Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/517

Այս էջը սրբագրված չէ

գործման, գիտատեխնիկական փաստա– թղթերի, անձնական ծագում ունեցող ֆոն– դերի, տեղեկատու բաժինները: 1979-ին վերացվել են անձնական ֆոնդերի և տե– ղեկատու բաժինները, ստեղծվել է նոր՝ կազմակերպական–մեթոդական բաժինը: Կից գործում են մեթոդական խորհրդակ– ցություն և էքսպերտ ստուգող հանձնա– ժողով: ՀՀՍՇ ՊԿԱ–ում կենտրոնացված են Սովետական Հայաստանի ժողտնտե– սության, գիտության ու մշակույթի կարե– վորագույն բոլոր հիմնարկ–ձեռնարկու– թյունների, կազմակերպությունների, հաստատությունների, ինչպես նան ակա– նավոր գործիչների փաստաթղթերը: ՀՀՍՇ ՊԿԱ–ը մեթոդական ու գործնական օգնությամբ նպաստում է հիմնարկ–ձեռ– նարկությունների արխիվային գործին: ՀՀՍ Շ ՊԿԱ–ի հարուստ փաստաթղթերը օգտագործվում են գիտական, տնտ. ագի– տացիոն–պրոպագանդիստական, սոցիալ– իրավական նպատակներով: Ա. Սարգսյան

ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՄԱՐՏԵՐ 1934 Իսպա– նիա յ ու մ, իսպանական պրոլետա– րիատի և հակաֆաշիստական, դեմոկրա– տական մյուս ուժերի հեղափոխական ելույթ: Առիթը ծայրահեղ հետադիմական ֆաշիստական ՍԷԴԱ կազմակերպության երեք անդամների կառավարության մեջ մտցնելն էր (հոկտ. 4-ին): Ի պատասխան, երկրում հայտարարվեց համընդհանուր քաղ. գործադուլ, որն առանձին շրջաննե– րում վերաճեց զինված ապստամբության: Մարտերի գլխավոր կենտրոններ դարձան Մադրիդը, Կատալոնիան, Բիսկայան, Վա– լենսիան, Լեոնը, Աստուրիան: Հոկտ. 6– 9-ին ելույթները ճնշվեցին Իսպանիայի բոլոր մարզերում, բացառությամբ Աս– տուրիայի, որտեղ, ի տարբերություն երկ– րի մյուս մարզերի, ստեղծվել էր միասնա– կան ճակատ՝ կոմունիստների, սոցիա– լիստների, անարխիստների մասնակցու– թյամբ, կազմակերպվել էին հեղափոխա– կան կոմիտեներ տեղերում և նահանգա– յին կոմիտե՝ ընդհանուր ղեկավարության համար, ու 20 հզ–անոց բանակ: Ապըս– տամբների դեմ հանվեցին օտարերկրյա լեգիոն և մարոկկոյական զորամասեր, ապստամբները պարտվեցին (hntyui. 20): Պաշտոնական տվյալներով, Հ. մ–ի ժա– մանակ սպանվեց 1435 (որից Աստուրիա– յում՝ 1084), վիրավորվեց 2956 (որից Աստուրիայում՝ 2091) մարդ, վնասվեց 1032 շենք (Աստուրիայում՝ 829): Դաժան հալածանքի ենթարկվեց 30 հզ. մարդ:

ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՄԵԾ

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, պատմության մեչ տեղի ունեցած սոցիալական հեղափոխու– թյուններից մեծագույնը, որի հաղթանա– կը 1917 թվականի հոկտեմբերի 25-ին (նոյեմբերի 7-ին) նշանավորեց արմատա– կան շրջադարձ մարդկության կյանքում: Ի տարբերություն մինչ այդ եղած հեղա– փոխությունների, որոնք շահագործման մի ձնը փոխարինում էին մի այլ ձևով, Հոկտեմբերը վերջ տվեց ամեև մի ճնշման ու հարստահարման Ռուսաստանում և ուղի հարթեց աշխարհի բոլոր ժողովուրդ– ների ազատագրման համար: Հոկտեմ– բերյան հեղափոխության հաղթանակով տապալվեց բուրժուազիայի ու կալվածա– տերերի տիրապետությունը և հաստատ– վեց բանվորա–գյուղացիական իշխանու– թյուն, պայմաններ ստեղծվեցին սոցիա– լիստական հասարակության կառուցման համար: Այդ առաշին հաղթական սոցիա– լիստական հեղափոխությամբ սկսվեց մարդկության պատմության նոր դարա– գլուխը՝ կապիտալիզմից կոմունիզմին անցնելու դարագլուխը: Հոկտեմբերյան հեղափոխությունը կատարեց բանվոր դա– սակարգը՝ դաշնակցած չքավոր գյուղա– ցիության հետ: Այդ հեղափոխության ոգե– շնչողն ու կազմակերպիչն էր կոմունիս– տական կուսակցությունը՝ Վ. Ի. Լենինի առաջնորդությամբ, և նրա հաղթանա– կը հանդիսացավ մարըսիզւէ–ւենի՚սիզւէի տրիումֆը: Դեռ հնագույն ժամանակներից մարդկու– թյան առաջադեմ մտածողները երագել են լավագույն ապագայի մասին, բայց միայն Կ. Մարքսն ու Ֆ. էևգելսն ստեղծեցին գի– տական սոցիալիզմ և գծեցին բոլոր ժո– ղովուրդների ազատագրման ճիշտ ուղին: Նրանք քննական վերլուծությամբ բացա– հայտ եցին մարդկային հասարակության զարգացման օրենքները, դասակարգա– յին պայքարի նշանակությունը, պրոլե– տարիատի համաշխարհային–պատմական դերը և ցույց տվեցին կապիտալիզմի կոր– ծանման ու կոմունիզմի հաղթանակի պատ– մական անխուսափելիությունն ու անհրա– ժեշտությունը: Մարքսիզմն ուսուցանում է, որ ժողովուրդն է պատմության կերտողը, և դա բացառիկ ուժով դրսևորվում է սո– ցիալական հեղափոխությունների մեջ, որոնցով հասարակական–տնտեսական հին ֆորմացիան տեղի է տալիս նորին: Կ. Մարքսը դիպուկ կերպով ասել է, որ «հեղափոխությունները պատմության շո– գեքարշերն եև»: Բայց մինչ այդ եղած հե– ղափոխությունները, իրենց ժամանակի համար առաջադիմական լինելով հան– դերձ, տառապում էին այն միակողմա– նիությամբ, որ փոփոխում էին շահագոր– ծողներին, մինչդեռ կապիտալիզմի ըն– դերքում հասունանում էր նոր տիպի հե– ղափոխություև, որը պետք է վերջ տար ամեն մի շահագործման ու ճնշման: Դա պրոլետարական–սոցիալիստական հեղա– փոխությունն էր, որի հաղթանակը կնշա– նավորեր անցում դեպի «ազատության թա– գավորություն»: Ահա թե ինչու Կ. Մարքսը նշում էր, որ կապիտալիզմի տապալմամբ «ավարտվում է մարդկային հասարակու– թյան նախապատմությունը» (M a p k c K« h 3 h r e ji b c Փ., Co*i,, 2 H3fl., t. 13, c. 8): Ուրեմն, դրանից հետո պետք է սկըս– վեր իսկական պատմությունը, այսինքն՝ ամեն ճնշումից ազատագրված ժողովուրդ– ների բարգավաճման պատմությունը: Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի անմահ գործի հանճարեղ շարունակողն էր Վ. Ի. Լենինը: Նա հանդես եկավ որպես ստեղծագործա– կան մարքսիզմի կորիֆեյ և ոչ միայն զար– գացրեց ու մի նոր աստիճանի բարձրաց– րեց մարքսիզմը, այլև, անմիջականորեն գլխավորելով դրա կենսագործման հա– մար մղվող պայքարը, հասավ պատմական մեծ նվաճումների: Մարքսիզմ–լենինիզմը գիտություն է պրոլետարիատի ու բոլոր աշխատավորների ազատագրական պայ– քարի ու հաղթանակի մասին: Հոկտեմբերյան հեղափոխությունը հա– սունացավ ու հաղթանակեց պատմական օրինաչափությամբ: Այն նախապատրաստ– վեց Ռուսաստանի սոցիալ–տնտեսական ու քաղ. զարգացմամբ:tXIXtդ. վերջին և XX դ. սկզբին կապիտալիզմը թևակոխեց իմպերիալիզմի փուլը, որը ծայր աստի– ճաև սրեց հակասությունները, և ժողո– վուրդների կյանքում օրակարգի հարց դարձավ սոցիալիստական հեղափոխու– թյունը: Չնայած իր համեմատական հե– տամնացությանը, Ռուսաստանը ևս մտավ իմպերիալիզմի Փուլը և դարձավ հեղա– փոխական շարժման կենտրոն: Ցարական Ռուսաստանն ամեն տեսակ ճնշման օջախ էր ու ժողովուրդների բանտ, և այևտեղ խիստ սրվեցին սոցիալական ու ազգային հակասությունները, ուժեղացան դասա– կարգային պայքարն ու ազգային–ազա– տագրական շարժումները: Ավանգարդում ընթանում էր ռուս, պրոլետարիատը, որն աչքի էր ընկնում բարձր կենտրոնացմամբ ու կազմակերպվածությամբ: 1917-ին Ռու– սաստանում քաղաքի և գյուղի պրոլե– տարների թիվը հասնում էր 15 մլն: Բազ– մամիլիոն աշխատավոր գյուղացիությունը հողազուրկ էր կամ սակավահող: XX դ. սկզբին Ռուսաստանի 30 հզ. խոշոր կալ– վածատերեր ունեին 70 մլն դեսյատին հող, իսկ 10,5 մլն գյուղացիական տնտեսություն– ներ՝ ընդամենը 75 մլն դեսյատին: Աշխա– տավոր գյուղացիությունը հանգես էր գա– լիս որպես պրոլետարիատի բնական դաշ– նակիցը: Նրանց հետ էին ճնշված ժողո– վուրդները: Ռուս, կայսրության մեջ ապ– րում էին ավելի քան 100 ազգեր ու ազգու– թյուններ և ենթարկվում անլուր ճնշման ու կեղեքման: Նրանք բնականոն ձևով համատեղ պայքարի մեջ մտան և պրոլե– տարիատի գլխավորությամբ մարտըն– չեցին ցարիզմի ու կապիտալիզմի դեմ: Համա աաւաստան յան հեղաՓոխական շարժումը գլխավորելու համար անհրա– ժեշտ էր ստեղծել պրոլետարական կու– սակցություն: Վ. Ի. Լենինը տիտանական պայքար ծավալեց Ռուսաստանի մարք– սիստների համախմբման և պրոլետարա– կան կուսակցության ստեղծման համար: Դա էր հարցերի հարցը, բոլոր խնդիրների լուծման բանալին, որովհետև «Դպստիա– րակելով բանվորական կուսակցություն՝ մարքսիզմը դաստիարակում է պրոլետա– րիատի ավանգարդը, որն ընդունակ է գրա– վելու իշխանությունը և ամբողջ ժողովըր– դին դեպի սոցիալիզմաասջնորդելու, կազ– մակերպելու և ուղղություն տալու նոր հա– սարակակարգին, լինելու բոլոր աշխատա– վորների ու շահագործվողների ուսուցիչը, ղեկավարը, առաջնորդը՝ նրանց հասա– րակական կյանքն առանց բուրժուազիա– յի և բուրժուազիայի դեմ կազմակերպե– լու գործում» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 25, էջ 521): Հենց այդպիսին էր Լենինի ստեղծած բոլշևիկյան կուսակցությունը, որը պրոլետարական ինտերնացիոնալիզ– մի մարմնացումն է և աևցել է պայքարի ու հաղթանակի հերոսական ուղի: Այն լու– սավորված էր հեղափոխական տեսու– թյամբ: Երբ 1905-ին բորբոքվեց ռուս, առա– ջին հեղափոխությունը, Վ. Ի. Լենինը մշակեց բոլշևիկյան կուսակցության ստրատեգիան ու տակտիկան, բուր–