Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/493

Այս էջը սրբագրված չէ

(տերմինն առաջինը կիրառել է ֆրանսիա– ցի գիտնական Դյուկրոտե դը Բլենվիլը՝ 1822-ին): Սկսած հին դարերից առանձին բնախույզներ և մտածողներ (Արիստոտել, Լեոնարդո դա Վինչի, Ֆրակաստորո, Պա– լիսի) ուշադրություն էին դարձնում բրածո մնացորդներին՝ երբեմն արտահայտելով ճիշտ հայացքներ նրանց բնույթի և ծագ– ման մասին: Հ–յան ձևավորումը որպես գի– տություն կապված է անգլիացի Ու. Սմիթի և ֆրանսիացիներ ժ. Կյուվիեի (ողնաշա– րավորների Հ–յան հիմնադիր) ու ժ. Լա– մարկի (անողնաշարավորների Հ–յան հիմ– նադիր) անունների հետ, որոնք գործել են XVIII դ. վերջում և XIX դ. սկզբում: Մինչև XIX դ. 60-ական թվականները (մինչդար– վինյան ժամանակաշրջան) Հ. կուտակել էր բրաՅո օրգանիզմների վերաբերյալ հա– րուստ փաստական նյութ: Սակայն այդ ժամանակահատվածում Հ–յան մեջ իշ– խում էին տեսակների անփոփոխելիու– թյան մասին պատկերացումները: XIX դ. 60-ական թվականներից Հ–յան զարգացումն ընթանում է հաղթանակած դարվինիզմի գաղափարների ազդեցու– թյամբ: Այսպես, անգլիացի կենսաբան Թ. Հեքսլին և ավստրիացի հնէաբան–երկ– րաբան Մ. Նեյմայրը իրենց հետազոտու– թյուններում հիմնավորում էին դարվինիզ– մը՝ օգտագործելով օրգանիզմների բրա– ծո մնացորդների մասին տվյալներ: Նշա– նավոր ռուս գիտնական Վ. Օ. Կովալևս– կին սկիզբ դրեց էվոլյուցիոն Հ–յանը (XIX դ. 70-ական թվականներ): էվոլյու– ցիոն տեսության հիման վրա կարևոր հնէաբանական ընդհանրացումներ արե– ցին Կովալևսկու հետնորդները՝ բելգիա– ցի Լ. Դոլոն, ամերիկացի Հ. Օսբոոնը: Հետագայում Հ. Ռուսաստանում, իսկ այ– նուհետև ՍՍՀՄ–ում զարգացրին Ա. Պ. Կարպինսկին, Ն. Ի. Անդրուսովը, Ա. Ն. Կրիշտոֆովիչը և այլք: Հ–յան բնագավա– ռում գիտական հետազոտությունները հիմ– նականում տարվում են ազգային երկրա– բանական ծառայությունների հիմնարկ– ներում, գիտությունների ակադեմիաների երկրաբանական և կենսաբանական ինստ–ներում: ՀՍՍՀ–ում հնէաբանական ուսումնասիրություններ են կատարվում ԳԱ համակարգում, Երևանի պետական համալսարանի երկրաբանական և կեն– սաբանական ֆակուլտետներում: Գրկ. £aBHTaniBHjrH JI. ա., Hctophh 9BOjron.HOHHOH najieoHTOjmrHH ot JJjapBHHa rq HaniHX flHeft, M.–JI., 1948; naneoHTOJiorHH, M., 1972; najieom՝ojionriecKHH cjioBapt, M., 1965.

ՀՆԷԱԲՈՒՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, հնաբու– u ա բ ա ն ութ յուն, պալեոբոտա– նիկա (<հուն. JtaXai6g – հին + 0օ– tavi^ – բուսաբանություն), պ ա լ և ո– ֆիտոլոգիա (< հուն. jraXai6g – հին + փս™^ – բույս + … ւոգիա), ու– սումնասիրում է բրածո բույսերի մորֆո– լոգիան, անատոմիան, ֆիլոգենիան և սիստեմատիկան՝ ըստ ապարներում պահ– պանված բուսական մնացորդների և դրոշմների: Հ. հնարավորություն է ընձե– ռում վերականգնել անցյալ երկրաբանա– կան ժամանակաշրջանների բուսական աշխարհի պատմությունը և, հենց դրա– նով, ըմբռնել ժամանակակից բույսերի ծագումը: Հ. հնէաբանության մի մասն է և կարևոր նշանակություն ունի մայրցա– մաքային, հատկապես ածխաբեր, նըստ– վածքների շերտագրության մշակման հա– մար, քանի որ բույսերի մնացորդների հետազոտության տվյալների հիման վրա որոշվում է շերտերի հասակը և կատար– վում նրանց համադրումը տարբեր շրջան– ներում: Հնէաբուսաբանական ուսումնա– սիրությունների արդյունքները կիրառ– վում են նաև հնէակլիմայական և ենէաաշ– խարհագրական վերականգնումների ժա– մանակ: Հ–յան բաժանումը մի շարք ուղ– ղությունների (մորֆոլոգիական Հ., սիս– տեմատիկ Հ., ֆլորիստիկ Հ., հնէա– էկոլոգիա) պայմանավորված է ուսումնա– սիրվող բուսական մնացորդների պատկա– նելությամբ այս կամ այն օրգանին (տե– րևներ, պտուղներ ու սերմեր, բնափայ– տեր, բեղմնիկներ ու ծաղկափոշիներ) և բրածո վիճակում նրանց պահպանման ձևով (ֆիտոլեյմներ, քարացուկներ, դրոշմ– ներ): Բրածո ջրիմուռների պլանկտոն ձևե– րի հետազոտությունը գնալով ձեռք է բե– րում ավելի մեծ շերտագրական արժեք: Օրգ. աշխարհի զարգացման վաղ փուլերի ըմբռնման համար խիստ կարևոր է հնա– գույն ջրիմուռների և մանրէների ուսում– նասիրությունը: Գրկ. KpHniTO<l>OBHq A. H., Hcto- Phh najieo6oTaHHKH b CCCP, JI., 1956; Ն ու յ ն ի, llajie030HCKHe h Me3030HCKHe Փ^օ– pw EBpa3HH h ՓHTO^eo^paՓnH 3Toro BpeMe- hh, M., 1970 (Tp. IeojiorHqecKoro HHcnrryTa AH CCCP, b. 208).

ՀՆԷԱԿԵՆԴԱՆԱԲԱՆՈհԹՏՈՒՆ, հնա– կենդանաբանություն, պալեո– զոոլոգիա (<հուն. xaXai<5£–հին–Ւ –-զոո.ւոգիա), հնէաբանության բա– ժին, որն զբաղվում է բրածո կենդանիների ուսումնասիրությամբ:

ՀՆԷԱՄԱԳՆԻՍԱԿԱՆՈՒԹՏՈՒՆ, հ ն ILI- մագնիս ակ ա ն ութ յ ու ն, գիտու– թյան ճյուղ, ուսումնասիրում է Երկրի մագ– նիսական դաշտը երկրաբանական անցյա– լում: Հնէամագնիսական հետազոտության ենթարկվում են մագնետիտի, հեմատիտի կամ երկաթի այլ օքսիդների համեմատա– բար մեծ քանակությամբ մանր մասնիկ– ներ պարունակող ապարները (խոշոր չափի ռեգիոնալ թերմո– ու դինամոմետա– մորֆիզմի և տեղական քիմ. փոփոխու– թյունների հատկանիշներով հաստվածք– ներն ու հրաբխային մարմինները, հնէա– մագնիսական հետազոտության համար պիտանի չեն): Այդ ապարների առաջա– ցումն ուղեկցվել է նրանց մեջ մնացորդա– յին մագնիսացման ստեղծմամբ, որն ունի Երկրի համապատասխան ժամանակա– շրջանի մագնիսական դաշտի ուղղությու– նը: Այդ մագնիսացումը կարող է պահպան– վել մինչև ներկա ժամանակները, ի հայտ գալով որպես բնական մնացորդային մագ– նիսացման նախնական բաղադրիչ, որը և օբյեկտ է ծառայում հնէամագնիսական ուսումնասիրության համար: Տարբեր հա– սակի ապարների նախնական մագնիսաց– ման ուսումնասիրությունը թույլ է տալիս տվյալներ ստանալ Երկրի հին մագնիսա– կան դաշտի ժամանակային փոփոխու– թյունների, իսկ զանազան ռեգիոններում հետազոտություններ կատարելու դեպ– քում՝ նրա տարածական տեղաբաշխման մասին: Երկրաբանական անցյալում Երկ– րի մագնիսական դաշտի Փտի ոխություն– ների բնույթը պայմանավորում է հնէա– մագնիսական հետազոտությունների նշա– նակությունը երկրաբանական ժամանա– կագրության և շերտագրության բնագա– վառում:

ՀՆԷԱՄԱՐԴԱԲԱՆՈհԹՅՈՒՆ, մարդաբա– նության բաժին, որն ուսումնասիրում է պեղածո մարդկանց (նախամարդկանց, հնամարդկանց և արդիական մարդաբա– նական տիպով հին մարդկանց) ֆիզիկա– կան տիպը և էվոլյուցիան: Հ–յան բնագա– վառում ուսումնասիրություններն ընդգըր– կում են հին քարի դարից մինչև նոր քարի դարի այն ժամանակաշրջանը, որի ըն– թացքում վերջնականապես ձևավորվեցին ժամանակակից մարդկային ռասաները: Հ. տերմինը չի գործածվում առավել ուշ պատմական ժամանակաշրջանների բնակ– չության ոսկրային մնացորդների ուսում– նասիրության համար:

ՀՆՁԱՆ, մ զ ա ր ա ն, առագաստ, խաղողը ճզմելու և հյութը զատելու հա– մար հատկացված կառույց: Մեծ մասամբ նկուղում, երբեմն՝ այգում ցեմենտով կամ քարուկրով պատրաստված թեք հատակով ավազան, ուր բոբիկ ոտքերով տրորվում է խաղողը, անջատված քաղցուն խողո– վակով հոսում է Հ–ին կից տակառաձև հորի (տաքար, գուբ) մեջ: Երբեմն Հ. ունենում է 2 տաքար, որոնցից առաջինի հատակը Փոսորակով է՝ դիրտը հավաքե– լու համար: Այնուհետև զատված քաղցուն խողովակով անցնում է երկրորդ տաքարի մեջ: Փոքրածավալ Հ–ի տաքարին փոխա– րինում է քարե գուռը: Մեծ Հ–ներին զուգա– հեռ օգտագործվում են նաև քարե և փայտե շարժական Հ–ներ (խաղողի տաշտ, նով): Հաճախ Հ. ծառայում է նաև որպես գինու մառան: Հայաստանում Հ. առաջին անգամ հի– շում է Ագաթանգեղոսը՝ III դ. վերջի և IV դ. սկզբի դեպքերի առնչությամբ: 1958-ին Գառնիի պալատական շենքերի պեղումների ժամանակ հայտնաբերված Հ. եղել է ստորին հարկում: Հ. գտնվել է նաև Զվարթնոցում (VII դ.), Աղթամարում (X դ.), Հաղպատում (XIII դ.)է Դադիվան– քում (XIII դ.), Մրենում (XIII– XIV դդ.) և այլուր: Մանրանկարչությունից հայտնի է, որ դեռևս միջնադարում գոյություն են ունեցել նաև տակառաձև, շարժական Հ–ներ: Գրկ. Իալփախչյան Հ. Խ., Հայաս– տանի արտադրական կառուցվածքները, Ե., 1961: Վ. Րդոյան

ՀՆՁԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Կարճկան գավառում: 1909-ին ուներ 7 տուն հայ բնակիչ: Զ՛բաղ– վում էին երկրագործությամբ և անասնա– պահությամբ: Բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեդնի ժամանակ: Նը– րանց մի մասը զոհվել է գաղթի ճանա– պարհին: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

ՀՆՁՈՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի համանուն դաշտում: 1914-ին ուներ 150 հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ: Հ–ի հայերը բռնությամբ տեղա– հանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա–