Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/471

Այս էջը սրբագրված չէ

Գրկ.ԼննիԿ Վ.Ի., Սովետական իշխա– նության հերթական խնդիրները. Երկ., հ. 27: Ն ու յ ն ի, Գիաա–աեխնիկական աշխատանք– ների պլանի ուրվագիր, նույն տեղում: Ն ու յ– ն ի, Միասնական տնտեսական պլանի մա– սին, նույն տեղում, հ. 32: MeTOAOJiorHqecKHe yica3aHHfl k pa3pa6oTice rocyflapcTBeHHbix njia- HOB pa3BHTHH HapOflHOrO X03HHCTBa CCCP, M., 1979; HapoflHoe xo3Hhctbo CCCP b 1978 r., CTaT. e^cero^HHK, M., 1979; Pememwi napTHH h npaBHTejibCTBa no xo3hhctb6hhmm BonpocaM, t. 1-11, M., 1967–77. Ա.Ավանեպան

ՀՆԳԱՁԱՓ, պենաամետր (հուն. JtevtajLiexpog – հնգոտնյա), տողի չա– փական կաոուցվածք՝ անտիկ պոեզիա– յում: Կազմվում է դաքտիլական հինգ ոտքից: Ձևավորվում է վեցաչափի (հեկ– զամետրի) առաջին կիսատողի կրկնաբե– րումով: Ամեն մի կիսատող պարունակում է երկուս ու կես դաքտիլ: Հ. հիմնականում հանդես է եկել հեկզամետրի հետ և կի– րառվել անտիկ Էլեգիաներում ու Էպի– գրամներում:

ՀՆԳԵԿ, հողահարկ, որ կազմել է ջրարբի հողերից ստացվող բոլոր եկամուտ– ների հինգերորդ մասը: Գանձվել է Հա– յաստանում, զարգացած ֆեոդալիզմի դա– րաշրջանում (IX–XIII դդ.): Վկայված Է Մխիթար Գոշի Դատաստանագրքում («…անդաստանք ջրարբիք լիցին ընդ հըն– գեկաւ…» (Էջ 31, Ե., 1975): Կիլիկյան Հա– յաստանում բնամթերային ռենտան (գանձվել է բերքի մեկ հինգերորդի չա– փով) նույնպես կոչվել է Հ.:

ՀՆԴԵՎՐՈՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Հնդ– եվրոպական Լեզվաբանություն:

ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵ&ՎԱԲԱՆՈՒԹՏՈՒՆ, հնդեվրոպաբանություն, պաւո– մա–համեմատական լեզվաբանության բա– ժին, որն զբաղվում է հնդեվրոպական Լե– զուների համեմատական ուսումնասիրու– թյամբ: Որպես գիտություն ձևավորվել Է XIX դ. 1-ին քառորդում, երբ արդեն բա– վական աշխատանք էր կատարվել հընդ– եվրոպական առանձին լեզուների ուսում– նասիրության ուղղությամբ և կուտակվել Էր փաստական բավարար նյութ այդ լեզու– ների ընդհանրությունները համակարգե– լու և դրանց ծագումնաբանական կապե– րը բացահայտելու համար: Հ. լ–յան զար– գացման 1-ին շրջանում (XIX դ. սկզբից մինչև կեսերը) լույս են տեսել Ֆ. Բոպպի, Ռ. Ռասկի, Ա.Պոտտի աշխատություննե– րը, որոնցում հեղինակներն անդրադար– ձել են տարբեր լեզուների ծագումնաբա– նական՝ քերականական, բառապաշարա– յին ընդհանրություններին, որոշել հընդ– եվրոպական հիմնական լեզուները, խոսել դրանց մեկ ընդհանուր լեզվից ծագելու մասին: Երկրորդ շրջանն ընդգրկում Է XIX դ. կեսերից մինչև 70-ական թթ. կե– սերը: Եթե առաջին շրջանում լեզվաբան– ները համեմատության միջոցով ձգտել են պարզել լեզուների ծագումնաբանական ընդհանրությունները, ապա այս շրջանում նպատակ են դրել վերականգնել հնդեվրո– պական լեզուների հիմքում ընկած ընդ– հանուր լեզուն («նախալեզու», «հիմք– լեզու»), նրա կառուցվածքն ու առանձնա– հատկությունները: Տարբեր լեզվաբան– ներ տարբեր կերպ են պատկերացրել մեկ նախալեզվից մի քանի լեզուների առաջա– ցումը և սրանց ու նախալեգվի փոխհարա– բերությունը. Ա. ՇԼայխերն այն պատկե– րացրել է ծննդաբանական ծառի, Ցա. Շմիդը՝ մեկ կենտրոնից հեռացող ալիքների («ալիքների տեսություն») տես– քով: Երրորդ շրջանում (XIX դ. վերջին քառորդը և XX դ. սկիզբը) ձևավորվել Է երիտքերականական ուղղությունը, որի ներկայացուցիչները նպատակ են դրել պարզել ցեղակից լեզուների փոխհարա– բերության մանրամասն պատկերը և որո– շել այդ լեզուների պատմական զարգաց– ման օրինաչավւությունները: Հնչյունա– կան միավորների համեմատության ժա– մանակ երիտքերականներն առաջ են քա– շել հնչյունական օրենքների՝ բացառու– թյուն չճանաչելու դրույթը, լեզվական նո– րակազմությունների բացատրության ժա– մանակ մեծ դեր են հատկացրել համաբա– նությանը: Երիտքերականների ուսումնա– սիրության արդյունքներն ի մի են բերել հատկապես Կ. Բրուգմանը և Բ. Դելբրյու– կը: Ֆ. դե Սոսյուրը «Ուսումնասիրություն հնդեվրոպական լեզուների ձայնավորնե– րի նախնական համակարգի մասին» (1879) աշխատության մեջ, կիրառելով քննու– թյան համակարգային եղանակ, հնդեվրո– պական լեզվի համար տեսականորեն առանձնացրել է իռացիոնալ հնչյուններ՝ «ձայնորդային գործակիցներ» (schwa in- doeuropeicum), որոնց գոյությունը հետա– գայում հաստատվում է նոր հայտնաբեր– ված հնդեվրոպական լեզուների տվյալ– ներով: Ա. Մեյեն, զբաղվելով հնդեվրո– պական տարբեր լեզվախմբերի ուսումնա– սիրությամբ, հատկապես մեծ ուշադրու– թյուն է դարձրել նախալեզվի բարբառա– յին տարբերակվածության հարցին: XX դ. սկզբում ընդլայնվել են Հ. լ–յան ուսում– նասիրության նյութի շրջանակները՝ կապ– ված խեթերենի, թոխարերենի, հին անա– տոլիական և նոր հայտնաբերված հընդ– եվրոպական այլ լեզուների վերծանման, ինչպես նաև քիչ ուսումնասիրված իլլի– րերենի, մեսապերենի, թրակերենի, փըռ– յուգերենի նկատմամբ հետաքրքրության աճման հետ: Հնդեվրոպական լեզվակա– ռուցվածքի առանձին կողմերի ծագման ուսումնասիրության կապակցությամբ քննության նյութ են դառնում հնդեվրոպա– կան լեզվի տարբեր մակարդակներում դրսևորվող արխաիկ երևույթները (Հ. Հիրտ): Առաջ է քաշվում հնդեվրոպա– կան–սեմական ցեղակցության խնդիրը (Հ. Մյոլլեր, Ա. Կյունի): IV շրջանում (XX դ. 20-ական թթ. մինչև մեր օրերը) Հ. լ–յան ներկայացուցիչները շարունա– կում են աշխատանքը հնդեվրոպական նախալեզվի հնագույն տարրերի բացա– հայտման, միջլեզվաընտանիքային կա– պերի ուսումնասիրման ուղղությամբ: Լե– զուն որպես համակարգ դիտելը, ուսում– նասիրման նորագույն մեթոդների, այդ թվում՝ տարածքային քննության սկըզ– բունքների կիրառումը, հիմք են տալիս առաջ քաշելու նոր վարկածներ հնդեվրո– պական լեզվական ընդհանրության բար– բառային բաժանման, նախնական տեղա– բաշխման, ընդհանրության ժամանակի, մյուս լեզվաընտանիքների հետ ունեցած կապերի և այլ հարցերի մասին: Այս շըր– ջանի աչքի ընկնող հնդեվրոպաբաննե– րից են Է. Բենվենիստը, Ե. Կուրիլովիչը, Ֆ. Շպեխտը, 6. Պոկոռնին, վ. Պիզանին, Վ. Պորցիգը, վ. Գեորգինը, Ջ. Բոնֆան– տեն և ուրիշներ: Գրկ. Ջահուկյան Գ., Լեզվաբանու– թյան պատմություն, հ. 1–2, Ե., 1960–62: M e h e A., BBefleHne b cpaBHHTejibHoe H3y- qeirae HHfloeBponeHCKHx hsmkob, M.–JI., 1938. Ն. Սիմոնյան

ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵձՈՒՆԵՐ, ցեղակից լեզուների ամենամեծ ընտանիքը: Հ. լ–ի կազմի մեջ մտնում են հետևյալ լեզվա– ճյուղերը և լեզուները. 1. հնդ. (հնդարիա– կան) լեզուներ, տարբերակում են հին, միջին և նոր հնդ. լեզուներ: Հին հնդ. լե– զուներն են վեդայական հնդկերենը, Էպի– կական հնդկերենը և դասական սանսկրի– տը: Միջին հնդ. լեզուներն են պալին, պրակրիտևերը, ապաբհրանշան, շաուրա– սենին, մագադհին, մահարաշտրան: Նոր հնդ. լեզուներն են հինդուստանին (եր– կու տարբերակով՝ հինդի և ուրդու), բեն– գալին, փենջաբին, սինդհին, ռաջաստա– նին, հուջարաթին, մարաթին, քաշմիրին, նեպալին ևն: 2. Իրանական լեզվախըմ– բում տարբերակում են հին, միջին և նոր իրանական լեզուներ: Հին իրանական լեզուներն են հին պարսկերենը, «Ավես– տա»փ լեզուն, միդիերենը (Էլամերենը) և սկյութերենը: Միջին իրանակաև լեզունե– րի շրջանից սկսած տարբերակում են արմ. և արլ. իրանական լեզուներ, արմ.՝ միջին պարսկերեն (հին կամ պարթևակաև և ևոր կամ սասանյան պահլավերեն տարբերակ– ներով), արլ.՝ սոգդիերեն, խորեզմերեն, սակերեն: Նոր շրջանի աիմ. իրանական լեզուներ՝ նոր պարսկերեն կ՛ամ ֆարսի, տաջիկերեն, թաթերեն, թալիշերեն, գի– լաներեն. արլ. իրանական նոր լեզուներ՝ աֆղաներեն կամ փուշտու, օսերեն, յաղ– նոբերեն, բելուջերեն. պամիրյաև՝ շուգ– նաներեն, ռուշաներեն, բարտանգերեն, սարիքուլի, յազգուլամերեն, վախաներեն, իշկաշիմերեն ևն: 3. Բալթիական լեզու– ներն են հին պրուսերենը (մեռած XVII դ.), լիտվերենը, լատվերենը, լատ– հալերենը (ոմանք համարում են լատվե– րենի բարբառ): 4. Սլավոնական լեզունե– րը բաժանվում են արլ., արմ. և հվ. ենթա– խմբերի. արլ.՝ ռուս., ուկր., բելոռուս., արմ.՝ չեխերեն, սլովակերեն, լեհերեն, կաշուբերեն, սերբալուժիերեն (այլ ան– վամբ՝ սորաբերեն, վենդերեն)՝ վերին և ստորին տարբերակներով, պոլաբերեն (մեռած XVIII դ.), հվ.՝ բուլղ., սերբա–հոր– վաթերեն, սլովեներեն, մակեդոներեն, հին սլավ, կամ եկեղեցասլավոներեն (ավանդված IX դարից): 5. Հայերեն, առանձին ճյուղ, բաժանվում է մի քանի շրջանի, որոնցից առավել տարածված Է հետևյալ բաժանումը՝ հին կամ գրաբար, միջին և ժամանակակից՝ երկու (արլ. և արմ.) գրական տարբերակներով: 6. Ալ– բաներեն. ունի երկու հիմնական բարբառ: 7. Հունարեն, բաժանվում է երեք շրջանի՝ հին հուն., միջին կամ բյուգանդական և ժամանակակից հուն.: 8. Թրակերեն, ավանդված է առանձին արձանագրու– թյուններով, հատուկ անուններով՝ մ. թ. ա. VI դ.–մ. թ. I–IV դդ.: Հավանաբար հա– յերենի հետ ունեցել է սերտ առնչակցու– թյուններ: 9. Իտալ. լեզուներ, բաժանվում են երկու խմբի՝ օսկ–ումբրյան և լատ.: