Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/523

Այս էջը սրբագրված չէ

խարհի արմատական վերափոխմանը: Ուրեմն, սովետական իշխանությունը ազա– տարար ու ոգեշնչող նշանակություն ունի ամբողջ առաջադեմ հայության համար: Սովետական Հայաստանը պարգևատըր– վել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափո– խության և ժողովուրդների բարեկամու– թյան շքանշաններով, որոնք խորհրդա– նշում են հայ ժողովրդի, բոլոր աշխատա– վորների հեղափոխական ու աշխատան– քային սխրանքները, նրանց ազատությու– նը, միասնությունն ու բարգավաճումը: Պատկերազարդումը տես 512–513-րդ էշերի միշև՝ ներդիրներում, աղյուսակներ IX-X, և 528–529-րդ էշերի միշև՝ ներդի– րում: Գրկ. Լենին Վ. Ի., Երկ., հհ. 23, 24, 25, 26, 27, 35, 36, 37: ՍՄԿՊ–ն համագումարների, կոնֆերենցիաների և Կենտկոմի պլենումների բանաձևերում ու որոշումներում, մաս 1, Ե., 1954: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և սովետական իշխանության հաղ– թանակը ՞Հայաստանում. Փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Ե., 1960: Շ ա հ ու մ– յան Ս տ., Երկ. լիակտ. ժող., հ. 1–5, Ե., 1975–78: Բ ր և ժ ն և Լ. Ի., Սովետական Հա– յաստանի 50 տարին, Ե., 1970: Ն ու յ ն ի, Մեծ Հոկտեմբերը և մարդկության առաջադիմու– թյունը, Ե., 1977: Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր, Ե., 1967: Հայ ժողովրդի պատմություն, հ. 7, Ե., 1967: Աղա յան Ծ. Պ., Հոկտեմբերյան ռևոլյուցիան և հայ ժողովրդի ազատագրումը, Ե., 1957: Ղարիբշանյան Գ. P., Հա– յաստանի կոմունիստական կազմակերպու– թյունները սովետական իշխանության հաղ– թանակի համար մղված պայքարում, Ե., 1955: Մնացականյան Ա. Ն., Հոկտեմբերի բարիկադների ւ|րա, Ե., 1967: Ա ր զ ու մ ա ն– յան Մ. Վ., Արհավիրքից վերածնունդ, Ե., 1973: JI e h hh B.H., IIojih. co6p, coh. (cm. CnpaBo^Hfarii tom, h. 1); B.H. JleHHH o 3a- KaBKa3be, E., 1963; Bejiracaa OKTa6pbCKaa co- imajmcTHHecKaa peBOJHOipia. .ZlioKyMeHTM h MaTepnajiM, t. 1–10, M., 1957–63; BejiHKaa OKT«6pbCKaa coijHaziHCTiraecKaa peBOJHOijHH. XpoHHKa codMTirii, t. 1–4, M., 1957–61; Hctophh KIICC, t. 2–3, M., 1966-68; Hc- TOpiiH rpa>K,n;aHCKOH bo^hm b CCCP, 1917– 1922, t. 1-3, M., 1939-57; Hctophh CCCP. C flpeBHeftmiix BpeMen flo Hanmx flHefi, 2-a cepna, t. 7, M., 1967; BejiHKHfi OKTa6pb h mhpoboh peBOJiiomioHHMH npoijecc, M., 1967; OnepKH hctophh KOMMyHHCTEraeCKHX opraHH- 3an;HH 3aKaBKa3bH, h. 1, T6., 1967; IIo6efla CoBeTcicoH BJiacTH b 3anaBKa3be, T6., 1971; M h h n, H.H., Hctophh Bejnocoro OKiadpa, t. 1-3, M., 1967–73; T a ji o a h T. A,, Eopb6a 3a CoBeTCKyio BJiacTb b ApMeHHH, M.f 1957; KapaneTflB C. X., Kommyhhcth- qecKaa napTHa b 6opb6e 3a node ay OKTadpbCKoii peBOJiioi^HH b ApMeHHH, E., 1959. Մ. Արզումանյան

ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆԻ ՇՐՋԱՆ (մինչև 1935-ը՝ Ղուրդուղուլու շրջան), վարչական շրջան Հայկական ԱԱՀ–ում: Կազմվել է 1930-ի սեպտ. 9-ին: Սահմանակից է Թալինի, Աշտարակի և էջմիածնի շրջաններին, արմ–ից և հվ–ից՝ Թուրքիային: Տարածու– թյունը 680 կմ2 է, բնակչությունը՝ 74500 (1979), վարչական կենտրոնը՝ Հոկտեմ– բերյան քաղաք: Քարտեզը տես 520-րդ էջից հետո՝ ներդիրում: Բնական պայմանները: Հ. շ. գտնվում է Արարատյան դաշտի հս–արմ. մասում, Արաքսի ձախ ափին: Մակերևույթը հարթ է՝ կազմված ջրաբերուկներից, տեղ–տեղ՝ Արագածից արտավիժած լավաներից: Ունի արմ–ից արլ. ընդհանուր թեքություն: Մի– ջին բարձրությունը 850 մ է: Արմ–ում աոանձին բարձունքներ հասնում են մինչև 1200 մ խ Գտնվում է 8–9-բալանոց սեյս– միկ գոտում: Կլիման չոր ցամաքային է՝ շոգ ամառներով, համեմատաբար տաք ձմեռներով: Տարեկան միջին ջերմաստի– ճանը 11–13°C է, հունվարինը՝ –4°C, հուլիսինը՝ 25°C, նվազագույնը՝ – 34°C, առավելագույնը՝ 42°C: Տարեկան տեղում– ները 250–300 մմ են: Շրջանի արմ–ով հոսում է Ախուրյանը, հվ–ով՝ Արաքսը (սահմանային գետեր են Թուրքիայի հետ): Ստեղծվել են արհեստական լճակներ: Ջրային ռեսուրսների ընդհանուր հաշվե– կշռում զգալի բաժին ունեն արտեզյան ջրերը: Գործում են 308 արտեզյան ջըր– հորներ (ընդհանուր ծախսը՝ 8 մ3/վրկ): Բնական լանդշաֆտում գերակշռում է կի– սաանապատը: Տարածված են գորշ, ալ– կալի, աղակալած, կիսաանապատային հողերը, Արաքսի մերձափնյա մասերում՝ նաև ճահճահողերը: Բնորոշ են չորասեր և աղասեր բույսերը: Շատ են թռչունները, սողուններն ու միջատները, որոշ տեղե– րում՝ որդան կարմիրը: Օգտակար հանա– ծոներից կան շինանյութեր (ավազ, բա– զալտ, կավ): Բնակչությունը: Հիմնական բնակիչ– ները (ավելի քան 90%-ը) հայերն են: Բնակվում են նաև քրդեր, ասորիներ, ադրբեջանցիներ: Խիտ է բնակեցված շըր– ջանի արլ. մասը: Միջին խտությունը 1 կմ2 վրա 109 մարդ է: Շրջանն ունի 42 բնակա– վայր, այդ թվում՝ 1 քտա (Մեծամոր), 1 ավանային, 16 գյուղական սովետ: Հ. շ–ի բնակավայրերն են. Ա. |սանջյանի անվ. սովխոզին կից ավան, Ամասիա, Այգե– շատ, Արազափ, Արաքս երկաթգծի կա– յարանին կից ավան, Արաքս սովխոզին կից ավան, Արգավանդ, Արմավիր, Արևիկ, Արտաշար, Բագարան, Բամբակաշատ, Բերքաշատ, Գետաշեն, Եղեգնուտ, Երաս– խահուն, Երվանդաշատ, Զարթոնք, ժդա– նովի անվ. ավան, Լուկաշին ավան, Հայ– կավան, Հոկտեմբեր, Հուշակերտ, Զեր– ժինսկու անվ. սովխոզին կից ավան, «Մայիսյան» սովխոզի 2-րդ մասին կից ավան, Մարգարա, Մեծամորէ Մյասնիկ– յանի անվ. սովխոզին կից ավան, Մրգա– շատ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագես, Նոր Կեսարիա, Շենավան, Ջանֆիդա, Ջրաշեն, Աովետական, Վար– դանա շեն, Վորոշիլովի անվ. ավան, Տան– ձուտ, Փշատավան, N. 6 սովխոզին կից ավան: Պատմական ակնարկ: Հ. շ–ի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարի դա– րում: Գտնվելով Այրարատյան «աշ– խարհքի կենտրոնական մասում՝ այն սկզբից ևեթ կազմել է հայկ. պետության բաղկացուցիչ մասը: Հ. շ–ի տարածքում էին գտնվում հայկ. պետության ամենա– հին միավորումներից մեկի՝ Երվանդու– նիների թագավորության երկու մայրա– քաղաքները՝ Արմավիրը (ավելի հնոսՐ Արգիշտիխինիլին, մ. թ. ա. VIII դ., դրան փոխարինած Երվանդաշատը, մ. թ. ա. III դ.): Մինչև V–VI դդ. Հ. շ–ի տարածքը մտնում էր Այրարատյան գավառի մեջ: Հե– տագայում, երբ նախկին Այրարատյան գավառը շրջակայքի հետ կազմեց Այրա– րատյան Փոքր «աշխարհ»-ը, այդ տարած– քի արմ. մասը հայտնի դարձավ Արագա– ծոտն անունով, որը մոտավորապես հա– մապատասխանում էր այժմյան Հոկտեմ– բերյանի, էջմիածնի, Աշտարակի, մա– սամբ՝ Նաիրիի ու Մասիսի շրջաններին, Արագածոտնի փոքր մասը՝ Երվանդաշատ մայրաքաղաքով (այժմյան Հ. շ–ի Բագա– րան և Երվանդաշատ գյուղերի շրջակայ– քը) պատկանում էր Այրարատյան «աշ– խարհք՜ի Արշարունիք գավառին: Երվան– դունիներից հետո Արագածոտնը Այրա– րատյան «աշխարհք՜ի այլ գավառների հետ դարձավ նախ Արտաշեսյանների (II– I դդ. մ. թ. ա.), ապա Արշակունիների (I– V դդ.) արքունական սեփականությունը: Մարզպանական Հայաստանի օրոք (V– YII դդ.) նախկին արքունական գավառ– ներն անցան պարսից Սասանյան թագա– վորներին, սակայն դրանց տարբեր մա– սերում իշխում էին հայ նախարարները (Ամատունիները, Ուրծի իշխանները և այլք) և էջմիածնի վանքը: Հետագայում Արագածոտնը ամբողջությամբ մտնում էր Բագրատունիների թագավորության (IX– XI դդ.) և Զաքարյանների իշխանության (XII դ. վերջ– XIII դ. սկիզբ) մեջ: Լենկ– թեմուրի պետության անկումից հետո Այ– րարատյան «աշխարհք՜ի կենտրոնական մասին տիրում էին կարա–կոյունլուները, որոնք այստեղ հիմնեցին Երևանի (սկըզ– բում՝ Սահաթափա, Չուխուր–Սաադ) կու– սակալությունը (խանություն): Ներկայիս Հ. շ–ի տարածքը կազմում էր Երևանի խա– նության Սարդարապատի մահալը (գա– վառը), որը խանության հետ միասին թուրք–իրանական տիրապետության շըր– ջանում (XYI– XVIII դդ.) բազմիցս անցել է ձեռքից ձեռք և ավերվել: Այստեղ Երե– վանի խաները կառուցել էին Սարդարա– պատ բերդը, որն իր ամրությամբ զիջում էր միայն Երևանի բերդին: Սարդարապա– տի բերդն ու համանուն մահալը 1827-ին միացվել են Ռուսաստանին և 1850– 1917-ը՝ մտել Երևանի նահանգի էջմիած– նի գավառի մեջ, որի կազմում էր մինչև 1930-ը: Շրջանի տարածքում է տեղի ունե– ցել 1918-ի Սարդարապատի ճակատա– մարտը թուրք, օկուպանտների դեմ (տես Սարդարապատի ճակատամարտ 1918): Հնագույն ժամանակներից ի վեր Հ. շ–ի տարածքի բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ, այգեգործությամբ, բամբակենու մշակությամբ ու անասնա– պահությամբ (գոմշապահությամբ): Արևել– յան Հայաստանը Ռուսաստանի հետ միա– վորվելուց (1828) հետո շրջանի տարածքում հաստատվեցին 1828–29-ին Իրանից ներ– գաղթած հայեր: Հ. շ–ի տարածքի հնություններից են Արգիշտիխինիւին, Արմավիր ու Երվան– դաշատ մայրաքաղաքների ավերակները և Մեծամորի հնադարյան մետաղաձու– լարանը: Մարքս–լենինյան գաղավւարները ներ– կայիս Հ. շ–ի (նախկին Ղուրդուղուլիի գավառամաս) տարածք մուտք են գործել դեռևս մինչ սովետական կարգերի հաս– տատումը: Առաջին կուսակցական բջիջ– ներն ու կազմակերպություններն այնտեղ ստեղծվել են 1921-ից՝ սովետական կար–