն 71 մլն կվա կարողություններ: Նավթի և գազի արդյունահանումը հիմնականում կաճի արևելյան շրջանների նոր հանքավայրե– րի շահագործման հաշվին: Գյուղատնտե– սության արտադրանքի տարեկան միջին ծավալը կավելանա 17%-ով: Հավելաճը հիմնականում ձեռք կբերվի գյուղատնտ. արտադրության ինտենսիվացման ուղիով: Շահագործման կհանձնվեն 4 մլն հա ոռո– գելի հողատարածություն, կցամաքեցվի 4,7 մլն հա ճահճային հող, կիսաանապա– տային և լեռնային շրջաններում կջրար– բիացվի մոտ 38 մլն հա արոտավայր: Տրանսպորտի բոլոր տեսակների բեռնա– շրջանառությունը կաճի 30, ուղևորաշըր– ջանառությունը՝ 23% –ով: Կզարգանան տրանսպորտի խնայողաբեր միջոցների՝ կոնվեյերային, խողովակաշարային և ճո– պանուղային տեսակները: Կապիտալ ներ– դրումները ժողտնտեսության մեջ կաճեն 24–26% –ով: Շինարարության մեջ լայ– նորեն կկիրառվեն նոր տեսակի, տեխ. առավել բարձր հատկություններ ունեցող շինանյութեր: Նյութական արտադրու– թյան մեջ հասարակական աշխատանքի արտադրողականությունը կաճի 25%-ով, դրա հետևանքով կենդանի աշխատան– քի պայմանական տնտեսումը կկազմի 25 մլն մարդ (իններորդ հնգամյակում՝ 20 մլն): Արդյունաբերության մեջ աշխա– տանքի արտադրողականությունը կաճի 30,6% –ով, որի հաշվին ձեռք կբերվի ար– տադրանքի հավելաճի մոտ 90% : Կարևոր ուշադրություն կդարձվի նաև նյութական ծախսումների տնտեսմանը, հումքա–էներ– գետիկ ռեսուրսների խնայողաբար oquiuir գործմանը: Հնգամյակում ազգային եկա– մուտը կաճի 28, բնակչության մեկ շնչին ընկնող իրական եկամուտները՝ 22% –ով: Սոցիալ–տնտեսական խնդիրների լուծման գործում կբարձրանա սպառման հանրա– յին ֆոնդերի դերը: ՍՍՀՄ ժողտնտեսության զարգացման հնգամյա պլանները հաջողությամբ իրա– գործելու շնորհիվ իրականացվել է երկրի ինդուստրացումը, գյուղատնտեսության կոլեկտիվացումը և կուլտուրական հեղա– փոխությունը, կառուցվել զարգացած սո– ցիալիստական հասարակարգ, ստեղծ– վում է կոմունիզմի նյութատեխնիկական բազան: Հսկայական չափերով աճել է երկրի տնտ. պոտենցիալը, ազգային հա– րըստությունը 1979-ի սկզբին գնահատվում էր 2400 մլրդ ռ. չափով: Բոլոր հնգամյակներում բարձր տեմպե– րով աճել է կարևորագույն արտադրատե– սակների թողարկումը, անշեղորեն բարձ– րացել է սովետական ժողովրդի նյութա– կան բարեկեցությունն ու կուլտուրական մակարդակը: Հնգամյա պլանների մշակման և իրա– գործման ՍՍՀՄ փորձը հաջողությամբ կիրառում են սոցիալիստական երկրնե– րում, իսկ ՏՓԽ անդամ–երկրներն իրենց հնգամյա պլանները փոխադարձաբար կոորդինացնում են:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/470
Այս էջը սրբագրված չէ