Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/553

Այս էջը սրբագրված չէ

Հեղինակ է բազմաթիվ քարոզների, Աստվածաշնչի մեկնությունների, սաղմոս– ների, ներբողների (երկուսը նվիրված են Գրիգոր Լուսավորչին): Հ. Ո–ի երկերում արժեքավոր տեղեկություններ կան կի– լիկահայերի վերաբերյալ: Հ. Ո–ի գործե– րից հայերեն թարգմանվել են դեռևս V դ.: Երկ. Հատընտիր գիրք և ճսաք և ներբո– ղեանք, հ. 1–2, Վնտ., 1818: Մեկնութիւն թղթոցն Պաւղոսի, հ. 1–2, Վնտ., 1862: Ներբո– ղեան ասացեալ յաղագս վարուց և նահաաա– կութեան սրբոյ Գրիգորի Լուսաւորչի, Վնտ., 1878: Գրկ. Kyp6aTOB T, JI., KjiaccoBaa cymHocTb yqeHHH HoaHHa 3;iaToycTa, <E»erofl- hhk My3ea hctophh pejrarHH h aTeH3Ma>, 1958, b. 2.

ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (իսկական անունը՝ Հովհաննես Որոտնեցի, մա– կանունը՝ Կախիկ) (1315, Սյունիքի Որոտան գավառի Վաղադնի գյուղ – 1386, Ապրակունիս, թաղված է Երնջակի Ս. Գե– վորգ վանքում), հայ փիլիսոփա, աստվա– ծաբան, ուսուցչապետ և եկեղեցական– քաղաքական գործիչ: Սյունյաց մեծ իշ– խան Իվանեի որդին է: Սովորել է Գրսձորի համաւսարանում՝. Իր ուսուցիչներ Եսայի Նչեցու և Տիրատուրի մահից հետո, 1340-ական թթ. վերջում փոխադրվել է Որոտանի վանքը (որից և ծագում է նրա հիմնական մականունը՝ Որոտնեցի): Այստեղ սկսել է ինքնուրույն մանկավար– ժական աշխատանք, այնուհետև գիտա– կան և դասախոսական գործունեություն ծավալել Դարանաղյաց գավառի, իսկ 1370-ական թթ.՝ Տաթևի և Ապրակունիսի վանքերում: Հիմնադրել է Տաթեի համաւ– սարաևը և Ապրակունիսի բարձր տիպի վանական դպրոցը: Կրթական այդ նշա– նավոր կենտրոններում Հ. Ո. բարձր մա– կարդակի վրա է դրել փիլիսոփայության ու աստվածաբանության դասավանդումը՝ միաժամանակ ծավալելով բեղմնավոր գի– տական ու գրական աշխատանք: Ղեկա– Հովհա^ւ Որոտնեցու Փիլիսոփայական երկերի ժողովածուն (Երևանի Մեսրոպ Մաշտոցի ան– վան Մատենադարան, ձեռ. W 4268, էշ 1 ա) վարել է գաղափարական պայքարը ունի– թոռների դեմ, Գրիգոր Տաթևացու հետ միասին ետ մղել կաթոլիկ եկեղեցու ոտըն– ձգությունները Հայասաանյայց Առաքե– լական եկեղեցու նկատմամբ, ուժեղացրէզ վերջինիս դիրքերը Արևելյան Հայաստա– նում: Թողել է գիտական հարուստ ժա– ռանգություն, ունեցել է բազմաթիվ աշա– կերտներ ու հետևորդներ: Առավել արժեքավոր են Հ. Jfl-ու փիլ. երկերը, հատկապես Արիստոտելի, Փի– լոն Ալեքսանդրացու և ՊորՓյուրի աշխա– տությունների մեկնությունները, որոնք գրի են առել նրա աշակերտները, մեծ մասամբ Գրիգոր Տաթևացին, որն իր ուսուցչի մահից հետո խմբագրել ու բազ– մացրել է դրանք՝ փրկելով կորստից: Ուշագրավ են նաև ճառերը, քարոզներն ու աստվածաբանական մեկնությունները, ուր արծարծվում են բազմապիսի բնագի– տական և փիլ. խնդիրներ: Հայ տեսական մտքի պատմության մեջ Հ. Ո–ու ավանդը Արիստոտելի փիլիսոփայության, նրա իմացաբանության ու տրամաբանության առաջավոր գաղափարների, մատերիա– լիստական միտումների վերարծարծումն ու պաշտպանությունն է: Միաժամանակ, որպես աստվածաբան, ձգտել է Փիլիսոփա– յությունը ենթարկել աստվածաբանական– դավանաբանական խնդիրներին, գտնե– լով, որ ՓիլիսռՓայությունը պետք է օգնի բանականորեն ընդունելու այն, ինչ «ըստ շաւղաց Աստուածաշունչ գրոց ընթանայ…» իսկ որ արտաքոյ է ի շաւղաց Աստուածա– շունչ գրոց՝ ոչ ընդունել» («Հաւաքեալ ի բանից իմաստասիրաց», «ԲՄ», հ. 3, 1959, է* 379): Հ. H-ու գոյաբանական հայացքները դուրս չեն գալիս կրոնա աստվածաբա– նական խնդիրների ոլորտից: Փիլիսոփա– յության հիմնական հարցը լուծել է իդեա– լիզմի դիրքերից: Աշխարհը, ողջ բնությու– նը, ըստ նրա, աստծու ստեղծագործության արդյունք է՝ ստեղծված ոչնչից: Բնության իրական գոյության հիմքը չորս տարրերն են՝ հողը, ջուրը, օդը և կրակը: Նրանք ունեն սկիզբ, բայց չունեն վերջ, որովհետև ստեղծված են որպես անապական գո– յացություններ: Նրանցից են բաղկացած բոլոր իրերը և կենդանիների (այդ թվում մարդու) մարմինը: Մակայն առաջնայինը հոգին է, որը կենդանություն է տալիս մարմնին և շարունակում է ապրել մարմնից դուրս ու անկախ՝ նրա քայքայումից հետո: Հայ փիլ. պատմության համար առավել արժեքավորը Հ. H-ու իմացաբանությունն ու տրամաբանական հայացքներն են: Առաջ քաշելով մարդկային բանականու– թյան և արտաքին աշխարհի փոխհարա– բերության հարցը՝ նա ընդունում է նյու– թականի՝ մարդու գիտակցությունից ան– կախ գոյություն ունեցող բնության առաջ– նությունը: Ըստ Հ. Ո–ու, մարդու զգայու– թյունները, պատկերացումներն ու գա– ղափարներն օբյեկտիվ աշխարհի արտա– ցոլումներն են: «…Զգայութիւնն»,–ասում է նա,– ընդ մարմնոյն է եղեալ և է մարմ– նի, որպէս աչքդ, իսկ զգալին նախ է քան զքո մարմինդ: …Արդ, ի բառնալ ամե– նայն զգալեաց բառնի և քո մարմինդ և ընդ մարմնոյն բառնի և զգայութիւնդ. ապա թէպէտ բառնաս զգայութիւնդ՝ դեռ Հովհան Որոտնեցին և իր աշակերտ Գրիգոր Տաթևացին (Երևանի Մեէւրոպ Մաշտոցի ան– վան Մատենադարան, ձեռ. JSP 8224, Էշ 15 բ) ևս մարմինդ Է, և թէ զմարմինդ բառնաս՝ զգալիքն ամենայն գոն» («Վերլուծութիւն «Ստորոգութեանց» Արիստոտէլի», 1956, էջ 136): Միտքը միայն զգայարաննե– րի միջոցով կարող է ճանաչել արտա– քին աշխարհը և «որպես մաքուր հայելի» ընկալել իրերի նմանահանությունները: Զգայարաններից եկող ցուցմունքների շնորհիվ բանականությունը ճանաչում է իրերի էությունը: Մատերիալիստական այս միտումը շարունակվում է նաև Հ. Ո–ու տրամաբանական հայացքներում: Հետե– վելով Արիստոտելին՝ նա պնդում է, np. ամենակարևորը առաջին գոյացության (այսինքն՝ եզակի, «անհատ» իրերի) կա– տեգորիան է. նրանից են կախված մյուս բոլոր կատեգորիաները՝ քանակը, որակը, հարաբերությունը ևն: Ունիվերսալիանե– րի՝ ընդհանուր հասկացությունների բնույ– թի հարցը, Հ. Ո. ի վերջո լուծում է նոմի– նալիզմի (տես Նոմինաւիզմ ն ոեաչիզմ) դիրքերից: Ըստ նրա, առանձին մարմնա– վոր գոյը, եզակին («անհատն») «անկա– րօտ է սեռից և տեսակաց, զի ստորոգես– ցին ի վերայ նորայ. այլ նոքա կարօտ են ենթակայի, զի ժողովեսցին և կախեսցին ի նա…» (նույն տեղում, էջ 38): Եգակիի գոյությամբ է պայմանավորված ընդհա– նուրի՝ սեռի և տեսակի առաջացումն ու գոյատևումը: Հ. Ո. չի ժխտում ընդհանուր հասկացությունների դերն ու արժեքը՝ համարելով դրանք ճանաչողության կարե– վոր արդյունք, իրերի էությունն արտացո– լող գաղափարներ: Հ. Ո–ու հայացքները վճռական դեր խա– ղացին Տաթևի փիլ. դպրոցի առաջավոր գիտական տեսությունների զարգաց–