ընդգծել սովետական կարգերի Փրկա– րար նշանակությունը հայ ժողովրդի ճակա– տագրում: Ներկայացրել է ՀՍՍՀ ձեռք բերած նվաճումները տնտեսության և մշակույթի բնագավառներում: Ձգտել է սփյուռքահայությանը համախմբել Սովե– տական Հայաստանի շուրջ, խրախուսել և աջակցել է հայրենադարձությունը: Տպա– գրել է հնչակյան կուսակցության պատ– մությանը, հայ ազգային–ազատագրական շարժումներին նրա մասնակցությանը նվիրված վավերագրեր ու հուշագրություն– ներ: Հրատարակել է բանվորական շարժ– մանը, մարքսիստական գաղափարախո– սությանը նվիրված նյութեր: Հրապարա– կախոսական, պատմագիտական, տեսա– կան, գրական և այլ նյութերով «Հ.»-ին աշխատակցել են Ա. Կենճյանը, Վ. Չու– գասըզյանը, Ս. Տաշիրը (Հովվյան), Ս. Շամլյանը, Ա. Աթանասյանը, Արդա– րունին, Մ. Ս. Դավիթ Բեկը, Ս. Աապահ– Դյուլյանը, Մ. Պեյլերյանը, Ա. Քեջյանը, Մ. ժամկոչյանը, Մ. Զագիկյանը և ուրիշ– ներ: Համարվում է <Հևչակ> ամսաթերթի (1887–1915) շարունակությունը: Գ. Գույոէմշյան
ՀՆՉԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, նվա– գարանների հնչման և համերգային սրահ– ներում կատարվող երաժշտության լսե– լիության որակը, որ կախված է նրանց ձայնաբանական հատկանիշներից: Տես Ձայնագիտություն երաժշտական, Ձայ– նագիտություն ճարտարա՜պետական:
ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ [լրիվ անվանումը՝ Սոցիալ–դեմոկրատ հնչակյան կուսակցություն (ՍԴՀԿ)], հայ ազգային մանրբուրժուա– կան սոցիալիստական կուսակցություն: Ստեղծվել է 1887-ին, ժնեում: Հիմնադիր ղեկավարներն էին Ա. Նազարբեկը, Մ. Նա– զարբեկը, Գ, Կաֆյանը, Ռ. Խանազատը և ուրիշներ: Կենտրոնական օրգան <Հըն– չակ>–ւ անունով կոչվել է հնչակյան: Հ. կ–յան գաղափարախոսության ու գործե– լակերպի վրա ազդել են Ա. Դերցենն ու նրա «Կոլոկոլ»-ը (այստեղից էլ՝ «Հնչակ»-ի անվանումը) և ռուս, հեղափոխական նա– րոդնիկությունը: Հ. կ–յան սոցիալական բազան հիմնականում մանր բուրժուա– զիան էր: Հ. կ–յան ծրագիրն էր (հրապա– րակվել է 1888-ին) թուրք, լծից ազատա– գրել Արևմտյան Հայաստանը և, միավորե– լով հայկ. հողերը, ստեղծել անկախ հայկ. պետություն («մոտավոր նպատակ»), հաս– նել սոցիալիստական հասարակարգի, որ– տեղ աշխատավորները կլինեին արտա– դրության բոլոր միջոցների տերը («հեռա– վոր նպատակ»): Հ. կ–յան գործունեու– թյան հիմնական ասպարեզը Արևմտյան Հայաստանն էր. մասնաճյուղերը գործում էին Ռուսաստանում (Կովկաս և Անդրկով– կաս), Պարսկաստանում, Բուլղարիայում, Ռումինի այ ում, Հունաստանում, ԱՄՆ–ում, Եգիպտոսում, գրեթե բոլոր հայկ. գաղթա– վայրերում: Թուրք, բռնակալության դեմ պայքարե– լու նպատակով հնչակյանները 1890–ական թթ. կազմակերպել են մի շարք զինված ելույթներ– (Զեյթունում, Մասունում) ու ցույցեր (Գում–Գափուի ցույց 1890, Բաբ– Ալիի 1895-ի ցույցը), որոնք, սակայն, հա– ջողություն չեն ունեցել: Հնչակյանները իրենց համարել են սոցիալիստներ և հայ իրականության մեջ առաջին անգամ թարգմանել ու տարածել են մարքսիս– տական գրականություն: Հնչակյանների գործունեության անհաջողությունը Թուր– քիայում և նրանց գաղափարական հեղ– հեղուկությունը հանգեցրին կուսակցու– թյան պառակտմանը: Հնչակյանների մի մասը (աջեր) գտնում էր, որ կուսակցու– թյունը պետք է զբաղվի միայն ազգային– ազատագրական պայքարով («արևմտա– հայ հարց»), մյուսը (ձախեր)՝ առաջ էր քաշում ազգային–ազատագրական պայ– քարը սոցիալականի հետ զուգակցելու անհրաժեշտությունը: 1896-ին (Լոնդոնում) աջերը անջատվեցին և հիմնեցին <Վերա– կազմյաչ հնչակյանները կազմակերպու– թյունը (կամ կուսակցությունը): Ռուսաստանի բանվորական, ս–դ. շարժ– ման ազդեցությամբ Հ. կ. 1903-ին ընդու– նեց նաև «արևելահայ հարցը» (Հ. կ. մինչ այդ դեմ էր հեղափոխական շարժումնե?* րին արևելահայերի մասնակցությանը) և միացավ ցարական ինքնակալության դեմ պայքարին: 1905–07–ին ռուս, հեղափո– խության ժամանակ հնչակյան որոշ կազ– մակերպություններ (Բաքու, Երևան, Բա– թում) համագործակցեցին ՌԱԴԲԿ–ին՝ պա– հանջելով նաև միանալ նրա հետ կազմա– կերպչորեն: Հ. կ–յան ընդհանուր ժողովը (1905, Փարիզ) մերժեց այդ պահանջը: Այդ ժամանակ հեղափոխականորեն տրա– մադրված հնչակյաններն անջատվեցին և մտան ՌԱԴԲԿ շարքերը: 1909-ին կուսակ– ցությունը պաշտոնապես վերանվանվեց «Մոցիալ–դեմոկրատ հնչակյան կուսակցու– թյուն»: 1914–18-ի առաջին համաշ– խարհային պատերազմի տարիներին հըն– չակյանները պաշտպանում էին Անտանտի պետություններին (դրանց հետ կապելով Արևմտահայաստանի ազատագրումը թուրքական լծից) և մասնակցեցին հայ կամավորական խմբերի կազմակերպ– մանը: 1917-ի Փետրվարյան հեղափոխությու– նից հետո Հ. կ. իր համերաշխությունը հայտնեց բուրժ. ժամանակավոր կառա– վարությանը, արտահայտվեց հօգուտ պա– տերազմը շարունակելու և մենշևիկների հետ դաշինքի: 1917-ի Հոկտեմբերյան սո– ցիալիստական մեծ հեղափոխությունը Հ. կ. ընդունեց լռությամբ, բայց ողջունեց ժողկոմխորհի 1917-ի «Թուրքահայսատա– նի մասին» դեկրետը: 1918-ին Հ. կ–յան Ռուսաստանի կազմակերպությունները ղատապարտեցին Մևդրկովկասյան սեյմի հակահեղափոխական քաղաքականու– թյունը, դեմ արտահայտվեցին դաշնակ– ցականների գլխավորությամբ ստեղծված Հայաստանի բուրժ. հանրապետությանը (որը սփյուռքի հնչակյանները ընդունել էին գոհունակությամբ), քննադատեցին վրաց մենշևիկներին, 1920-ի Մայիսյան ապստամբության ժամանակ միացան բոլ– շևիկներին և ողջունեցին սովետական կարգերի հաստատումը Հայաստանում: Ենթարկվելով Հ. կ–յան վերաբերյալ Կո– մինտերնի 1923-ի փետր. 5-ի որոշմանը՝ Ռուսաստանի հնչակյան կազմակերպու– թյունները 1924-ին ինքնալիկվիդացվե– ցին, Հ. կ–յան առավել գիտակից մասը ընդունվեց ՌԿ(բ)Կ շարքերը: Հ. կ–յան արտասահմանյան կազմակեր– պությունները սկզբում անվստահությամբ վերաբերվեցին սովետական իշխանու– թյանը, բայց Սովետական Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքականության ակնառու հաջողությունների ազդեցու– թյան տակ նրանք աստիճանաբար փոխե– ցին իրենց դիրքորոշումը: 1920-ի դեկտեմ– բերին հնչակյանները հանդես եկան Մո– վետական Հայաստանին օգնելու կոչով, ղատապարտեցին դաշնակցականների 1921-ի Փետրվարյան խռովությունը: 1924- ին Հ. կ, պաշտոնապես ընդունեց սո– վետական կողմնորոշում. որոշումներ կա– յացրեց Աովետական Հայաստանը ճանա– չելու, III Ինտերնացիոնալին աջակցելու, հակասովետական կուսակցությունների հետ չհամագործակցելու մասին: Այդ ոգով էլ գործեց Հ. կ.: 1939–45-ի երկրորդ հա– մաշխարհային պատերազմի տարիներին հնչակյանները պայքարեցին ֆաշիզմի դեմ, նյութական և բարոյական օգնություն ցույց տվին սովետական ժողովրդին: Այժմ Հ. կ. հանդես է գալիս ընդդեմ իմ– պերիալիստական պետությունների ագրե– սիվ քաղաքականության, հօգուտ ընդհա– նուր զինաթափման ու խաղաղ գոյակցու– թյան, գաղութային ու կախյալ երկրների ազգային–ազատագրական շարժման, քննադատում է դաշնակցության ազգա– դավ քաղաքականությունը, սՓյուռքահայ առաջադիմական ուժերի հետ պայքա– րում հանուն խաղաղության, դրվատում սովետական իշխանության տարիներին հայ ժողովրդի ձեռք բերած նվաճումները: Գրկ. Լենին Վ. Ի., ՌՍԴԲՊ խորհուրդ. 1904 թ. մայիսի 31 (հունիսի 13) ն հունիսի 5(18), Երկ., հ. 7: Շ ա հ ու մ յ ա ն Ս. Գ., Երկ. լիակտ. ժող., հ. 1, Ե., 1975: Մ յ ա ս ն ի կ– յ ա ն Ա., Կուսակցությունները գաղութահայու– թյան մեշ, Թ., 1924: Արզումանյան Մ. Վ., Բոլշևիկների գործունեությունը և ռեոլ– յուցիոն շարժումները Հայաստանում 1907– 1917 թվականներին, Ե., 1959: Խուրշուդ– յան Լ. Ա., ՍՓյուռքահայ կուսակցություն– ները ժամանակակից էտապում, Ե., 1964: Հովհաննիսյան Ա. Գ., Հնչակյան– ների կազմավորման գաղափարական ար– մատները, «ՊԲՏ», 1968, Jvfe 2: Սիմոն– յ ա ն Տ., Սփյուռքահայությունը սոցիաւ–քա– ղաքական պայքարի ուղիներում, Ե., 1968: Ավետիսյան Վ. Ա., Տայ հասարակական մտքի զարգացման մարքս–լենինյան Փուլի սկզբնավորումը, Ե., 1976: XypmyflJmP., K Bonpocy օ nporpaMMe napTHH «IiroaK», «ԼՀԳ», 1979, 2.
ՀՆՉԱԿՅԱՆ ՄԱՄՈՒԼ», քաղաքական, հասարակական, գիտական և գրական կիսամսյա թերթ: Լույս է տեսել 1929– 1931-ին (ընդհատումներով), Փարիզում: Խմբագիրներ՝ Վ. Կեոքճյան, Բ. Սյունիք, Ա. Կենճյան: Հնչակյան կուսակցության հրատարակություն: Թերթը ունեցել է Սո– վետական Հայաստանը պաշտպանելու, նրա վերաշինությանն ու բարգավաճմանը նպաստելու, սփյուռքահայ աշխատավորու– թյան կապերը հայրենիքի հետ ամրա– պնդելու կողմնորոշում: Պաշտպանել է Սովետական Միության արտաքին քաղա– քականությունը, պայքարել դաշնակցու– թյան դեմ: Զգալի տեղ է հատկացրել սփյոտքահայ հայրենակցական կազմա– կերպությունների, ՀԲԸՄ–ի, ՀՕԿ–ի գոր– ծունեությանը, ներկուսակցական կյան–