Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/476

Այս էջը սրբագրված չէ

ցով, Անդամանյան ծովով, Մալակկայի նեղուցով, Հարավ–Չինական ծովով, Սիա– մի ու Բակբո ծոցերով: Տ–ում են գտնվում Թաիլանդ, ՎՍՀ, Կամպուչիա, Լաոս և մասամբ Մալայզիա, Բիրմա, Բանգլադեշ պետությունները: Լեռնաշղթաները ունեն առավելապես միջօրեականի ուղղություն: Արմ–ում բեկորա–ծալքավոր Արականյան (Ռակհայն) լեռներն են, կենտրոնում՝ Շան բարձրավանդակը և Տանենտաունջի լեռնաշղթան, արլ–ում՝ Չիոնգշոն լեռնա– շղթան, հվ–ում՝ Կորատ սարահարթը, իրա– վադիի, Մենամի և Կամպուչիական ալյու– վիալ հարթավայրերը: Ամենաբարձր կետը՝ 3053 մ (Վիկտորիա): Կլիման մերձ– հասարակածային է, հվ–ում՝ հասարակա– ծային: Տարեկան տեղումները 1000– 5000 մմ են, գոգհովիտներում՝ 700 ittl: Գլխավոր գետերն են Իրա վաղին, Մալուի– նը, Մենամ–Չաո–Պրայան, Մեկոնգը: Լճերը բազմաթիվ են, փոքր, ունեն տեկ– տոնական և մնացորդային ծագում: Բու– սականությունը արևադարձային է, խո– նավ մշտականաչ անտառներից մինչև չոր նոսր անտառները և սավաննաները: Տ–ում են անագի, վոլֆրամի խոշորագույն հանքավայրերն աշխարհում:

ՀՆԴԿԱՁԻՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ, XIX դարի 80-ական – XX դարի 40-ական թթ. Հընդ– կաչին թերակղզու արևելյան մասում ֆրանսիական գաղութային տիրույթնե– րի (Վիետնամ, Կամպուչիա, Լաոս) ան– վանումը: Վարչական կենտրոնը Հանոյն էր: 1945-ին՝ Վիետնամը, 1953-ին՝ Կամ– պուչիան, 1954-ին Լաոսը դարձել են ինք– նուրույն պետություններ:

ՀՆԴԿԱՍՏԱՆ (հինդի լեզվով՝ Բհարաթ), պաշտոնական անվանումը՝ Հնդկաս– տանի Հանրապետություն Բովանդակ ու թյուն I. Ընդհանուր տեղեկություններ 476 II. Պետական կարգը t 476 III. Բնությունը t 476 IV. Բնակչությունըt 477 V. Պատմական ակնարկ … . . 478 VI. Քաղաքական կուսակցություն– ները, արհմիությունները և հասարակական այլ կազմա– կերպություններ t480 VII. Տնտեսա–աշխարհագրական ակնարկ t 480 VIII. Զինված ուժերը t 482 IX. Բժշկա–աշխարհագրական բնու– թագիրը t 482 X. Լուսավորությունը t 483 XI. Գիտությունը և գիտական հիմ– նարկները t …. 483 XII. Մամուլը, ռադիոհաղորդումնե– րը, հեռուստատեսությունը 486 XIII. Գրականությունը t 486 XIY. ճարտարապետությունը և կեր– պարվեստը t 487 XV. Երաժշտությունը 488 XVI. Թատրոնը t 489 XVII. Կինոն t 489 XVIII. Հայերը Հնդկաստանում …. 489 I. Ընդհանուր տեղեկություններ Հ. պետություն է Հարավային Ասիա– յում, Հնդկական օվկիանոսի ավազանում, ծովային և օդային հաղորդակցության կարևոր ուղիների խաչմերուկում: Ձգվում է հս–ից հվ. 3200 կմ, արլ–ից արմ. 2700 կմ: Հս–ից սահմանաՓակված է Հիմալայնե– րով, արմ–ում ողողվում է Արաբական ծո– վի, արլ–ից՝ Բենգալյան ծոցի ջրերով: Հ–ի կազմի մեջ են մտնում Լաքադիվյան, Ամինդիվյան, Անդամանյան և Նիքոբար– յան կղզիները: Սահմանակից է Պակիս– տանին, Աֆղանստանին, Չինաստանին, Նեպալին, Բութանին, Բիրմային և Բանգ– լադեշին: Ցամաքային սահմանը 15 հզ, կմ է, ծովայինը՝ ավելի քան 5,5 հզ. կմ: Տա– րածությունը 3287,59 հզ. կմ2 է, բնակչու– թյունը՝ ավելի քան 634 մլն մարդ (1978), մայրաքաղաքը՝ Դելի: Վարչականորեն բաժանվում է 22 նահանգի և 9 միութենա– կան տերիտորիայի: Քարտեզները տես 480–481–րդ էջերի միջև՝ ներդիրում: II. Պետական կարգը Հ. ֆեդերատիվ հանրապետություն է (նահանգների և միութենական տերիտո– րիաների միություն): Գործող սահմանա– դրությունն ուժի մեջ է 1950-ից: Պետության գլուխը պրեզիդենտն է, որին ընտրում են պառլամենտի և նահանգների օրենսդրա– կան ժողովների ընտրովի անդամները: Պրեզիդենտի լիազորություններն ընդար– ձակ են. նշանակում է պրեմիեր մինիս– տրին, նրա երաշխավորությամբ՝ կառա– վարության մյուս անդամներին, գերա– գույն դատարանի անդամներին, իրավա– սու է արձակելու պառլամենտի ժողովըր– դական պալատը, պառլամենտի նստա– շրջանների միջև ընկած ժամանակահատ– վածում հրապարակելու արտակարգ հրա– մանագրեր, մտցնելու արտակարգ դրու– թյուն ևև: Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը պառլամենտն է՝ կազմված պրեզիդենտից և 2 պալատից (ժողովրդական պալատ և Նահանգների խորհուրդ): Ընտրական իրավունքից օգտ– վում են 21 տարին լրացրած բոլոր քաղա– քացիները: Կառավարությունը՝ մինիս– տըրների խորհուրդը, չնայած օրենսդրու– թյամբ զուտ խորհրդակցական մարմին է, իրականում ունի զգալի իշխանություն: Նահանգներում գործադիր իշխանության գլուխը նահանգապետն է (նշանակում է պրեզիդենտը), որի լիազորությունների մեծ մասը Փաստորեն իրականացնում է նահանգի կառավարությունը՝ մինիստր– ների խորհուրդը: Ցուրաքանչյուր նահան– գում գործում է օրենսդրական ժողով, որի կազմի մեջ մտնում են նրա մեկ կամ երկու պալատներն ու նահանգապետը: Միութե– նական տերիտորիաները կառավարում է պրեզիդենտը՝ անմիջականորեն կամ իրեն ենթակա գւխավոր կոմիսարների միջոցով: Դատական համակարգը կազ– մում են Գերագույն դատարանը (նաև սահմանադրական հսկողության մարմին է), նահանգների բարձրագույն դատարան– ները և օկրուգների մի շարք ստորին ատ– յանի դատարանները: III. Բնությունը Հ–ի տարածքն ընդգրկում է Հնդստան թերակղզին, Հիմալայների և Կարակորումի մի մասը, Ինդոս–Գանգեսյան հարթա– վայրի արլ. մասը, Բենգալյան ծոցի և Արաբական ծովի կղզիների մի քանի խմբերը: ԱՓերը գերազանցապես ցածրա– դիր են, ավազոտ, թույլ կտրտված: Բնա– կան նավահանգիստները քիչ են: Թերա– կղզու արմ. սոիի հվ. մասը կոչվում է Մա– լաբարյան, արլ. ափի հվ. մասը՝ Կորո– մանդելյան ափ: Հ–ի տարածքի մոտ 75%-ը հարթավայրեր ու սարահարթեր են: Թե– րակղզու մեծ մասը գրավում է Դեկանի Դարիելինգ լեռնային կուրորտը Հիմալայնե– րի արևմուտքում սարահարթը, որը վարնետվածքներով կտրտված է ցածրադիր ու միջին բարձրու– թյան լեռների և ընդարձակ սարավանդ– ների: Այն արմ–ում առաջացնում է Արև– մտյան, արլ–ում՝ Արևելյան Գաթերը: Արևմտյան Գաթերի հվ. շարունակությունն են կազմում Նիլգիրի (բարձրությունը՝ մին– չև 2636 մ) և Անայմալայ զանգվածներն ու Կարդամոնյան լեռները: Հս–արմ–ում տա– րածվում են Արավալի հին ծալքավոր լեո– ները (մինչև 1722 մ): Հս–ում Դեկանի սարահարթը սահմանաՓակված է Վինդ– հյա լեռներով (մինչև 881 մ): Սարահարթի հս. մասում Սատպուրա, Մահադեո և Մայ– կալ ժայռոտ լեռնաշղթաներն են, հս– արլ–ում՝ Չհոտա Նագպուր սարավանդը (600 մ միջին բարձրությամբ): Հնդստան թերակղզուց հս. Ինդոս–Գանգեսյան հար– թավայրն է, որի հս–ում բարձրանում են Հիմալայներն ու Կարակորումը (երկրա– գնդի ամենաբարձր լեռնային համակար– գերը): Երկրաբանական կառուցվածքը և օգ– տակար հանածոները: Հին Հնդկական (Հնդստանի) պլատֆոր– մի հիմքը կազմված է մինչքեմբրի ապա– րաշերտերի մի շարք կոմպլեքսներից՝ «թերակղզու գնեյսներ», Դարվարյան ծալ– քավոր համակարգ, բյուրեղային թերթա– քարերի Սատպուրայի և Արավալիի հա– մակարգեր ևն: Հիմքը տեղ–տեղ ծածկված է ավազաքարերով, դոլոմիտներով, կրա– քարերով և այլ ապարներով: Պլատֆորմը հատված է խոր և նեղ լայնական գրաբեն– ների համակարգով, որոնք լցված են նստվածքային, հիմնականում մայրցա– մաքային (Գոնդվանայի սերիա) ապար– ներով (սառցադաշտային, ածխաբեր և հրաբխային շերտախմբերով): Վերին յու– րայի, կավճի և պալեոգենի ծովային նըստ–