դագրային Հ., Կաշին Բեկի հիվանդու– թյուն), վիտամինների անբավարարու– թյամբ պայմանավորված, արյան հիվան– դություններից առաջացած (հեմոֆիլիա– յի, լեյկոզների են դեպքում), ֆիզիկա– կան գերլարվածության, սառեցման և աշխատանքային հիգիենայի պայմանների խախտման հետ կապված Հ–երը (լեռնա– գործների, թունելագործների, տրանս– պորտի աշխատողների մոտ) են: Վ ն ա ս– վ ա ծ ք ա յ ի ն Հ–երի պատճառ են հան– դիսանում հոդերի Փակ ու բաց վնասվածք– ները U հաճախ կրկնվող թույլ վնասում– ները: Հ–երի ժամանակ կարող են ախտահար– վել նաև հոդաճառները և ոսկրերը: Առող– ջապահության համաշխարհային կազ– մակերպության տվյալների համաձայն ընդհանուր հաշմանդամության 3,1% –ի պատճառը քրոնիկական Հ–երն են: Ախտանշաններն են՝ հոդացավեր, հոդի այլաձեություն, ֆունկցիայի խանգարում, հոդի մաշկածածկույթների կարմրություն և ջերմաստիճանի բարձրացում: Սուր Հ–երի ժամանակ ցավերը լինում են ուժեղ և մշտական, իսկ քրոնիկականի դեպքում՝ միայն հոդը շարժելիս: Բ ու ժ ու մ ը. հիմնական պատճառի կամ հիվանդության վերացում: Ցավը հան– գըստացնող, հակաբորբոքային դեղամի– ջոցներ, հորմոնային սպեցիֆիկ պատ– րաստուկներ: Այլաձևությունները կանխե– լու համար կիրառվում են օրթոպեդիական միջոցառումներ, ուղղիչ մարմնամարզու– թյուն, ֆիզիոթերապետիկ, ջրաբուժական և ցեխաբուժական պրոցեդուրներ: Կա– յուն այլաձևությունների դեպքերում՝ վի– րահատություններ (մկանահատում, ջլա– հատում, ոսկրահատում, հոդահատում, հոդապլաստիկա ևն): Առողջարանային բուժում (Արգնի, Դիլիջան, Ծղալտուբո, Պյատիգորսկ, Սակի, Եվպատորիա): ՀՈ ԴԱ Ի» ՄԻՏՈՒՄ, ոսկրերի հոդային ծայ– րերի տեղաշարժում, որի պատճառով խան– գարվում է դրանց ճիշտ շՓումը (տես Հոդ): Լինում է լրիվ (հոդային ծայրերի ւրիվ բաժանում) և ոչ լրիվ՝ ենթահոդախախտում (հոդամակերեսները մասամբ մնում են հպված): Հոդախախտված է համարվում վերջույթի ծայրամասային (մարմնից հե– ռու տեղադրված) հատվածը (օրինակ, ծնկան հոդի խախտման դեպքում՝ սրուն– քը, կոնք–ազդրային հոդում՝ ազդրը): Բա– ցառություն է կազմում ողնաշարը, ուր հոդախախտված է համարվում բարձրա– դիր ողնը: Տարբերում են բնածին և ձեռք– բերովի Հ–ներ: Բնածին Հ. պայմա– նավորված է պտղի ներարգանդային ոչ ճիշտ զարգացմամբ (հոդափոսի, ազդրի գլխիկի թերզարգացում՝ դիսպլազիա): Հա– ճախ նկատվում է կոնք–ազդրային (1000 նորածնին՝ 2–5 դեպք), հազվադեպ1 ծնկոսկրի ծնկան հոդերում: Կրծքի երե– խայի ազդրի Հ. արտահայտվում է ազդրի ներքին մակերևույթի ծալքերի անհա– մաչափությամբ, ոտքի զատման սահմա– նափակությամբ, իսկ երբ երեխան սկը– սում է քայլել՝ կաղությամբ (ստորին ծայ– րանդամներից մեկը համեմատաբար կար– ճանում է): Երկկողմանի Հ–ման դեպքում՝ նկատվում է «բադի» քայլվածք: Ծնկոսկրի բնածին Հ. ուղեկցվում է ցավերով, հոդի լրիվ անշարժությամբ, բորբոքումով, ար– յունահավաքմամբ: Բ ու ժ՝ու մ ը. ազդրի բնածին Հ–ման դեպքում (ուղղում, հատուկ շինաների և գիպսակապերի օգտագործում) անհրա– ժեշտ է սկսել հնարավորին չաՓ շուտ: Բուժման անարդյունավետության դեպ– քում վիրահատություն՝ 2–4 տարեկա– նում: Կանխարգելումը, նորածինների օրթոպեդիական հետազոտություն, ոտ– քերը բարուրելուց ուժ չգործադրել, վա– ղաժամ ոտքի ելնելու կամ քայլելու մղու– մը չխրախուսել: Ձեռքբերովի Հ. լինում է վնաս– վածք ա յի ն, առաջանում է վնաս– վածքների դեպքում, ախտաբանա– կան՝ կամ ինքնաբեր, զարգանում է հիվանդությունների (օստեոմիելիտ, պո– լիոմիելիտ) հետևանքով: Վնասվածքա– յին Հ. մեծ մասամբ առաջանում է անուղ– ղակի վնասվածքի պատճառով, երբ ազ– դող ուժը հեռու է վնասվող հոգից (օրի– նակ, տարածած ձեռքի դաստակի վրա ընկնելիս հոդախախտվում է ուսահոդը): Հ ո դ ա խ ա խ– ա ու մ. ա. բնա– կանոն ուսահոդը, p. ուսահոդի հո– դախախտում Վնասվածքային Հ–ման պատճառ կարող են լինել նաև հոդի բնականոն շարժողու– թյան սահմաններից դուրս շարժումները (օրինակ, ստորին ծնոտի Հ. բերանը չա– փից ավելի բացելիս): Հազվադեպ Հ. առաջանում է ուղղակի վնասվածքից՝ հոդի շրջանին հարվածելուց: 1–3 տարեկան երեխաների մոտ նկատվում է այսպես կոչված «Հ. ձգումից», որն առաջանում է ուսային, արմունկային հոդերում, երբ երեխայի ձեռքը կտրուկ ձգում են: Ուղեկց– վում է հոդի շրջանի ուժեղ ցավերով, ձևա– խախտումով և շարժումների խանգարու– մով և կորստով: Հ–ների դեպքում գրեթե միշտ առաջանում է հոդաշապիկի պատըռ– վածք, վնասվում են ջլերը, մկանները, ոսկրերը, անոթները և նյարդերը (բար– դացած Հ.): Հ. կարող է լինել փակ՝ առանց հոդի մակերեսի մաշկի վնասման և բ ա ց, որի դեպքում առաջանում է հոդի խոռոչը թափանցող վերք: Երբեմն Հ–ման դեպքում հոդապարկի և կապանների նշա– նակալի գերձգման, ինչպես նաև ոչ ճիշտ բուժման հետեանքով Հ. կարող է նորից կրկնվել (այսպես կոչված՝ սովորութա– յին Հ.), մեծ մասամբ լինում է ուսահոդում: Ախտաբանական Հ. հաճախ առաջանում է կոնք–ազդրային և ուսային հոդերում՝ առավելապես հոդամակերեսների քայ– քայման հետևանքով: Լուծանքային Հ. նկատվում է հոդը շրջապատող մկանների պարեզի կամ լուծանքի դեպքում: Այդպի– սի Հ–ները ծագում են առանց արտաքին ուժերի ազդեցության, որպես ինքնաբեր (օրինակ, քայլելիս կամ անկողնում շըրջ– վելիս): Առաջին օգնությունը, վնասված ծայ– րանդամի անշարժացում գլխաշորով, շի– նայով ևն: Բ ու ժ ու մ ը. հոդա ծայրերի ուղղում (միայն բժշկի միջամտությամբ, հյուսվածքները լրացուցիչ վնասելուց խու– տաիելու նպատակով), անշարժացում, հե– տագայում՝ ֆունկցիոնալ բուժում (մարմնամարզություն, մերսում): Հնացած Հ–ների դեպքում (վնասումից 3 շաբաթ անց)՝ վիրահատ ութ յուն: Ախտաբանա– կան Հ., հիմնական հիվանդության բու– ժում, իսկ հոդի ֆունկցիան վերականգնե– լու նպատակով՝ վիրահատություն:
ՀՈԴԱԿԱՊ, բառակազմական կաղապար– ներում հանդես եկող բաղադրիչ տարր: Արտահայտվում է ձայնավորով կամ բա– ղաձայնով: Հայերենում Հ–ի դեր են կա– տարում ա, ռուսերենում՝ e, օ, լատիներե– նում1 i, ս ձայնավորները, գերմաներե– նում՝ տ, ո բաղաձայնները: Հնչյունական որոշ դիրքերում տեղի է ունենում հայե– րենի ա–ի ձուլում (սերտաճում) նախոր– դող ի–ի հետ (գինի+ա+տուն– գինետուն) (ի+ա>ե): Այս տարրը կամ սրա համա– բանությամբ՝ այլ բաղադրություններում և ձայնավորը հանդես է բերում Հ–ի ֆունկ– ցիա դրսևորելու միտում (դուր–ե–կան, շահ–ե–կան): Լեզվաբանների մի մասը, նկատի ունենալով Հ–ի ֆունկցիոնալ կող– մը, այն համարում է ձևույթ: Հ, Պեարոսյան
ՀՈԴԵՅԴԱ, քաղաք Եմենի Արաբական Հանրապետությունում, Հոդեյդա լիվա– յում: 100 հզ. բն. (1975): Երկրի գլխավոր նավահանգիստն է Կարմիր ծովի սոիին: Ավտոճանապարհով կապված է Տաիզի հետ: Կան մեխանիկական, փայտագործա– կան ձեռնարկություններ: Արտահանում է սուրճ, չորացրած մրգեր, կաշի, բամբակ, ներմուծում նավթ և նավթամթերքներ: Հ–ում ՍՍՀՄ օգնությամբ կառուցվել է ժա– մանակակից ծովային նավահանգիստ, կառուցվում է ձկնարդյունաբերական հա– մալիր: ՀՈԴԻ ԱՆՇԱՐԺՈՒԹՅՈՒՆ, ա ն կ ի լ ո զ (< հուն. (rynvAos– ծռված, կորացած), շարժումների բացակայություն հոդում, առաջանում է հոդամակերեսների սեր– տաճման հետևանքով: Պատճառները՝ հո– դերի սուր և քրոնիկական բորբոքումնե– րը, հոդածայրերի քայքայումը ախտա– բանական պրոցեսների, վիրավորումնե– րի և վնասվածքների հետևանքով: Հոդա– մակերեսներում զարգացող հյուսվածքի բնույթից կախված Հ. ա. լինում է ֆիբրոզ, աճառային և ոսկրային, ինչպես նաև լրիվ և մասնակի (կախված հոդում զարգացող պրոցեսի տևողությունից): Բ ու ժ ու մ ը՝ վիրահատական, վերջույթի հարմար դիրք ստեղծելու նպատակով՝ արթրոպլաստի– կա, արթրոդեզ կամ ոսկրահատում:
ՀՈԴԼԵՐ (Hodler) Ֆերդինանդ (1853- 1918), շվեյցարացի նկարիչ: <Մոդեռն> ոճի խոշորագույն ներկայացուցիչ: 1871– 1876-ին սովորել է (հիմնականում նաև աշխատել) ժնևում՝ Բ.Մեննի մոտ: Ձգտել է մարդկային և տիեզերական կեցության (կամ մարդու և պատմության) միաձու– լությունն արտահայտող մասշտաբային, «համամարդկային» թեմաների ստեղծման: Հ–ի հասուն շրջանի նկարներին («Գիշեր», 1890, «Օր», 1898–1900, «Փայտահատ», 1910, բոլորը՝ Գեղարվեստի թանգարան, Բեռն, «Հայացք դեպի անսահմանություն»,