(անդհրաներ), թամիլներ, կանարաներ (կաննադաներ), մալայալիներ են: Լեռ– նային շրջաններում բնակվող ժողովուրդ– ներն ու ցեղերը պատկանում են հիմնա– կանում մունդա և տիբ եթա–բիրմայական լեզվաընտանիքին: Պետ. լեզուն հինդին է և անգլերենը (ժամանակավորապես): Հա– վատացյալների 83%-ը դավանում է հըն– դուիզմ, 10% –ը՝ մահմեդականություն, մնացյալը՝ քրիստոնեություն, բուդդայա– կանություն ևն: Գործում են Սակայի թվարկությամբ հնդ. ազգային և գրիգոր– յան տոմարները: Բնակչության միջին տա– րեկան աճը 2,5% է, միջին խտությունը 1 կմ2 վրա՝ 192,8 մարդ (1978), տնտեսա– պես ակտիվ բնակչությունը՝ 33,5%, քա– ղաքային բնակչությունը՝ 20,6% (1971): Ւփա են բնակեցված երկրի մերձաՓնյա դաշտավայրերն ու Ինդոս– Գանգեսյան հարթավայրը: 1971-ին Հ–ում հաշվվում էր 2900 քաղաք, որից 1900-ը՝ 20 հզ–ից պակաս և 142-ը՝ 100 հզ–ից ավելի բնակ– չությամբ: խոշոր քաղաքներն են Կալ– կաթան, Բոմբեյը, Դելին, Մադրասը, Հայ– դարաբադը, Բենգալուրուն, Կան պարը, Պունան, Ահմադաբադը: V. Պատմական ակնարկ Հ–ի տարածքը բնակեցված է եղել դեռևս քարի դարում: Մ. թ. ա. Ill հազարամյակի 2-րդ կեսին – II հազարամյակի 1-ին կե– սին Ինդոսի հովտում գոյություն է ունե– ցել հնագույն դասակարգային հասարա– կություն, որի կենտրոններից էր Հարապ– պա քաղաքատեղին (տես խարաւկպայի քաղաքակրթության): Մ. թ. ա. II հազա– րամյակի 2-րդ կեսին հս–արմ–ից Հ. ներ– թափանցեցին արիները, որոնց կենցաղի վերաբերյալ տեղեկություններ կան վե– դաներում: Մ. թ. ա. I հազարամյակի 1-ին կեսին Հյուսիսային Հ–ում առաջացել են ստրկատիրական պետություններ (Անգա, Մա գա դհա, Գանդհարա, Ավանտի, Կաշի, Կոշալա ևն), որոնց ազատ բնակչությունը բաժանված էր 4 դասի (Վաոնաների)՝ բրահմաններ և կշաարիներ (արտոնյալ), վայշիներ, շուդրաներ: Մ. թ. ա. VI– IV դդ. տնտ. առաջընթացը, հասարակության շեր– տավորումը և սոցիալական հակասություն– ների սրումը առաջ են բերել կրոնաաղան– դավորական շարժում, որից առանձնա– ցել են բուդդայականությունը և ջայնակա– նությունը (տես Ջաքսիզմ): Մ. թ. ա. VI դ. 2-րդ կեսին Ինդոսի հովտի մի մասը գրա– վեցին Աքեմենյանները: Մ. թ. ա. 327– 325-ին Հ. ներխուժեցին Ալեքսանդր Մա– կեդոնացու զորքերը: Հիշատակված հնդ. պետություններից ուժեղագույնը Մագադ– հան էր, որի տիրապետության տակ մ. թ. ա. IV դ. գտնվում էր Գանգեսի գրեթե ամ– բողջ հովիտը: Մա գա դհա ն առավել հզո– րացավ Մաուրյաների դինաստիայի (հիմ– նադիր՝ Չանդրագուպտա) ժամանակ (տես Մաուրյաների պետության): Մ. թ. ա. II– մ. թ. I դդ. Հյուսիսային Հ–ի արմ. մասում տիրել են հունա–բակտրիացիների, պարթևների և սակերի բազմաթիվ դի– նաստիաներ: Մոտավորապես նույն ժա– մանակ Դեկանում սկսեց ուժեղանալ Մա– տավահանների պետությունը: Մ. թ. I դ. Հյուսիսային Հ–ի մեծ մասն ընկավ Քուշա– նական թագավորության տիրապետու– թյան տակ, որի տրոհումից հետո վերս– տին ուժեղացավ Մագադհան: Ենթադըր– վում է, որ II–IV դդ. ստրկատիրական կարգը սկսել է քայքայվել: Պետ. և մաս– նավոր ստրուկներն ստացել են հողա– կտորներ՝ հողատիրոջը վճարելով բերքի մի մասը: Գյուղական համայնքի անդամ– ների մեջ ուժեղացել է շերտավորումը: Հ–ում աստիճանաբար սկսել են ձևավոր– վել ֆեոդալական հարաբերությունները: Մեծացել է կաստաների թիվը, որոնք դար– ձել են ֆեոդալական հասարակության հիերարխիկ կառուցվածքի հիմքը: VI– XII դդ. Հ–ում եղել են բազմաթիվ պետու– թյուններ (Պալերի, Գուրջարա–Պրատի– հարների ևն), որոնց միջև անընդհատ պա– տերազմներ են մղվել:tVIIItդ. սկզբին արաբները նվաճել են Սինդը (Ինդոսի հովտում): XI դ. սկզբին բազմիցս Հյու– սիսային Հ. է արշավել Ղազնևիների պե– տության տիրակալ Մահմուդ Ղազնևին: XII դ. վերջին – XIII դ. սկզբին Ղորիների պետության (ժամանակակից Աֆղանստա– նի տարածքում) ղեկավար Մուհամմեդ Ղորին նվաճել է Հյուսիսային Հ.: Մուհամ– մեդի մահից (1206) հետո Հյուսիսային Հ–ի նրա Փոխարքան Գանգեսի հովտում հիմնել է Դելիի սուլթանությունը: Այս ժամանակաշրջանից Հ–ում ուժեղացել է մահմեդականության տարածումը, որն իրագործում էին Մերձավոր և Միջին Արևելքի՝ Հ. նվաճող մահմեդական տի– րակալները: Դելիի սուլթանության գո– յության ընթացքում զարգացել են արտա– դրողական ուժերը, արհեստներն ու ներ– քին և արտաքին առևտուրը: Հողատի– րության հիմնական ձևը իքտան էր, որը XIV դ. 2-րդ կեսին դարձել է ժառանգական : 1398-ին պարտվելով Լենկթեմուրից՝ սուլ– թանությունը անկում է ապրել: Լոդիների աֆղանական դինաստիայի ժամանակա– շրջանում (1451–1526) սուլթանությանն է միացվել Գանգեսի հովտի մեծ մասը: XIV դ.*–XVII դ. սկզբին, Դելիի սուլթա– նությանը զուգընթաց, գոյություն են ունե– ցել բազմաթիվ անկախ այլ պետություն– ներ (Ռաջաստհան, Դուջարաթ, Բենգալիա, Բահմանյան սուլթանություն, Վիջայանա– գար են): XV դ. վերջից Հ–ում երևացել են առաջին գաղութարարները՝ պորտուգա– լացիները, որոնք XVI դ. 1-ին կեսին զավ– թել են առափնյա մի քանի շրջաններ (Գոան, Դամանը և Դիուն ևն), իրենց ձեռ– քը վերցրել Հ–ի ծովային առևտուրը: Մե– ծացել է Իրանի և Աֆղանստանի վրայով կատարվող առևտրի նշանակությունը: Առևտրական ուղիների անվտանգության ապահովումը, ներքին շուկայի զարգաց– ման, կենտրոնացված ուժեղ պետություն.
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/478
Այս էջը սրբագրված չէ