Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/482

Այս էջը սրբագրված չէ

լամ, Կոյնա): ՍՍՀՄ–ի օգնությամբ Կոր– բեում 1972-ից կառուցվում է ալյումինի պետ. կոմբինատ: Զգալի հաջողություն– ների են հասել մետաղամշակումն ու մեքենաշինությունը: Արագորեն զարգա– նում է տրանսպորտային մեքենաշինու– թյունը: Կառուցվել են լոկոմոտիվաշի– նական (Չիտարանջան), դիզելային լոկո– մոտիվների (Վարանասի), վագոնաշինա– կան (Պերամբուր), ավիացիոն (Բենգա– լուրու), ծանր մեքենաշինության, լեռնա– հանքահորային սարքավորումների (Ռան– չի, Դուրգապուր, ՍՍՀՄ–ի օգնությամբ) և էներգասարքավորումների (Բհոպալ, Հայ– դարաբադ) պետ. գործարաններ: Զարգա– նում է հաստոցաշինությունն ու սարքա– շինությունը: Հ–ի մեքենաշինության գըլ– խավոր կենտրոններն են Բոմբեյը, Կալ– կաթան, Մադրասն ու Բենգալուրուն: Քիմ. արդյունաբերությունն արտադրում է կալ– ցիումացված և կաուստիկ սոդաներ, պա– րարտանյութեր (Սինդրի, Նանգալ): Զար– գանում է նավթաքիմիան, արհեստական և սինթետիկ մանրաթելերի, դեղորայքի, միջատասպան քիմիկատների, ցեմենտի արտադրությունը: Տեքստիլ ու սննդհամի արդյունաբերությունը Հ–ի էկոնոմիկայի ավանդական ճյուղերն են: Բամբակեղենի արդյունաբերությունն իր հզորությամբ գրավում է առաջին տեղերից մեկը ար– տասահմանյան երկրների շարքում: Նրա ավելի քան կեսը տալիս է Բոմբեյ–Ահ– մադաբադ արդ. շրջանը: Մայսուր, Սու– րատ, Սրինագար քաղաքները բնական մետաքսի գործվածքների, Կամպուրն ու երկրի հս–արմ. շրջանները՝ բրդեղենի ավանդական կենտրոններն են: Կերալա նահանգը մասնագիտանում է կոկոսյան ընկույզից ստացված մանրաթելերի մշակ– ման ուղղությամբ: Հ. աչքի է ընկնում ջու– տե գործվածքների արտադրությամբ: Սննդարդյունաբերության առաջատար ճ ուղը շաքարի արտադրությունն է (Ուտար Պրադեշ, Մահարաշտրա նահանգ– ներ, Հ–ի հվ. մաս): Ամենուրեք գործում են ալրաղացներ ու ձիթհաններ: Արտահա– նության համար կարևոր նշանակություն ունի ծխախոտի արտադրությունը (Գուն– տուրու): Հ. աշխարհում գրավում է առա– ջին տեղերից մեկը դաբաղած կաշու, մանր եղջերավոր անասունների մորթու և կոշիկի արտահանությամբ: Հ–ի կառա– վարությունն ամեն կերպ աջակցում է մանր և տնայնագործական արդյունաբե– րության զարգացմանը: Տրանսպորտը: Երկաթուղիների երկա– րությունը մոտ 62 հզ. կմ է, որից 30 հզ. կմ՝ լայնաղուր, ավտոճանապարհներինը՝ 787 հզ. կւէ, որից կոշտ ծածկով՝ 513 հզ. կմ (1978): Բեռնափոխադրումների 3/4-ը և ուղևորների Փոխադրմաև մեծ մասը կա– տարվում է երկաթուղային տրանսպոր– տով: Աշխատանքներ են տարվում լայնա– ղուր երկաթուղիների կառուցման ուղ– ղությամբ: Ծովային առևտրական նավա– տորմի ջրատարողությունը 5,57մլն բրուտ– տո ռեգիստրային ա է: Նավարկելի գետ ու– ղիների երկարությունը կազմում է մոտ 14 հզ. կմ: Սեփական ծովային նավատոր– մը ապահովում է արտաքին առևտրի Փո– խադրումների միայն 20% –ը: Գլխավոր նա– վահանգիստներ են Բոմբեյը, Կալկաթան, Կալկաթայի նավահանգսաում Մարմագանը, Վիշակհապատնամը, Մադ– րասը, Կոչինը, Կանդլան, Պարադիպը: Բո– լոր կարևոր կենտրոնները միմյանց հետ կապված են ավիագծերով: Բոմբեյը, Կալ– կաթան, Դելին և Մադրասն ունեն միջազ– գային օդանավակայաններ: Արտաքին առևտուրը: 1977/78-ին Հ–ի արտահանությունը կազմել է 53,7, ներ– մուծումը՝ 60,3 մլրդ ռուՓի: Արտահանում է շաքար, ջոսոեղեն ու բամբակեղեն, թեյ, երկաթահանք և կոնցենտրատներ, կաշի և կաշվե արտադրանք, տնայնագործա– կան–գեղարվեստական իրեր, սուրճ ևև: Ներմուծում է նավթ և նավթամթերքներ, կենդանական ոլ բուսական յուղ, հացա– հատիկ, մեքենաներ ու սարքավորում– ներ, պարարտանյութ, սև և գունավոր մե– տաղներ ևև: 1976-ին Հ. առևտրական պայ– մանագիր է կնքել ՍՍՀՄ–ի հետ (1976– 1980 թթ.): Արտաքին առևտրի հիմևական գործընկերներն են ԱՄՆ, ճապոնիան, Իրանը, ՍՍՀՄ, Մեծ Բրիտանիան, ԳՖՀ, Սաուդյան Արաբիան, Իրաքը, Կանադան, Ֆրանսիան: ՍՍՀՄ–ին և Եվրոպայի սո– ցիալիստական երկրներին բաժին է ընկ– նում Հ–ի արտաքին առևտրի շրջանառու– թյան 12,3% –ը (արտահանության 15% –ը և ներմուծման 9,5%–ը): Դրամական միավորը հնդ. ռուփին է: ՍՍՀՄ Պետակաև բաևկի կուր– սով 100 ռուփին=8,5 ռ. (1978): VIII. Զինված ուժերը Հ–ի զինված ուժերը կազմված են ցա– մաքային զորքերից (913 հզ. մարդ, 1976), ռազմաօդային (մոտ 100 հզ. մարդ) և ռազ– մածովային (42,5 հզ. մարդ) ուժերից: Գե– րագույն գլխ. հրամանատարը պրեզի– դենտն է, անմիջական ղեկավարությունն իրականացնում է պաշտպանության մի– նիստրը: Զինված ուժերը համալրվում են կամավորներով: Ցամաքային ուժերի կազ– մում կան 15 հետևակային, 10 լեռնահե– տևակային, 2 զրահատանկային դիվի– զիաներ, առանձին զրահատանկային 5 բրիգադ, առանձին հետևակային 6 բրի– գադ, առանձին հրետանային 9 բրիգադ, զենիթային հրետանու մոտ 20 գունդ, կա– պի և ինժեներական զորամիավորումներ: Ռազմաօդային ուժերն ունեն 950 մարտա– կան ինքնաթիռ, ավելի քաև 60 էսկադրի– լիա, ռազմածովային ուժերը՝ ավելի քան 70 նավ, ռազմածովային ավիացիան՝ մոտ 100 ինքնաթիռ և ուղղաթիռ: Կան նաև սահմանապահ զորքեր (մոտ 80 հզ. մարդ) և ռազմակաևացված կազմակերպություն– ներ (մոտ 100 հզ. մարդ): IX. Բժշկա–աշխարհագրական բնութա– գիր D 1973-ին ծնունդը կազմել է 1000 բնակ– չին 34,6, ընդհանուր մահացությունը՝ 15,7, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 122: 1966–70-ին տղամարդ– կանց կյանքի միջին տևողությունը 48.2 տարի էր, կանանցը՝ 46: Գերակշռում են աղիքային, ճիճվային (անկիլոստոմիդոզ, ասկարիդոզ) հիվանդությունները, տրա– խոման (որը կուրության դեպքերի 60– 80%–ի պատճառ է դառնում), տուբերկու– լոզը, մանկական վարակիչ հիվանդություն– ները ևն: Մոտ 245 մլն մարդ տառապում է բորով: Բնորոշ են խոլերայի համաճա– րակները (1975-ին՝ 21955 դեպք): 1976-ից ծաղիկ հիվանդության դեպք չի նկատվել: Հանդիպում են ճապոնական էնցեֆալի– տը, ռիկետսիոզները, ավելի հաճախ՝ բերանի խոռոչի և քիթ–ըմպանի քաղց– կեղը: Վարակիչ հիվանդությունների դեմ տարվող պլանային պայքարի շնորհիվ խիստ իջել է մալարիայով տառապողնե– րի թիվը: Բժշկ. կրթության, գիտահետա– զոտական հիմնարկների գործունեության հարցերով զբաղվում է առողջապահու– թյան և ընտանիքի պլանավորման մի– նիստրությունը: Ազգային առողջապահու– թյան ընդհանուր ուղղության միջոցա– ռումներն ու պլանավորումն իրականաց– նում է Առողջապահության կենտրոնական խորհուրդը: 1969-ին Հ–ում. գործել են 14,2 հզ. հի– վանդանոց և բուժ, այլ հիմնարկներ՝ 331,6 հզ. ընդհանուր մահճակալով (1000 բնակչին՝ 0,6 մահճակալ), այդ թվում՝ 166 ծննդատուն (8,3 հզ. մահճակալով), ման– կական 20 (1270 մահճակալով), տուբեր– կուլոզային 521 հիվանդանոց (35,2 հզ. մահճակալով): 1972-ին կար առողջապա– հական 5,2 հզ. կենտրոն: 1973-ին աշխա– տել են 138 հզ. բժիշկ (4,2 հզ. բնակչին՝ 1 բժիշկ), մոտ 9 հզ. ատամնաբույժ, 66 հզ. դեղագործ և 158 հզ. միջին բուժաշխատող: Բժշկ. կադրեր են պատրաստում 83 պետ., 16 մասնավոր բժշկ., ատամնաբույժներ՝ 15, դեղագործներ՝ 34, միջին բուժանձնա– կազմ՝ 680 դպրոց: 1969–74-ին առողջա– պահության միջին տարեկան ծախսերը կազմել են պետ. բյուջեի 7,27%–ը: Հ. հարուստ է ծծմբաջրածնային, ած– խաթթվածծմբաջրածնային հանքային ջրերի աղբյուրներով և կլիմայական կա– յաններով (առողջարաններով): Հռչակ– ված են Սիմլա (Հիմալայներում՝ 2100 մ բարձրության վրա), Զարմապուրի (1500 մ), Հակրատոր (2100 մ), Ալմորա (1800 ւ/), Կոոնոր և Կոտագիրի (1800 մ), Օկալամունդ (2200 մ), Վալտեր, Պուրի