Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/524

Այս էջը սրբագրված չէ

գերի հաստատումից հետո: Մինչե 1930-ի կեսերը շրշանի քաղ. կուսակցական բո– լոր գործերը գլխավորում էր էջմիածնի կու– սակցական գավառային կոմիտեն: 1930-ի սեպտ. 9-ից, վարչական նոր բաժանմամբ առանձնանալով իբրե Ղուրդուղուլիի (1935-ից՝ հոկտեմբերյանի) ինքնուրույն շրջան և շրջանային կուսակցական կազ– մակերպություն, գործուն աշխատանքներ ծավալվեցին կոլտնտեսությունների ամ– րապնդման, սովետական տնտեսություն– ների ստեղծման և զարգացման, ծնունդ առած արդ. ձեռնարկությունների (բամ– բակազտիչ և պահածոների գործարան– ներ, ՄՏԿ–ներ են) արտադրողականու– թյան բարձրացման ուղղությամբ: Մինչե 1980-ի վերջը Հոկտեմբերյանի կուսակ– ցական շրջանային կազմակերպությու– նում տեղի է ունեցել 40 շրջանային կու– սակցական կոնֆերանս: 1980-ի հունվ. 1-ի դրությամբ շրջանի 132 կուսկազմա– կերպություններում կար 3671 կուսանդամ և 170 թեկնածու, կոմերիտմիությունն ուներ 167 սկզբնական կազմակերպու– թյուն՝ 14748 կոմերիտականներով: Տնտեսությունը: Տ. շ. զարգացած գյու– ղատնտ. շրջան է: Շրջանում կա 10 սովե– տական, 28 կոլեկտիվ տնտեսություն: Տողային ֆոնդը 68629 հա է: Գյուղատնտ. արտադրությունն զբաղեցնում է 37033 հա: Ոռոգվող հողատարածությունը 25648 հա է, որից վարելահող՝ 13065 հա, խաղո– ղի այգիներ՝ 5466 հա, պտղատու այ– գիներ՝ 3974 հա, դաշտապաշտպան ան– Տնսարան Մեծամոր քաղաքատիպ ավանից աառաշերտեր՝ 786 հա, տեամերձեր՝ 1917 հա, խոտհարք՝ 76 հա, տնկարկներ՝ 14 հա, արոտավայրեր՝ 9804 հա: Բուսա– բուծությունը տալիս է գյուղատնտեսու– թյան համախառն արտադրանքի արժեքի 87% –ը: Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են խաղողագործությունը (տա– րեկան արտադրանքը՝ 42 հզ. ա), պտղա– բուծությունը (18–20 հզ. տ), խորդենա– գործությունը (38 հզ. ա), բանջարաբու– ծությունը (50 հզ. ա): Խաղողի և պտղի համախառն բերքով Հ. շ. առաջինն է հան– րապետությունում: Ոռոգումը կատարվում է հոկտեմբերյանի (տես Հոկտեմբերյանի ջրանցք) և մասամբ Թալինի ջրանցքների, Սովետականի (Սեջուր), Ղարաղալայի, Տուշակերտի, Այղր լճի ջրհան կայանների միջոցով և արտեզյան ջրերով: Տնտեսու– թյան մեջ կարեոր դեր ունի կաթնաապ– րանքային անասնապահությունը: 1979-ին շրջանում կար 14580 գլուխ խոշոր, 13180 գլուխ մանր եղջերավոր անասուն, 6036 Հուշակերտի անասնապահական համալիրը խոզ, 68318 թռչուն: հոկտեմբերյանի և էջմիածնի շրջաններում մշակվող խոր– դենու հումքի բազայի վրա “Նոր Կեսարիա– յում գործում է եթերայուղերի պետ. տըն– աեսության գործարան, որի արտադրանքն առաքվում է երկրի բազմաթիվ ձեռնարկու– թյուններ: Արհեստական լճերի շրջակայ– քում (Զարթոնք, Արեիկ, Ջանֆիդա) ըս– տեղծվել է ծածանա–լճակային տնտեսու– թյուն: 1979-ին շրջանում աշխատում էր բարձրագույն կրթությամբ ավելի քան 300 մասնագետ: Տ. շ–ի տարածքով է անցնում Թբիլիսի– Երեան– Բաք ու երկաթուղու 35 կմ հատվածը: Խճուղային ճանապարհ– ների երկարությունը 265 կմ է, որից 222 կմ՝ կոշտ ծածկով: Օգտվում են բնա– կան և հեղուկ գազից, ռադիո– և հեռուստա– տեսային հաղորդումներից: էլեկտրա– էներգիա ստանում է Անդրկովկասի միաս– նական էներգահամակարգից: Գազամուղ ցանցի երկարությունը 140 կմ է: 37 բնա– կավայրում կա կապի բաժանմունք: Տ. շ–ի տարածքում, Մեծամոր բնակավայրի մոտ է Հայկական ատոմակայանը: Առողջապահությունը: Տ. շ–ում կա 6 տեղամասային հիվանդանոց՝ 105 մահ– ճակալով (Արմավիր, Մարգարա, Երվան– դաշատ, Լենուղի պետական տնտեսու– թյուն, Ջանֆիդա, Տանձուտ), 20 ամբուլա– տորիա, 13 բուժական–մանկաբարձական կետ, 222 բուժաշխատող, որից 41-ը՝ բժիշկ (1979): Մշակույթը: 1978–79 ուս. տարում Հ. շ–ում կային 41 հանրակրթական (15.700 աշակերտ, 1196 ուսուցիչ), որից 34-ը՝ միջնակարգ, 6-ը՝ ութամյա, 1-ը՝ հեռակա, 3 երաժշտական (Արմավիրում, Զերժինս– կու անվ. սովխոզում, Մեծամորում) դըպ– րոցներ, 29 մսուր–մանկապարտեզ (2800 երեխա): Գործել է 50 մասսայական գրա– դարան, 43 կուլտուրայի տուն և ակումբ: Գրեթե բոլոր բնակավայրերում կա կինո– սարք: Տ. շ–ի տարածքում են գտնվում Սարդարապատի հերոսամարտի հուշար– ձանը, Հայաստանի ազգագրության պետ. և Մեծամորի թանգարանները: Տ. շ–ում գործում են ՏՍՍՀ գյուղատնտե– սության մինիստրության ագրոքիմիայի (Երասխահունում) և խաղողագործության, պտղաբուծության ու գինեգործության ԳՀԻ–ների (Նալբանդյանում) կայանները: Լույս է տեսնում «Կոմունիզմի համար> շրջանային թերթը: Պատկերազարդումը տես 512–513-րդ էջերի միջե՝ ներդիրում, աղյուսակ XI: Գրկ. տես Հայկական Սովետական Սոցիա– լիստական, Հանրապետություն հոդվածի գրա– կանությունը: Ռ. Սահակյան, Ռ. Հարությունյան, Թ. Հակոբյան

ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆԻ ՋՐԱՆՑ*, սկիզբ է սանում Արաքս գետից: Կառուցվել է 1926– 1930-ին: Մայր ջրանցքի երկարությունը 44 կմ է, սկզբնահաավածում թողունակու– թյունը 30 մ31վրկ է: Ջրանցքից սկիզբ է առնում առափնյա ճյուղը (15 կմ երկարու– թյամբ), որի ջրանկման մասում կառուց– ված է Հոկտեմբերյանի ՀԷԿ–ը: Ջրանցքը հիմնականում անցնում է հողային հու– նով: Ջրի ներծծման դեմ պայքարելու նպատակով վերջնամասում (10 կմ եր– կարությամբ) կատարվել են տղմակալման աշխատանքներ: Ջրանցքի վրա կառուց– ված են ակվեդուկներ, դյուկերներ, հեղե– ղաթողներ, նաԱ պոմպակայաններ են: Հ. շ. ոռոգում է Հոկտեմբերյանի շրշանի 24 հզ. հա հողատարածություն (խաղողի և պտղատու այգիների, խորդենու, բան– ջարաբոստանային, հացահատիկային U կերային բույսերի դաշտեր), որի 50%–ից ավելին, մինչև 1930-ը ոռոգվում էր ուրարտ. ժամանակաշրջանում կառուց– ված հին Սարդարապատի և այլ ջրանցք– ներով: 9-. Աղախանյա՚ե

ՀՈԿՏԵՄԲԵՐ–ՆՈՅԵՄԲԵՐ», գրականու– թյան, արվեստի, գիտության և տնտեսու– թյան տարեգիրք: Լույս է տեսել 1932-ին, Երևանում: Պատասխանատու խմբագիր՝ Ե. Չարենց, խմբագիրներ՝ Ա. յԲակունց, Ե. Չուբար: Ծանոթացրել է Ա. Շիրվանզա– դեի, Հ. Հակոբյանի, Ա. Իսահակյանի,

  • Նար–Դոսի, Դ. Դեմիրճյանի, Ս. Զորյանի,

Գ. Մահարու և հայ սովետական մյուս գրողների ստեղծագործություններին, ներ– կայացրել հայ մյուս դասականներին «Հոկտեմբեր–Նոյեմ– բեր» տարեգրքի շա– պիկը (Խ. Աբովյան, Մ. Նսղբանդյան, Տ. Թու– մանյան, Մ. Մեծարենց և ուրիշներ): Սո– վետական Հայաստանի կերպարվեստի, թատրոնի, կինոյի, ճարտարապետության մասին հոդվածներով, հանդես են եկել Ա. Թամանյանը, Մ. Արուտչյանը, Ս. Մե– լիքսեթյանը, Դ. Դզնունին և ուրիշներ: Տարեգիրքը կարեոր տեղ է հատկացրել Հայաստանի տնտեսության նվաճումնե– րին: գ. Գույոլմջյան

ՀՈԿՈՒՍԱՏ Կացուսիկա (1760–1849), ճա– պոնացի նկարիչ, Ուկիյյո–է դպրոցի խո– շորագույն ներկայացուցիչ: 1777–78-ին սովորել է փորագրիչ Կացուկավա Մյուն– սոյի մոտ: Կրել է միջին դարերի չինական բնանկարչության, ինչպես և եվրոպական արվեստի ազդեցությունը: 1780-ից հանդես է եկել որպես նկարազարդող (ձևավորել է 500-ից ավելի գիրք): 1797–1810-ին աշխատել է որպես սուրիմոնոյի (Փորա– գիր շնորհավորաք արտեր) վարպետ: 1812-ից ստեղծել է գծանկարչության դա–