Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/526

Այս էջը սրբագրված չէ

ճանաբար ձևավորվում է նրա պրոֆիլը: Այն բնորոշվում է տարբեր գենետիկական հորիզոններով (A, B, C): Երկրի բնական պայմանների բազմազանության, հողա– ռաջացման գործոնների փոխհարաբերու– թյան տարբերության պատճառով բնու– թյան մեջ զարգանում են առանձին հողա– յին տիպեր: ՍՍՀՄ տարածքի հողային ծածկույթում ընդգրկված են գրեթե բոլոր հողային տիպերը, որոնք հս–ից հվ. դա– սավորված են հորիզոնական գոտիակա– նությամբ: Հյուսիսային սառուցյալ օվկիա– նոսից մինչև Կասպից ծովի ափերը զատ– վում են հետևյալ Հ–երը. տունդրային, պոդզոլային, ճահճային, մարգագետնա– ճահճային, անտառային սևահողեր, շա– գանակագույն, գորշ անտառատափաստա– նային Հ–եր, աղուտներ և ալկալի: ՀՍՍՀ լեռնային պայմաններում Հ–ի տիպերը դասավորված են ուղղագիծ գոտիականու– թյան օրինաչափության սկզբունքով: ՀՍՍՀ տարածքի հողային ծածկույթը խիստ բազմազան է: Գլխավոր հողատի– պերն են՝ լեռնամարգագետնային, մար– գագետնա–տափաստանային, լեռնանտա– ռային (գորշ և դարչնագույն), լեռնատա– փաստանային, սևահողային, շագանակա– գույն, կիսաանապատային գորշ և կուլ– տուր–ոռոգելի, աղուտ և ալկալի, ինչպես նաև ճահճային ու գեաահովտային: Գրկ, MnpHMaHJiH X.n., IIoqBOBefle- HHe, M., 1965. ^t^ րիմանյաԱ

ՀՈՂԱԲԱՇՒՈՒՄ, հողերի հ ա տ կ ա՜ g ու մ, պետական լիազորված մարմին– ների՝ միմյանց միջև փոխադարձ գործո– ղությունների ամբողջություն, որով սահ– մանվում է առանձին հողամասերի նկատ– մամբ որոշակի սուբյեկտների հողօգտա– գործման իրավունքը ԱՍՀՄ–ում: Հ. հողի միասնական ֆոնդի կառավարման և հողի նկատմամբ պետության բացառիկ սեփա– կանության իրականացման եղանակներից է: Կատարվում է հողերի առանձնացման կարգով (ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների հողային օրենս– դրության հիմունքներ, հոդված 10, ՀՍՍՀ հողային օրենսգիրք, հոդված 11)՝ հան– րապետության Մինիստրների խորհրդի կամ ժող. դեպուտատների շրջանային, քաղաքային, գյուղական և ավանային սո– վետի Գործադիր կոմիտեի որոշմամբ, որով սահմանվում են նրա նպատակներն ու հողօգտագործման ընդհանուր պայման– ները: Մեկ հողօգտագործողից հողամա– սերի վերցնելն ու մյուսին հանձնելը թույլատրվում է օրենքով նախատեսված դեպքերում (ՀՍՍՀ հողային օրենսգիրք, հոդվածներ 34–36): ժող. դեպուտատների գյուղական սովետների Գործադիր կոմի– տեները հողամասեր հատկացնում են կոլտնտեսությունների, սովխոզների և գյուղատնտ. այլ ձեռնարկությունների հո– ղերից: Ավանային սովետի Գործադիր կո– միտեները հողամասեր հատկացնում են իրենց տարածքի հողերից, շրջանային սովետի Գործադիր կոմիտեները՝ պետ. պահեստի հողերից (մինչև 10 հա չափով), պետ. անտառային ֆոնդերի հողերից, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում (ՀՍՍՀ հողային օրենսգիրք, հոդվածներ 98, 105): Քաղաքային սովետ– ների Գործադիր կոմիտեները հողեր հատ– կացնում են քաղաքային հողերից (ՀՍՍՀ հողային օրենսգիրք, հոդված 81): Մյուս բոլոր դեպքերում Հ. հ. կատարվում է միութենական հանրապետությաև Մինիս– տըրների խորհրդի որոշմամբ: Գյու– ղատնտ. կարիքների համար հողեր հատ– կացվում են հողային կադաստրի տվյալ– ների հիման վրա, իսկ ոչ գյուղատնտ. կարիքների (արդ. ձեռնարկություններ, բնակարանային օբյեկտներ, երկաթուղա– յին, ավտոմոբիլային տրանսպորտ, էլեկ– տրալարեր ևն) համար՝ գյուղատնտեսու– թյանը ոչ պիտանի հողերից: Ա. ԻսկոյաԱ ՀՈՂՍ ԲՈՒՐԳԵՐ, մինչև 10–15 Վ բարձրու– թյամբ նեղ, կոնաձև գոյացումներ: Կազմ– ված են սառցադաշտային նստվածքներից (Աորեններից), որոնք ավարտվում են խո– շոր վալուններով ու բեկորներով: Հ. գո– յանում են չտեսակավորված մորենային զանգվածների լվացման հետևանքով:

ՀՈՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԱՅԻ

ԻՆՍՏԻՏՈՒՏ գիտահետազոտա– կան ՀՍՍՀ, ՀՍՍՀ գյուղատնտեսու– թյան մինիստրության գիտահետազոտա– կան հիմնարկ Երևանում: Հիվնադրվել է 1958-ին: Ունի (1980) հողերի ծագման ն աշխարհագրության, հանքաբանության, կենսաքիմիայի, մելիորացիայի, ագրո– մելիորացիայի, ռեժիմային հետազոտու– թյունների, էրոզիայի, ագրոքիմիայի բա– ժիններ, փորձամելիորատիվ մեկ կայան և հողա–էրոգիոն 3 հենակետ, ասպիրան– տուրա: Զբաղվում է հողերի առաջացման, զարգացման, նրանց աշխարհագրական տեղաբաշխվածության օրինաչափություն– ների բացահայտման, էրոզիոն պրոցես– ների, հանքաբանական առանձնահատ– կությունների, հողաբարելավման, բեր– րիության բարձրացման, պարարտացման ևև հարցերով: Իևստ–ում ուսումևասիրվել և քարտեզագրվել են հանրապետության բոլոր տնտեսությունների, վարչական շըր– ջանների, պետ. և անտառային ֆոնդերի հողային ծածկույթը, մշակվել հողերի պաշտպանության, նրանց բերրիության բարձրացման և արդյունավետ օգտագործ– ման միջոցառումներ, ինչպես նաև սոդա– յին աղուտ–ալկալի հողերի իրացման նոր եղանակ: 1959-ից հրատարակում է գի– տական աշխատություններ:

ՀՈՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, բնապատմական գի– տություն հողի, նրա բաղադրության, հատ– կությունների, ծագման, զարգացման, աշ– խ ար հա գրական տարածվածության, ար– դյունավետ օգտագործման մասին: Ուսում– նասիրում է հողը՝ որպես բնական մար– մին, արտադրության միջոց և աշխատան– քի առարկա: Հողագիտական ուսումնա– սիրությունների սկիզբը դրվել է XVIII դ. վերջերին: XVIII և XIX դդ. սահմաևա– գծում Գերմանիայում Թեյերն առաջարկեց բույսերի սննդառության հումուսային տե– սությունը: XIX դ. 40-ական թթ. Յու. Լի– բիխը առաջ քաշեց բույսերի հանքային սննդառության տեսությունը, որը նպաս– տեց հողի քիմ. հետազոտության ընդլայն– մանը և Հ–յան մեջ ագրոերկրաբանական ուղղության ձևավորմանը, ըստ որի հողը դիտվում էր որպես երկրաբանական գո– յացություն, հոդմնահարման արդյունք: Գենետիկական Հ. ստեղծվել է Ռուսաս– տանում: Դրա ծագման թվականը ընդուն– վում է Վ. Վ. Դոկուչաևի «Ռուսական սևա– հող» («PyccKHH nepH03eM>) մենագրու– թյան հրատարակման տարեթիվը (1883): Այստեղ ձևակերպված են նրա տեսության հիմնական դրույթները՝ հողը ինքնուրույն բնապատմական մարմին է, առաջացել է լեռնային ապարների (որոնցից որակա– պես տարբերվում է) մակերևութային շեր– տերից՝ կենդանի օրգանիզմների ներգոր– ծության և կլիմայական որոշակի պայ– մաններում: Հողի հիմնական հատկու– թյունը նրա բերրիությունն է: Գիտական Հ–յան ստեղծման գործում մեծ դեր է կա– տարել նաևՊ. Ա. Կոստիչևը, որը զարգաց– րել է ագրոնոմիական ուղղությունը (ուսումնասիրել է հոդի և բուսականու– թյան, հողի բերրիության փոխհարաբե– րության հարցերը), հետագայում այն զարգացրեց Վ. Ռ. Վիլյամսը: Գենետիկա– կան Հ–յան հետագա զարգացման գործում մեծ դեր ունեն Դոկուչաևի աշակերտները՝ Ն. Մ. Սիբիրցևը, Ֆ. Չու. Լևինսոն–Լես– սինգը, Պ. Ա. Զեմյատչենսկին, Գ. Ն. Վի– սոցկին, Վ. Ի. Վերնադսկին, Կ. Դ. Գլին– կան և ուրիշները: XX դ. սկզբին Կ. Կ. Գեդրոյցը մշակեց հողերի կոլոիդ քիմիայի հիմունքները: 20-ական թթ. շնորհիվ Վերնադսկու Հ–յան մեջ զարգացավ կեևսաերկրաքիմիական ուղղությունը, որն ուսումնասիրում է կեն– դանի օրգանիզմների դերը հողառաջաց– ման պրոցեսում: 30-ական թթ. ձևավորվե– ցին նաև Հ–յան այլ բաժիններ՝ հողի ֆի– զիկական քիմիա, ֆիզիկա, հանքաբանու– թյուն, մանրէաբանություն ևն: Հ–յան մեջ աշխարհագրական, քիմ. և կեևսանրկրա– քիմիական ուղղությունների համադրման շնորհիվ ստեղծվեց ժամաևակակից տեսու– թյուն հոդի մասին, համաձայն որի հողը, որպես բնական համակարգ, բաղկացած է 4 հիմնական մասից՝ պինդ, հեղուկ, գա– զանման և կենդանի: Գրանցում անընդ– հատ ընթանում են նյութերի և էներգիայի Փոխակերպման ու տեղաշարժման պրո– ցեսներ, որոնք գտնվում են մշտական փո– խազդեցության մեջ: ժամանակակից Հ–յան մեջ օգտագործվում են հետազոտ– ման դաշտային, գիտարշավային և ստա– ցիոնար, լաբորատոր (ֆիզիկական, ֆի– զիկա–քիմիական, քիմ., մանրադիտակա– յին, ռենտգենագրաֆիական, ռադիոիզո– տոպային, սպեկտրասկոպային ևն), հա– մեմատական–աշխարևագրական և քար– տեզագրական մեթոդները: Հ. սերտորեն կապված է կլիմայագիտության, գեոմոր– ֆոլոգիայի, հանքաբանության, պետրո– գրաֆիայի, միկրոկենսաբանության, բույ– սերի ֆիզիոլոգիայի, քիմիայի, ֆիզիկա– յի և այլ գիտությունների հետ: Հ. օգնում է լուծելու հողի բերրիության բարձրացման, պարարտանյութերի կիրառման, հողերի բարելավման խնդիրները: ՍՍՀՄ–ում Հ–յան բնագավառի գիտահե– տազոտական աշխատանքները ղեկավա– րում են Վ. վ. Դոկուչաևի անվ. հողագի– տության և ՍՍՀՄ ԳԱ ագրոքիմիայի և հողագիտության ԳՀԻ–ները: ՀՍՍՀ–ում գիտահետազոտական աշխատանքներ են տարվում գյուղատնտեսության մինիս– տըրության հողագիտության և ագրոքի– միայի ու այլ ԳՀԻ–ներում և բուհերում: