Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/488

Այս էջը սրբագրված չէ

մաձայն: Քանդակը, անխզելիորեն միաձուլվելով ճարտարապետությանը, դեկորատիվ բնույթ է ստացել: X–XIII դդ. Տ–ի տարբեր պետությունների մայրաքաղաքներում ստեղծվել են տեղական ճարտ. դպրոցների յուրահատկություններն արտացոլող մի շարք տաճարներ (Լինգարաջան՝ Բհուբանեշվարում, Կանդարյա Մահադեոն՝ Կհաջուրահոյում ևն): Հ–ի հվ–ում X–XII դդ. տարածվում է բրոնզի պլաստիկան (Շիվա աստծո պատկերը պարի աստծո՝ բազմաթև Նատարաջանի տեսքով): Հ–ում իսլամի տարածմամբ (XII դ. վերջ – XIII դ. սկիզբ) ճարտ–յան մեջ ըսկըսել են կիրառվել կառուցվածքային այլ տարրեր (կամար, գմբեթ, թաղ), առաջ են եկել կառույցների նոր տիպեր (մզկիթ, մինարե, մեդրեսե, դամբարան), մեծ չափերի է հասել պալատաամրոցային անսամբլների շինարարությունը: Միաժամանակ, իսլամի դոգմատիկ արգելքների պատճառով (կենդանի էակների պատկերում են), մեծապես խոչընդոտվել է քանդակագործության և գեղանկարչության զարգացումը: Դեկորաաիվ–կիրառական արվեստում սկսել է զարգանալ բուսական և երկրաչափական զարդանախշը: XVI– XVII դդ., Մեծ Մողոլների կայսրության շրջանում, Հ–ի արվեստը նոր վերելք է ապրել՝ բարձրագույն ծաղկման հասնելով Աքբարի տիրակալության օրոք (1556–1605): Մտեղծվել են քաղաքաշինության և ամրոցաշինության նշանավոր տիպարներ (ամրոց Ագրայում, Ֆաթիհպուր–Միկրի քաղաք–ամրոցը, 1569–84, ամրույթներ՝ Աջմերում, 1579 և Ալլահաբադում): Կազմավորվել է կանոնավորայգիով շրջապատված դամբարանի կենտրոնագմբեթ տիպը (Հումայունի դամբարանը Դելիում, 1565): Դամբարանի ավանդական ձևերը կատարելության են հասցվել Ագրայի Թաշ Մահաչում: Բարձր մակարդակով էր շարունակում զարգանալ Ռաջաստանի արվեստը: Նրա կանոնավոր հատակագծված մայրաքաղաքը՝ Ջայպուրը (հիմնադրվել է 1728-ին), համաշխարհային քաղաքաշինության քաղաք–անսամբլի լավագույն նմուշներից է: Միջնադարում Հ–ում զարգացել է մանրանկարչությունը: Նշանավոր էր Գուջարաթի դպրոցը (XI–XVI դդ.), որի մանրանկարներին հատուկ էր մարդկային ֆիգուրների հարթ, ոճավորված պատկերումը: XVI դ. առաջացել ԷՄողոլյան դպրոցը, որը ձգտելով պատկերման ստուգությանը, հակադրվել է ավանդական ոճին՝ հարթապատկերայնությանը և դեկորատիվությանը: XVI դ. կեսից զարգացել է Ռաջաստանի, իսկ ավելի ուշ՝ Պահարի մանրանկարչական դպրոցը, որոնց կրոնադիցաբանական թեմատիկայով մանրանկարները աչքի են ընկնում հնչեղ կոլորիտով, գծերի նրբագեղ ռիթմով և քնարականությամբ: Անգլ. գաղութատիրության ժամանակաշրջանում (XVIII դ.– 1947) Հ. է ներթափանցել եվրոպական արվեստի ազդեցությունը: էկլեկտիկ ոճով կառուցապատվել և արագորեն աճել են նավահանգստային քաղաքները՝ Կալկաթան, Մադրասը, Բոմբհյը, կառուցվել են նորերը: Գաղութատիրության շրջանում խոր ճգնաժամ է ապրել կերպարվեստը՝ հետզհետե կորցնելով իր ազգային ավանդույթները: Նոր պրոֆեսիոնալ արվեստի կազմավորմանը նպաստել են 1850-ական թթ. հիմնադըրված գեղարվեստական մի քանի դպրոցներ՝ ուսուցման եվրոպական համակարգով: XIX դ. 2-րդ կեսի նկարիչներից հայտնի է Ռ. Վարման, որն իր ժանրային, արևմտաեվրոպական ակադեմիզմի ոգով ստեղծած կտավներում պատկերել է հնդիկ ժողովրդի կյանքը: XIX դ. վերջին–XX դ. սկզբին, ազգային–ազատագրական զարթոնքի պայմաններում, Հ–ի ճարտ. մեջ տարածվել է ոճավորված ազգային ավանդական ձևերի կիրառումը (Հայդարաբադի համալսարանը, 1918): XIX–XX դդ. սահմանագծին մի խումբ նկարիչներ Ա. Թագորի և արվեստագետ է. Բ. Հավելլի գլխավորությամբ սկզբնավորել են «Բենգալյան վերածնունդ» նոր ուղղությունը, որի նպատակն էր հին հնդ. որմնանկարչության ու մանրանկարչության (գլխավորապես՝ Մողոլյան դպրոցի), նաև չինական ու ճապոնական գեղանկարչության ավանդույթների հիման վրա ստեղծել նոր ազգային արվեստ: Դպրոցն աշխուժացրեց Հ–ի գեղարվեստական կյանքը, մեծ նշանակություն ունեցավ հնդ. արվեստի հետագա զարգացման համար: 1920-ական թթ. արվեստի նոր ուղղության օջախ դարձավ Շանտինիկետոնի (Կալկաթայի մոտ) գեղարվեստական դըպրոցը (Գ. Թագոր և ուրիշներ), որը միահյուսում էր հնդ. ավանդական արվեստը և արմ. նորագույն ուղղությունների առանձին նվաճումները: 1930–40-ական թթ. հանդես եկան նկարչուհի Ա. Շեր–Գիլը, Ջ. Ռոյը, ինչպես նաև ռեալիզմի խոշոր ներկայացուցիչներ գեղանկարիչ Ա. Բոսը, քանդակագործ և գեղանկարիչ Դ. Պ. Ռոյ Չոուդհուրին, քանդակագործ Վ. Պ. Կարմարկարը, որոնց ստեղծագործությունը նոր ուժով դրսևորվեց 1950-ական թթ.: Անկախության նվաճման (1947) հետ Հ–ում ծավալվեց գլխավորապես երկրի ինդուստրացման հետ կապված հսկայական մասշտաբի շինարարություն: Արտադրական ձեռնարկությունների խոշոր համալիրների շուրջը ծագում էին նոր քաղաքներ և ավաններ: 1950–60-ական թթ. աճել են մոտ 500 նոր քաղաքներ՝ կանոնավոր հատակագծերով, ներքին բակերով ու պարտեզներով, ցածրահարկ տներով (Գանդիդամ, 1948-ից, ճարտ.՝ Օ. Քյոնիգսբերգեր, Ձանդիգարհ, 1951–56, հընդիկ և օտարերկրյա ճարտ–ների խումբ Լե Կորբյուզիեի գլխավորությամբ): խոշոր քաղաքներում բնակելի և հասարակական շենքերը կառուցվում են էկլեկտիկ ոգով, ժամանակակից արևմտա–եվրոպական, ինչպես նաև ավանդական և ժամանակակից շինանյութերի, տեխնիկական հնարքների ու ծավալա՜տարածական լուծումները միահյուսող ոճով (Գանդիի թանգարանը, 1960–63, ճարտ.՝ Չ. Կոռեա, Հընդկաբանության ինստ., 1960–63, ճարտ.՝ Բ. Դոշի և ուրիշներ, երկուսն էլ Ահմադաբադում, Կանպուրի տեխնոլոգիական ինստ–ը, 1963, ճարտ.՝ Ա. Կանվինդե): Հ–ի բոլոր շրջանների բնակարանի համար տիպական է շինությունների դասավորությունը ներքին, անծածկ բակի շուրջը: Անկախ Հ–ի կերպարվեստում գոյություն ունեն բազմաթիվ ուղղություններ և դպրոցներ: «Բենգալյան վերածննդի» ավանդույթները շարունակում են Բ. Ուկիլը և ուրիշներ, ռեալիստական ուղղության ներկայացուցիչներն են քանդակագործ և նկարիչ Մ. Կհաստգիրը, գրաֆիկ Հ. Դասըև այլք: Ազգային ավանդույթների և XX դ. եվրոպական արվեստի զուգակցման սկըզբունքին են հետևում նկարիչներ և գրաֆիկներ Կ. Հեբբարը, Շ. Չավդան, Ս. Մուկերջին, Մ. Գուջրալը, քանդակագործներ Չ. Կարը, Պ. Գուպտան և ուրիշներ: 1950–1960-ական թթ. Հ–ում ուժեղացել են մոդեռնիստական ուղղությունները: ժամանակակից Հ–ի դեկորատիվ–կիրառական արվեստում բուռն զարգանում են տնայնագործության հնագույն ձևերը՝ ջուլհակությունը, ւիայտի, ոսկրի, քարի փորագրությունը, մետաղամշակումը, լաքերի պատրաստումը, բրուտագործությունը: XV. Երաժշտությունը Հ–ի Ժողովուրդների հնագույն, ինքնատիպ երաժշտական մշակույթի ակունքները ժող. և պաշտամունքային ծիսակատարությունների մեջ են: Հ–ում երաժշտության ծագումը ավանդաբար կապում են «Մամավեդա» («Մեղեդիների վեդա», մ. թ. ա. II հազարամյակ) գրական հնագույն հուշարձանի հետ, որտեղ ընդգըրկված հիմները կատարել են զոհաբերության ծեսերի ժամանակ: Թատրոնին, Շիվա–Նաթարաշա («Պարի արքա»), բրոնզ XI–XII դդ., Պետական թանգարան, Ամստերդամ) երաժշտությանը և պարին նվիրված «Նատյաշաստրա» տրակտատը (մ. թ. I դ.) հիմք է տալիս կարծելու, որ մինչև նրա ստեղծումը հնդիկներն ունեցել են բարձր զարգացած, ինքնատիպ երաժշտական համակարգ: Հնդ. երաժշտությանը բնորոշ է իմպրովիզացիան: Ցանկացած (ինչպես գործիքային, այնպես էլ վոկալ) երկ իմպրովիզացիայի է ենթարկվում որևէ ավանդական լադառիթմական կառուցվածքի