Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/509

Այս էջը սրբագրված չէ

Ֆ. Տ n դ I և ր. «Փայտահատ» (1910, Գեղար– վեստի թանգարան, Բեռն) 1916, Կունստհաուզ, Ցյուրիխ) բնորոշ են կոմպոզիցիոն ռիթմերի պաթետիկ լար– վածությունը, բներանգի զուսպ դեկորա– տիվությունը, որոնք առավել օրգանական բնույթ ունեն նրա մոնումենտալ–դեկորա– տիվ աշխատանքներում («Ենայի ուսա– նողների ելույթը 1813-ին», որմնանկար, 1908–09, Համալսարան, Ենա): Տ. ստեղ– ծել է նաև դիմանկարներ և ալպյան վե– հասքանչ տեսարաններով բնանկարներ:

ՀՈԴՈԳՐԱՖ (< հուն. ծձձգ – ճանա– պարհ, շարժում, ուղղություն և գրել, գծել) մեխանիկայում, փո– Փոխական վեկտորի ծայրակետերի երկ– րաչափական տեղը ներկայացնող կոր (վեկտորի արժեքները ժամանակի տար– բեր պահերին տեղադրված են ընդհա– նուր սկզբնակետից): Տ. հասկացությունը Արագության հոդոգրաֆի կառուցումը տվել է Ու. ՀաԱիւաոնը՝. Հ. ակնբախ երկ– րաչափական պատկերացում է տալիս վեկտորով պատկերվող ֆիզիկական մե– ծության ժամանակի ընթացքում փոփո– խության և այդ փոփոխության արագու– թյան (ունի Հ–ի շոշափողի ուղղությունը) մասին: Օրինակ, կետի արագությունը –> պատկերվում է v փոփոխական վեկտո– րով: ժամանակի տարբեր պահերին 0 սկզբնակետից տեղադրելով v վեկտորի արժեքները, կստանանք արագության Հ., ընդ որում M կետում արագության փոփո– խության արագությունը բնութագրող մե– ծությունը (w արագացումն այդ կետում) ժամանակի ցանկացած պահին ունի Տ–ի շոշաւիողի ուղղությունը Տ–ի համապա– տասխան M՝ կետում:

ՀՈԴՎԱԾ, ժուռնաւիստիկայի հիմնական ժանրերից մեկը: Ըստ նպատակի լինում են՝ պրոպագանդիստական, պրոբլեմա– յին, քննադատական, գիտական են: Սո– վետական կուսակցական գրականության պրակտիկային հայտնի են նաև դիրեկ– տիվային, առաջավոր ւիորձի ընդհանրաց– ման Տ–ներ ևն: 2. Իրավաբանական ակտի, Փաստաթղթի բաժին (օրինակ, օրենքի, միջազգային պայմանագրի):

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԷՎ ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ– ՆԵՐԻ ՏԱՐԵԳԻՐ», ամենամսյա պարբե– րական: ՏՍՍՏ պետական գրապալատի հրատարակություն: Լույս է տեսնում 1972-ից, Երևանում: Կազմված է «Լրագրա– յին հոդվածների տարեգիր», «ժուռնա– լային հոդվածների տարեգիր» և «Գրախո– սություններ» ենթաբաժիններից: Ընդգըր– կում է ՏՍՍՏ–ում հայերեն և ռուս, լույս տեսնող հանրապետական, քաղաքային և շրջանային թերթերում, ամսագրերում, պարբերական և «շարունակություններ» տիպի ժողովածուներում հրապարակվող հոդվածները, վավերագրական նյութերը, գեղարվեստական ստեղծագործություն– ները, գրախոսությունները, գրքերի և ամսագրերի տեսություններ, քննական վերլուծություններ: Նկարագրություններն ու հապավումները կատարվում են համա– ձայն պետ. ստանդարտի և ՏՍՍՏ գրա– պալատի սահմանած «Տայերեև բառերի պայմանական կրճատումների» ցուցակի: Նյութերը դասավորվում են ըստ մատենա– գիտության մեջ կիրառվող սխեմայի: Տա– ջորդում է «Լրագրային հոդվածների տա– րեգիր» (1949–71), «ժուռնալային հոդ– վածների տարեգիր» (1939–41, 1949–71) ժողովածուներին: Տ. Վարդանյան

ՀՈԴՎԱԾՈՏԱՆԻՆԵՐ (Arthropoda), անող– նաշարավոր կենդանիների բարձրակարգ և ամենահարուստ տիպ: Առաջացել են ծովային պրիմիտիվ օղակավոր որդերից: Տ–ի մարմինը երկսիմետրիկ է, պատված խիտինային կուտիկուլայով, որը գոյաց– նում է պաշտպանական և կմախքային վահան: Տետերոնոմ կենդանիներ են, կազմված գլխից, կրծքային և որովայնա– յին բաժիններից: Տաճախ գլուխը միանում է կրծքային հատվածներին և առաջաց– նում գլխակուրծք: Վերջավորությունները հատվածավոր են (այստեղից՝ Տ. անվա– նումը), առջևում ձևափոխվել են բերանա– յիև հավելվածների և ծառայում են որսը հայթայթելու ու մանրացնելու նպատակին: Բնորոշ է կրծող, ծամող, ծծող, լիզող ևն տիպի բերանային ապարատը: Նյարդա– յին համակարգը կազմված է 3 զույգ միա– ձուլված մերձկլանային հանգույցներից (գլխուղեղ) և փորային նյարդային սան– դուղքից կամ շղթայից: Զգայարանները և բնազդները լավ են զարգացած, բնորոշ են հատկապես բարդ կամ ֆասետային աչ– քերը: Մարսողության խողովակը կազմ– ված է էկտոդերմային առաջնային և ետին աղիներից ու էնտոդերմայիև միջիև աղուց, որոնց մեջ բացվում են մարսողա– կան գեղձի կամ սարդի ծորանները: Ջրային տեսակների շնչառության օր– գանները մարմնի մակերեսին գտնվող խռիկներն են, ցամաքային ձևերինը՝ թո– քային պարկերն են կամ ճյուղավորված խողովակները՝ արախեաները: Վերջիններս արտաքին միջավայրի հետ հաղորդակցվում են հատուկ շնչանցքե– րի՝ սաիգմաների միջոցով: Արտաթորու– թյան օրգանները ձևափոխված ցելոմո– դուկտներն են, ցամաքային տեսակների– նը՝ մալպիգյան անոթները: Աաղմնէսյին զարգացման ընթացքում Տ–ի օրգանիզ– մում ձևավորվում են արյունատար անոթ– ները և մարմնի ցելոմային պարկերը: Տետագայում անոթների մեծ մասի պա– տերը ետ են զարգանում, միաձուլվում են առաջնային և երկրորդային խոռոչները, և գոյանում է մարմնի խառը խոռոչ: Վերջինս ամՓոփում է ներքին օրգանները և լըց– ված է հեմոլիմֆայով: Արյան համակարգը բաց Է, արյունը դեղնավուն Է, կարող Է լինել նաև կարմիր (հեմոգլոբինի առկա– յությամբ), երկնագույն ևն: Տ. բաժանա– սեռ են (բացառությամբ, նստակյաց խեց– գետինների), բազմանում են սեռական ճանապարհով, հազվադեպ՝ կուսածնու– թյամբ: Բեղմնավորությունը ներքին Է, սաղմի զարգացումը հաճախ ուղեկցվում է կերպարանափոխությամբ: Տ–ի դասակարգումը տարբեր հեղինակ– ների մոտ տարբեր Է, սակայն առավել տարածված է ընդունել, որ Տ–ի տիպը բա– ժանվում է 4 ենթատիպի. 1. տրիլոբիտանը– մաններ՝ տրիլոբիտների անհետացած դա– սով, 2. խելիցերակիրներ՝ մերոստոմա– յինների և սարդակերպերի դասերով, 3. խռիկաշունչներ՝ խեցգետնակերպերի դա– սով և 4. տրախեաշունչներ՝ բազմոտանի– ների և միջատների դասերով: Տարածված են ամենուրեք՝ օդում, ջրում, ցամաքում, կենսակերպը խիստ բազմազան Է: Բարձ– րակարգ Տ–ին բնորոշ են բարդ բնազդները (օրինակ, շատ միջատներ խմբակցություն– ներ են կազմում և աշխատանքի բաժանում կատարում անհատների միջև): Որոշ տե– սակներ (ծովային, գետային խեցգետին– ներ) օգտագործվում են որպես սննդա– նյութ, որոշները արժեքավոր նյութեր (օրի– նակ, մեղր, մեղրամոմ, մետաքս) են պատ– րաստում և ունեն արդյունագործական նշանակություն: Տ–ի մեծ մասը վնասա– տուներ են, մարդու և կենդանիների մա– կաբույծներ, հիվանդությունների տա– րածողներ: Գրկ. Լ ու կ 1ւ ն Ե. Խ., Կենդանաբանու– թյուն, Ե., 1971; JI ore jib B.A., Յօօյւօոա 6ecn03B0H0HH&tx, M., 1975. ՀՈ ԹՈՌՆ (Hawthorne) Նաթանիել (1804– 1864), ամերիկացի գրող: 1853–57-ին ԱՄՆ–ի հյուպատոսը Մեծ Բրիտանիայում: 1841-ին մասնակցել է Բրուքֆարմ ֆու– րիեական կոմունային: Ֆուրիեիզմից իր հիասթափության պատմությունը շարա– դրել է «Բլայթդեյլ» (1852) վեպում: Տ. ամերիկյան նովելի դասականներից Է. «Տին պատմություններ» (1837 և 1842), «Տին դաստակերտի լեգենդները» (1846), երեխաների համար գրված պատմվածք– ների ու հեքիաթների ժողովածուներ: Գրել է նաև «Ալ տառը» (1850), «Շատ պա– տուհաններով տունը» (1851) վեպերը: