(Տես՝ Հոգեկան), ախտաբանական փոփոխություններով: Հ. հ–ի դեպքում խանգարվում են արտաքին (բնական, սոցիալական) և ներքին (մարմնային) միջավայրերի օբյեկտիվ իրականությունն արտացոլելու, միջավայրից ստացվող գրգիռները և ինֆորմացիան անալիզի ու սինթեզի ենթարկելու, գլխուղեղի ընդունակությունը: Գլխուղեղի նեյրոններում և սինապսներում առաջ են գալիս կենսբ. հիմնական պրոցեսների՝ դրդման և արգելակման խանգարումներ, դրանցից որևէ մեկի ախտաբանական գերակշռությամբ: Պսիխոտիկ պրոցեսների դեպքում հիմնական դերը պատկանում է գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղեի խոր արգելակմանը, որն արտահայտվում է հիպնոսանման փ ուլային վիճակների ձեով: Վերոհիշյալ ախտաբանա–ֆիզիոլոգիական մեխանիզմներըն առաջացնում են հոգեկան խանգարումների կլինիկական տարբեր ձևեր, հոգե–զգայական՝ ընկալման (պատրանք, զգայախաբ ու թյ ու ն՝ տեսողական, լսողական, հոտառական, շոշափելիքի, համի, ընդհանուր զգացողության և կեղծ զգայախաբություններ), մտածողության (դիսոցիացիա, պարալոգիգմ են), զառանցական մտքեր (վերաբերման, խանդի, հետապնդման, մեծամոլական, ինք– նամեղադրման են), գիտակցության (տարբեր տեողության և խորության մթագնումներ), անձի արատներ, ինտելեկտի իջեցում՝ բնածին (սակավամտություն) և ձեռքբերովի (թուլամտություն): Առաջանում են նաե ներոտիկ ախտանշաններ, կպչուն մտքեր, վախ, երևակայական ծեսերի կա– տարում, հուզական ոլորտի խանգարումներ՝ ընկճվածություն, մոլագարություն, անտարբերություն, հակումների խանգարումներ ևն: Հ. հ–ի պատճառներ կարող են լինել ժառանգական նախատրամադրվածությունը, ներարգանդային զարգացման խանգարումները, գլխուղեղի վնասվածքները, ուռուցքները, ինֆեկցիաները, թունավորումները (ալկոհոլով, նարկոտիկներով), ներզատիչ և վեգետատիվ համակարգերի ներքին օրգանների հիվանդությունները, ավիտամինոզները, հոգեկան տրավմաները, ստրեսային վիճակները ևն: Հ. հ–ներն արտահայտվում են պսիխոտիկ օրգ. պրոցեսների, փուլային վիճակների, անձի ախտաբանական ռեակցիաների ձևով: Ընդունված անվանակարգի համաձայն Հ. հ. բաժանվում են 3 խմբի, պսիխոզներ՝ էքսոգեն (վարակական, վնասվածքային, ինտոքսիկացիոն և սոմատոգեն), էնդոգեն (շիզոֆրենիա, ցիկլոֆրենիա, էպիլեպսիա), որոնք կազմում են Հ. հ–ի կարե– վոր խումբ: Սահմանային նյարդա–հ հոգեկան խանգարումներ (նևրոզներ և պսիխոգեն ռեակցիաներ), պսիխոպաթիաներ, ոչպսիխոտիկ բնույթի հի– վանդություններ (մասնավորապես նարկոմանիաներ) և մտավոր թերզարգացում (սակավամտություն): Հ. հ–ի ընթացքը բազմազան է. սովորաբար ընթանում է միանվագ, հազվադեպ՝ նոպայաձև, լիարժեք ռեմիսիաներով (միջնոպային շրջան) կամ քրոնիկական ծանր պսիխոզների ձևով: Հ. հ–ի ելքը կարող է լինել լրիվ առողջացում, վարքագծի փոփոխություններ, անձի չաՓավոր արատ՝ աշխատունակության պահպանմամբ, անձի խոր արատ՝ թուլամտությամբ և աշխատունակության կորստով, մահ՝ այլ հիվանդությունների, դժբախտ պատա– հարների և ինքնասպանության հետևանքով:
XX դ. Հ. հ–ի պրոբլեմը դարձավ տընտեսապես զարգացած երկրների բժշկ. գիտությունների և առողջապահության ուսումնասիրության առարկան: Հ. հ–ի աճը պայմանավորված է մարդկանց նյարդային գերբեռնվածությամբ, գիտատեխնիկական հեղափոխության պայմաննե– րում կյանքի սոցիալական պայմանների բարդացմամբ, անհատների հանդեպ բար– ձըր պահանջկոտությամբ և ժամանակակից կյանքի առանձնահատկություններով: Այս առումով Հ. հ. դասվում են այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհին բնորոշ հիվանդությունների շարքին (սիրտանոթային հիվանդությունների և չարորակ նորագոյացությունների հետ միասին): Հ. հ–ի ցուցանիշների մեծացումը պայմանավորված է նաև բժշկության ախտորոշիչ լայն հնարավորություններով: Բուժումը. պսիխոտրոպ դեղամիջոցներով, որոշ պսիխոզների դեպքում՝ ինսուլինակոմատոզ և էլեկտրացնցումային մեթոդներով: Պսիխոթերապիան գլխավորապես կիրառվում է նևրոզների և պսիխոպաթիաների ժամանակ: ՍՍՀՄ–ում հոգեկան հիվանդներին օգնելու նպատակով ստեղծվել է բժշկ. մասնագիտացված հիմնարկների հանրամատչելի ցանց, հոգեբուժական հիվանդանոցներ, դիսպանսերներ, ցերեկային ստացիոնարներ, բժշկաաշխատանքային արհեստանոցներ: Տես նաև Հոգեբուժություն:
ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ, հանգուցյալի հոգու հանգըստյան համար կատարվող եկեղեցա– կան արարողություն: Հ. կատարվում է հանգուցյալի մահվան երրորդ, իններորդ, քսաներորդ, քառասուներորդ օրերին, ինչպես և ծննդյան ու մահվան տարելիցներին (ուղղավւառների մեջ): Հայերի մոտ ընդունված է Հ–ի արարողություններ կատարել հուղարկավորման նախորդ երեկոյան, նաև մահվան յոթերորդ, քառասուներորդ օրերին, տարելիցին, կրոնական նշանավոր տոներին՝ եկեղեցական (այժմ՝ նաև աշխարհիկ) տխուր երաժըշտության և աղոթքների ուղեկցությամբ:
Ընդունված է նաև այսպես կոչված քաղաքացիական Հ., որի ընթացքում տեղի է ունենում սգո միտինգ, դագաղի մոտ կարգվում է պատվո պահակ:
ՀՈԳԵՎԱՆՔ, ճարտարապետական հուշարձան Հայկական ՍՍՀ Անիի շրջանի Սառնաղբյուր գյուղից 3 կմ հյուսիս–արևմուտք: Գլխավոր՝ Ս. Կարապետ եկեղեցին, ըստ հս. մուտքից վեր եղած արձանագրության՝ կառուցված 1205-ին սրբատաշ տուֆից, գմբեթավոր դահլիճ է, որի ավագ խորանի երկու կողմերին ուղղանկյուն, թաղածածկ ավանդատներն են: Բոլոր ճակատներն ունեն «հայկ. խորշեր»: Գլանային թմբուկով գմբեթը քանդվել է 1939-ին՝ երկրաշարժից: Ս. Կարապետ եկեղեցուց մոտ 50 մ հս. պահպանվել են միանավ (V դ.) և քառակոնք (VII դ.) եկեղեցիների որմերի ստորին շարքերը: Վեր– ջինիս աբսիդները արտաքուստ եռանիստ են:
Գրկ. Եղիագարյան Հ.# Շիրակի լեոնաեովաի պատմական հուշարձանները, Ե., 1975: Դրիգորյան Վ., Վաղ միշնադարի հայկական քասախորան հուշարձանները, «ԼՀԳ», 1976, № 1:
ՀՈԳԵՎԱՐՔ, ագոնիա (< հուն, ἀωνία– պայքար), կյանքի վերջին վայրկյանները կամ մահասկիզբը: Ախտանշաններն են. դժվարացած շնչառություն, որն ուղեկցվում է խռխռոցով, գիտակցության կորուստ, զգացողության օրգանների գործունեության մարում, սրտի գործունեության կտրուկ անկում, մաշկի գունատություն և մուգկապտագույն երանգավորում: Կարող է տևել մի քանի րոպեից մինչե մի քանի ժամ: Արտաքուստ Հ. ավարտվում է վերջին շնչառումով, իրականում՝ սրտի վերջին կծկումով: Հ. անդարձելի պրոցես չէ և որոշ դեպքերում (արյան կորուստ, շոկ, շնչահեղձություն) ժամանակին կիրառած միջոցներով կարելի է հիվանդին փրկել:
ՀՈԳԵՎԵՐԼՈԻԾՈՒԹՅՈհՆ, տես Պսիխոանաչիզ՝.
ՀՈԳԵՎՈՐ ԱՍՊԵՏԱԿԱՆ ՕՐԴԵՆՆԵՐ, ասպետների ռազմավանական կազմակեր– պություններ Արևմտյան Եվրոպայում: Ստեղծվել են XII–XIII դդ. խաչակրաց արշավանքների ժամանակ, կաթոլիկ եկեղեցու ղեկավարությամբ՝ արլում խաչա– կիրների տիրույթները պաշտպանելու և ընդլայնելու նպատակով, ինչպես նաև «անհավատների» (մահմեդականներ, հեթանոսներ) դեմ պայքարի պատրվակով Եվրոպայում նոր հողեր նվաճելու համար: Հ. ա. օ–ից էին «հյուրընկալների»-, «տաճարականների», Տետոնական օրդենները ևն: Օրդենի անդամները որպես վանականներ ուխտում էին լինել հնազանդ, ժուժկալ, որպես ֆեոդալ–ասպետներ կըրում էին զենք, մասնակցում զավթողական արշավանքների ևն: Հ. ա. օ–ի կառուցվածքը հիերարխիկ էր. օրդենը գլխա– վորում էր ցմահ ընտրված և պապից հաստատված մեծ մագիստրոսը: Նրան էին ենթարկվում «պրովինցիաների» (օրդենի տեղական ստորաբաժանումներ) պետերը, մարշալները (ֆինանսներ վարողներ), կոմանդորները (ամրոցների, դղյակների պարետներ) են: Պարգևների, զավթումների, վաշխառուական և առետրական գործարքների միջոցով օրդենները ձեռք էին բերում մեծ հարստություններ, դառնում խոշոր հողատերեր և հասնում տնտ. ու քաղ. հզորության: Եվրոպական պետություններում կենտրոնացված իշխանության ամրապնդման հետևանքով Հ. ա. օ. կորցրեցին իրենց նշանակությունը, թե– պետ նրանցից մի քանիսը (օրինակ, Տետոնական, «հյուընկալների») գոյա– տևում են ցայսօր: