Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/545

Այս էջը սրբագրված չէ

յւսցիները, մ. թ. ա. XI–IX դդ.՝ հուն, այլ ցեղեր՝ հոնիացիները: Հ–ով էին անցնում Արևելքի և Արևմուտքի միջև առևտրի կա– րևոր ճանապարհները, և իրականացվում մշակութային հաղորդակցությունը: Տա– րանցիկ առևտուրը, արհեստների զար– գացումը քաղաքներում նպաստեցին Հ–ի տնտ. և մշակութային ծաղկմանը (մինչև մ. թ. ա. 500–449-ի հույն–պարսկ. պատե– րազմները): Հ–ի քաղաքների [Ամյուռնա (Զմյուռնիա, այժմ՝ Իզմիր), Փոկեա, էրիթ– րե, Պրիենե, Կոլոփոն, Եփեսոս, Միլետ ևն] զարգացած մշակույթը խոշոր ազդե– ցություն է թողել Հին Հունաստանի մշա– կույթի վրա: Մ. թ. ա. VIII–VI դդ. Հ–ի քա– ղաքները ստեղծել են բազմաթիվ գաղութ– ներ: Հ–ում առաջացել են հին հուն, փի– լիսոփայությունը (ՄևաքսիԱանդրոս, ԼԼնաքսիւէենես, Թաչես) և պատմագրու– թյունը (չոգոգրաֆներ, Հերոդուոոս): Մ. թ. ա. VI դ. կեսին Հ–ի տարածքը նվա– ճել է Լիդիան, 546-ին՝ Կյուրոս II Մեծը, մ. թ. ա. IV դ.՝ Ալեքսանդր Մակեդոնացին, մ. թ. ա. III դ. մտել է Սելևկյանների պե– տության կազմի մեշ, մ. թ. ա. II դ. նվա– ճել է Հռոմը: Մ. թ. 395-ից գտնվել է Բյու– զանդիայի կազմում: XIV–XV դդ. նվաճել են օսմանյան թուրքերը: 1913-ի Բուխա– րեստի հաշտության պայմանագրով Քիոս, Իկարիա, Աամոս և այլ կղզիները միաց– վել են Հունաստանին: 1919-ին հուն, զորքերը թուրք, լծից ազատագրել են մայրցամաքային Հ., սակայն 1922-ին հարկադրված թողել են այն. հույն և հայ բնակչությունը վտարվել է: Մայրցամա– քային Հ. այժմ մտնում է Թուրքիայի Իզմիր և Այդըն վիլայեթների մեշ: Հ–ի անունով հայերը հույների երկիրն անվանել են Հունաստան: Գրկ. Xorapa T., Hohhji h Boctok, nep. c aHrji., CIIB, 1914; G o o k J. M.# The Greecks in Jonia and the East, N.Y., 1963.

ՀՈՆԻԱԿԱՆ ԴՊՐՈՑ, տես ՄիչեթյաԱ դպրոց:

ՀՈՆԻԱԿԱՆ ԾՈՎ, Միջերկրական ծովի կենտրոնական մասը, Բալկանյան և Ապե– նինյան թերակղզիների, Կրետե ու Աի– ցիլիա կղզիների միջև: Օտրանտո նեղու– ցով միանում է Ադրիատիկ, Մեսինայի նեղուցով՝ Տիրենյան ծովերին: Ափերը խիստ կտրտված են: խոշոր ծոցերն են Պատրաիկոսը, Կորնթոսը (Բալկանյան թերակղզի) և Տարանտոն (Ապենինյան թերակղզի): նորությունը մինչև 4594 մ է: Մակերևութային հոսանքներն առաջաց– նում են ցիկլոնային շրջապտույտ: Փետըր– վարին ջրի ջերմաստիճանը 14°C է, օգոս– տոսին՝ 25,5°C, աղիությունը՝ ավելի քան 38°/00: Կա ձկնորսություն: խոշոր նավա– հանգիստներն են Պատրան, Կերկիրան (Հունաստանում), Տարանտոն, Կատանիան (Իտալիայում):

ՀՈՆԻԱԿԱՆ ԿՂԶԻՆԵՐ ( I6viOL vrjaot), կղզիախումբ Հոնիական ծովում, Բալկան– յան թերակղզու արևմտյան ափերի մոտ: Պատկանում է Հունաստանին: Տարածու– թյունը 2,2 հզ. կւէ2 է: Կազմված է 5 մեծ և բազմաթիվ փոքր կղզիներից: Ռելիեֆը լեռնային է: Բուսածածկույթում տիրապե– տում է մակվիսը: Բնակչությունն զբաղ– վում է ձիթենու և ցիտրուսայինների մշա– կությամբ, այգեգործությամբ, ոչխարա– բուծությամբ և ձկնորսությամբ: Հ. կ–ում են Կերկիրա, Արգոստոլիոն, Զակինթոս քաղաքները:

ՀՈՆԻԱԿԱՆ ՕՐԴԵՐ, տես Օրդերներ ճարտարապետական: ՀՈՆ ԻՆԴՈՒՍ՛ (անգլ. honing), նախապատ– րաստուկների մակերևույթների վերջնա– մշակում մանրահատիկ հեսաններ ունեցող հատուկ գործիքով՝ հոնով: Հ. կատարվում է Հ–ման մետաղահատ հաստոցով (5– 750 մմ տրամագծով անցքերի համար): Հաստոցի Հ–ման գլխիկը, բացի պտտական շարժումից, իր առանցքի երկարությամբ կատարում է ետադարձ–համընթաց շար– ժում: Մշակվող նախապատրաստուկն ան– շարժ է: Հ–ման հաստոցները լինում են ընդհանուր նշանակման և մասնագիտաց– ված, միաիլ, բազմաիլ, իլերի ուղղաձիգ, հորիզոնական և թեք դիրքով: Հ. կիրառ– վում է գլխավորապես միջանցիկ ու խուլ (սակավ) և աստիճանավոր գլանաձև անց– քերի վերջնամշակման համար: Հ–ով ստա– նում են մինչև 11-րդ դասի մաքրության մակերևույթներ: ՀՈՆ ԿՈՆԴ, Ս յան գանի բրիտանական ան– վանումը:

ՀՈՆՈԼՈՒԼՈՒ (Honolulu), քաղաք և նա– վահանգիստ, ԱՄՆ–ի Հավայի նահանգի (Հավայան կղզիներ) վարչական կենտրո– նը: Ծովային և օդային ուղիների հան– գույց է Խաղաղ օվկիանոսում, Օախու կղզու հվ. ափին: Ունի 690 հզ. բն. (1974): Կան շաքարի, մրգի և ձկան պահածոների գոր– ծարաններ, նավաշինարաններ: Առողջա– վայր է, տուրիզմի կենտրոն: Հ–ից արմ. կա ռազմածովային բազա:

ՀՈՆՈՐԱՐ (լատ. honorarum– վարձա– տրություն ծառայության համար) հեղի– նակային, գիտության, գրականու– թյան, արվեստի երկն օգտագործելու հա– մար հեղինակին կամ նրա ժառանգներին տրվող վարձատրություն: ՄՄՀՄ–ում հե– ղինակներին վճարվող Հ–ի չափերը սահ– մանվում են ՍՍՀՄ Մինիստրների խորհըր– դի (միութենական հանրապետություննե– րի Մինիստրների խորհուրդների) որոշ– մամբ (ՀՍՍՀ–ում՝ 1962-ի սեպտ. 25-ի, 1973-ի սեպտ. 11-ի որոշումներով): Այդ որոշումների համապատասխան Հ–ի կոնկ– րետ չափը լուծվում է հեղինակային (հրատարակչական, բեմականացման, սցե– նարական ևն) պայմանագրով (տես Հե– ղինակային իրավունք): Ըստ ընդհանուր կարգի, հեղինակին Հ. տրվում է ամեն անգամ ստեղծագործությունն օգտագոր– ծելիս: Ստեղծագործության հրապարա– կային կատարման դեպքում հեղինակին մուտքավճարից Հ. է վճարվում որոշակի տոկոսով: Որոշ տեսակի Հ–ներ վճարվում են միայն հեղինակային կազմակերպու– թյունների միջոցով (ստեղծագործության հրապարակային կատարման, կինոֆիլ– մերում, հեռուստատեսային ֆիլմերում ստեղծագործությունն օգտագործելու հա– մար լրացուցիչ վարձատրելու, կիրառա– կան արվեստի ստեղծագործությունը արդ. արտադրանքում օգտագործելու դեպքե– րում): Հեղինակի ժառանգներին Հ. վճար– վում է հեղինակային Հ–ի 50% -ից ոչ ավելի (ՀՍՍՀ–ում՝ 25%)՝ հեղինակի մահից հետո 25 տարվա ընթացքում: Հ–ից գանձումներ կատարելու կարգը հիմնականում համ– ընկնում է աշխատավարձի նկատմամբ կիրառվող կարգին (ՀՍՍՀ քաղաքացիա– կան դատավարության օրենսգիրք, հոդ– վածներ 80, 210, 394, 398): 9*. Ղարախանյան

ՀՈՆՍՏՈհ, Հոնդո, ճապոնիայի ամե– նամեծ կղզին: Երկարությունը ավելի քան 1400 կմ է, տարածությունը՝ մոտ 230 հզ. կմ2, բնակչությունը՝ 85,2 մլն (1972): Ռելիեֆում տիրապետում են միջին և ցածր բարձրության լեռները: Կղզու կենտ– րոնական մասում են գտնվում Հիդա, Կիսո և Ակաիսի առավել բարձր լեռնա– շղթաները և Ֆուձիյամա հրաբուխը (3776 մ, ճապոնիայի ամենաբարձր գա– գաթը): Երկրաշարժերի շրջան է, կան շատ հրաբուխներ: Հարթությունները մեծ չեն, գտնվում են ծովափերին և միջլեռնային ցածրություններում: Օգտակար հանածո– ներից կան երկաթ, պղինձ, կապար, ցինկ, նավթ և գազ: Կլիման մուսսոնային է, հս–ում՝ բարեխառն, հվ–ում՝ մերձարևա– դարձային: Հունվարի միջին ջերմաստի– ճանը – 2°Շ–ից մինչև 5°C է, հուլիսինը՝ 20–26°C, տարեկան տեղումները՝ 1000– 3000 մմ: Աշնանը սովորական են թայ– ֆունները: Գետերը (Սինանո, Տոնե, Կի– սո, Իյոդո, Կիաակամի) օգտագործվում են հիդրոէներգիայի համար: Ամենամեծ լիճը Բիվան է: Լեռները ծածկված են խիստ ան– տառներով, հս–ում՝ լայնատերև, հվ–ում՝ արևադարձային մշտականաչ: Հ. երկա– թուղային լաստանավով և ստորջրյա թու– նելով կապված է հարևան կղզիների հետ: խոշոր քաղաքներն են Տոկիոն, Օսական, Նագոյան ևն: ՀՈՇԵ, գյուղ Արևմտյան Հայաստանում, խարբերդի վիլայեթի Չարսանճագի գա– վառում: 1914-ին ուներ 219 հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անաս– նապահությամբ: Գյուղն ուներ դպրոց և եկեղեցի: Հ–ի հայերը բռնությամբ տեղա– հանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ: Նրանցից 150-ը զոհվել են գաղթի ճանապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում, Լիբանանում և ԱՄՆ–ում: ՀՈ ՇԻ ՄԻՆ (H6 Chi Minh) [իսկական անունը՝ Ն գ ու և ն Տ ա տ Տ հ ա ն, 19.5, 1890, գ. Կիմլիեն (Նգեան նահանգում)– 3.9.1969, Հանոյ], վիետնամական և մի– ջազգային կոմունիստական, ազգային– ազատագրական շարժման գործիչ, Վիեւո– նամի աշխատավորների կուսակցության (ՎԱԿ) ԿԿ–ի նախագահ, ՎԴՀ պրեզիդենտ: 1911-ից հեռացել է Վիետնամից. 1912– 1916-ին, որպես նավաստի և բեռնակիր աշխատել է ֆրանս. և անգլ. նավերի վրա: 1916–19-ին ապրել է Մեծ Բրիտանիա– յում և ԱՄՆ–ում, 1919-ից՝ Ֆրանսիայում: 1920-ին մասնակցել է Ֆրանսիայի սոցիա– լիստական կուսակցության Տուրի համա– գումարին, որտեղ ստեղծվել է Ֆրանսիա– յի կոմկուսը, և մտել նրա շարքերը: Մաս– նակցել է Կոմինտերնի V (1924) և VII (1935) կոնգրեսներին: 1925-ին Վիետնա– մի կոմունիստական խմբերի բազայի վրա ստեղծել է Վիետնամի հեղափոխա– կան երիտասարդության ընկերությունը: 1930-ին նրա ղեկավարությամբ երկրի բոլոր կոմունիստական կազմակերպու– թյունները միավորվեցին Հնդկաչինի կոմ–