Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/475

Այս էջը սրբագրված չէ

60°-ից հվ.՝ 0°0ից ցածր: Զմռանը օդի ջեր– մասաիճանը փոփոխվում է 27,5°Շ–ից (հա– սարակածի մոա) մինչե 20°C հս. մասում, մինչե 15°C հվ. լայնության 30°–ի մոտ և 0°0ից ցածր՝ հվ. լայնության 55–60°-ից հվ., ընդ որում հվ. մերձարևադարձային լայնություններում շուրջ տարի օդի ջեր– մաստիճանը արմ–ում, Մադագասկարյան տաք հոսանքի ազդեցության տակ, 3°C– 6°Օով բարձր է, քան արլ–ում, որտեղ գոր– ծում է Արևմտա–Ավստրալիական սառը հոսանքը: Տեղումներն առատ են ամռանը, որոնց տարեկան քանակը Արաբական ծովի արլ–ում և Բենգալյան ծոցում ավելի քան 3000 մմ է, հասարակածի շրջանում՝ 2000– 3000 մմ, Արաբական ծովի արմ–ում՝ մինչև 100 մմ: Տեղումների տարեկան գու– մարը արլ. մերձարևադարձային մասե– րում 500 մմ է, արմ–ում՝ 1000 մմ, Անտարկ– տիդայի ափերի մոտ՝ 250 մմ: Ջրաբանական ռեժիմը: Հ. օ–ի հս. մասի մակերեսային ջրերի շըր– ջանառությունն ունի մուսսոնային բնույթ՝ ամռանը՝ հս–արլ. և արլ., ձմռանը հվ–արմ. և արմ. հոսանքներ: Ձմռան ամիսներին հվ. լայնության Յ0–8°-ի միջև զարգանում են միջպասսատային (հասարակածային) հակահոսանքներ: Օվկիանոսի հվ. մա– սում առաջանում է անտիցիկլոնային շըր– ջապտույտ: Ջերմային հաշվեկշռում գե– րակշռում է դրականը: Մակերեսին ջրի ջերմությունը հս–ում հասնում է իր առա– վելագույնին (ավելի քան 29°C) մայիսին: Ամռանը Հս. կիսագնդում այն կազմում է 27–28°C և միայն Աֆրիկայի ափերի մոտ է նվազում մինչև 22–23°C: Հասարակա– ծի մոտ ջրի ջերմաստիճանը 26–28°C է, հվ. լայնության 55°-ից հվ.՝ – 1°Օից ցածր: Զմռանը ջրի ջերմաստիճանը հս–ում 23– 25°C է, հասարակածում՝ 28°C, հվ. լայ– նության 60°-ից հվ.՝ բացասական: Մերձ– արևադարձային լայնություններում շուրջ տարի ջրի ջերմաստիճանը արմ–ում 3°C– 5°Օով բարձր է, քան արլ–ում: Առավելա– գույն աղիություն նկատվում է Պարսից ծոցում (37– 39° /00) .Կարմիր (41°/00) ^ Արա– բական (36,5°/00) ծովերում: Ջրի առավելա– գույն խտությունը (կգ/մ3) անտարկտի– կական լայնություններում է: Ջրի գույնը հիմնականում կապույտ է: Մակընթացու– թյունները՝ կեսօրյա, ալիքի բարձրությու– նը՝ 0,5– 1,6 մ, բայց որոշ ծոցերում այն հասնում է 5–7 մ, Կամբեի ծոցում՝ 11,9 ւ/: Աառույցներն առաջանում են բարձր լայ– նություններում և այսբերգների ձևով տա– րածվում դեպի հս., մինչև հվ. լայնության 65–68°-ը: Ջրերի խորքային շրջանառու– թյունը և ուղղաձիգ կառուցվածքը ձևավոր– վում են մերձարևադարձային և անտարկ– տիկական զոնաներում՝ մերձմակերեսա– յին, միջանկյալ սուզվող և խորքային ջրերով: Օրգանական աշխարհը: Հ. օ–ի ջրատարածության արևադարձային ծանծաղ գոտուն բնորոշ են կորալներն ու կարմիր ջրիմուռները, որոնք առաջաց– նում են ատոլներ ու կղզիներ, ուր բնակու– թյուն են հաստատում անողնաշարավոր– ներն ու կորալային ձկները: Ափերի մեծ մասը ծածկված է մանգրովային մացա– ռուտներով: Բարեխառն գոտում կյանքը կղզիների ու ատոլների ափերին ավելի հարուստ է. աճում են կարմիր և գորշ ջրի– մուռների խիտ թփուտներ, և մեծ տարա– ծում ունեն անողնաշարավորները: Օվկիա– նոսի բաց տարածությունների, հատկապես մակերեսային ջրերի վերին շերտերի (մին– չև 100 մ) համար նույնպես բնորոշ է հարուստ բուսականությունը (միաբջիջ պլանկտոնային ջրիմուռներ): Կենդանինե– րի հիմնական զանգվածը կազմում են խեցգետինները (մոտ 100 տեսակ), ապա՝ թևոտանի փափկամորթները, մեդուզա– ները, սիֆոնոֆորները ևն: Միաբջիջնե– րից բնորոշ են ռադիոլյարներն ու կաղա– մարները: Տարածված են թռչող ձկների մի քանի տեսակներ, զանազան շնաձըկ– ներ, ծովային թունավոր օձեր, կրիաներ և խոշոր կաթնասուններ (դյուգոններ, կե– տեր, մաշկոտանիներ ևն), թռչուններ (ջըր– խոթաններ, ճղլակներ, պինգվիններ): Հ. օ–ի հետազոտման պ ա տ– մ ու թ յ ու ն ը բաժանվում է երեք ժա– մանակաշրջանի՝ 1. հին ծովագնացու– թյուններից մինչև 1772-ը: Բնութագրվում է Երկրագնդի այդ մասում ջրի և ցամաքի բաշխման ուսումնասիրությամբ: 2. 1772– 1873-ը հայտնի են խորջրյա ուսումնասի– րություններով, և 3. 1873-ից մինչև մեր օրերը: Այդ ժամանակամիջոց ում Հ. օ–ի ուսումնասիրության գործում մեծ աշխա– տանք են կատարել «Չելենջեր» (1873– 1874), «Վիտյազ» (1886), «վալդիվիա» (1898–99), «Հաուս» (1901–03), «Դիս– կովերի ս» (1930–51), <Օբ> (1956–58) և այլ արշավախմբային նավեր: 1960– 1965-ին, ՑՈԻՆԵՍԿՕ–ին կից կազմակերպ– ված արշավախումբը «Ա. Ի. Վոյեյկով», «Ցու. Մ. Շոկալսկի*, «Զարյա» (ԱԱՀՄ), «Նատալ» (ՀԱՀ), «Դիամանտինա» (Ավըս– տրալիա), «Կիստնա» և<Վարունա» (Հընդ– կաստան), «Զուլֆիկվար» (Պակիստան) նավերով արժեքավոր նոր տվյալներ հա– վաքեց օվկիանոսի ջրագրության, ջրաքի– միայի, օդերևութաբանության, երկրաբա– նության, երկրաֆիզիկայի և կենսաբա– նության վերաբերյալ: Մեծ է Հ. օ–ի տնտ. նշանակությունը: Նրանով է կատարվում համաշխարհային բեռնաշրջանառության 10% –ը: Նրա ավա– զանի երկրներից հիմնականում արտա– հանվում են հումք և պարեն, ներմուծվում՝ արդ. ապրանքներ: Հ. օ–ով է անցնում սո– վետական եվրոպական մասի ծովերը Հե– ռավոր Արևելքի ու Կամչատկայի հետ կա– պող ծովային մայրուղին: Գլխավոր նա– վահանգիստներն են Դուրբանը, Պորտ էլիզաբեթը (ՀԱՀ), Լորենսու Մարկիշը (Մոզամբիկ), Դար էս Սալամը (Տանզա– նիա), Մոնբասան (Քենիա), Մոգադիշոն (Սոմալի), Ադենը (ԵԺԴՀ), Ռաս Տաննու– րան (Սաուդյան Արաբիա), Մենա էլ Ահ– մադին (Քուվեյթ), Ի»որ էլ Ամայան (Իրաք), Խարքը (Իրան), Կարաչին (Պակիստան), Բոմբեյը, Մադրասը, Վիշակհապատնա– մը, Կալկաթան (Հնդկաստան), Կոլոմ– բոն (Շրի Լանկա), Չիտագոնգը (Բանգլա– դեշ), Ռանգունը (Բիրմա), Աինգապուրը, Ֆրիմանթլը (Ավստրալիա): Հ. օ–ի վրա– յով են անցնում միջազգային մի շարք օդային ուղիներ, որոնց հիմնական ցանցը հատում է օվկիանոսի հս. մասը Պարսից և Բենգալյան ծոցերի և Արաբական ծովի շրջանում: Օվկիանոսի ափերին ու կղզի– ներում կան ճյուղավորված ռադիոկայան– ներ: Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը իրար հետ կապված են Հ. օ. հատող կապի մի քանի զուգահեռ գծեր ունեցող կաբե– լով: Հ. օ–ի ավազանում ձկնորսությունը թույլ է զարգացած: Գրկ. 3 e h k e b h դ Jl.A., OayHa h 6ho- jiorimecKaH npoflyKTHBHocTb moph, t. 1, M., 1951; MypoMijeB A. M., OcHOBHwe ^epTM rHflpojiorHH Hhahhckofo oKeaHa, JI., 1959; HaflTo?H0 I*. JI.» Teorpatfma mop- ckhx nyxefi, M., 1972.

ՀՆԴԿԱՀԱՅ ԻՈՍՎԱԾՔ, տես Ջուղայի բարբառ:

ՀՆԴԿԱՀԱՎԵՐ, ճռլռկներ, գ ո ռ և լ– ն և ր, հավերի կարգի հնդկահավերի ըն– տանիքի թռչուններ: Մարմնաչափերը խո– շոր են, ոտքերը՝# երկար և ամուր: Գլուխը և պարանոցի վերին կեսը՝ չփետրավոր– ված: Կտուցի հիմքի մոտ ունի մսային հավելուկ, իսկ կոկորդի հատվածի վրա՝ Հնդկահավ մաշկային ծալք: Հայտնի են Meleagris և Agriocharis երկու սեռերը՝ մեկական տե– սակներով: Սովորական Հ–ի (M. gallo- pavo) մարմնի երկարությունը 100–110 սմ է, արուների միջին կենդանի զանգվածը՝ մոտ 8 կգ: Փետուրների գույնը մետաղա– կան փայլով գորշ շիկավուն է: Տարածված են ԱՄՆ–ում և Մեքսիկայում: խոշոր– ա չ ք Հ. (A. ocellatus) տարածված են Կենտրոնական Ամերիկայում: Անվում են բուսական և կենդասական կերերով: Որսի օբյեկտ են: Ընտանի Հ. վայրիներից տարբե– րում են մարմնաչափերի մեծությամբ և գյուղատնտ. թռչուններից ամենախոշոր– ներն են (կենդանի զանգվածը՝ 12–16, առավելագույնը՝ մոտ 20 կգ): Բուծվում են բացառապես որպես մսատու: Ձվադրում են 10-11 ամսականում, հիմնականում հունվար–մարտ ամիսներին: Տարեկան մի– ջին ձվատվությունը՝ մոտ 90, իսկ առավե– լագույնը՝ մինչև 150 հատ: ճտահանու– թյան տևողությունը՝ 28 օր: Ցուրաքան– չյուր հնդկահավից կարելի է ստանալ 35– 40 մատղաշ (1,5–2 ց միս): Միսը բարձ– րորակ և համեղ է: Սպանդային ելքը՝ 85–90% : Հնդկահավաբուծությունււ առա– վել զարգացած է ԱՄՆ–ում, Կանադայում ևն: ՍՍՀՄ–ում Հ. բուծում են Հյուսիսային Կովկասում, Վոլգոգրադի, Վորոնեժի մար– զերում, Ուկրաինայի հվ. շրջաններում ևն: 1979-ին ՀՍՍՀ–ում գործում էր հնդկահա– վաբուծական մեկ ֆաբրիկա: Հ–ի առավել տարածված ցեղեր են՝ բրոնզագույնը, լայնակուրծքը, սև նոր– ֆոլկյանը, սպիտակ հոլանդականը, բելտս– վելյանը, իսկ ՍՍՀՄ–ում՝ մոսկովյան սպի– տակները, սև տիխորեցկյանը:

ՀՆԴԿԱՉԻՆ, թերակղզի Հարավ–Արևել– յան Ասիայում: Տարածությունը մոտ 2 մլն կմ2 է: Ողողվում է Բենգալյան ծո–