ստեղծելու ձգտումը խնդիր դրեցին Հյու– սիսային Հ–ում վերացնել քաղ. մասնաա– վածությունը և ֆեոդալական անարխիան: Հյուսիսային Հ–ի միավորումն իքւականաց– րին Մեծ Մողուները, որոնք XVI դ. սկզբին գրավեցին Հյուսիսային Հ.: 1540–45-ին Հյուսիսային Հ. ժամանակավորապես են– թարկվեց աֆղան կառավարիչ Շեր շա– հին: XVII դ. սկզբից Հ–ի հետ առևտրական աշխույժ հարաբերությունների մեջ մտան անգլ. Արեեւա–հնդկական ընկերությունը, հոլանդական Արևելա–հնդկական միաց– յալ ընկերությունը, XVII դ. 2-րդ կեսից՝ ֆրանս. Արևելա–հնդկական ընկերությու– նը, որոնք հիմնեցին առևտրավաններ: Մեծ Մողոլների սոցիալական և ազգային ճնշումը առաշ բերեց ապստամբություն– ներ, որոնցից ամենախոշորը մարատհնե– րի ապստամբությունն էր՝ Շիվաշիի (որը հիմնեց պետություն) գլխավորությամբ: Ներքին կռիվներից և արտաքին հարձա– կումներից (1739-ին Նադիր շահի, 1747-ից՝ Աֆղանստանի կառավարիչ Ահմադ շահ Դուռանիի արշավանքները)թուլացրին Մեծ Մողոլների կայսրությունը: 1761-ին աֆ– ւ^սնները պարտության մատնեցին մա– րատհներին, որոնց պետությունը վերած– վեց մի շարք ինքնուրույն իշխանություն– ների կոնֆեդերացիայի: Հ՜ի ներքին երկպառակությունից և ան– ընդհատ պատերազմներից օգտվեցին անգլո–ֆրանսիական, արևելա–հնդկական ընկերությունները, որոնք առևտրական զավթումներից անցան ռազմականի: Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան միաժամա– նակ միմյանց դեմ պայքարում էին Հ–ում գերիշխանություն հաստատելու համար: 1746– 63-ի ընթացքում անգլիացիները ջախջախեցին իրենց հակառակորդներին և զավթեցին Բենգալիան: Անգլո–մայսուրա– կան (1767–99), անգլո–մարատհական (1775–1818) և անգլո–սիկհական (1845– 1849) պատերազմների հետևանքով Անգ– լիային անցան Հարավային Հ–ի, Գան– գես և Զա մնա գետերի միջագետքի զգա– լի մասը, Դելին, Կենտրոնական Հ., Փեն– ջաբը: Գաղութարարներն սկսեցին ան– խնա շահազործել Հ.՝ երկրից արտահա– նելով գյուղատնտ. և արհեստագործական արտադրանքը, բնական հարստություն– ները: Հ–ից ստացվող եկամուտը անգլ. կապիտալի նախասկզբնական կուտակ– ման գւխավոր աղբյուրներից էր: Հ. աս– տիճանաբար դարձավ Մեծ Բրիտանիայի հումքա–ազրարային կցորդը:tXVIIItդ. վերջին և XIX դ. սկզբին Հ–ում մտցվեցին զամինդարի, ոայաավարի և մահալվարի հողա–հարկային համակարգերը, որոն– ցով գյուղացիների ֆեոդալական շահա– գործումը հարմարեցվեց գաղութարար– ների պահանջներին: Անգլ. կապիտալի մուտքը Հ. նպաստեց կապիտալիստական հարաբերություննե– րի զարգացմանը: Հ–ում աստիճանաբար ձևավորվեց հնդ. համաձայնողական առևտրական բուրժուազիան: 1850-ական թթ. հիմնվեցին արդ. առաջին ձեռնարկու– թյունները: Անգլ. գաղութային քաղա– քականությունը առաջ բերեց ժող. հու– զումներ և ապստամբություններ, որոնցից խոշորագույնը 1857–59-ին էր (տես Հընդ– կական ժողովրդական ապստամբություն 1857–1859): 1858-ին վերացվեց անգլ. Արե– վելա–հնդկական ընկերությունը, և Հ. ան– ցավ բրիտ. կառավարության անմիջական հսկողության տակ: 1860–80-ական թթ. Հ–ի տարբեր մասե– րում առաջացան բուրժուա–կալվածատի– րական կազմակերպություններ, որոնք 1885-ին միավորվեցին Հնդկական ազգա– յին կոնգրեսի (ՀԱԿ) մեջ: Գաղութային իշխանությունները ազգային շարժման դեմ պայքարում օգտագործում էին հըն– դիկների կրոնական (հինդոփզմ և մահ– մեդականություն) տարանջատվածությու– նը: Ազգային կապիտալիզմի աստիճանա– կան զարգացումը ուժեղացնում էր հնդ. բուրժուազիայի և անգլ. իմպերիալիզմի հակասությունները: Հ–ի փոխարքա Զ. Քերզոնի կառավարման ժամանակ (1899–1905) ընդլայնվեցին անգլ. կա– պիտալի դիրքերը, սահմանափակվեցին հնդիկների քաղ. իրավունքները: 1905-ին Քերզոնը Բենգալիան բաժանեց Արևելյան (մահմեդական բնակչությամբ) և Արևմըտ– յան (հինդուս բնակչությամբ) մասի: Այդ քաղաքականությունը առաջ բերեց ազգա– յին–ազատագրական շարժման նոր վերելք, որի հիմնական նշանաբաններն էին «սվարաջը» («ինքնավարություն») և «սվա– դեշին» («սեփական արտադրություն»): Անգլ. գաղութարարները, Փորձելով ճնշել ազատագրական շարժումը, միաժամանակ ձգտել են ընդլայնել իրենց սոցիալական հենարանը և թշնամություն հրահրել հին– դուսների ու մահմեդականների միջև: Նը– րանց օժանդակությամբ 1906-ին Հ–ում ստեղծվեց մահմեդական հնդիկների հա– մայնքային կազմակերպություն՝ Մահմե– դական լիգա: Նույն թվականին, ի հակա– կշիռ դրան, ստեղծվեց հինդուսների կազ– մակերպությունը՝ Հինդու մահասաբհան («Հինդուսների մեծ միություն»): 1914-ին Հ. ներքաշվեց առաջին համաշ– խարհային պատերազմի (1914–18) մեջ՝ մետրոպոլիայի կողմում: Հ–ում պայքար սկսվեց հանուն ինքնավարության: Հոկ– տեմբերյան սոցիալիստական մեծ հեղա– փոխության ազդեցությամբ Հ–ում ծավալ– ված զանգվածային ազատագրական պայ– քարին ՀԱԿ–ը ձգտել է տալ խաղաղ, այս– պես կոչված, առանց բռնի դիմադրության (սատյագրահա) բնույթ: Այդօրինակ շարժ– ման, որը համապատասխանում էր խո– շոր և մանր բուրժուազիայի շահերին, գաղափարախոսը Մ. Կ. Գանդին էր: Նրա ուսմունքը (գանդիականություն) դարձավ ՀԱԿ–ի պաշտոնական գաղափարախոսու– թյունը: 1919-ին գաղութային վարչակար– գի ամրապնդման վերաբերյալ օրենքները և Ամրիթսարի կոտորածը ազատագրա– կան շարժման բուռն վերելք առաջացրին Հ–ում: ՀԱԿ–ը որոշեց քաղաքացիական անհնազանդության պայքար սկսել: 1918– 1922-ին աճեց բանվոր դասակարգի և գյու– ղացիության ակտիվությունը: 1920-ին ըս– տեղծվեց Արհմիությունների համահնդկա– կան կոնգրեսը (ԱՀԿ), 1925-ին՝ Հնդկաս– տանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ): 1927-ին ՀԱԿ–ում ձևավորվեց ձախ թև, որը միավորեց հակսփմպերիալիստա– կան պայքարն ակտիվացնելու կողմնա– կիցներին: Այդ թևը գլխավորեցին Ջ. Նե– րուն և Ս. Բոսը: 1930-ական թթ. ՀԱԿ–ը քաղաքացիական անհնազանդության նոր պայքար սկսեց: Ի պատասխան, 1935-ին անգլ. պառլամենտն ընդունեց Հ–ի կառա– վարման վերաբերյալ ակտ, որով ընդ– լայնվեցին նահանգների ինքնավարական իրավունքները, նրանցում ստեղծվեցին կառավարություններ: Ընդլայնվեց ընտրողների շրջանակը, բայց ընտրական կուրիաները կազմվում էին ըստ կրոնական դավանանքի: Սա– կայն ամբողջ իշխանությունը նախկինի պես մնում էր գաղութարարների ձեռքին: ՀԱԿ–ը, կոմունիստները և 1934-ին ՀԱԿ–ի ներսում առաջացած կոնգրես–սոցիալիս– տական կուսակցությունը պայքարում էին հակաիմպերիալիստական միասնական ճակատ ստեղծելու համար, որին, սակայն, խանգարում էր բուրժուազիայի պայքարը ՀԱԿ–ի ներսում և ձախ ուժերի դեմ: Երկրորդ համաշխարհային պատերազ– մին (1939–45) Հ–ի մասնակցելը ծանր անդրադարձավ երկրի տնտեսության վրա: Ազգային բուրժուազիան պատերազմն օգ– տագործեց հարստանալու համար՝ դաշ– նակցելով անգլ. բուրժուազիայի հետ, միաժամանակ ձգտում էր, օգտվելով Մեծ Բրիտանիայի դժվարություններից, Հ–ում հաստատել ինքնավարություն: ՀԿԿ, որի գործունեությունը արգելվել էր 1934-ին և մինչև 1942-ը գտնվում էր ընդհատակում, խնդիր դրեց ռազմ, ճգնաժամն օգտագոր– ծել Հ–ի անկախությունը նվաճելու համար: Կալվածատերերն ու իշխանները պատե– րազմի ընթացքում աջակցում էին անգլիա– ցիներին, իսկ Մահմեդական լիգան 1940-ին որոշում ընդունեց ստեղծել Պա– կիստան մահմեդական պետություն: 1946-ին հակաանգլիական զանգվածային ելույթներ տեղի ունեցան բանակում: 1946-ի գարնանը անգլ. կառավարությունը որոշում ընդունեց Հ–ին տալ դոմինիոնի ստատուս: Հ–ում չդադարող ազատա– գրական պայքարը Անգլիային հարկադրեց իրականացնել որոշումը: 1947-ի օգոստ. 15-ին Հ–ի տարածքում առաջացան երկու անկախ պետություններ՝ Հ. և Պակիստան դոմինիոնները: Անկախ Հ–ի պրեմիեր մի– նիստր դարձավ ՀԱԿ–ի առաջնորդ Զ. Նե– րուն: Անկախ Հ–ի առջև ծառացան տնտ. դըժ– վարին խնդիրներ՝ կապված երկրի բա– ժանման հետ: Դրությունը բարդացրեց Քաշմիրի համար Հ–ի և Պակիստանի ընդ– հարումը (1947-ի հոկտեմբեր – 1949-ի հունվ. 1): Մինչև 1950-ի գարունը Հ–ի և Պակիստանի միջև մղվում էր նաև բացա– հայտ առևտրական պատերազմ: Գյուղա– ցիական և բանվորական շարժման ազդե– ցության տակ մի քանի նահանգների կա– ռավարություններ սկսեցին նախապատ– րաստել դեմոկրատական բարեփոխում– ների ծրագիր: 1949-ի սահմանադրու– թյամբ (ուժի մեջ մտավ 1950-ի հունվա– րին) Հ. հռչակվեց հանրապետություն: Առաջին համընդհանուր ընտրություննե– րում (1951-ի վերջ–1952-ի սկիզբ) պառ– լամենտում և նահանգների օրենսդրական ժողովներում մեծամասնություն շահեց ՀԱԿ–ը, մանդատների թվով երկրորդը կոմկուսն էր: 1952–53-ին ձեռնարկվե– ցին ագրարային բարեփոխումներ, որոնց
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/479
Այս էջը սրբագրված չէ