Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/515

Այս էջը սրբագրված չէ

Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիան հանդես եկավ հայտարա– րությամբ, որով «Հ.> միությունը իր մասը չէր համարում: Միությանը չհաջողվեց դառնալ համահայաստանյան գրական կազմակերպություն և գործելուց դադարեց նույն թվականի սեպտեմբերին: Նրա բո– լոր անդամներն ընդգրկվեցին Չարենցի՝ Երևանում հիմնադրած «Նոյեմբեր* միու– թյան մեջ (տես Հայաստանի ւցրոչեաա– րական գրողների ասոցիացիա): Գրկ՝ հիշողություններ Եղիշե Չարենցի մասին, Ե., 1961: Հ. Դավթյան

ՀՈԿՏԵՄԲԵՐ*, գրական–գեղարվեստա– կան ժողովածու (տարեկան 2–3 համար): Վրասաանի պրոլետարական գրողների ասոցիացիայի հայկ. մասնաճյուղի օր– գան: խմբագիր՝ Վ. Աարյան: Լույս է տե– սել 1927-ին, 1930–33-ին, Թիֆլիսում: Տպագրել է արձակ և չափածո գործեր, բանասիրական, տեսական–քննադատա– կան, հասարակական–քաղաքական հոդ– վածներ: Հրատարակել է Շիրվանզադեի, Նար–Դոսի, Տ. Հակոբյանի, Մ. Պետրոսյա– նի, Մ. Ավետիսյանի, Գ. Կալաթի, Բ. Հայ– կի և ուրիշների ստեղծագործությունները: Վ. ՄաղաԱան

ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ (մինչև 1935-ը՝ Սար– դարապատ), քաղաք Հայկական ՍՍՀ–ում, համանուն շրջանի վարչական կենտրոնը: 1947-ից՝ շրջանային, 1967–ից՝ հանրապե– տական ենթակայության քաղաք: Կայա– րան Երևան–Թբիլիսի երկաթուղու վրա: Լենինի հրապարակը և փողոցը Հոկտեմբեր– յանում Հեռավորությունը Երևանից 48 կմ է: Գտնվում է Արարատյան դաշտում՝ 860 մ բարձրության վրա: 1930-ին շրջանային կենտրոնը Ղուրդուղուլիից (այժմ՝ Արմա– վիր) տեղափոխվեց Սարդարապատ, 1930-ի հունիսին շրջսովետի գործադիր կո– միտեի շենքի հիմնադրումով հիմք դըր– վեց ապագա քաղաքին: 31 հզ. բն. (1976): Հիմնական բնակիչները հայերն են: Հ–ի տարածքում գտնվում է Նորա– պատի կոլտնտեսությունը: Այժմյան ան– վանումը ստացել է ի պատիվ Մեծ հոկ– Հ ոկտեմբերյան. ակումբի շենքը (1955, ճարտ. Ռ. Ալավերդյան) Հոկտեմբերյան. ՀԿԿ Հոկտեմբերյա– նի շրջանային կոմիտեի շենքը (1972, ճարտ. է. Հարությունյան) Հոկտեմբերյան, երկաթուղային կա– յարանի շենքը տեմբերի: Հ. հանրապետության արագ զարգացող արդ. կենտրոններից է: Արդ. առաջին ձեռնարկությունը 1928-ին հիմ– նադրված բամբակազտիչ գործարանն էր, որի տերիտորիայում այժմ գործում են տուրբոագրեգատային փորձարարական և ֆուրնիտուրայի գործարանները: Հանրա– պետությունում առաջին ՄՏԿ ստեղծվել է Հ–ում (1930-ին): Քաղաքում կա 19 արդ. ձեռնարկություն, որոնցում աշխատում են 2175 մարդ: Արդյունաբերության համա– խառն արտադրանքի 40% -ը տալիս է սննդի արդյունաբերությունը: Զարգանում են հաստոցաշինությունը, մեքեևաշինու– թյունը, թեթև, շինանյութերի արդյունա– բերությունը: Ամենախոշոր արդ. ձեռնար– կությունը պահածոների գործարանն է (խոշորագույններից մեկը ՍՍՀՄ–ում), որ– տեղ մշակվում է նաև հարևան շրջանների գյուղաանտ. հումքի որոշ մասը (տես Պահածոների գործարան Հոկտեմ– բերյանի): Կան գինու, կոնյակի (2-րդը ՀՍՍՀ–ում), հացի, կաթի, գարեջրի գործարաններ: Արդյունաբերական խո– շոր ձեռնարկություններից են նաև հաս– տոցաշինական (տես Երևանի հաս՜ աոցաշինական արւոադրական միավո– րում հոդվածը), ֆուրնիտուրայի, ապակե– տարաների գործարանները, կահույքի ֆաբրիկան, տնաշինական կոմբինատը: Հ–ում գործում են կենցաղսպասարկման կոմբինատ, կապի հանգույց՝ 5 բաժան– մունքով, տպարան, 2 կինոթատրոն, 6 մասսայական գրադարան, շրջանային կուլտուրայի տուն (ունի համամիութենա– կան մրցույթների դափնեկիր ժող. պարի անսամբլ, համամիութենական փառատո– նի դաՓնեկիր ժող. երգչախումբ ու հա– մամիութենական ստուգատեսի ոսկե մե– դալակիր ժող. թատրոն), հաստոցաշինա– կան ու պահածոների գործարանների կուլտուրայի պալատներ: Հ–ում է շրջա– նային բուժմիավորումը, կենտրոնական հիվանդանոցը (280 մահճակալ, 98 բժիշկ, 380 միջին և կրտսեր բուժաշխատող): Կան ստոմատոլոգիական պոլիկլինիկա, հակատուբերկուլոզային դիսպանսեր, սանլուստուն, հակահամաճարակային և շտապ բժշկ. օգնության կայաններ, պա– հածոների և հաստոցաշինական գործա– րաններին կից՝ առողջապահական կե– տեր, 10 միջնակարգ (1-ը հեռակա), 1 օժանդակ գիշերօթիկ (մտավոր պակասու– թյուն ունեցող երեխաների), երաժշտա– կան, 2 մարզական, նկարչական, շախմա– տի դպրոցներ, գյուղատնտ. սովխոզ–տեխ– նիկում, տեխնոլոգիական տեխնիկում, պրոֆտեխնիկական ուսումնարան, 20 մսուր–մանկապարտեզ: Հ–ում գործում են ճանապարհաշինարարական վարչությու– նը, գյուղշին մինիստրության տրեստը, մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրության ՇՄՇ (շարժական մե– քենայացված շարասյուն) ավտոտեխսպա– սարկման կայան, «Հայգյուղտեխնիկայի» շրջանային բաժանմունքը: Հ–ի առաջին գլխավոր հատակագիծը կազմվել է ճարտ. Ա. Թամանյանի ղեկավարությամբ՝ 1930-ին: Հետագայում գլխավոր հատա– կագծեր են կազմվել 1940-ին (ճարտ.՝ Պ. Խոյեցյան), 1955-ին (ճարտ.՝ Ռ. Գրի– գոր յան): Հ. այժմ կառուցապատվում է 1976-ին հաստատված գլխավոր հատակա– գծով (ճարտ–ևեր՝ Լ. էյվազովա, Ռ. Մել– քոնյան, է. Տաշյան, Մ. Հովհաննիսյան), ըստ որի, քաղաքի աճը նախատեսվում է շրջակա, գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողատարածությունների, ինչ– պես և քաղաքի կառուցապատված տա– րածքի վերակառուցման և իրացման հաշ– վին: Հ. ունի բարեկարգ Փողոցների լայև ցանց (Երևանյան, Շահումյան, Սպան– դար յան, Օրջոնիկիձեի, Մայաթ–Նովա ևն), կառուցապատված է հիմնականում 1-2- հարկանի, տնամերձ այգիներ ունեցող, տուֆակերտ մենատներով, կենտրոնա– կան մասը՝ 3, 4, 5-հարկանի բնակելի շենքերով, վարչական, մշակութային, առևտրի, կենցաղսպասարկման շինու– թյուններով: Քաղաքի լավագույն կառույց– ներից են ակումբի (1955, ճարտ.՝ Ռ. Ալա– վերդյան), ՀԿԿ Հոկտեմբերյանի շրջա– նային կոմիտեի (1972, ճարտ.՝ է. Հարու– թյունյան), հյուրանոցի (1974, ճարտ.՝ Հ. Աչյան) շենքերը, մարզադաշտը (ճարտ.՝ Ա. Կանայան) ևն: Բարձրաթռիչք կամուրջ Հոկտեմբերյանում