Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/54

Այս էջը հաստատված է

Կորեայում (XI–XIII դդ.) ճապոնիայում (XVI դ., աչքի է ընկել Սացումայի Հ.): XII դ. իսլամական երկրներում տարածում է գտել մանրածակոտկեն հախճապակետիպ զանգվածը (քաշին), որը, ըստ երևույթին, հայտնագործվել է XI – XII դդ. Իրանում: Լայն տարածում են գտել դեղին ճենակավի վրա գունավոր արծնով զարդապատված (մինաի, XII–XIII դդ.) կամ շողյունով պատված (XI դ. վերջ XIV դ. սկիզբ, կենտրոնները՝ Ռեյ, Բեշան, Դորգան), ինչպես և XI–XIV դդ. բազմագույն կոբալտով և շողյունով զարդապատված սեֆյան (XYI–XVII դդ., կենտրոնները՝ Սպահան, Բերման ևն) կերտվածքները: Հայաստանում հախճապակու արտադրության կենտրոններ են եղել Դվինը, Մսին: Այստեղ արտադրվել են փուխր հախճապակյա իրեր (IX–XI դդ.), որոնք ունեն նուրբ թրծազանգված, զարդարված են փորագրությունով, ծածկված են գունավոր ջնարակներով, զարդանախշված են շողյունով: Հայկ. հախճապակյա կերտվածքներն ունեն տեխ. բարձր որակ և կատարված են գեղարվեստական մեծ վարպետությամբ: Հայ վարպետները բարձրարվեստ հախճապակյա իրեր, նկարազարդ հախճասալեր են պատրաստել Նիկիայու (Իզնիկ), Կուլոինայում և այլուր: Եվրոպայում հախճապակին իր մաքուր տեսքով աոաջին անգամ արտադրվել է Ֆրանսիայի Սեն–Պորշեր քաղաքում (մոտ 1525–65): Դրանք թափանցիկ ջնարակով պատած, փղոսկրի գույնի փոքր աղամաններ, տափաշշեր են: Հախճապակուն են մոտենում Բ.Պալիսսի (XVI դ.) կերտվածքները Ֆրանսիայում: Նրա ստեղծագործությունները հարթ կամ ուռուցիկ զարդանկարով են և անեն հոծ, նուրբ հախճապակու բոլոր հատկությունները: XVI դարից հայտնի է Հոլանդիայի Դելֆտ քաղաքի հախճապակին: Արտադրությունը եղել է բազմազան՝ ճաշի սպասքներ, սկուտեղներ, գավաթներ ևն: XVII դ. վերջին, XVIII դ. սկզբներին անգլիացի խեցեգործները հախճապակու արտադրության մեջ ներդրել են տեխնոլոգիական մի շարք կատարելագործումներ: 1720-ին խեցեգործ Ջ. Ասթբերին թրծազանգվածի մեջ խառնելով թրծած, աղացած կայծքար՝ ստացել է «կաթնասերի գույնի» Հ.: Հ–ու այս տեսակը կատարելագործել են XVIII դ. այլ խեցեգործներ, հատկապես Զ. Ուեջվուդը: Այդ շրջանում որոշակի են դարձել հախճապակյա իրերի համար բնորոշ ձևերը, նկարազարդման միջոցները, ջնարակները: Հ. լայն տարածում է գտել ողջ Եվրոպայում (XVIII դ. սկիզբ – XIX դ. վերջ): Նրա բարձրագույն արտահայտությունը ստացել է «անթափանց Հ.» անվանումը: Ռուսաստանում հախճապակու առաջին գործարանը ստեղծվել է 1799-ին, Կիևի մոտակայքում՝ Մեժիգորսկում: 1809-ին ստեղծվել է Ա. Աուերբախի գործարանը: Հախճապակյա իրեր էին արտադրում Ֆ. Դարդների, Տերեխով եղբայրների, Մ. Ս. Կուզնեցովի, Ա. Կիսելևի (Ռիգա) ճենապակու գործարանները: Ռուս. մանուֆակտուրաները արտադրում էին բազմապիսի նկարազարդ և տպագրական զարդերով սպիտակ, մոխրագույն, գունավոր ջնարակներով պատած՝ կաթնասերի գույնի հախճապակի: XIX դ. վերջին, XX դ. սկզբներին ռուս. Հ–ու մեծ տոկոսն արտադրվում էր Մ. Ս. Կուզնեցովի գործարանում (այժմ՝ Մ. Ի. Կալինինի անվ. Կոնակովոյի գործարան): Այդ արտադրանքը բարձր էր իր տեխ. որակով, սակայն ուներ էկլեկտիկ գեղարվեստական ձևավորում: Այժմ գործարանը Սովետական Միությունում հախճապակու արտադրանքի հիմնական կենտրոնն է, որն արտադրում է բարձրարվեստ ամանեղեն, մանր պլաստիկա ևն: Երևանում 1948-ին հիմնադրվել է հախճապակու գործարան, որը թողարկում է տնտ. ամանեղեն, դեկորատիվ իրեր, հուշանվերներ, որոնք մեծ պահանջարկ ունեն ՍՍՀՄ–ում և արտասահմանում:

Տես նաև` Խեցեգործություն: Հ. Հարությունյան Պատկերազարդումը տես 5-րդ հատորի 640–641-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XXIII:

Գրկ. Առնակ (Համբարձում Պ. Զորթ– յան), Հախճապակի, տես Թեոդիկ, Ամենուն տարեցույցը, գիրք 17, ԿՊ, 1923, էշ 198– 228: Առաքելյան Բ., Քաղաքները և արհեստները Հայաստանում IX–XIII դդ., հ. 1, Ե., 1958, էջ 240–253: Кубе А., Н., Истории Фаянса, Берлин-П.-М., 1923; Технология фарфорого и фаянскового производства, М., 1975.

ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆ Կարապետ Վարդանի [ծն. 28.1.1894, գ. Արտաշատ (այժմ՝ Վերին Արտաշատ, ՀԱՍՀ Արտաշատի շրջանում)], հրետանու գեներալ-մայոր (1944): ՍՄԿԿ անդամ 1942-ից: Ավարտել է Բարձրագույն սպայական հրետանային դպրոցը (1930), Մ. Ֆրունզեի անվ. ռազմ. ակադեմիան (1941): 1917-ին մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, 1921-ին՝ Հայպստանում քաղաքացիական կռիվներին: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է Բրյանսկի ռազմաճակատի 8-րդ հրաձգային դիվիզիայի հրետանու հրամանատար (1941–43), 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի 43-րդ բանակի հրետանու հրամանատարի տեղակալ (1943), ապա՝ նույն բանակի 1-ին հրաձգային կորպուսի հրետանու հրամանատար (1944-ի հուլիս 1945-ի մայիս): Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 4, Հայրենական պատերազմի I աստիճանի 2 շքանշաններով: Զորացրվել է 1953-ին:

ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆ Հմայակ Նիկողոսի (ծն. 13.11.1898, Նախիջևան), ինժեներա–տեխնիկական ծառայության գեներալ–մայոր (1944): ՍՄԿԿ անդամ 1944-ից: Ավարտել է Լենինգրադի Ֆ. Ձերժինսկու անվ. ռազմատեխնիկական ակադեմիան (1930): 1918-ին կամավոր կռվել է հայ–թուրքական ռազմաճակատում, մասնակցել Սարդարապատի ճակատամարտին: 1931 – 1938-ին ծառայել է Մոսկվայի հրետանային գլխավոր վարչությունում, 1939–1947-ին ծառայել է ՍՍՀՄ զինված ուժերում որպես գլխավոր կոնստրուկտորի տեղակալ, 1944-ից՝ գլխավոր կոնստրուկտոր: Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, ՀՍՍՀ Աշխատանքային կարմիր դրոշի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով: Զորացրվել է 1954-ին:

ՀԱխվԵՐԴՅԱՆ Եգոր Հովսեփի [2.4.1901, գ. Բարձրավան (ՀՍՍՀ Սիսիանի շրջանում)–12.9.1962, Բարձրավան], գյուղատնտեսության արտադրության առաջավոր, սոցիալիստական աշխատանքի հերոս (1948): ՍՄԿԿ անդամ 1930-ից: 1934–39-ին և ապա 1941–57-ին «Բեկում» կոլտնտեսության նախագահ: Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման է արժանացել հացահատիկի բարձր բերք ստանալու համար: Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով:

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ Լևոն Հովհաննեսի [ծն. 26.12.1924, Ղարաքիլիսա (այժմ՝ Կիրովական)], հայ սովետական գրականագետ, թատերագետ, թարգմանիչ: Բանասիրական գիտ. դ–ր (1967): ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1972): ՍՄԿԿ անդամ 1955-ից: Ավարտել է Երևանի թատերական ինստի թատերագիտական ֆակուլտետը (1949): 1965-ից ՀԱՍՀ ԴԱ արվեստի ինստի թատրոնի և կինոյի բաժնի վարիչ: Հ–ի աշխատությունները նվիրված են հայ դասական ու ժամանակակից գրականության և թատերական արվեստի պատմությանն ա տեսությանը: Գրել է «Հայ սովետական թատրոնի պատմություն» (1967) գրքի դերասանական արվեստին վերաբերող բաժինը: Թարգմանություններից են՝ Ն. Կունի «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» (1956), «Հիև Հռոմ» (1958), Ա. Ցվայգի «Մարդկության աստեղային ժամերը» (1974):

Երկ. Մեր օրերի հայ դրամատուրգիան, Ե., 1955: Սուրեն Քոչարյանի արվեստը, Ե., 1959: Կլասիկան և մեր օրերը (Վարդան Աճեմյանի արվեստը), Ե., 1962: Երկեր և կերպարներ, Ե., 1964: Թումանյանի աշխարհը, Ե., 1966: Թումանյանի կյանքը, Ե., 1969: Թումանյան, Ե., 1969 (նաե անգլ., ֆրանս., գերմ.): Իսահակյանի կյանքն ու գործը, Ե., 1974 (նաև ոուս. 1975): ժամանակի հետ, Ե., 1976: Դերեր և դերասաններ, Ե. 1978: Հայ թատրոնի պատմություն 1901 –20 թվականներ, Ե., 1979:

ՀԱԽՎԵՐԴՅԱն Հովսեփ Ալեքսանի [ծն. 22.12.1924, գ. Բարձրավան (Սիսիանի