եթե երկու նման հնչյուններ հանդես են գալիս տեքստում իրար բացառող դիրքե– րում, ապա դրանք ինքնուրույն հնչույթ– ներ չեն, այլ դիրքային տարբերակներ: Օրինակ, ատյան, մատյան բառերի քմայ– նացած տ հանդես է գալիս միայն այդ դիրքում, հետևաբար այն տ–ի դիրքային տարբերակն է: Կոպենհագենի դպրոցի ներկայացուցիչները գտնում են, որ կարևորը ոչ թե լեզվական միավորների նյութական կողմն է, այլ նրանց հարաբե– րությունը և ֆունկցիան: Այսպես, լեզուն կարող է իրականանալ որպես բանավոր և գրավոր խոսք, վերածվել հեռախոսային ագդակների կամ Մորգեի այբուբենի, սակայն լեզվի հիմնական կառուցվածքը մնում է անփոփոխ: Դիտելով լեզուն որ– պես նշանների համակարգ, այս ուղղու– թյան ներկայացուցիչները հնչույթները համարում են նշանները տարբերակող ֆի– գուրներ (ցուցիչներ): XX դ. 70-ական »թթ. սկսեց զարգանալ սերող Հ., որպես ընդհանուր սերող քե– րականության բաժին: Ի տարբերություն նախորդ հնչույթաբանական դպրոցների, որոնցում Հ–յան նվազագույն միավոր է ընդունվում հնչույթը, այստեղ որպես այդ– պիսին դիտվում է տարբերակիչ հատկա– նիշը: Գրկ • I* ji h c օ h T., BBefleirae b flecKpmi- THBHyio JiHHrBHCTHKy, M., 1959; T p y 6 e u;- k օ Ց H. C., Ochobm Փօաոօոա, M., 1960; E jibmc jieB JI., XIpojieroMeHbi k Teoprni 5i3biKa, b kh.: HoBoe b jnrarBHCTHKe, bhu. 1, 1960; MapTHHa A., 11բաա;աւ dkohomhh b ՓօււՑւ՚ա^շւօւ* ii3MeHeHHHx, M., 1960; Chomsky N. and Halle M., The Sound Pattern of English, N. Y., 1968. II. Խաչատրյան <ՆՁՈհՆ ԿԻՆՈ, պատկերը խոսքով, երաժշտությամբ և ձայնային էֆեկտներով ուղեկցող կինոնկարների արտադրու– թյունն ու ցուցադրումը: Հ. կ. ամենուրեք տարածվել է 1927– 29-ին: ժամանակակից բոլոր կինոնկարները հնչուն են: Կինոստուդիայում նկարահանող սարքի օգնությամբ օբյեկտը նկարահանվում է կինոժապավենի վրա, որի հետ սինխրոն շարժվող (456 էհէյվրկ) մագնիսական ժա– պավենի վրա միաժամանակ ձայնագրող սարքը ֆիքսում է ձայնը: Պատկերի և ֆոնո գրամի նեգատիվներից պատճենա– հանման ֆաբրիկաներում դրոշմվում է ֆիլմի պոզիտիվ պատճենը, որը կինո– պրոյեկցիոն ապարաւոի միջոցով ցուցա– դրվում է էկրանին: Հ. կ–ում օգտագործ– վում է ձայնագրման չորս հիմնական տե– սակ. 1. սինխրոն՝ ձայնի և պատկերի միաժամանակյա գրառում, 2. նախնական և հետագա հնչյունավորում՝ ձայնի և պատկերի ոչ միաժամանակյա գրառումով, 3. հնչուն կինոնկարների կրկնօրինա– կում, 4. ձայնագրման հատուկ տեսակներ, որոնք կիրառվում են գիտական նպատակ– ներով և հատուկ էֆեկտների ստացման համար (արձագանք, հեռախոսային խո– սակցություն ևն): ՀՆՏԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էր գրումի վիլայեթի Բաբերդի գավառում: 1909-ին ուներ 65 ընտանիք հայ և 35 ընտա– նիք թուրք բնակիչ: Զբաղվում էին երկրա– գործությամբ և անասնապահությամբ: Հ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է: Փրկվածները բնակու– թյուն են հաստատել տարբեր երկրներում: ՀՈԲ, Հին կտակարանի համանուն գրքի գլխավոր գործող անձը: Ըստ ա ստված ա– շնչյան ավանդության՝ Հուս երկրի նահա– պետն էր: Չնայած իր բարեպաշտությանն ու առաքինությանը, աստծո կամքով իբր ենթարկվել է ահավոր տառապանքների և փորձությունների (սնանկացում, զավակ– ների մահ, բորոտություն): Ի վերջո, Հ. հաշտվել է հանիրավի պատժին, հավատա– րիմ մնացել աստծուն և արժանացել նրա ողորմածությանը: Հուդայականությունը և քրիստոնեական եկեղեցին Հ–ի կերպարն օգտագործել են ջատագովելու համբերու– թյունն ու հավատի ուժը: Սակայն աստ– ծուն ուղղված Հ–ի խոսքերում առկա է նաև բողոք անմիտ տառապանքի, երկնային անարդարության և չարի հովանավորման դեմ; Հ–ի ողբերգությունն ու վեհությունը փաստորեն բարձրացնում են մարդուն և նսեմացնում աստծուն: Հ. համարձակվում է վիճարկել աստծո վճիռը, կասկածի տակ առնել նրա բարությունն ու արդարությու– նը, հետևաբար՝ նաև գոյությունը: Շատ ուսումնասիրողներ գտնում են, որ Հ–ի գրքի նախնական բնագիրը (հատկապես վերջնամասը) ենթարկվել է փոփոխու– թյան, հարմարեցվել հուդայականության և քրիստոնեության գաղափարախոսու– թյանը: Հ–ին քրիստոնեական եկեղեցին պատվել է Երանելի մականունով: Հ. դիտվում է որպես գեղարվեստական կերպար, նրա գիրքը՝ փիլիսոփայական պոեմ: Հ–ի գրքի ազդեցությունը նկատելի է Գյոթեի «Ֆա ուստ»-ի և Բայրոնի «Ման– ֆրեդ»-ի նախերգանքներում: Գրկ. EejieHBKHfi M. C., Օ ՒաՓօյւօոա h ՓւաօօօՓաւ Endznffl, M., 1977.
ՀՈԲԱՐԹ, քաղաք և նավահանգիստ Ավստ– րալիայում: Տասմանիա նահանգի վար– չական կենտրոնն է: 133 հզ. բն. (1973, ար– վարձաններով): Տրանսպորտային հան– գույց է: Զարգացած է էլեկտրամետալուր– գիան, նավա– և ավտոշինությունը, Փայ– տասղոցման, սննդի արդյունաբերությու– նը: Ունի համալսարան:
ՀՈԲԱՐՁԻ, գյուղ Հայկական ՍՍՀ Ստե– Փանավանի շրջանում, շրջկենտրոնից 13 կմ հարավ–արևելք: Կոլտնտեսությունն զբաղվում է կարտոֆիլի, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ: Ունի ութամյա դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, մանկապարտեզ, կապի բաժան– մունք, ավտոմատ հեռախոսակայան, բուժ– կայան: Հ–ում կա VI դ. միանավ թաղա– ծածկ եկեղեցի՝ կիսաշրջանաձև հատակա– գիծ ունեցող Ավագ խորանով: Եկեղեցուն հվ–արլ–ից կից ուղղանկյուն խորանը (պահ– Հոբարձի պանվել են հետքերը) արմ. պատին ար– տաքուստ ունեցել է խորանաձև խորշ: Նույնանման խորշի մնացորդներ են պահ– պանվել նաև հս–արլ–ից: Հ–ի եկեղեցին հավանաբար ունեցել է արտաքին սրահ– ներ. հս. և հվ. որմերին պահպանվել են պահունակներ և նրանց հետ միևնույն բարձրության վրա՝ երեք քառորդանի խո– յակ: Հս. մուտքն ունի ճակտոնով ավարտ– վող սյունազարդ պորտալ: Եկեղեցին հիմ– նովին վերակառուցվել է XIX դ.՝ կորցնե– լով սկզբնական կերպարը: Հոբարձիի եկեղե– ցու (VI դ.) հատա– կագիծը
ՀՈԲԲԵԱԱ (Hobbema) Մեյնդերտ (1638– 1709), հոլանդացի նկարիչ: 6ա. ՌյոյսդաւԻ ավանդների հետևորդ, հավանաբար նաև՝ աշակերտը: Հիմնականում նկարել է ան– տառային տեսարաններ: Հ–ի պատկեր– ները (լավագույններից է «Ծառուղի Միդ– դելհառնիսում» ստեղծագործությունը, 1689, Ազգային պատկերասրահ, Լոնդոն) աչքի են ընկնում դինամիկ կոմպոզիցիա– յով, բնապատկերի վավերական կերպա– րով, հարուստ նրբերանգներով ու հյու– թեղ կոլորիտով: Նրա արվեստում արդեն նշմարելի են XVIII դ. բնանկարչության սկզբունքները:
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ»-, տեսակավոր կոնյակ: Մշակվում է 1937-ից, Երևանի կոնյակի գործարանում: Թնդությունը 43 ծավ.% է, շաքարայնությունը՝ 0,7% : «Հ> մուգ ոս– կեգույն է՝ դարչնագույն երանգով, հար– մոնիկ, ունի լավ արտահայտված բուր– մունք, դուրեկան համ: Հնացման ընդհա– նուր ժամկետը 10 տարուց ավելի է: Հա– մամիութենական և միջազգային մրցույթ– ներում ու համտեսներում «Հ.»-ին շնորհ– վել է 3 ոսկե, 3 արծաթե մեդալ: 1975-ից «Հ.» թողարկվում է պետական որակա– նիշով:
ՀՈԲՈՅ, սրափող (գերմ. Hoboe, < ֆրանս. hautbois– բառացի՝ բարձր ծառ), փայտե փողային լեզվակավոր երաժշտական գործիք: Ստեղծվել է XVII դ. 2-րդ կեսին, Ֆրանսիայում, միջնադարյան շալմեա (schalmei) նվագարանից: Արդի Հ. փայտե ուղիղ փող է՝ վերևի և ներքևի հան– գույցներով և փողալայնուկով: Ունի 25 անցք (22–23-ը փակված են կափույրիկ– ներով): Պիպիչը կրկնակի է՝ պատրաստ– ված հատուկ տեսակի եղեգից: Գոյություն ունի Հ–ների երկու տեսակ՝ գերմ. և ֆրանս.: Տարածված էtֆրանս., որն առանձնանում է կափույրիկների կատար– յալ մեխանիզմով, ինտոնացիայի մաքրու– թյամբ: Հ. կարևոր տեղ է գրավում սիմֆո– նիկ և օպերային նվագախմբերի փայտե