Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/506

Այս էջը սրբագրված չէ

անբաժանելի: Առաջ քաշվեց հոգեկան երևույթները տիեզերքի ընդհանուր օրենք– ներին ենթարկվելու միտքը: XVII դ. առա– ջացան Հ. պ–ի լուծման երկու տարբերակ– ներ. հոգեֆիզիկական Փոխներգործու– թյան (Ռ. Դեկարտ) և հոգեֆիզիկական զուգահեռականության (Գ. Լայբեից) գա– ղափարները: Հոգեկանի և ֆիզիկականի փոխներգործության տեսակետը քննա– դատվեց գիտության և ուղեղի անբաժա– նելիության սկզբունքի կողմնակիցներից (Լայբնից, Ն. Մալբրանշ, Դ. Հարթլի և ուրիշներ): Զուգահեռականության սկըզ– բունքը լայն տարածում գտավ XIX դ., երբ էներգիայի պահպանման օրենքի հայտնադործման շնորհիվ կասկածի տակ դրվեց գիտակցության հատուկ ուժ լի– նելը, կամածին կերպով օրգանիզմի վար– քը փոխելու, ինչպես նաև մարմնի ու հո– գեկանի միջե պատճառական կապերի գո– յության հնարավորությունը: Հոգեկանը կենսական պրոցեսների ակ– տիվ կարգավորիչ համարելու ուսմունքից ելնելով՝ XIX դ. վերջին և XX դ. սկզբին առաջանում է Հ. պ–ի մեխանիստական մեկնաբանությունը (մախիզմ), ըստ որի հոգին և մարմինը կազմված են նույն տարրերից՝ զգայություններից: XX դ. հոգեֆիզիկական զուգահեռակա– նության սկզբունքի վերակենդանացման փորձ կատարեցին գեշտաչտ հոգեբանու– թյան ներկայացուցիչները, որոնք հոգե– կան ամբողջական պատկերները (գեշ– տալաները) նկարագրեցին այնպիսի կա– ռույցների ձեով, որոնք համապատաս– խանում են նեյրոնային կառույցներին, բայց նրանց հետ պատճառական կապերի մեջ չեն գտնվում: Դիալեկտիկական մատերիալիզմը ել– նում է այն մտքից, որ հոգեկանը իրակա– նության ակտիվ արտացոլումն է, որն իրա– գործվում է բարձր զարգացած օրգանիզմ– ների և միջավայրի փոխներգործության պրոցեսում: Հոգեկանը ակտիվ կարգա– վորիչ ֆունկցիա է կատարում այդ պրո– ցեսում: ^ ^.Py 6HHmTeSH C. JI.# Ochobm 06- meft ncnxojionm, M., 1946; Ն ու յ ն ի, Bwrae h co3Hamie, M., 1957;tAy^POBCkhS JX.Vl,, IIcHXEraecKHe «BjieHHH h Mosr, M., 1971. Ա. ՆասաշյաԿ

ՀՈԳԵՖԻԶԻԿԱԿԱՆ ՓՈԻԱԶԴԵՑՈՒ -

ԹՅՈՒՆ, տես Հոգեֆիզիկական պրոբւեւէ: ՀՈԳԻ, կրոնի, փիլիսոփայության և հո– գեբանության մեջ հասկացություն, որը նշանակում է մարդու ներաշխարհը, հո– գեկանը, այն, ինչ դրսևորվում է գործու– նեության մեջ որպես ակտիվություն: «Հ.» հասկացության բովանդակությունը պատ– մականորեն փոփոխվել է: Սկզբնապես ամեն ինչ շնչավորվում էր, և բոլոր իրերը դիտվում էին որպես Հ. ունեցող (անի– միզմ), որ նշանակում էր իր իսկ մասին մարդու ունեցած պատկերացման տարա– ծում մյուս բոլոր իրերի վրա: Բայց հետըզ– հետե, իբրև հիմնական միտում, «Հ.» հասկացությունը կոնկրետանում է և կապ– վում միայն օրգանական աշխարհի, ապա և միայն մարդու հետ: Սկզբնական շրջա– նում մարդու Հ. դիտվում էր որպես նրա յուրահատուկ աննյութական կրկնորդ, որը կարող է ժամանակավորապես կամ մըշ– տապես թողնել մարմինը, այդպես էին ըմբռնվում քունն ու երազը և մահը: Այդ հունով առաջ եկավ Հ–ու անմահության և Հ–ների տեղափոխության պատկերացումը, որին հարում էր, մասնավորապես, Պլա– տոնը: Վերջինս մարդկային Հ. (որը, նրա կարծիքով, ունի աստվածային ծագում) բաժանում է երեք տեսակի՝ բանական (տե– ղավորված գլխում), զգայական (կրծքում) և որովայնային (որովայնում): Հնում բնա– փիլիսոփայության մեջ «Հ.» հասկացու– թյանը տրվել է հիմնականում մատերիա– լիստական մեկնաբանություն, թեպետև պարզունակ ձևով (այն համարվում էր ինչ–որ նյութական բան): Արիստոտելն առանձնացնում է երեք տեսակի Հ.՝ բա– նական (զուտ մարդկային), զգայական (կենդանական) և սննդառական (բուսա– կան): Նա մարդկային Հ. (որը նրա կար– ծիքով տեղավորված է սրտում) համա– րում է մարմնի էնտելեխիան՝ ակտիվ ու նպատակահարմար գործունեության հիմ– քը: Մերժելով մարդկային Հ–ու անմահու– թյան ու տեղափոխության պատկերացու– մը, ընդունելով Հ–ու անխզելի կապը նյու– թի հետ և նշելով կոնկրետ հոգեկան երե– վույթների կախվածությունն օրգանական պրոցեսներից՝ Արիստոտելը դրանով իսկ սկզբնավորեց հոգեկանի գիտական հե– տազոտությունը: Կրոնի մեջ Հ. դիտվում է մարմնի նկատմամբ իր հակադրության առումով, մարմինն անցավոր է, իսկ Հ., որպես աստծո պատկերը մարդու մեջ, հա– վերժական է և մարդու մահից հետո էլ շարունակում է ապրել <հանդերձյաւ աշ– խարհում >: Հ–ու և մարմնի, Հ–ու և նյութի հարաբերության հարցը փիլիսոփայու– թյան պատմության մեջ հանդես է եկել որպես փիչիսոփայության հիւէնական հարցի մի կոնկրետ առում: Ընդսմին Հ. տարբեր հարաբերակցության մեջ է դրվել այնպիսի հասկացությունների հետ, ինչ– պես ոգի, գիտակցություն, ճանաչողու– թյուն են: Հոգեկանի ըմբռնման մի կա– րևոր փուլ է Դեկարտի տեսությունը: Նա որոշակիորեն տարբերակեց Հ–ու և կյան– քի հասկացությունները, դրեց հոգեֆի– զիկական պրոբւեմը, որը քննարկման առարկա դարձավ հոգեբանության և Փի– լիսոփայության հետագա զարգացման ըն– թացքում: Այդ պրոբլեմի լուծումներից մեկն է հոգեֆիզիկական զուգահեռակա– նությունը: XIX դ. 2-րդ կեսից, երբ Փորձ– նական հիմքով կոնկրետացավ հոգեբա– նության առարկան, բովանդակությամբ ոչ հստակ «Հ.» տերմինն սկսեց իր տեղը զիջել «հոգեկան» կոնկրետ գիտ. տերմի– նին: Սովետական հոգեբանության և մարք– սիստական փիլիսոփայության մեջ ներ– կայումս «Հ.» տերմինը չի օգտագործվում (տես նաև Հոգեբանություն, Հոգեկան գի՛տակցություն): Վ. Բաղդասարյան

ՀՈԳՆԱ, կլիզմա (հուն. yikvaia – լվացում), աղիքները մաքրելու նպատակով հեղուկների, ինչպես նաև դեղորայքային լուծույթների կամ ախտորոշիչ միջոցնե– րի ներարկումը ուղիղ աղիքի մեջ: Տար– բերում են մաքրող, լուծողական, դեղո– րայքային և ախտորոշիչ Հ–ներ: Մ ա ք ր ո ղ Հ–ի դեպքում ներմուծում են 1–1,5 չ, 25– 30°C ջերմաստիճանի ջուր (կամ օճառաջուր), որի դեպքում աղիքների լորձաթաղանթը գրգռելու մի– ջոցով արագանում է գալարակծկանքը և ՓաՓկում կղանքային պինդ զանգվածը: Մաքրող Հ–ի տարատեսակ է ս ի ֆ ո ն ա– յ ի ն Հ., երբ 0,5–1 ւ ջուրը ներմուծվում է բազմանվագ և ռիթմիկ կերպով՝ սիֆո– նի սկզբունքով: Կիրառվում է աղիքների լուծանքի դեպքում, գալարակծկանքը վե– րականգնելու նպատակով: Լ ու ծ ո ղ ui- ll ա ն Հ., 50–200 մւ բուսական յուղի կամ կերակրի աղի, ծծմբաթթվային մագ– նեզիումի, ծծմբաթթվային նատրիումի հիպերտոնիկ լուծույթի (50–100 մչ) նե– րարկում, որպեսզի աղիքները դատարկ– վելիս գերլարումներ չլինեն: Դեղո– րայքային Հ., աղիքների լորձաթա– ղանթի վրա անմիջական ազդող կամ աղիք– ների պատերի մեջ ներծծվող դեղանյու– թերի ներմուծումը (օրինակ, հաճախակի Փսխումների դեպքում): Մեծ քանակու– թյամբ հեղուկներ օրգանիզմ ներմուծե– լու նպատակով կիրառվում է կաթիլա– յին Հ. (կաթիլները լավ են ներծծվում): Գլյուկոզի և ֆիզիոլոգիական լուծույթ– ների ներմուծումը կիրառվում է հազվա– դեպ: Աղիքների ռենտգենյան հետազո– տության նպատակով ներմուծում են կոն– տրաստային նյութեր՝ ախտորոշիչ

ՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆ, աշխատող օրգանիզ– մի ֆիզիոլոգիական վիճակ, որն առաջա– նում է կարճատև լարված կամ երկարատև չափավոր աշխատանքից հետո և բնորոշ– վում աշխատունակության ժամանակա– վոր իջեցմամբ, ֆիզիկական և նյարդա– յին ռեակցիաների որոշակի փոփոխու– թյամբ: Կարճատև լարված աշխատանքից հետո Հ. սովորաբար արագ է անցնում, իսկ տևական աշխատանքին հաջորդողը՝ դանդաղ և աստիճանաբար: Հ. բնորոշ է ինչպես մարդուն, այնպես էլ կենդանինե– րին: էվոլյուցիոն զարգացման տարբեր աստիճաններում գտնվող օրգանիզմների Հ–յան պրոցեսը և խորությունը տարբեր են. ցածրակարգ կենդանիների մոտ այն առաջանում է դանդաղ, բայց խորն է, հետևաբար նրանց աշխատունակությունն ուշ է վերականգնվում: Մարդկանց Հ. զարգանում և ընթանում է ուրույն ձևով, որը պայմանավորված է ինչպես ֆիզիկա– կան, այնպես էլ մտավոր աշխատանքով: Ֆիզիկական աշխատանքի դեպքում աշ– խատող մկանախմբերում տեղի են ունե– նում ֆիզիոլոգիական և կենսաքիմիական Փոփոխություններ, դրանց հետեանքով առաջանում է ջերմային էներգիա, որի մի մասը վերածվելով մեխանիկականի, մարդը կատարում է այս կամ այն աշխա– տանքը: Միաժամանակ նյութափոխանա– կության պրոցեսում որոշ չափով պակա– սում են հիմնական սննդանյութերը (ած– խաջրեր, սպիտակուցներ և ճարպեր), էներգիայի այլպաշարները (անդենոզին– եռֆոսֆատ, կրեատինֆոսֆատ, որոշ վի– տամիններ, հորմոններ ևն), ինչպես նաե առաջանում են այրման ու թերայրման արգասիքներ: Դրանք էլ պայմանավորում են Հ–յան առաջացումը: Ֆիզիկական աշ– խատանքին մասնակցում են նաև շնչա– ռական, սիրտ–անոթային և նյարդային համակարգերը: Վերջինս ղեկավարում, կարգավորում և կոորդինացնում է աշխա–