(մինչև 1970 թ.-ը՝ Հնդկաստանի գիտությունների ազգային ինստիտուտ, հիմնադրումը 1935 թ.-ին)։ Ամենամասսայական գիտական ընկերությունը Հնդկական գիտական կոնգրեսն է (1914): XII․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը 1971-ին Հնդկաստանում հրատարակվում էր շուրջ 11 հզ․ պարբերական, այդ թվում 650 օրաթերթ՝ 49 լեզվով։ Առավել հայտնի են․ «Նաշընըլ հերալդ» («National Herald», 1938-ից, անգլ․), «Ամրիտա բազար Պատրիկա» (1868-ից, անգլ․, բենգալերեն և հինդի լեզվով), «Ֆրի փրես ջորնըլ» («Free Press Journal», 1930-ից, անգլ․), «Հինդու» («The Hindu», 1878-ից, անգլ․), «Հինդուստան թայմս», («Hindustan Times», 1923-ից, անգլ․), «Հինդուստան» (1933-ից, հինդի լեզվով), «Ինդիան էքսպրես» («Indian Express», 1932-ից, անգլ․), «Թայմս օֆ Ինդիա» («The Times of India», 1838-ից, անգլ․), «Նավ Բհարաթ թայմս» (հինդի լեզվով), «Աթեյթսմեն» («Statesman», 1875-ից, անգլ․) և «Օրգանայզեր» («Organiser», 1947-ից, անգլ․) օրաթերթերը։ Կոմունիստական մամուլը ներկայացնում են կոմկուսի կենտրոնական օրգան «Նյու էյջ»(«New Age», 1953-ից, անգլ․), զուգահեռ կոմկուսի կենտրոնական օրգան «Փիփլզ դեմոքրասի («Peoples Democracy», անգլ․) են թերթերը։ Իոշորագույն ինֆորմացիոն գործակալությունն է Փրես թրաստ օֆ Ինդիան (հիմն․ 1949-ին)։ Առաշին ռադիոկայանն սկսել է գործել 1927-ին, Բոմբեյում։ 1932-ին հիմնվել է Հնդկական պետական ծառայությունը՝ Համահնդկական ռադիոն (All-India Radio)։ Հեռուստատեսությունը աւրծում է 1959-ից։ XIII․ Դրականությունը Ավելի քան երեքհազարամյա ավանդույթներ ունեցող հնդ․ գրականությունն սկսվում է վեդաներով (մ․թ․ա․ II հազարամյակի վերշ – I հազարամյակի 1-ին կես)։ Մոտ մ․թ.ա․ VI–V դդ․ բանավոր կազմավորվել է <Մահաքհարաթա» և «Ռամայանա» էպիկական պոեմների միշուկը։ Մ․թ․ա․ I հազարամյակի 2-րդ կեսին պալի և պրակրիտ լեզուներով (տես Պաէիական գրականություն, Պրակրիա գրականություն) ստեղծվել է բուդդայական գրականությունը։ Մ․ թ․ա․ IV–III դդ․ երկրի դրավիդյան հվ–ում ծնունդ է առել հին թամիլական ինքնատիպ գրականությունը (տես Թամիւական գրականություն), որի վաղ շրշանի հուշարձաններն առավելապես աշխարհիկ բնույթ են կրում։ Սանսկրիտերեն գրառված «Փանչաաանարա» ժող․ հեքիաթների ժողովածուով (մ․թ․ Ill–IV դդ․) սկզբնավորվել է «շրշանակված» պատմվածքի ժանրը (միշնադարյան գրական ժանր, որի համար բնորոշ է տարբեր տեսակի պատմվածքների միավորումը՝ կապող պատմողական «շրշանակի» միշոցով)։ Նոր դարաշրջանի սահմանագծում նկատվում է անցում դեպի անհատական–ստեղծագործությունը, ձևավորվում են ինքնուրույն գրական տեսակներ ու ձևեր՝ Հալայի (մոտ IV դ․) պրակրիտյան քնարերգությունը, Աշվագհոշի (մոտ II դ․), Բհասայի (IV դ․) սանսկրիտերեն դրամաները են։ Կալիդասայի (մոտ V դ․) և Դանդինի (VI–VII դդ․) սանսկրիտերեն ստեղծագործություններում դիցաբանական սյուժեները, գրեթե ամբողջությամբ կորցնելով կրոնական երանգը, դարձել են հումանիստական գաղափարների արտահայտչամիջոց։ Հին թամիլական գրականության գլուխգործոցը Տիրուվալուվարի (IV–V դդ․) «Տիրուկուրալ» ասացվածների գիրքն է։ Մոտ VII դարից սկսվում է միջնադարյան գրականության պատմությունը։ Սանսկրիտերեն և թամիլերեն գրականությունների կողքին առաջանում են այլ լեզուներով գրականություններ՝ դրավիդյան (կաննադա, մալայալիական, թելուգու գրականություն) և նոր հնդարիական (սաամական, բենգալական, հուջարաթական, մարաթական, օրիական, Փենջաբի, հինդի գրականություն)։ Ավելի ուշ ուրվագըծվում են Քաշմիրի և Աինդհի, ինչպես նաև վւուշտու լեզվով հնդ․ գրականությունները։ XIII դ․ սկզբնավորվեց հնդ․ պարսկալեզու գրականությունը [Ամիր Իասրով Դեհլեի (1253–1325), Միրզա Բեդիլ (1644– 1721) են]։ Հակաֆեոդալական ժող․ շարժումը՝ բհաքթին, նպաստեց զարգացած ֆեոդալիզմի (XV–XVII դդ․) գրականության ծաղկմանը [կաննադա բանաստեղծ Պուրանդարադասա (մոտ 1480–1564), բենգալացի Չոնդիդաշ (XIV–XV դդ․), հինդի բանաստեղծներ Քաբիր (XV–XVI դդ․), Սուրդաս (մոտ 1483–1563) են։ Մողոլների տիրապետության դեմ ուղղված ժող․ ապստամբությունները (XVII դ․) ոգևորել են ազատության երգիչներ մարաթիներ Թուկարամին (1608-49) և Ռամդասին (1608-81), փենջաբցի Դովինդ Սինգհին (1666–1708): XVIII դ․, երբ Մեծ Բրիտանիան նվաճեց Հնդկաստան, և ֆեոդալական հարաբերությունները պահպանվեցին, հնդ․ գրականությունը անկում ապրեց։ Բայց արդեն XIX դ․ Հնկաստանի մի շարք գրականություններում երևան եկան լուսավորական գաղափարներ։ Լուսավորական ռեալիզմը նպաստեց սոցիալ–կենցաղային վեպի զարգացմանը (բենգալացի գրողՊերիչանդ Միտրոյի (1814–83) «Հարուստ տան սիրելին»)։ Տարածվեց ռոմանտիզմը [բենգալացի գրող Բ. Չոտտոպադհայի (1838–94) վեպերը]։ Հակագաղութատիրական պաթոսով է տոգորված բենգալ դրամատուրգ Դ․ Միտրոյի (1829–74) «Ինդիգո հայելին» (1860) պիեսը։ XX դ․ 20-ական թթ․ հնդ․ գրականության կենտրոնական թեման դարձավ ազգային անկախության համար պայքարը։ 30-ական թթ․ կեսերին սկսվեց առաջադեմ գրողների շարժումը, որի նպատակն էր գրականության հետևողական դեմոկրատացումը։ 1936-ին Պրեմչանդի (1880–1936), Մ․ Ռ․ Անանդի (ծն․ 1905) և Աաջադ Զահիրի (ծն․ 1905) նախաձեռնությամբ ստեղծվեց Հնդկաստանի առաջադեմ գրողների ընկերությունը։ Գրականության վրա մեծ ազդեցություն գործեց գանդիականությունը։ Ձևավորվեց հեղափոխական–ռոմանտիկական ուղղությունը (ուրդու բանաստեղծ ՋոշՄալիհաբադի, ծն․ 1898)։ Քննադատական ռեալիզմի զարգացման բարձրագույն աստիճանը Պրեմչանդի և Ռ․ Թագորի (1861–1941, նոբելյան մրցանակ, 1913) ստեղծագործությունն է։ Սոցիալիստական ռեալիզմի գրականության ազդեցությամբ Հնկաստանում ծնունդ առավ խոսքի սոցիալիստական արվեստը [ուրդու բանաստեղծ է. Հ. Ա. Վաֆա (1900–36), բենգալացի վիպագիր Գ. Հալդար (ծն. 1902), հինդի գրող–հրապարակախոս Ցաշպալ (ծն. 1903)]։ Նորացան բանաստեղծական ձևերը, զարգացավ արձակը։ Միաժամանակ երևան եկան դեկադենտական ուղղություններ։ Հնկաստանի պետ․ անկախության նվաճումը (1947) նպաստեց առաջադիմական գրականության աճին, առաջին պլան մղեց սոցիալական թեմատիկան։ Ուժեղացավ աշխատանքի մարդկանց, սոցիալական անարդարության դեմ պայքարողներին պատկերելու ձգտումը [կաննադա արձակագիր Նիրանջանա (ծն. 1923), մալայալամ Թակաժի Շ. Պիլայ (ծն. 1914)]։ Հնկաստանում ստեղծագործում են նաև կրոնական–շովինիստական ուղղության գրողներ (հինդի գրող Գուրուդատ)։ Գեղարվեստական նոր արտահայտչաձեերի ու միջոցների որոնումները շատ գրողների համար ինքնանպատակ են [հինդի բանաստեղծ Դ. Բհարաթի (ծն. 1926), մարաթի բանաստեղծներ Բ. Ս. Մարդհեքարա (1907–56) և Մուքթիբոդհա (ծն. 1921)]։ Ազգային լեզուներով գրականությունների կողքին Հնկաստանում զարգանում է անգլերեն հնդ․ գրականությունը։ Անգլերեն գրող առաջին բանաստեղծներից են Գ․ Լ․ Վ․ Դերոզիոն (1809–31), Կ․ Գհոշը (1809-73), Թ․ Դաթը (1856-77): XIX դ․ վերջին – XX դ․ սկզբներին աչքի է ընկել Աուրոբինդո Գհոշի (1872–1950), Ա․ Նայդուի (1879–1949), Հ․ Չատտոպադհայի (ծն․ 1898) պոեզիան։ XX դ․ 30-ական թթ․ ստեղծվել է անգլերեն արձակը, որի խոշորագույն ներկայացուցիչներն են Մ․ Ռ․ Անանդը, Ռ․ Կ․ Նարայանը (ծն․ 1906), Հ․ Չատտոպադհայը և ուրիշներ։ Գրականագիտությունը ինքնուրույն նշանակություն է ստացել մ․ թ․ I հազարամյակի 2-րդ կեսին։ XV–XVII դդ․ առավելապես կրել է սխոլաստիկ բնույթ։ XIX դ․ կեսերից նկատվում է առանձին ազգային գրականությունները (հատկապես բենգալական ու հինդի) որպես ինքնուրույն գրական ընդհանրություն իմաստավորելու միտում։ XX դ․ 30–40-ական թթ․ հնդիկ գրականագետները մոտենում են գրական պրոցեսի սոցիալական ու պատմական
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/486
Այս էջը սրբագրված չէ