Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/472

Այս էջը սրբագրված չէ

Օսկ–ումբրյան լեզուներն են օսկերենը, ումբրերենը և սաբելյան լեզուները (բո– լորն էլ՝ մեռած): Լաա. խմբի մեջ մանում են հին լաա. և ժող. լաա.: 10. ժող. լաա–ից առաջացած ռոմանական լեզուներ՝ իտալ., ֆրանս., իսպաներեն, պորտուգալերեն, ռումիներեն ևն: 11. Կելտական լեզուներ, բաժանվում են երեք խմբի՝ գալլյան, զաելյան և բրիտական: Դալլյան խմբի լեզուներն են գալլերենը և նրա տարբե– րակները (բոլորն էլ՝ մեռած IV–-V դարե– րից). գաելյան լեզուներն են իռլանդերե– նը, շոտլանդերենը (սկովտերեն), մենե– րենը. բրիտական լեզուներն են բրետո– ներենը, վալլիերենը կամ կիմրերենը (այլ անվամբ՝ ուելսերեն) և կոռներենը՝ մե– ռած XVIII դ.: Որոշ լեզվաբաններ գաել– յան և բրիտական լեզուները կոչում են կղզիների, իսկ գալլյան լեզուները՝ մայր– ցամաքային: 12. Գերմ. լեզուներ, բաժան– վում են երեք խմբի՝ արլ., արմ. և հս. կամ սկանդինավյան, արլ.՝ գոթերեն, վանդալերեն, բուրգունդերեն (երեքն էլ՝ մեռած), արմ.՝ անգլ., ֆրիզերեն, հոլան– դերեն, ֆլամանդերեն (հոլանդերենի տար– բերակն է), գերմ., իդիշ, բուրերեն (աֆ– րիկաանս կամ աֆրիկաներեն). հս. կամ սկանդինավյան՝ իսլանդերեն, նորվ., շվեդ., դանիերեն, ֆարեր են (ֆարյորերեն կամ ֆերյորերեն): 13. Խեթա–լուվիական կամ հին անատոլիական լեզուներ (բո– լորն էլ՝ մեռած), սեպագիր խեթերեն կամ նեսիտերեն, լուվիերեն, պալայերեն, լի– կիերեն, լիդիերեն: 14. Թոխարական լե– զուներ. տարբնրակում են թոխարերեն Ա կամ կարաշարերեն, տուրֆաներեն և թոխարերեն Բ կամ քուչերեն: Հ. լ. են հա– մարվում նաև փռյուգերենը, իլլիրական լեզուները, վենետերենը, պելասգերենը: Նշված լեզուների մեկ լեզվաընտանիքի մեջ մտնելը պայմանավորված է դրանց էական հատկանիշների ընդհանրությամբ, որոնցով առանձնանում են այլ լեզվա– ընտանիքների լեզուներից: Հ. լ–ի ընդ– հանրությունները՝ և՝ նյութական, և՝ կա– ռուցվածքային, ի հայտ են գալիս լեզ– վական բոլոր մակարդակներում, այդ լեզուների բառապաշարի հիմնական բա– ռաֆոնդի նշանակալի մասը՝ ազգակցու– թյուն ցույց տվող բառերը, դերանունները, թվականները ևն, ծագումնաբանական ընդհանրություններ են: Ընդհանրություն– ները դրսևորվում են նաև Հ. լ–ի քերակա– նական կառուցվածքի մեջ. հին Հ. լ–ի քերականական կառուցվածքի բնորոշ գծերից մեկը թեքականությունն էր: Ձևա– բանական կարևոր դեր են կատարել վերջավորությունները, որոնք սերտորեն կապված են եղել հիմքի հետ, ինչպես նաև արմատի և հիմքի ձայնավորների ու բա– ղաձայնների հերթագայությունը, վերջինս ունեցել է նաև բառակազմական նշանա– կություն: Հ. լ–ի ընդհանրությունների առ– կայությունը հանգեցնում է հայտնի Տ. լ–ի համար մեկ ընդհանուր աղբյուրի (հընդ– եվրոպական նախալեզու, հիմք–լեզու, հնդեվրոպական հնագույն բարբառներ) կանխադրման գաղաՓարին: Հ. լ–ի տվյալ– ների համեմատության և համադրման մի– ջոցով վերականգնում են, իհարկե, ընդ– հանուր գծերով միայն, հնդեվրոպական նախալեզուն, որից հետագայում առաջա– ցել են նշված Հ. լ.: Հնդեվրոպական ցե– ղերի նախահայրենիքը մինչև վերջերս համարվել է Հարավ–Արևելյան կամ Կենտ– րոնական Եվրոպան, մինչդեռ նորագույն ուսումնասիրություններում այն տեղա– դրվում է Հայկական լեռնաշխարհում, նրան հարակից Հյուսիսային Միջագետ– քում, Փոքր Ասիայի արլ. և Իրանական բարձրավանդակի հս–արմ. մասերում: Գրկ. Աղա յան է. Բ., Լեզվաբանության ներածություն, Ե., 1967: PeiopMaTCKH^ A. A., BBefleHne b s3MKOBeaeHHe, M., 1967. Ն. Սիմոն յան

ՀՆԴԻԿ (լատ. Indus), համաստեղություն երկնքի հարավային կիսագնդում՝ Կռունկ, Տուկան, Օկտանտ, Սիրամարգ, Հեռադի– տակ, Մանրադիտակ համաստեղություն– ների միջև: Ամենապայծառ աստղը եր– րորդ ասաղային մեծության է: Հս. միջին լայնություններից մասամբ երևում է միայն աշնանը:

ՀՆԴԻԿՆԵՐ, Հնդկաստանի ողջ բնակչու– թյունը (այդ թվում՝ Հնդկաստանից հե– ռացածները, որոնք բնակվում են այլ երկրներում): Տես Հնդկաստան հոդվածի Բնակչությունը բաժինը:

ՀՆԴԻՐԱՆԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, հնդեվրո– պական լեզվաընտանիքի հատուկ ճյուղ, որը ներառնում է հնդկական (հնդարիա– կան), իրանական և դարդյան լեզուները: Այս լեզվախմբերի միացումը հատուկ ճյու– ղի մեջ պատճառաբանվում է անառարկե– լի ընդհանրություններով, որոնք նախոր– դում են հնդեվրոպական լեզվատրոհմանը և պարունակում են հնդեվրոպական լեզ– վական միասնությանը վերաբերող կարե– վոր հնաբանություններ: Լեզվական և մշակութային ընդհանրությունները հաս– տատվում են պատմահամեմատական քե– րականությամբ ու բառապաշարով: ժա– մանակակից Հ. լ–ի հոլովման և խոնարհ– ման համակարգերում նկատելի է թեքա– կանության կորուստ և անցում վերլուծա– կանության: Նախադասությունն ունի էր– գատիվ կառուցվածք: Խոսում են Հնդկաստանում, Պակիստա– նում, Նեպալում, Շրի Լանկայում (հնդա– րիական լեզուներ), Իրանում, Աֆղանստա– նում, Պակիստանում (արմ. մաս), Իրա– քում (հս. շրջաններ), Թուրքիայում (արլ. մաս), ՍՍՀՄ–ում (Տաջիկական ՍՍՀ, Կով– կաս): Տես նաև Հնդեվրոպական չեզու– ներ:

ՀՆԴԿԱԿԱՆ Ա&ԴԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ (ՀԱԿ), Հնդկաստանի խոշորագույն քաղաքական կուսակցություն: Հիմնվել է 1885-ին, հնդ. բուրժուազիայի, ազգայնականորեն տրա– մադրված կալվածատերերի և հարուստ մտավորականության վերնախավի կող– մից: Հնդկաստանի ազգային–ազատա– գրական շարժման վերելքի տարիներին (1918–22) վերածվել է մասսայական կու– սակցության՝ հետևելով իր ղեկավար և գաղափարախոս Մ. Գանդիի «քաղաքա– ցիական անհնազանդության»- ուսմունքին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ՀԱԿ–ը հանդես է եկել Հնդկաստա– նին անհապաղ անկախություն տալու պա– հանջով: Անկախություն ստանալուց հե– տո, 1947-ին, Ջ. Ներոփ գլխավորությամբ կազմել է կառավարություն (1947–64): 1967-ին ՀԱԿ–ը պառակտվել է, իշխանու– թյունն անցել է մեծամասնությանը՝ պրե– միեր մինիստր Ի. Գանդիի գլխավորու– թյամբ: 1977-ի մարտին ՀԱԿ–ը, պարտու– թյուն կրելով պառլամենտական ընտրու– թյուններում, իշխանությունը զիջեց «Ջան– տա» և ՀԱԿ–ից պառակտված «Կոնգրես հանուն դեմոկրատիայի» կուսակցություն– ների բլոկին: 1978-ի հունվարին ՀԱԿ–ը դարձյալ պառակտվեց, կազմվեց ՀԱԿ [Ի(Ինդիրայի)]՝ Ի. Գանդիի գլխավորու– թյամբ: 1980-ի հունվարին ընտրություն– ներում հաղթեց ՀԱԿ(Ի), պրեմիեր մի– նիստր դարձավ Ի. Գանդին:

ՀՆԴԿԱԿԱՆ ԴԻՐ, Հարավ–Արևելյան Ասիայի գրային համակարգերի ընդար– ձակ խումբ, որի այբուբենները կապված են ծագումնաբանական ընդհանրությամբ ու կերտված միասնական սկզբունքով: Բացի Հնդկաստանից, Բանգլադեշից, Պա– կիստանից, Նեպալից և Շրի Լանկայից Հ. գ–ի տարատեսակներն այս կամ այն չաւիով օգտագործվում են նաև հարևան շրջաններում, դա կապված է այդ տեղե– րում բուդդայական կրոնի ու գրականու– թյան տարածման հետ (գլխավորապես մ. թ. I հազարամյակ): Հ. գ–ի հիմնական տարատեսակները հասնում են մի քանի տասնյակի, ամենահինը հիերոգլիֆայինն է (մ. թ. ա. Ill–II հազարամյակ), որն առայժմ վերծանված չէ: Վերծանված հնա– գույն գրային համակարգը վանկագիր բրահմին է: Հ. գ. բաժանվում է երեք հիմ– նական ճյուղերի՝ հս., որի մեջ մտնում են գուպտականը (օգտագործվել է YI–X դդ., Կենտրոնական Ասիայի սանսկրիտով և այլ լեզուներով տեքստերի համար), տի– բեթականը (օգտագործվում է VII դարից), նագարին (VII– VIII դարերից) և սրա ուշ ձևը՝ դեանագարին, շարադան (VIII դա– րից), նևարին (XII դարից, այժմ իր տեղը զիջում է դևանագարիին), բենգալականը (գլխավորապես XV դարից՝ բենգալերենի, սաամերենի, ինչպես նաև սանսկրիտի համար), օրիան, հուջարաթին, գուրմու– քին: Հվ. ճյուղը, որ առանձնանում է բո– լորգիր գրատեսակով, ներկայացված է գրանթագրով (ավանդված է XIV դարից, օգտագործվել է սանսկրիտերեն տեքստե– րի համար) և Հարավային Հնդկաստանի ժամանակակից չորս գրական լեզուների (կաննադա, թելուգու, մալայալամ և թա– միլերեն) այբուբեններով: Հվ–արլ. ճյուղը ներառնում է Հնդկաստանից դուրս առա– ջացած սինգալական, բիրմական, լաոսա– կան, թայական և այլ գրատեսակներ:

ՀՆԴԿԱԿԱՆ ԹՎԱՆՇԱՆՆԵՐ, տես Թվա– նշաններ:

ՀՆԴԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՊՍՏԱՄ–

ԲՈՒԹՅՈՒՆ 1857–1859, Սիփահինե– րի ապստամբ ությ ու ն, ժողո– վըրդական ապստամբություն անգլիա– կան տիրապետության դեմ: Պատճառներն էին՝ հարկերի ծանրացումը, բրահման– ների (նրանցից էր կազմվում բենգալա– կան բանակը) հարկային արտոնության, սիփահիների (տեղական բնակչությունից հավաքագրված վարձկան զինվորներ) որոշ իրավունքների վերացումը, խոշոր ֆեոդալների մի մասի հողազրկումը, անգլ. ապրանքների հոսքի հետևանքով հնդ. արհեստագործության անկումը: Ապստամ– բության շարժիչ ուժը ժող. զանգվածներն