Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/549

Այս էջը սրբագրված չէ

(տես Արևային տեղակայանք): Սիլիցիու– մային ֆոտոէլեմենտների լավագույն նը– մուշների օ. գ. գ. մոտ 15% է, աշխատանքի տևողությունը՝ գործնականում անսահ– մանաՓակ (տես նան Հեչիոտեխնիկա): Ա տ ո մ ի տրոհման էներգիան փոխա– կերպող Հ. ա. (ատոմային մարտկոցներ) օգտագործում են P-տրոհման ժամանակ առաջացած էլեկտրոնների կինետիկ է– ներգիան: 0. գ. գ. մեծ չէ (մոտ 1% ): Մշակ– վում է 1971-ից:

ՀՈՍԱՆՔԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ, սարքեր, որոնք օքսիղավերականգնման ռեակցիայի քիմ. էներգիան ուղղակիորեն փոխարկում են էլեկտրականի: Առաջին Հ. ք. ա. ստեղծվել են XIX դ. (Վոլտայի սյուն, 1800, Դանիել–Ցակոբիի էլեմենտ, 1836, Լեկլանշեի էլեմենտ, 1865 են): Մինչև XIX ղ. 60-ական թթ. դրանք էլեկ– տրաէներգիայի միակ աղբյուրներն էին էլեկտրական սարքերը սնուցելու և լա– բորատոր հետազոտությունների համար: Հ. ք. ա. կազմված են երկու էլեկտրոդից (մեկը՝ օքսիդիչ պարունակող, մյուսը՝ վե– րականգնիչ), որոնց միջև կոնտակտը հաստատվում է էլեկտրոլիտով կամ էլեկ– տրոլիտով ծծեցված թաղանթ–անջատիչով: էլեկտրոդների միջև ստեղծվում է պոտեն– ցիալների տարբերությունը՝ էւեկտրաշարժ ուժ (էլշու), որը համապատասխանում է օքսիդավերականգնման ռեակցիայի ժա– մանակ ազատ էներգիայի փոփոխությանը: Հ. ք. ա–ի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ արտաքին փակ շղթայի դեպքում բացասական էլեկտրոդի վրա վերականգնիչը օքսիդանում է, առաջա– ցած ազատ էլեկտրոններն աիտաքին շըղ– թայով անցնում են դեպի դրական էլեկ– տրոդ և մասնակցում օքսիդիչի վերա– կանգնման ռեակցիային: Ըստ շահագործ– ման յուրահատկությունների և էլեկտրա– քիմիական համակարգի (նյութերի և էլեկ– տրոլիտների ընդհանրություն) բնույթի, Հ. ք. ա. լինում ենգաչվանական էչեմենտ– ներ, որոնք նյութերի ծախսվելուց (լից– քաթափումից) հետո դառնում են ոչ պի– տանի, և կուտակիչներ, որոնցում նյու– թերը վերականգնվում են լիցքավորվելիս: Այդպիսի բաժանումը պայմանական է, քանի որ որոշ էլեմենտներ կարող են մասնակիորեն լիցքավորվել: Հեռանկա– րային Հ. ք. ա. են. էլեկտրաքիմիա– կան գեներատորները, որոնք ընդունակ են տևական անընդհատ աշխատանքի, քիմիական ռեագենտների նոր բաժիննե– րի մշտական մատուցման և ռեակցիայի արգասիքների հեռացման շնորհիվ: Հ. ք. ա–ում որպես օքսիդիչ նյութեր օգ– տագործում են Pb02, NiOOH,Mn02 ևն, վերականգնիչներ՝ Pb, Cd, Zn և այլ մե– տաղներ, իսկ էլեկտրոլիտներ՝ ալկալի– ների, թթուների, աղերի ջրային լուծույթ– ներ:

ՀՈՍԹԱՅԱՆ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Վանի վիլայեթի Նորադուզի գավառում: 1909-ին ուներ 10 տուն հայ բնակիչ՜. Զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ: Բռնու– թյամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռ– նի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին: Փրկվածները բնա– կություն են հաստատել տարբեր երկըր– ներում:

ՀՈՍՊԻՏԱԼ ( < լատ. hospitalis – հյուր– ընկալ), բժշկական հիմնարկ ութ յ ուն. ԱՍՀՄ–ում նախատեսված է զինծառայող– ների ստացիոնար բուժման համար: ԱՄՆ–ում և Եվրոպայի որոշ երկրներում Հ. են կոչվում նաև քաղաքացիական մի շարք բուժ, հիմնարկներ: Զինվորական առաջին Հ–ները ստեղծվել են Իսպա– նիայում XIY դ., Ռուսաստանում՝ XVIII դ., Հայաստանում՝ XIX դ.: Գոյություն ունեն մշտական (գործում է նաև խաղաղ շրջա– նում) և ժամանակավոր (կազմակերպվում են պատերազմական պայմաններում) Հ–ներ: Սովետական զինված ուժերի մըշ– տական Հ–ները ստորաբաժանվում են՝ կայազորային, օկրուգային, որոնք պատ– կանում են և՝ զինված ուժերի տարբեր տեսակներին (ռազմաօդային ուժեր, ռազ– մածովային նավատորմ), և՝ կենտրոնա– կան ենթակայության: Հ–ները, որոնց բա– զայի վրա տեղի է ունենում բժիշկների պատրաստում, մասնագիտացում և կա– տարելագործում, կոչվում են կլինիկա– կան: Օկրուգային Հ–ները հանդիսանում են զինվորական օկրուգի բժշկ. ծառա– յության, բուժական, գիտա՜գործնական և ուսումնական կենտրոններ: Կայազորա– յին Հ–ներն ապահովում են իրենց կցված մեկ կամ մի քանի կայազորների զորա– մասերի բժշկ. սպասարկումը: ժամանա– կավոր Հ–ները ստորաբաժանվում են դաշ– տային շարժական (վիրաբուժական, թե– րապևտիկ, ինֆեկցիոն, թեթև հիվանդնե– րի ևն) և էվակուացիոն Հ–ների:

ՀՈՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ, լարումների ազդեցու– թյամբ մարմինների պլաստիկ կամ մա– ծուցիկ դեֆորմացման (տես Դեֆորմա– ցիա) հատկություն: Բնորոշվում է մածու– ցիկությանը հակադարձ մեծությամբ: Մա– ծուցիկ մարմինների (հեղուկների, գա– զերի) Հ. ի հայտ է գալիս ցանկացած լա– րումների, իսկ պլաստիկ պինդ մարմին– ներինը՝ միայն Հ–յան սահմանը գերա– զանցող բարձր լարումների դեպքում: Հ–յան երևույթները հանդիպում են ինչ– պես Երկրի վրա, այնպես էլ Տիեզերքում: Երկրի վրա Հ. դրսևորվում է մայր ցամաք– ների, մթնոլորտի, ջրոլորտի շարժում– ներում, լեռնազանգվածների տեկտոնա– կան շարժումներում: Տեխնիկայում Հ–յան երևույթներ հանդիպում են, օրինակ, խո– ղովակներով և արտադրական տարբեր ապարատներով հեղուկների և գազերի շարժումների դեպքում: Պլաստիկ հոսք և սողք տեղի են ունենում մեծ բեռնվածք– ների տակ աշխատող կոնստրուկցիաների տարբեր տարրերում: ՀՈՍՔ ջ րաբանության մեջ, որևէ ժամանակահատվածում ցամաքի տվյալ տարածությունից հոսող ջրի քանակը: Հանդիսանում է ջրի համաշխարհային ջրապտույտի բաղկացուցիչ օղակը (տես Ջրի շրջապտույտ): Լինում է մակերևու– թային և ստորգետնյա: Հ. ազդում է ռե– լիեֆի ձևավորման, երկրաքիմ. պրոցես– ների, հողածածկի գոյացման (զարգաց– ման), բուսածածկի տեղաբաշխման և այլ երևույթների վրա: Հ–ի մեծությունն ու ռե– ժիմը կախված են մթնոլորտային տեղում– ներից, գոլորշիացումից, ջերմային պայ– մաններից, ռելիեֆի երկրաբանական կա– ռուցվածքից, բնույթից, վայրի հողաբու– սական ծածկույթից: Հ–ի հետ են կապված էրոզիան, բնական դրենաժներն (ջրաքա– շումը) ու ոռոգումը, տեղատարված նյութի աեղաՓոխումն ու կուտակումը: Հ. ար– տահայտվում է ւ/3-ով կամ կմ3-ով, մեծու– թյունը բնութագրվում է Հ–ի շերտի բարձ– րությամբ (մմ կամ սմ), ծավալով (մ3 կամ կմ3), միջին ծախսով (մ3/վրկ), մոդուլով (է/վրկ կմ2): Հայկական ՍՍՀ–ից տարե– կան հոսքը 6,5–7 կմ3 է:

ՀՈՍՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, արտա– դրության կազմակերպման մեթոդ: Ապա– հովում է տեխնոլոգիական պրոցեսի բո– լոր օպերացիաների ըստ ժամանակի հա– մա չափ կատարումը, արտադրանքի թո– ղարկման սահմանված տեմպերին հա– մապատասխան աշխատատեղերի միջև արտադրության օբյեկտի տեղաշարժը (տես Հոսքային գիծ): Հ. ա–յան նա– խադրյալը մի օղակում համասեռ կամ կառուցվածքի ու տեխնոլոգիայի տեսա– կետից նման արտադրանքի թողարկման կենտրոնացումն է: Հիմնական հատկա– նիշներն են. ա. արտադրության պրոցեսի մասնատվածությունն առանձին, համե– մատաբար կարճատև օպերացիաների, բ. որոշակի օպերացիայի կատարման գծով յուրաքանչյուր աշխատատեղի մասնագի– տացումը, գ. բոլոր օպերացիաների հա– մաձայնեցված (նաև զուգահեռ) և ռիթմիկ կատարումը, դ. աշխատատեղերի տեղա– բաշխումը տեխնոլոգիական պրոցեսի հա– ջորդականությամբ, ե. միջօպերացիոն տրանսպորտի առկայությունը: Հ. ա–յան կազմակերպման հիմքը հոսքի հաշվար– կային տակտի (աշխատօրվա տևողության հարաբերությունն արտադրանքի թողարկ– ման օրական առաջադրանքին) և տեմպի (տակտի հակադարձ մեծության) որոշումն է, օպերացիաների սինքրոնության ապա– հովումը, իսկ ներդրման նախապայմանը՝ ձեռնարկության մասնագիտացումը: Հ. ա. նպաստում է արտադրության օբյեկտի, դրա մասերի նորմալացմանը, ստանդար– տացմանն ու միատեսակացմանը, բարե– լավում ձեռնարկության ֆինանսա–տըն– տեսական գործունեության բոլոր ցուցա– նի շները:

ՀՈՍՔԱՅԻՆ ԳԻԾ, մշակող մեքենաների կամ աշխատատեղերի համախումբ, որոնք դասավորված են դետալների պատրաստ– ման կամ շինվածքների հավաքման տեխ– նոլոգիական պրոցեսի ընթացքին համա– պատասխան: Հ. գ–ի յուրաքանչյուր մե– քենայի կամ աշխատատեղի համար նա– խատեսվում է մեկ կամ մի քանի գործողու– թյուն: Մետաղամշակման արտադրա մա– սերում Հ. գ. մշակող հաստոցների (մեքե– նաների) մեկ (կամ երկու) շարք է, որոնք իրար հետ կապված են դետալը մեկ գոր– ծողությունից մյուսը փոխանցող տրանս– պորտային միջոցներով: Հավաքման տե– ղամասերում Հ. գ. սարքավորումով, հար– մարանքներով, գործիքներով, տրանս– պորտային միջոցներով հագեցած աշխա– տատեղերի շարք է՝ հավաքվող շինվածքը (մեքենան) մի դիրքից մյուսը փոխադրելու և շինվածքի հավաքման ժամանակ դե– տալներով և հանգույցներով անընդմեջ ապահովելու համար: Հ. գ–երի բազայի